1896 Գիրք Ա
1897 Գիրք Բ
1898 Գիրք Գ
1898 Գիրք Դ
1899 Գիրք Ե
1900 Գիրք Զ
1901 Գիրք VII-VIII
|
1902 Գիրք IX
1903 Գիրք X
1904 Գիրք XI
1904 Գիրք XII
1906 Գիրք XIII
1906 Գիրք XIV
1907 Գիրք XV
|
1907 Գիրք XVI
1908 Գիրք XVII
1908 Գիրք XVIII
1910 Գիրք XIX
1910 Գիրք XX
1911 Գիրք XXI
1912 Գիրք XXII
|
1912 Գիրք XXIII
1913 Գիրք XXIV
1914 Գիրք XXV
1916 Գիրք XXVI
|
12/4/15
«Ազգագրական հանդէսի» հատորների բոլոր ցանկերը՝ մի էջում
12/2/15
Գ. արք. Այվազեան. ՆԱԽԱԿՐԹԱՆՔ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ. Եօթնեակ Գ
ԵՕԹՆԵԱԿ ԵՐՐՈՐԴ
ԲՆԱԳԻՐ | ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ |
---|---|
1. Յորժամ առնիցես ողորմութիւն, մի՛ հարկաներ փող առաջի քո, որպէս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս եւ ի հրապարակս, որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ։ | 1. Երբ ողորմութիւն գործես, փող մի՛ փչիր քո առաջ, ինչպէս կեղծաւորներն են անում ժողովարաններում ու հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից։ |
2. Ամէն ասեմ ձեզ, այն իսկ են վարձք նոցա։ | 2. Ճշմարիտ եմ ասում ձեզ, հէնց դա է նրանց վարձը։ |
3. Այլ դու յորժամ ողորմութիւն առնիցես, մի՛ գիտասցէ ձախ քո զինչ գործէ աջ քո։ | 3. Իսկ երբ դու ողորմութիւն գործես, թող քո ձախը չիմանայ՝ ինչ է անում քո աջը։ |
4. Որպէս զի եղիցի ողորմութիւն քո ի ծածուկ․ եւ հայրն քո որ տեսանէ ի ծածուկ՝ հատուսցէ քեզ յայտնապէս։ | 4. Որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի. եւ քո հայրը, որ տեսնում է ծածուկը, կը հատուցի քեզ յայտնապէս։ |
Գ. արք. Այվազեան. ՆԱԽԱԿՐԹԱՆՔ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ. Եօթնեակ Բ
ԵՕԹՆԵԱԿ ԵՐԿՐՈՐԴ
ԲՆԱԳԻՐ | ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ |
---|---|
1. Դուք էք աղ երկրի։ Ապա թէ աղն անհամի, ի՞ւ յաղիցի։ Ոչ իմիք ազդիցէ այնուհետեւ, բայց եթէ ընկենուլ արտաքս եւ կոխան լինել ի մարդկանէ։ | 1. Դուք երկրի աղն էք։ Իսկ եթէ աղն անհամանայ, ինչո՞վ կʼաղուի։ Այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի՝ բացի դուրս թափուելուց եւ մարդկանցից կոխոտուելուց։ |
2. Դուք էք լոյս աշխարհի։ Ոչ կարէ քաղաք թաքչել որ ի վերայ լերին կայցէ։ | 2. Դուք աշխարհի լոյսն էք։ Լեռան վրայ կանգնած քաղաքը չի կարող թաքնուել։ |
3. Եւ ոչ լուցանեն ճրագ եւ դնեն ընդ գրուանաւ, այլ ի վերայ աշտանակի, եւ լոյս տայ ամենեցուն որ ի տանն իցեն։ | 3. Եւ չեն վառում ճրագն ու դնում ամանի տակ, այլ աշտանակի վրայ, եւ լոյս է տալիս այն ամէնքին, որ տանն են։ |
4. Այնպէս լուսաւորեսցէ լոյս ձեր առաջի մարդկան, որպէս զի տեսցեն զգործս ձեր բարիս եւ փառաւորեսցեն զհայր ձեր որ յերկինս է։ | 4. Թող ձեր լոյսն այնպէս լուսաւորի մարդկանց առաջ, որ տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր հօրը, որ երկնքում է։ |
11/20/15
Կոմիտասի երկերի 14-հատորյակի բոլոր միավորները՝ մեկտեղ
Ներկայացնում ենք ձեզ մի նոր ցանկ։ Ակադեմիայի կայքում տեղադրված կոմիտասյան հատորների՝ առանձին էջերում տեղադրված մանրամասն ցանկերը վերցրել, մեկ էջում մեկտեղել և ձեզ ենք ներկայացնում։ Խոսքը միայն 14-հատորյակի մասին է։ Փոքր-ինչ սրբագրել ենք (ուր վրիպակներ ու ձևավորման անմիօրինակություն ենք նկատել), իսկ ստեղծագործությունների վերնագրերից առոգանության նշանները հանել ենք։ Նաև լրացրել ենք 12-րդ հատորի ցանկի պակասող հատվածը։
Իսկ ինչո՞ւ ենք սա արել։ Որպեսզի այս հազարավոր երգերի միջից ձեզ պետք եղած մեկ հատիկ երգը փնտրելու համար բազմաթիվ էջեր չմտնեք ու որոնման գործողությունը չկրկնեք։ Իսկ առոգանության նշաններն էլ վերնագրերից հանել ենք, որպեսզի առոգանության նշաններ ունեցող բառերը որոնման արդյունքներից դուրս չմնան. որովհետև մեր առոգանության նշանները մի կողմից շատ լավ բան են (հենց պետք եղած բառն ու հնչյունն են շեշտում), բայց, մյուս կողմից, աղարտում են բառերի նիշային պատկերը, ինչը թույլ չի տալիս, որ այդ աղարտված բառերը ծրագրային որոնման արդյունքներում արտացոլվեն։ Այսինքն՝ եթե որոնեք, օրինակ, «Սոնա» բառը, իսկ վերնագրերից մեկում գրված է «Սո՛նա», որոնման գործիքն այս «Սո՛նա»-ն չի գտնի։ Եթե որոնեք «Հայր» բառը, իսկ վերնագրերից մեկում գրված է «Հա՜յր», ապա այս վերջին «Հա՜յր»-ը որոնման արդյունքներից դուրս կմնա։ Ահա այս պատճառով էլ հանել-վերացրել ենք բոլոր այսպիսի նշանները։
11/17/15
Գ. արք. Այվազեան. ՆԱԽԱԿՐԹԱՆՔ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ. Եօթնեակ Ա
ՆԱԽԱԿՐԹԱՆՔ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ
ԵՕԹՆԵԱԿ ԱՌԱՋԻՆ
ԲՆԱԳԻՐ | ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ |
---|---|
1. Ծառ բարի՝ պտուղ բարի առնէ, եւ ծառ չար՝ պտուղ չար առնէ։ | 1. Բարի ծառը բարի պտուղ է տալիս, իսկ չար ծառը չար պտուղ է տալիս։ |
2. Ոչ կարէ ծառ բարի պտուղ չար առնել, եւ ոչ ծառ չար՝ պտուղ բարի առնել։ | 2. Չի կարող բարի ծառը չար պտուղ տալ, եւ ոչ չար ծառը՝ բարի պտուղ տալ։ |
3. Ի պտղոյ անտի ծառն ճանաչի։ | 3. Պտղից է ծառը ճանաչւում։ |
4. Աւասիկ տապար առ արմին ծառոց դնի։ | 4. Ահա՛ տապարը ծառերի արմատի մօտ է դրւում։ |
5. Ամենայն ծառ որ ոչ առնէ զպտուղ բարի, հատանի եւ ի հուր արկանի։ | 5. Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է գցւում։ |
10/30/15
Բառարանների էջի թարմացում
Այս ցուցակը նախնական է. այն ևս ժամանակի ընթացքում կենթարկվի փոփոխությունների, ինչպես նաև կլրացվի նոր միավորներով։
Բառարանների էջի սկզբում դրված է հետևյալ հղումնավոր ցանկը՝ անհրաժեշտ բաժինը հեշտ գտնելու համար։
• ԲԱՌԱՐԱՆՆԵՐ ԵՎ ԶՐՈՒՑԱՐԱՆՆԵՐ
• ԱՆԳԼԵՐԵՆ
• • հայ-անգլերեն
• • անգլերեն-հայերեն
• ԳԵՐՄԱՆԵՐԵՆ
• ԹՈՒՐՔԵՐԵՆ / ՕՍՄԱՆԵՐԵՆ
• ԻՏԱԼԵՐԵՆ
• հայ-իտալերեն
• իտալերեն-հայերեն
• ԼԱՏԻՆԵՐԵՆ
• ՀԱՅԵՐԵՆ
• գրաբար
• միջին հայերեն
• արևելահայերեն բացատրական
• արևմտահայերեն բացատրական
• բարբառային
• հայերենում գործածվող օտար բառերի
• ստուգաբանական
• դարձվածքների
• հոմանիշների
• անձնանունների
• տեղանունների
• ուղղագրական
• ծածկանունների
• ՌՈՒՍԵՐԵՆ
• հայ-ռուսերեն
• ռուս-հայերեն
• ՖՐԱՆՍԵՐԵՆ
• • հայ-ֆրանսերեն
• • ֆրանսերեն-հայերեն
• GoldenDict
• Ռոբերտ Պետրոսյանի կազմած հարուստ հավաքածուն
• ՀԱՅԵՐԵՆ ԱՌՑԱՆՑ ԲԱՌԱՐԱՆՆԵՐ
• Ինչպես գործածել «Նայիրիի» բոլոր բառարանները GoldenDict ծրագրի միջոցով
• ԱՌՑԱՆՑ ԱՅԼ ԲԱՌԱՐԱՆՆԵՐ
9/17/15
«Հայ ժողովրդական հեքիաթներ» մատենաշարի հատորները
Ուղիղ փակագծերում նշել ենք հրատարակված հեքիաթների ծագման վայրերը, որպեսզի ընթերցողներն իրենց անհրաժեշտ հատորը հեշտությամբ գտնեն։
8/19/15
CherryTree-ի վերջին թարմացումը և թե ինչի համար այս ծրագիրը ձեզ շուտով պետք կգա
Այսօր թողարկվել է այս ծրագրի վերջին՝ 0.35.10 տարբերակը, և, ինչպես միշտ, կատարվել են որոշ վրիպակների ուղղումներ և որոշ գործառույթների բարելավումներ։ Այնպես որ ցանկալի է ծրագիրը թարմացնել, եթե այն վաղուց եք տեղակայել։
Ինչո՞ւ ենք մենք խորհուրդ տալիս գործածել կամ տեղակայել այս ծրագիրը։
Եթե ցանկանում եք մեր կայքում տեղ գտած բոլոր գրացուցակներն ընդամենը մեկ առանձին, խիստ հարմարավետ նիշքով ունենալ ձեր համակարգչում, այսինքն՝ ձեր համակարգչում ունենաք մի ամբողջ հղումնավոր գրադարան ընդամենը մեկ փոքրիկ նիշքում, պետք է ձեր համակարգչում տեղակայված ունենաք CherryTree-ն։ Մի որոշ ժամանակից Գրահավաքը պատրաստվում է համահավաք գրացուցակի այդ նիշքը տեղադրել կայքում՝ ազատ ներբեռնման համար։ Նիշքը հաճախ կթարմացվի՝ նոր հավելումներին զուգահեռ։
Հիմա ավելի մանրամասն բացատրենք, թե ինչով է այս CherryTree նիշքը հարմար՝ գրացուցակները մեկտեղելու և դրանցից օգտվելու համար։
8/8/15
19-րդ դարի Թիֆլիսի նահանգի մասին մի քանի տվյալ՝ նախախորհրդային ռուսերեն հրատարակություններից
8/6/15
Իրական և մտացածին ռուսաբանությունների մասին
Առաջին գրառման մեջ ռուսաբանություն էր դիտվում «կողմից» կապի գործածությունը հայերենում, իսկ այսօրվա գրառման մեջ քննադատվում էր «մահվան ելք» արտահայտությունը։ Մեր այս գրառման մեջ ցույց կտանք, որ այս երկու քննադատությունն էլ իրականում անտեղի է, և որ կան ա՛յլ, իրակա՛ն ռուսաբանություններ, որոնցից իսկապես պետք է խորշել։
«Կողմից» բառի գործածությունը («այսինչ բանն արվեց այսինչի կողմից») ռուսերենի հետ կապ չունի, քանի որ հենց հայերենին է հատուկ և, եթե հավատանք «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»-ին, «ընտիր հայկաբանութիւն» է։ Գրաբարում էլ «ի կողմանէ» ձևը (ինչպես նաև «կողմն» բառի այլ հոլովաձևեր) գործածվել է նույն կերպ, այսինքն՝ այնպես, որ թվում է, թե ավելորդ է, դրա կարիքը չկա, սովորական բացառականը (կամ համապատասխան այլ հոլով) լիովին բավական կլիներ, բայց չէ՛, հայն ավելացրել է «կողմն» բառը։ Գործածության օրինակները կարող եք տեսնել դարձյալ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»-ում։ Ուրիշ բան, իհարկե, որ արդի հայերենում «կողմից»-ի գործածությունը հաճախ չափն անցնում է և, անկախ իր ծագումից, երբեմն լիովին ավելորդ է։ Օրինակ՝ անիմաստ է ասել. «Հիմնադրամի կողմից կազմակերպված խնջույքին....», եթե կարելի է ասել. «Հիմնադրամի կազմակերպած խնջույքին....»։ Ուստի, անշուշտ, խոսքը շարունակ «կողմից»-ով ու կրավորական բայերով ուռճացնելը հաճելի չէ, և սրանից պետք է խուսափել, սակայն սա ո՛չ մի դեպքում ռուսաբանություն չէ, այլ հայկաբանություն։
Սնգիկով փլավ
Դուք գիտեք անշուշտ, որ գիտնականները ոչ միայն մարդու մարմնի կազմության նույնիսկ ամենաչնչին մասի համար են անուններ ստեղծել, այլև, օրինակ, մարդուն բնորոշ ամեն տեսակ վախի՝ «ֆոբիայի», և դրանց թիվը հավանաբար հարյուրների է հասնում։ Փակ տարածքից վախը մի անուն ունի, միջատներից վախը՝ ուրիշ, մենակ մնալու վախը՝ ուրիշ, անգամ 666 թվից վախը հատուկ անուն ունի՝ hexakosioihexekontahexaphobia։
Այս նախաբանը գրեցի, որովհետև այս էլ որերորդ անգամ ցավով տեսնում եմ, թե ինչպես համացանցում, հատկապես ֆեյսբուքյան տիրույթում, հայերս ջանասիրաբար տարածում ենք հայոց այբուբենի հետ կապված մի ցնցող հայտնագործություն և չենք էլ ուզում նկատել ակնհայտ կեղծիքը։ Առաջին անգամ ես սա ֆեյսբուքյան մի էջում տեսա և շատ զարմացա. կարծում էի՝ խելքը գլխին մարդիկ են վարում այդ էջը։ Այսօր հայտնաբերեցի, որ մասնագիտությամբ մաթեմատիկոս մի հայտնի հաղորդավար էլ է տարածում այս անհեթեթությունը։ Պահո՜...
7/26/15
Վերջին թարմացումները ռուսալեզու գրքերի մեր ցուցակում
Վերոբերյալ նկարը հետևյալ գրքից է՝
Эминъ Федоръ Александровичъ
◈ Краткое описаніе древнѣйшаго и новѣйшаго состоянія Оттоманской Порты, изданное сочинителемъ, долго жившимъ въ Турціи, Москва, 1828
Իսկ հետևյալ երեք նկարները պատկերում են 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի երեք նշանավոր հայ գեներալներին՝ Լորիս-Մելիքովին, Տեր-Ղուկասովին և Լազարևին։ Գրքում ներկայացված են նաև նրանց կենսագրականները։
◈ Герои и дѣятели Русско-Турецкой войны 1877-1878 гг.: 20 худож.-исполн. портр. с подроб. біографіями и описаніемъ выдающихся событій войны / Портр. рис. П.Ф. Брожемъ и грав. И. Матюшинымъ, Ю. Барановскимъ и Ф. Герасимовымъ, С.-Петербургъ, 1878
7/25/15
Մատենադարան մանկանց
◈ Մատենադարան մանկանց, 1. Ոթոն կամ Կորսուած տղայ, Բ. տպ., Վենետիկ, 1853. կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 2. Ձմեռւան իրիկուններ կամ այլեւայլ բարոյական պատմութիւններ, հտ. Ա, Վենետիկ, 1858. կամ այստեղ, կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 3. Ձմեռւան իրիկուններ կամ այլեւայլ բարոյական պատմութիւններ, հտ. Բ, Վենետիկ, 1858. կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 4. Յուլիոս կամ Հոգեզաւկի մը պատմութիւն, Վենետիկ, 1859. կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 5. Երանեակ անունով Թանկոյի թագուհւոյն պատմութիւնը, Վենետիկ, 1859. կամ այստեղ, կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 6. Իրլանտայի տնակը, հտ. Ա, Վենետիկ, 1867. կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 7. Իրլանտայի տնակը, հտ. Բ, Վենետիկ, 1867. կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 8. Քարայր ապաշխարութեան, Վենետիկ, 1853. կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 9. Թէոփիլէ կամ Պզտի ճգնաւոր, Վենետիկ, 1853. կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 10. Լուդովիկոս կամ Կորսուած տղայ, Վենետիկ, 1853. կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 11. Ռոզալիա Փալերմոյ քաղքին մէկ գեղէն, Վենետիկ, 1853. կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 12. Քրիստինէ կամ Գառնուկ, Վենետիկ, 1853. կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 13. Ֆէնհէյմ կամ Առաքինութիւն վարձատրեալ, Վենետիկ, 1853. կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 14. Ֆէլիչէ կամ Որբ տղայ, Վենետիկ, 1853. կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 15. Բարթողիմէոս կամ Հովիւ քարոզիչ, Վենետիկ, 1866. կամ այստեղ
7/20/15
Չարենցի «Երկիր Նաիրիի» ռուսերեն հրատարակությունը՝ Սարյանի նկարներով
Чаренц Егише, Страна Наири, перевод с арм. Я. Хачатрянц, рисунки М. Сарьяна, Москва, 1933.
7/18/15
Եկեք մի բարի գործ անենք :)
Շուտով տասը տարին կլրանա այն բախտավոր ու երջանիկ օրվանից, որ վերջապես տեսանք «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուի» վերջին՝ 2006 թ. հրատարակությունը։ Չծանրանալով այս հրատարակության թերությունների և առաջացրած որոշակի հիասթափության վրա՝ ասենք, որ այս գիրքը, այնուամենայնիվ, պետքական է, և լավ կլիներ, որ ամեն հայ ընտանիք այն ունենար։ Ի վերջո, գրքի սկզբում այդ ժամանակվա ՀՀ ԿԳՆ նախարարի երկու խոսքի թավատառ վերնագիրը հայտարարում է. «Ի ՆՊԱՍՏ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ»։
Բայց արի ու տես, որ այս տեղեկատուի հրատարակիչները հեղինակային իրավունքի մասին օրենքն այնքան լավ են հարգում, որ այս արագափոփոխ աշխարհում ժամանակից արդեն բավականին հետ ընկած շուրջ տասնամյա այս տեղեկատուն, որն արդեն գրախանութներում էլ չկա, պահում են հազար փակի տակ, և դրա pdf տարբերակը հասանելի է միայն խիստ անհարմարավետ առցանց ընթերցման համար՝ ISSUU.com կայքում։ Այս կայքը թույլ է տալիս նաև ներբեռնել այնտեղ տեղադրված գրքերը, բայց սա չի վերաբերում «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուին». գիրքը տեղադրողն այն ներբեռնելու հնարավորությունը վերացրել է անգամ այդ կայքում գրանցվածների համար։
7/15/15
Թվայնացված հայերեն ձեռագրերը համացանցում
Համառոտագրություններ
Համառոտագրություններից անմիջապես հետո եկող թվանշանը կամ տառերի ու թվանշանների համադրությունը տվյալ գրադարանում ձեռագրի համարն է։Մնխ. - Բաւարիայի պետական գրադարան, Միւնխեն, Գերմանիա / Bayerische Staatsbibliothek, München
ԲԱԴ - Աստուածաբանութեան մերձաւորարեւելեան դպրոց, Բեյրութ, Լիբանան / Near East School of Theology, Beirut
Բլտ. - Ուոլտերսի արուեստի թանգարան, Բալտիմոր, ԱՄՆ / Walters Art Museum, Baltimore*
Բոդ. - Բոդմերեան հիմնադրամ, Կոլոնի, Շուեյցարիա / Fondation Martin Bodmer, Cologny
Բռլ. - Բեռլինի պետական գրադարան, Գերմանիա / Staatsbibliothek, Berlin
Բրտ. - Բրիտանական գրադարան, Լոնդոն, ՄԹ / The British Library, London
Դբլ. - Չեստեր Բիտիի գրադարան, Դուբլին, Իռլանդիա / Chester Beatty Library, Dublin**
Եղմ. - Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց վանք, Իսրայէլ
ԵՅՊ - Երուսաղէմի Յոյն Պատրիարքարան, Իսրայէլ
ԵՊՀ - ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլեանների գրադարան, Երևան
Թբնգ. - Թիւբինգենի համալսարանի գրադարան, Գերմանիա / Universitätsbibliothek, Tübingen
ԼԱ - Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարան, ԱՄՆ / UCLA Library
Լյդ. - Լեյդենի համալսարանի գրադարան, Նիդեռլանդներ / Universiteitsbibliotheek Leiden
Կնգ. - ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, Վաշինգտոն / Library of Congress, Washington
ԿՅԳ - Կրակովի Եագելոնեան գրադարան, Լեհաստան / Biblioteka Jagiellońska
ԿՉԹ - Կրակովի Չարտորիսկի իշխանների թանգարան, Լեհաստան / Muzeum Książąt Czartoryskich w Krakowie, Fundacja XX Czartoryskich
Հալ. - Սաքսոն-Անհալտեան համալսարան և գրադարան, Հալլէ, Գերմանիա / Universitäts- und Landesbibliothek Sachsen-Anhalt
ՄՄ - Մեսրոպ Մաշտոցի անւ. Մատենադարան, Երևան
Մրգ. - Մորգանի գրադարան-թանգարան, Նիւ Եորք, ԱՄՆ / The Morgan Library and Museum, New York
Չկգ. - Չիկագոյի համալսարանի գրադարան, ԱՄՆ / University of Chicago Library
ՍԿՎ - Սուրբ Կատարինէի վանք, Սինա լեռ, Եգիպտոս
Վտկ. - Վատիկանի առաքելական գրադարան / Biblioteca Apostolica Vaticana
Վրշ. - Լեհաստանի ազգային գրադարան, Վարշաւա / Polska Biblioteka Narodowa, Warszawa
Փրզ. - Ֆրանսիայի ազգային գրադարան, Փարիզ / Bibliothèque nationale de France, Paris
Շվ. մսն. Utopia, armarium codicum bibliophilorum էլ. հաւաքածու (շուեյցարական տարբեր մասնաւոր հաւաքածուների ձեռագրեր, որոնց ֆիզիկական տեղը չի նշւում), e-codices - Virtual Manuscript Library of Switzerland
НБКМ - «Սբ Կիրիլ և սբ Մեթոդիոս» ազգային գրադարան, Սոֆիա, Բուլղարիա / Национална библиотека "Св. св. Кирил и Методий"
* Ուոլտերսի արվեստի թանգարանում (Բլտ.) պահվող ձեռագրերի համար տրվող հղումը տանում է դեպի ձեռագրի առցանց ընթերցիչի էջ, որը տալիս է նաև PDF նիշքի ներբեռնման հնարավորություն։ Եթե կարիք լինի ձեռագրի առանձին էջերով տարբերակը դիտելու, ձեռագրահամարն ավելացրեք հետևյալ հասցեի վերջում՝ W տառից հետո՝ http://www.thedigitalwalters.org/Data/WaltersManuscripts/html/W547/։
◇ ԱՒԵՏԱՐԱՆՆԵՐ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉՆԵՐ
◇ ԱՅԼ ԳՐՔԵՐ
◇ Պատառիկներ, հմայիլներ, օրհնութեան գրեր և ամբողջական ձեռագրերի որոշ էջեր
ԱՒԵՏԱՐԱՆՆԵՐ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉՆԵՐ
* Սաղմոսարանները փնտրել «Այլ գրքեր» բաժնում
◈ Աւետարան, ՄՄ 6200 (887 թ., գրիչ՝ Սահակ Վանանդացի)։ Աւետարան ըստ թարգմանութեան նախնեաց մերոց գրեալ ՅԼԶ թ. հայոց եւ յամի Տեառն 887. լուսատիպ հրատարակութիւն գրչագրի Լազարեան Ճեմարանի Արեւելեան Լեզուաց, Մոսկուա, 1899։
◈ Աւետարան, Եղմ. 2562 (Թ-Ժ դդ.)
◈ Աւետարան, Եղմ. 2555 (Ժ դ.)
◈ Աւետարան, Բլտ. 537 (966 թ., գրիչ՝ Սարգիս)
◈ Աւետարան, НБКМ Arm. 1 (966 թ.)
◈ Էջմիածնի Աւետարան, ՄՄ 2374 (989 թ., լուսատիպ հրատ.՝ Մակլերի. L'Évangile arménien: édition phototypique du manuscrit no 229 de la Bibliothéque d'Etchmiadzin. Paris, 1920)
◈ Գագիկ արքայի Աւետարան, Եղմ. 2556 (1029-1064 թթ. միջև)
◈ Աւետարան, Եղմ. 1924 (1064 թ., Շուխր Խանդառեա վանք, գրիչ՝ Ստեփանոս)
◈ Աւետարան, Դբլ. Arm. 624 (Անտիոք, 1181 թ., գրիչ՝ Յոհաննէս)
◈ Աւետարան, Բլտ. 538 (1193 թ., Հռոմկլայ)
◈ Սկեւռայի Աւետարան (Լվովի Աւետարան), Վրշ․ Rps 8101 III (1198 թ․, Սկեւռա, գրիչ եւ ծաղկող՝ Գրիգոր Մլիճեցի)
◈ Աւետարան, Եղմ. 1796 (ԺԲ? դ. [աւելի ուշ շրջանի Ա յիշատակարանը՝ 1287 թ.], գրիչ՝ Մատթէոս կրօնաւոր, նկարող՝ Թէոդորոս)
◈ Գանձասարի Կարմիր Աւետարան, Չկգ. 949 (ԺԲ կամ ԺԳ դ.)
◈ Աւետարան, Հալ. D Ms. Armen. 1 (1224 թ., գրիչ՝ Սարգիս)
◈ Աւետարան, Դբլ. Arm. 558 (Հռոմկլայ?, շրջ. 1248-1267 թթ., ծաղկող՝ Կիրակոս?)։ Աւետարանն ընդօրինակուել է Կոստանդին Ա կաթողիկոսի համար։
◈ Աւետարան, Եղմ. 251 (1260 թ., Հռոմկլայ, գրիչ եւ նկարիչ՝ Թորոս Ռոսլին)
◈ Աւետարան, Բլտ. 539 (1262 թ., Հռոմկլայ, ծաղկող՝ Թորոս Ռոսլին)
◈ Աւետարան, Եղմ. 2660 (1262 թ., Հռոմկլայ, գրիչներ՝ Աւետիս քհն. և Թորոս Ռոսլին)
◈ Աւետարան, Եղմ. 1956 (1265 թ., Հռոմկլայ, գրիչ եւ ծաղկող՝ Թորոս Ռոսլին)
◈ Կեռան թագուհու Աւետարան, Եղմ. 2563 (1272 թ., Սիս, գրիչ՝ Աւետիս քհն.)
◈ Աւետարան, Եղմ. 1941 (1264 թ. [Պողարեանն ուղղել է 1334 թ.], Սուլթանիա, գրիչ եւ ծաղկող՝ Մխիթար Անեցի)
◈ Աւետարան, Մնխ. BSB Cod.armen. 1 (1278 թ., Գռներոյ վանք, գրիչ՝ Յոհաննէս արքեպս. Գռներոյ). կամ այստեղ
◈ Վասակ իշխանի Աւետարան, Եղմ. 2568 (ԺԳ դ.)
◈ Նոր Կտակարան, Չկգ. 229 (1284-1312 թթ. միջակայք, Կիպրոս, գրիչ՝ Ստեփանոս Գոյներիցանց)։ Աւետարանք, Գործք, 14 թուղթք Պօղոսի եւ ընդհանրականք, Յայտնութիւն, Ննջումն Յովհաննու Աւետարանչի։
◈ Գլաձորի Աւետարան, ԼԱ Arm. MS 1 (Գլաձորի վանք, 1300-1307 թթ., ծաղկողներից մէկը՝ Թորոս [Տարօնացի])
◈ Աւետարան, Եղմ. 1949 (1312 թ., Ղազարու վանք, Տարօն, գրիչ՝ Առաքել կրօնաւոր)
◈ Աւետարան, Եղմ. 1950 (1316 թ., Տարսոն, գրիչ եւ ծաղկող՝ Լեւոն քհն. Լազրցի)
◈ Աւետարան, Եղմ. 2360 (1321 թ., [Գլաձոր], գրիչ և ծաղկող՝ Թորոս Տարօնացի)
◈ Աւետարան, Կնգ. Orien. Nr. East 6003 (1321 թ., Երուսաղէմ, գրիչ՝ Ներսէս աբեղայ)
◈ Աստուածաշունչ (մասնակի), Եղմ. 1930 (1323 թ., Սիս, գրիչ՝ Գրիգոր Երէց, ծաղկող՝ Սարգիս Պիծակ)։ Սկզբում՝ Վկայաբանութիւն ս. Գէորգայ եւ Եպիփան Կիպրացու «Յաղագս Երգոց սաղմոսարանի»։ Սաղմոսարան, Առակք, Երգ երգոց, Ժողովող, Իմաստութիւն, Յոբ, մարգարէների գրքեր, 4 Աւետարաններ եւ առաքելական մի քանի թուղթ։
◈ Աւետարան, ԼԱ Arm. MS 2 ([Վասպուրական?], 1327 թ., գրիչ՝ Աստուածատուր երէց)
◈ Աւետարան, Եղմ. 2649 (1332 թ., Սիս, գրիչ՝ Սարգիս Պիծակ)
◈ Աւետարան, Բռլ. Hs. or. 10910 (1336 թ., Լիմ, գրիչ՝ Խաչատուր եպիսկոպոս)
◈ Աւետարան, Եղմ. 1973 (1346 թ., Սիս, գրիչ՝ Ներսէս, ծաղկող՝ Սարգիս Պիծակ)
◈ Աւետարան, Եղմ. 2650 (1424 թ.?, ծաղկող՝ Մկրտիչ)
◈ Աւետարան, Բռլ. Minutoli 291 (1450 թ., Հարհոց, գրիչ՝ Յոհաննէս)
◈ Աւետարան, Բլտ. 543 (1455 թ., Խիզան, Գամաղիէլ, գրիչ՝ Յոհաննէս վարդապետ, ծաղկող՝ Խաչատուր քահանայ)
◈ Աւետարան, Բլտ. 540 (1475 թ. Վան?, գրիչ՝ Արիստակէս)
◈ Աւետարան, Բռլ. Minutoli 268 (1483 թ., Ուխտիք, Գուգարք, 1483 թ., գրիչ՝ Մելքիսէթ երէց)
◈ Աւետարան, Բլտ. 542 (1488 թ., Եկեղեաց գաւառ, գրիչ՝ Ղազար)
◈ Աւետարան, Կնգ. 2009436809 (1487 թ., Վերին Նորավանք, գրիչ՝ Գրիգոր)
◈ Աւետարան, Չկգ. 1040 (անթուական, բայց ոչ ուշ, քան 1488 թ.)
◈ Աւետարան, ՄՄ 7845 (ԺԵ դ., գրիչ՝ Մկրտիչ)
◈ Աւետարան, Չկգ. 139 (ԺԵ կամ ԺԶ դ.)
◈ Թուղթք Պօղոսի և Յայտնութիւն Յովհաննու, Վրշ․ Rps 12672 I (1564 թ․, Լվով (Իլով), գրիչ՝ Թուման երէց)
◈ Աւետարան, Եղմ. 1944 (1589 թ., Խիզան, գրիչ եւ ծաղկող՝ Զաքարիա քհն.)
◈ Մանրանկարներ՝ կից ասորերէն եւ հայերէն վերնագրերով, Փրզ. Syr. 344 (ԺԶ դար)
◈ Աւետարան, Բլտ. 541 (1600-1625 թթ., Ամիդ, գրիչ՝ Յոհանէս որդի Ճանիպէկի)
◈ Աւետարան, Վրշ. Rps 12670 I (1603 թ․, Զամոշչ [Զամօսքի], գրիչ և ծաղկող՝ Ղազար եպս Եւդոկացի)
◈ Աւետարան, Բոդ. Cod. Bodmer 34 (Կ. Պոլիս, 1606 թ., գրիչ՝ Միքայէլ)
◈ Աւետարան, Չկգ. 140 (1609 թ., Հայաստան, գրիչ՝ Կարապետ երէց Խանղալուցոյ)
◈ Աւետարան, Եղմ. 1938 (1611 թ., Խազան, գրիչ՝ Զաքարիա Մոկացի)
◈ Աւետարան, Եղմ. 2625 (1612 թ., Հալեպ, գրիչ՝ Ղազար եպս)
◈ Աւետարան, Չկգ. 1017 (1624 թ., Հալեպ, գրիչ՝ Ստեփանոս դպիր)
◈ Աստուածաշունչ, Վտկ. 1 (1625 թ., Կոստանդնուպոլիս, գրիչ՝ Միքայէլ Թոխաթցի)
◈ Աւետարան, Բռլ. Petermann I 149 (1626 թ. [կայքում թուականը սխալ է նշուած], Համիթ [=Ամիդ], գրիչ՝ Եղիա, ծաղկող՝ Մինաս)
◈ Աւետարան, Բռլ. Minutoli 272 (1635 թ., Նոր Ջուղա, գրիչ՝ Ղազար). կամ այստեղ
◈ Աւետարան, Վրշ․ Rps 12677 III (1639 թ․, Լվով, գրիչ՝ Մկրտիչ դպիր)
◈ Աստուածաշունչ, Եղմ. 1934 (1643-1646 թթ., Ասպահան, գրիչ՝ Ստեփաննոս որդի Մարտիրոսի)
◈ Աւետարան, Թբնգ. XIII 4 (1644 թ., Կ. Պոլիս, գրիչ՝ Յակոբ սարկաւագ)
◈ Աստուածաշունչ, Եղմ. 1928 (1648 թ., գրիչ եւ գծող՝ Մարկոս սրկ.)
◈ Աստուածաշունչ, Եղմ. 1927 (1653 թ. [կայքում սխալ թուական է նշուած], Կ. Պոլիս, գրիչ՝ Աստուածատուր դպիր, ծաղկող՝ մահտեսի Ղազար)
◈ Աւետարան, Չկգ. 234 (1654 թ., Կ. Պոլիս)
◈ Աւետարան, Չկգ. 951 (1661 թ., գրիչ՝ Վրթանէս [Վրդնս])
◈ Աւետարան, Մնխ. BSB Cod. armen. 25 (1667 թ., Կաֆա, Ղրիմ, գրիչ՝ Նիկողոս)
◈ Աւետարան, Չկգ. 781 (1670 թ., Շամխոր, գրիչ՝ Յովաննէս սարկաւագ)
◈ Աւետարան, Բռլ. Minutoli 274 (1678 թ., Ջուղա, գրիչ՝ Հէրապետ)
◈ Աւետարան, Կնգ. 2022403317 (1683-1684 թթ., գիւղ Կից, Սիւնիք)
◈ Աւետարան, Չկգ. 996 (ԺԷ? դ.)
◈ Աւետարան, Բլտ. 546 (ԺԷ դ., ծաղկող՝ Յովհաննէս)
◈ Աւետարան, Բռլ. Hs. or. 14656 (ԺԷ դ.)
◈ Աւետարան, Բռլ. Ms. or. quart. 337 (1707 թ., գրիչ՝ Նաղաշ Խօջասար)։ Սկզբից կցուած է՝ «Պատմութիւն սրբոյ գեղարդին եւ տնօրինական տեղեացն Քրիստոսի»։
◈ Աւետարան, Եղմ. 1935 (1746 թ., Ս. Փրկիչ, Երուսաղէմ, գրիչ՝ Յակոբ աբեղայ)
◈ Աւետարան, Բռլ. Ms. or. oct. 3690 (ԺԸ? դ.)
ԱՅԼ ԳՐՔԵՐ
◈ Բժշկարան, Եղմ. 370 (ԺԲ դար, գրիչ՝ Հեթում Սեւաստոս ?)
◈ Մաշտոց, Եղմ. 2027 (1266 թ., Սիս, գրիչ՝ Աւետիք քահանայ, ծաղկող՝ Թորոս Ռոսլին)
◈ Ժողովածոյ, Վտկ. 3 (ԺԳ դար՝ 1280-ից յետոյ, գրիչ՝ Ռօբէն)։ Գետք եւ գնացք նոցա։ Նախադրութիւնք աւետարանաց։ Դաւթի փիլիսոփայի Նախերգանք Սաղմոսաց։ Ցանգք առաքելական թղթոց։ Պատարագամատոյց (կաթոլիկ)։ Կարգք ձեռնադրութեան (կաթոլիկ)։ Կարգ օրհնութեան մեռոնի։ Վկայութիւնք մարգարէից։ Տօնացոյց։ Հռոմի ինքնակալների ու հայրապետերի և հայոց հայրապետերի ցուցակներ։ Վասն տիեզերական սինոդոսացն։ Յաղագս աւետարանացն գրութեան։ Երկրաչափութիւն Աղեքսանդրի։ Շաբաթական աւետարան։ Աստիճանք ազգականութեան։ Տոմարական գրութիւն։ Ժամանակագրական ցուցակ հաւաքեալ ի գրոց Եւսեբեայ եւ Սամուէլի Անեցւոյ (337բ)։ Համառօտ մեկնութիւնք Մատթէի, Յովհաննու, առաքինութեանց եւ մոլութեանց։ Վարդանայ համառօտ մեկնութիւն արարածոց։ Արիստոտելի Յաղագս առաքինութեան։
◈ Հեթում Բ-ի ճաշոցը, ՄՄ 979 (1286 թ., Հռոմկլայ)
◈ Ժամամուտք եւ Պատարագամատոյց, Բռլ. Phillipps 1398 (1319 թ., Ֆաֆրիան (յաշխարհն Ֆռանգաց), գրիչ՝ Վարդան երէց)։ Վերջում՝ ճաշու ընթերցուածք եւ մի քանի ծիսական կանոն։
◈ Խազգիրք-Մանրուսմունք, Եղմ. 2438 (1328 թ., Ակներ, գրիչ՝ Կարապետ)
◈ Ճաշոց, Եղմ. 95 (1331 թ., Թոնրակ, Ապահունիք, գրիչ՝ Յովաննէս քահանայ, ծաղկող՝ Թորոս)
◈ Երգարան, Բռլ. Ms. or. oct. 279 (1337 թ., Սիւնիք)
◈ Պատարագամատոյց (Կաթոլիկ Եկեղեցւոյ), Փրզ. 106 (1337 թ., Քռնա, թարգմանիչ եւ գրիչ՝ Յակոբոս Թարգման՝ Քռնեցի)
◈ Շարակնոց, Վրշ․ Rps akc. 4097 (1344 թ․, Սուրխաթ, գրիչ՝ Թորոս Սուքիասանց)
◈ Ճաշոց, Եղմ. 22 (1350 թ., Սուրղաթ, Ղրիմ, գրիչ՝ Սոսթանէս կրօնաւոր)
◈ Ժողովածոյ, Բռլ. Ms. or. quart. 304 (ԺԴ դար (1353-ից յետոյ), Քռնա, գրիչ՝ ֆրա Դօմինիկոս)։ Յովհան Անգլիացու (Ֆրա Ջուան Անգլիացի ի գեղջէ Սուիննէֆօրթ, John of Swineford) երեք գործերը՝ «Համառօտ հաւաքումն յաղագս հոգւոյ եւ զօրութեանց նորին», «Յաղագս առաքինութեանց հոգւոյն» և «Յաղագս բնութեան հրեշտակաց»։ «Մեկնութիւն Տեսլեանն Յովհաննու թարգմանեալ ի ֆռանգաց»։
◈ Գիրք Եսայեայ եւ Թուղթք Պաւղոսի՝ թղթերի ընդարձակ ներածութեամբ. Բռլ. Minutoli 287 (1358 թ., Սուրխաթ (Ղրիմ), գրիչ՝ Ստեփանոս)
◈ Պատարագամատոյց (Կաթոլիկ Եկեղեցւոյ), Փրզ. 107 (1381 թ., Պօլօն (Բոլոնիա, Իտալիա), գրիչ՝ Պօղոս աբեղայ Առաքելցի)
◈ Ճառընտիր և վարք սրբոց, Փրզ. 120 (ԺԴ դար, Ղրիմ). մանրամասն ցանկը
◈ Գրիգոր Տաթեւացի, Գիրք քարոզութեան որ կոչի Ձմեռան հատոր, ԵՊՀ (ԺԴ? դ.)
◈ Տօնացոյց, ԼԱ Arm. MS 32 (ԺԴ/ԺԵ? դ.)
◈ Ժողովածոյ, Վրշ․ Rps 12678 III (շրջ. ԺԴ-ԺԵ դդ.) (վկայաբանութիւններ, զանազան պատմութիւններ, քարոզներ․ Եփրեմի ի սբ Յովհաննէս Կարապետն, Աթանասի յԱնտոն)
◈ Գանձարան, Վրշ․ Rps 12671 I (1424 թ․, Ամասիա, գրիչ՝ Յովհաննէս)
◈ Ժամագիրք և պատարագամատոյցք, Մնխ. BSB Cod. armen. 6 (Ժամագիրքը՝ 1432 թ., Մեծոփայ վանք, գրիչ՝ Մկրտիչ վարդապետ. երկրորդ մասի պատարագամատոյցները՝ 1427 թ., Ուրծայ վանք, գրիչ՝ Զաքարիա)։ Պատարագամատոյց։ Պատարագամատոյց Աթանասի Աղեքսանդրացւոյ։ Երեկոյեան ժամերգութիւն։ Պատարագամատոյց։ Պատարագամատոյց Աթանասի Աղեքսանդրացւոյ։ Պատարագամատոյց Յովհաննու Ոսկեբերանի։ Պատարագամատոյց Բարսղի Կեսարացւոյ։ Պատարագամատոյց Հռովմայեցւոց։ Պատարագամատոյց Գրիգորի Լուսաւորչի։
◈ Ժողովածոյ, Թբնգ. XIII 70 (1432 թ., Ագուլիս, գրիչ՝ Թումա)։ Միքայէլ Ասորի, Պատմութիւն։ Միքայէլ Ասորի, Յաղագս քահանայական կարգաց։ Հարցումն վասն Զատկի։ Վարդան Արեւելցի, Պատմութիւն։ «Տեսակք աշխարհաց»։ Թուղթ միաբանութեան։ Տեսիլ Յովհաննու Կոզեռնի։ Պատմութիւն վասն Թէոդոսի։ Վարդանայ ի Յովհան Օձնեցին։ Վարք Ստեփանոսի Սիւնեցւոյ։ Վարք Յովհաննու Մկրտչի։ «Ասեն ոմանք չարափառք եւ հերձուածողք թէ Յիսուս միայն զՊետրոս մկրտեաց»։ Պատմութիւն Կիրակոսի Գանձակեցւոյ։ Պատմութիւն յաղագս սրբոյ Խաչին։ Պատմութիւն Փիր Փահլուլին։ Վասն հինգ հարիւր եղբարցն։
◈ Շարակնոց, Բռլ. Ms. or. oct. 167 (1447 թ., Այրիվանք, գրիչ՝ տէր Մատթէոս, նկարիչ՝ Մինաս)
◈ Գրիգոր Տաթեւացի, Մեկնութիւն սաղմոսաց (ընդարձակ տարբերակ), Բռլ. Ms. or. oct. 1924 (1451 թ., Հերմոնի վանք, գրիչ՝ Ալեքսանոս աբեղայ)։ Մեկնութիւնը գրուած է 1405 թ. (ըստ Տաթեւացու յիշատակարանի)։ Հատորի վերջում՝ Տաթեւացու նաեւ մի քանի քարոզ։
◈ Ժողովածոյ, Բռլ. Ms. or. oct. 94 (1462 թ.)։ Գիրք յաղագս մարդեղութեան Քրիստոսի Աստուծոյ մերոյ։ Յաղագս խորհրդոց։ Վասն կատարածի աշխարհի։
◈ Շարակնոց, Բռլ. Ms. or. oct. 2068 (1497 թ., Արգելանի վանք, Տարբերունի, գրիչ՝ Յովսէփ կամ Յովասափ [Յվսփ] կրօնաւոր)
◈ Ժողովածոյ, Բռլ. Petermann I 33 (ԺԵ? դ.)։ Առաքել Սիւնեցու «Բան խրատական.... ի մեկնութիւն Սահմանաց գրոց»։ Առաքել Սիւնեցու «Ի տեսութիւն բանին որ ասէ Ամենայն չար տանջելի»։ Եպիփան Կիպրացու «Ի պատճառս երգոց սաղմոսարանին»։ Ներսէս Լամբրոնացու Պատարագի մեկնութեան համառօտումը Յովհաննէս վարդապետի կողմից։ Տեսիլ Ագադրոնի վասն ազգին նետողաց։ Տոմար։
◈ Ժամագիրք, Մնխ. BSB Cod. armen. 8 (ԺԵ-ԺԶ դդ.)
◈ Շարակնոց, Մնխ. BSB Cod. armen. 24 (ԺԵ-ԺԶ դդ.)
◈ Մաշտոց, ԼԱ Arm. MS 20 (ԺԵ/ԺԶ? դ.)
◈ Սաղմոսարան, ԼԱ Arm. MS 35 (ԺԵ/ԺԶ դ., գրիչ՝ Մկրտիչ)
◈ Տօնացոյց, ժամագիրք, գանձարան, ԼԱ Arm. MS 36 (ԺԵ/ԺԶ դ.)։ Երեք գրքերն էլ պակասաւոր են։
◈ Սաղմոսարան, ԼԱ Arm. MS 39 (ԺԵ/ԺԶ դ., գրիչ՝ Յովանէս)
◈ Շարակնոց, ԼԱ Arm. MS 34 (ԺԶ? դ.)
◈ Գանձարան, Բռլ. Ms. or. quart. 806 (ԺԶ? դ., գրիչ՝ Յովհաննէս)
◈ Բժշկարան, Բռլ. Petermann I 135 (ԺԶ դ.)
◈ Սաղմոսարան, ԿՉԹ 2405 I Rkps (ԺԶ? դ.)
◈ Սաղմոսարան, Կնգ. 2016379255 (ԺԶ դ.)
◈ Ժամագիրք եւ կաթոլիկ Պատարագամատոյց, Վտկ. 11 (ԺԶ? դ.)
◈ Յայսմաւուրք, Բռլ. Ms. or. fol. 4254 (ԺԶ դ.)
◈ Մաշտոց, ԼԱ Arm. MS 21 (1513 թ.)
◈ Ժողովածոյ, Բռլ. Ms. or. quart. 805 (1535 թ., Կեսարիա, գրիչ՝ Յովասափ սարկաւագ Սեբաստացի)։ Կեղծ Կալիսթենէսի «Պատմութիւն Աղէկսանդրի Մակեդոնացւոյ»։ Վարք Յովհաննու Աւետարանչի։ Յայտնութիւն Յովհաննու։ Պատմութիւն սուրբ հօրն Յովսիմոսի։ Խրատք ի սրբոց վարդապետաց։ Բանք սրբոյն Աբբայ Եփրեմի։ Եփրեմի Յաղագս հանդերձեալ դատաստանին։ Յաղագս զարմից սրբոյն Գրիգորի Լուսաւորչին։ Յովասափ Սեբաստացու մի ոտանաւոր։ Վարք Երինէ կուսին։ Յովասափի ոտանաւորներ, որոնց թւում՝ մի քանիսը՝ նոր վկաների մասին։ Վասն Կոստանդիանոսի թագաւորին եւ որոց յետ նորա։ Յովասափի մի քանի ոտանաւոր։ Նշանագրերի բառարան։ Յովասափի մի քանի ոտանաւոր, նրա հօր՝ Թադէոս քհն-ի ոտանաւորներ։
◈ Շարակնոց, Փրզ. 65 (1559 թ., Բաբերդ)
◈ Գանձարան, Եղմ. 135 (1575 թ., Սողած (ի Խլաթ) եւ Թեղւայ վանք, գրիչ՝ Կարապետ Սողածցի, ծաղկող՝ Մարտիրոս)
◈ Սաղմոսարան, ԿՉԹ 3546 I Rkps (Լվով, 1575 թ․, գրաբար և հայատառ ղփչաղերէն)։ Սաղմոսագրքի ամէն տուն նախ տրւում է գրաբարով, ապա դրա ղփչաղերէն թարգմանութեամբ։
◈ Մաշտոց, ԼԱ Arm. MS 22 (Ա մաս՝ գիւղ Մազրա յերկրին Գեղամայ (= ա՟մ հաւանականութեամբ՝ Մեծ Մասրիկ, Գեղարքունիք), ընդ հովանեաւ տաճարաց Սբ Աստուածածնի և Սբ Գրիգոր Լուսաւորչի, 1580 թ., գրիչ՝ Գրիգոր քհն․, և Բ մաս՝ Շօշ (Սպահան), 1667 թ., գրիչ՝ Յոհան վրդ.)
◈ Ժողովածոյ, Վտկ. 2 (1585 թ., Հալեպ, գրիչ՝ Գրիգոր սարկաւագ)։ Դաշանց թուղթ։ Յաղագս ժողովոց հայոց։ Դաւանութիւն հաւատոյ Ազարիա կաթողիկոսի Փոքր Հայոց (Սսի)՝ ստորագրուած հէնց Ազարիայի կողմից։ Լատիներէն վկայագրեր։ Ազարիայի զանազան նամակներ։ Համառօտ պատմութիւն Ռուբինեանց վերջին իշխանների։ Թուղթք Խաչատուր կթղ. առ Գրիգոր ԺԳ քահանայապետ։
◈ Տոմար, Վրշ․ Rps 12674 I (1585 թ․, գրիչ՝ Յովաննէս Թոխաթցի սարկաւագ, վերջում աւելացուած լուսնացոյցը՝ 1642/1643 թ․, գրիչ՝ Վարդերես Ասվատուրի որդի)
◈ Շարակնոց, ԿՉԹ 2406 I Rkps (1591 թ․, Սանահին, գրիչ՝ Աստուածատուր)
◈ Ժամագիրք, ԼԱ Arm. MS 46 (ԺԶ/ԺԷ? դ.)։ Պակասաւոր (միայն գիշերային ժամերգութիւն)։
◈ Ներսէս Շնորհալի, Բանք չափաւ, ԼԱ Arm. MS 61 (ԺԶ/ԺԷ? դ.)։ Յիսուս Որդի։ Բան հաւատոյ։ Պարտապան է հօր որդի։ Վասն երկնից շրջագայութեան և լուսաւորաց։ Այբն Աստուծոյ զքեզ մերձակայ։ Յարարչութիւնն (Անսկիզբն ասէ զաստուած)։ Խրատ մանկանց (Այբն առաջին)։ Յիշատակարան առակաց Սողոմոնի (Աստուածեղէն)։ Անդրադարձութիւն տառից յիշատակ[ի]։ Սա մարգարէ։ Թուղթ մխիթարական (Անտես է յոյսն աստուածային)։ [Առակք]։
◈ Կանոնագիրք հայոց, Վրշ. Rps 12679 II (Լվով, 1600 թ. (գրչի թուագրածը), 1602 թ. (յիշատակարանի հեղինակի թուագրածը), գրիչ՝ Զախնօ դպիր/սրկ., յիշատակարան՝ Յակոբ երէցի)։ Ըստ յիշատակարանի հեղինակի՝ կանոնագիրքն արտագրուել է երկաթագիր օրինակից։
◈ Ժամագիրք, ԿՉԹ 2412 IV Rkps (Լվով, [1600] թ․, հայատառ ղփչաղերէն և գրաբար)
◈ Մաշտոց, ԼԱ Arm. MS 23 (ԺԶ-ԺԷ դդ., երեք տարբեր ձեռագրերի մասերից հաւաքածու․ Ա մասի գրիչ՝ Խաչատուր աբեղայ, որ նաև երեք տաղ է գրել)
◈ Ժամագիրք, ԿՅԳ BJ Rkp. 6072 I (ԺԷ դ․)
◈ Կարգ Ծաղկազարդի և տաղք Աւագ շաբաթու, Վրշ., Rps 12675 I (ԺԷ դ.)
◈ Ժողովածոյ, Բռլ. Ms. or. oct. 1126 (ԺԷ դ.)։ Պատմութիւն վասն Պղնձի քաղաքին։ ՅԱրարածոց մեկնութիւն։ Խրատք եւ բանք առակաւորք։ Առաքել Բաղիշեցու «Տաղ Յովասափու»` սկիզբն ու վերջը՝ թերի։
◈ Քարոզգիրք, ԼԱ Arm. MS 10 (ԺԷ? դ.)
◈ Յայսմաւուրք, ԼԱ Arm. MS 16 (Նոր Ջուղա?, ԺԷ դ., գրիչներ՝ Կարապետ, Խաչատուր)
◈ Յայսմաւուրք, ԼԱ Arm. MS 18 (ԺԷ? դ., գրիչ՝ Յակոբ քհն.)
◈ Սաղմոսարան, ԼԱ Arm. MS 43 (ԺԷ դ. սկիզբ?)
◈ Տօնացոյց և երգարան, ԼԱ Arm. MS 45 (Նոր Ջուղա, ԺԷ դ.)։ Պակասաւոր տօնացոյցից յետոյ՝ մատեանի երկրորդ կէսում՝ շարականներ, մեսեդիներ, ալէլուիաներ ու թագաւորներ։
◈ Ամիրդովլաթ Ամասիացի, Անգիտաց անպէտ, ԼԱ Arm. MS 68 (ԺԷ? դ., գրիչ՝ Հապալի Մուքէլ)
◈ Վարք սրբոց և քարոզգիրք, ԼԱ Arm. MS 17 (ԺԷ դ. առաջին կէսից ոչ ուշ, Նոր Ջուղա?, գրիչ՝ Մարգար ժամարար)։ Մի քանի վարք, ապա քարոզներ (Յովհ․ Երզնկացի Պլուզ, Յովհ․ Մանդակունի, Յովհ․ Գառնեցի, Անանիա վրդ., Վարդան վրդ․, Եփրեմ Ասորի, Յովհան Ոսկեբերան, Թէոփիլոս)։ Զատկի ծիսակարգ (կիսատ)։
◈ Prawa y artikuly Ormian lwowskich [Լվովի հայերի օրէնսգիրքը], Վրշ. Rps 12372 III (Լվով, 1601-1700 թթ., գրիչներ՝ Jakub Werterysowicz, Jan Ławrowski, լեհերէն)
◈ Համառօտ Աստուածաշունչ, Դբլ. Arm. 551 (Ամիդ, 1601 թ., գրիչներ և ծաղկողներ՝ Յովանէս և Ասլան)
◈ Ժողովածոյ, Բռլ. Minutoli 271 (1602 թ., Հալեպ)։ Տոմար։ Քարոզք։ Երազացոյց։ Պատմութիւն Յովասափու։ Պատմութիւն Պղնձէ քաղաքին։ Խաղաղական եւ Հանգստեան ժամերգութիւններ։ Շարականք։ Տաղարան։ Հաւատամք։
◈ Սաղմոսարան, Բռլ. Phillipps 1404 (1604 թ., Կամենից, գրիչ՝ Յակոբ դպիր)
◈ Կանոնագիրք, ԼԱ Arm. MS 72 (1618/1620 թ., Կամենից, գրիչ՝ Աստուածատուր դպիր)
◈ Ժողովածոյ, Փրզ. 186 (1618 թ.)։ Վասն թագաւորաց հայոց։ Կաթոլիկ եկեղեցական օրացոյց։ Աբգարի մասին պատմութիւն (Յովհ. Ոսկեբերանին վերագրուած)։ «Պատմութիւն անողորմ Պետրոսի»։ Յովհ. Երզնկացու խրատները։ «Ի պատմութենէ Ներսէսի Մեծին.... վասն նեռին»։ «Տեսիլ եւ հարցաքննութիւն սրբոյն Գրիգորի ընդ հրեշտակին վասն հոգւոցն մարդկան»։ Դիոնեսիոսի թուղթը «վասն մահուն Պօղոսի եւ Պետրոսի»։ Յակոբ Նետրարենցի «Պատմութիւն Մարխասայ եւ Կոսփառայ»։ «Առակք առ կանանց»։ «Յաղագս թագաւորաց ի Սողոմաւնէ»։ Զանազան խրատական գրուածքներ։ «Ճառք պիտանի ի հարանց վարուցն»։ Վկայաբանութիւն առաքելոյն Թումայի։ «Փարուայ գիրք» (=Բարոյախօս)։ Խրատք Խիկարայ։ Պատմութիւն Աբրահամու եւ Իսահակայ։ Պատմութիւն Յովսէփայ։ Յաղագս Ծննդեան Յիսուսի Քրիստոսի։ Տեսիլ Յովհաննու Գառնեցւոյ։ Յաղագս որկրամոլութեան։ «Խորհուրդ սուրբ կուսի Մարիամու»։ Վասն գազանաց եւ թռչնոց։ Բժշկարան։ «Վասն նախաշի»։ «Հարցումն Բարսեղի եւ պատասխանի Գրիգորի»։
◈ Սիմէոն Լեհացի, Ուղեգրութիւն եւ տարեգրութիւն, Վրշ․ Rps 12673 I (1619-1635 թթ․, Լվով?, ինքնագիր Սիմէոն Լեհացու [Զամոսցացու])
◈ Գրիգոր Նարեկացի, Գիրք աղօթից, Թբնգ. XIII 49 (1634 թ., գրիչ՝ Արիստակէս երէց)
◈ Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, ԼԱ Arm. MS 5 (Կ. Պոլիս, 1637 թ., գրիչ՝ Ստեփաննոս երէց)
◈ Շարակնոց, Փրզ. 75 (1640 թ.)
◈ Ժողովածոյ, Բռլ. Hamilton 440 (1640 թ., գրիչ՝ Պրն Զատիկ)։ Պատարագամատոյց։ Աւետարանական ընթերցուածք։ «Խրատք ոգէշահ[ք] յաղագս նորընծայ քահանայից»։ «Աղօթք վասն ամենայն աշխարհի»։ Կանոն խաչլուայ առնելոյ։ Ժամամուտք պահոց։ Ընթերցուածք։
◈ Ժողովածոյ, Բռլ. Ms. or. oct. 1921 (1643 թ., գրիչ՝ Խասպէկ)։ Վարդան Արեւելցու «Աշխարհացոյցը» (սկիզբը՝ թերի)։ Բառարան հասարակ անունների։ Բառարան յատուկ անունների։ Յովհաննէս Կոզեռնի «Մեկնութիւն տումարի»։ Նշանագրերի բառարան։ Իգնատիոս Սեւլեռնցու Մեկնութիւն Ղուկասու Աւետարանին։
◈ Պատմութիւն Աղեքսանդրի (Կեղծ Կալիսթենէսի), Փրզ. 291 (1646 թ.)
◈ Շարակնոց, Շվ. մսն. Utopia, armarium codicum bibliophilorum, Cod. 4 (Աւընդանց, Խիզան, 1647 թ., գրիչ՝ Աւետիս)
◈ Մեկնութիւն յԵրգս երգոց (Կուռնելիոս Լափիտացւոյ), ԼԱ Arm. MS 7 (1650 թ.-ից յետոյ?)։ Կոռնելիոս Լապիդացու մեկնութիւնից յետոյ կայ եւս մէկ մեկնութիւն «Երգ երգոց»-ի։
◈ Շարակնոց, Չկգ. 275 (1654 թ., Կ. Պոլիս, գրիչ՝ Աստուածատուր երէց)
◈ Կիւրեղ Աղեքսանդրացի, Գիրք պարապմանց, Բռլ. Petermann I 32 (1657 թ., Շէնհէր)։ Դաւթի փիլիսոփայի բան հաւատոյ ընդդէմ հերձուածողաց։ Յովհաննու Որոտնեցւոյ լուծմունք Պարապմանց Կիւրղի Աղեքսանդրացւոյ։ Հարցումն երկաբնակաց որք մի անձն ասեն։
◈ Ժողովածոյ, Բռլ. Petermann I 147 (1658 թ.)։ Խրատ Խիկարայ։ Պատմութիւն եւթն իմաստասիրաց։
◈ Ժողովածոյ, Բռլ. Minutoli 292 (1660 թ., Նոր Ջուղա, գրիչ՝ Յովհաննէս)։ Պետրոս Արագոնացու «Գիրք յաղագս առաքինութեանց», Ալբերտ Մեծի «Համառօտ հաւաքումն աստուածաբանական ճշմարտութեան», Պետրոս Արագոնացու «Յաղագս մոլութեանց»։
◈ Շարակնոց, Շվ. մսն. Utopia, armarium codicum bibliophilorum, Cod. 3 (Բռնակոթ, Սիւնիք, 1662 թ., գրիչ՝ Սիմօն քհն․)
◈ Ժողովածոյ, ԼԱ Arm. MS 56 (Վենետիկ, 1662 թ., գրիչ ժողովածուի առաջին պատմութեան՝ անայպատցի մահտեսի Թաթէոսի որդի Իսայղուլ)։ Պատմութիւն եւթն իմաստասիրաց։ Պատմութիւն երիտասարդին որ զհայր և զմայրն իւր վաճառեաց։ Առաքել Բաղիշեցի, Տաղ և պատմութիւն Յովասափայ թագաւորին։
◈ Երեմիա Քէօմիւրճեանի Կոնդակ Ս. Կարապետ եկեղեցւոյ ի Կրետէ, Փրզ. 338 (1670 թ., Կ. Պոլիս, ինքնագիր)
◈ Բառարան հայ-լատիներէն, Բռլ. Ms. or. oct. 60 (1670 թ., Ամստերդամ, կազմող՝ Theodor Petraeus)։ Թերի (միայն Ա տառն է)։
◈ Շարակնոց, Բլտ. 547 (1676 թ., Կ. Պոլիս, գրիչ՝ Յակոբ երէց Պէլիգրատցի)
◈ Ժամագիրք, ԼԱ Arm. MS 41 (Նոր Ջուղա, 1678 թ., գրիչ՝ Ալավէրտի)
◈ Բժշկարան, Բռլ. Petermann I 143 (1681 թ. Գանջա [Գանձակ])
◈ Ժողովածոյ, Բռլ. Petermann I 141 (1681 թ., գրիչ՝ Գրիգոր քահանայ)։ Պատճառք աւուրց արարչութեան։ «Սքանչելի հրաշիցն որ եղև [յ]Երուսաղէմ»։ Վասն երկոտասան կենդանակերպից։ «Հարցումն Դ գլուխ աւետարանին»։ «Հարցմունք խիստ գեղեցիկ եւ պիտանացու»։ Այլ բանք իմաստասիրաց։ Վանական Վարդապետի հարցմունք եւ պատասխանիք։ Անուանք սուրբ հրեշտակացն։ Տիմոթէոս Անտիոքացի հայրապետի պատասխանները տաճիկների թագաւորին։ Յովհաննէս Երզնկացու «Յաղագս երկնային շարժմանն»։ «Հարցումն ուսումնասիրաց, պատասխանի սրբոց վարդապետաց»։ Բանք վասն Յովհաննու եւ Տեառն, առաքելոց, առաքինութեանց, մեղաց եւ զանազան իրաց։ Յաղագս ժողովոց։ Յաղագս տանուտերաց։ Ազգահամարք եւ լեզուք աշխարհի։ Դարագլուխք։ Տոմարագիտական եւ բնագիտական աշխատութիւն։ Վիճակք առաքելոց։ Տոմարագիտական աղիւսակներ։ Յաղագս քրիստոնէութեան։ Դաւանութիւն սրբոյն Աթանասի։ Դաւանութիւն Ներսիսի Շնորհալւոյ։ «Ի բան սրբոյ Աւետարանին որ ասէ. հայր գոհանամք զքէն զի ամենայն ժամ լսես ինձ»։ Խրատք կանոնականք։ Յովհաննէս Երզնկացու «Խրատ քրիստոնէից....»։ Մովսէս վարդապետի «Խրատ վասն խոստովանութեան»։ Յովհան Մայրագոմեցու «Վասն խոստովանութեան եւ ապաշխարութեան»։ «Գովասանք հաղորդութեան»։ Վարդան Այգեկցու «Խրատ ամենայն քահանայից եւ ժողովրդոց»։ Վարդան վարդապետի «Խրատ աստուածաշունչ գրոց»։ Եփրեմ Ասորու «Յորդորումն ապաշխարութեան»։ Գրիգոր Պահլաւունու հարցմունքն ու Սարգիս Շնորհալու պատասխանը «վասն Առաջաւորի պահոցն»։ Վարդան վարդապետի Վասն քաւութեան։ «Երեք իրք Տէրն ի յանձն էառ յետ իւր սբ յարութեան»։ «Վասն մուղրոյն տեսլեանն»։ «Այլ սքանչելիք որ եղեն յԵրուսաղէմ»։ «Պատմութիւն եւ պատճառ մարդեղութեան Քրիստոսի աստուծոյ մերոյ»։ Պատմութիւններ Ադամի և նրա որդիների մասին։ Յոհաննու վարդապետի Վասն աւերման աշխարհի։ «Քարոզ վասն գալստեանն Քրիստոսի եւ դատաստանի նորա»։ Կանոնք զգուշաւոր քահանայից։ Հարցմունք Արձանայ եւ պատասխանիք Եզնկայ Կողբացւոյ։ Պատմութիւն ասորի Եղիա քահանայի։
◈ Մատթէոս վրդ. Ջուղայեցի, Վասն քարոզութեան Բանի [=Յաղագս ութ խորհրդոց մեղաց], Թբնգ. XIII 41 (1685 թ., [Կ. Պոլիս?], գրիչ՝ Կարապետիկ)։ Վերջից կցուած է Սուքիաս վրդ.-ի ոտանաւորը՝ «Յաղագս Ոսկեփորիկ գրքին եւ յաղագս Աբրահամ Չէլէպւոյն»։
◈ Ժողովածոյ, Բռլ. Ms. or. oct. 143 (1687 թ., Վենետիկ, գրիչ՝ Պետրոս)։ Յովհաննէս Կոստանդնուպոլսեցի, «Հայելի ճշմարտութեան»։ Հռոմէական Եկեղեցու դաւանութիւն (հայատառ թուրքերէն)։ Յովհաննէս Կոստանդնուպոլսեցի, «Պատասխանատրութիւնք թղթոյ....»։ «Բան հաւատոյ»։
◈ Ժողովածոյ, ԼԱ Arm. MS 8 (Շօշ (Սպահան), 1690-1700 թթ., գրիչ՝ Յարութիւն քհն.)։ Նորագոյն ծաղիկ զօրութեանց։ Ուշիմաբանութիւնք փիլիսոփայից։ Հայելի վարուց։
◈ Գիրք առաքինութեանց, Բռլ. Minutoli 267 (1692/1693 թ.)
◈ Մաշտոց, ԼԱ Arm. MS 24 (Նոր Ջուղա?, 1693 թ., գրիչ՝ Աստուածատուր քհն.)
◈ Պարտէզ հոգեւոր, ԼԱ Arm. MS 9 (Սուրաթ, Հնդկաստան, 1693 թ., գրիչ՝ Բարսեղ)
◈ Տօնացոյց, յորդորակ գանձարանի և պարզատումար, ԼԱ Arm. MS 42 (Շօշ (Սպահան), 1693 թ., գրիչ՝ Ազարիա)
◈ Գրանցամատեան, ԿՉԹ 3543 IV Rkps (Ստանիսլավով, 1693-1784)։ Ստանիսլավովի հայերի ամուսնութիւնների գրանցամատեան՝ օժիտի նկարագրութեամբ։
◈ Ժողովածոյ, ԿՉԹ 3545 II Rkps (1695 թ․)։ Պսակի կարգ, զանազան պատմութիւններ, վարքեր, քարոզներ, ապա՝ կաթոլիկ ծիսարան՝ պատարագամատոյց, ժամամուտք, օրհնութիւնք աղի, ջրոյ, հացի, սերմանց, նաւի ևն։
◈ Ճաշոց, Վրշ․ Rps 12682 III (շրջ․ 1695-1705 թթ․)
◈ Բառգիրք, ԼԱ Arm. MS 74 (1696 թ., Շօշ (Սպահան), գրիչ՝ Ղազար քհն.)։ Երեմիա Բանասէր, Համառօտ գումարումն և լուծումն բառից յԱստուածաշունչ գրոց։ Անուանք քաղաքաց։ Մեկնութիւն բառից քերականին։ Բառք ամենայն գրոց այբուբենից։ Վասն ազգի ազգի դրամից։ Բառարան ամենայն չափից, կշռոց։ Մեկնութիւն ամաց ազգի ազգի։ [Ժամանակացոյց յԱդամայ մինչև ցԾերենց]։ Ամք կենաց նահապետաց։ Յաղագս երկոտասան կենդանակերպից։ Յաղագս մոլորակացն։
◈ Ճաշոց և պատարագամատոյց (հայ կաթոլիկ), Վրշ. Rps 12681 III ([Լվով], 1698 թ․, գրիչներ՝ Սահակ և Նիկոլ)
◈ Ժողովածոյ, Բռլ. Petermann I 154 (1698 թ.)։ Բառարաններ. 1. Բառարան Աստուածաշնչի գրքերում գործածուած բառերի (սկիզբը՝ թերի). 2. Իմաստասիրական բառարան՝ «Գումարումն յոգնադիմի իրողութեանց սահմանաց Դաւթի Անյաղթ փիլիսոփայի և այլոց իմաստասիրաց [ի] Մովսիսէ ումեմնէ ըստ տառից դասակարգութիւն շարակարգեալ». 3. Աշխարհագրական բառարան՝ «Անուանք քաղաքաց»։ Աշխարհացոյց (սկիզբը՝ թերի)։ «Վասն սբ տնօրինականաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի»։ «Ասացուածք սակս թութունի»։ Մեկնութիւն ընդհանրական խոստովանութեան մեղաց։ Մեկնութիւն ժամակարգութեան (սկիզբը՝ թերի)։ Հիպողիտոսի Մեկնութիւն Երգոց Երգոյն, շարունակութիւնը՝ Ներսէս Լամբրոնացու։ Ծաղկաքաղ Ոսկեբերանի Յովհաննու Աւետարանի մեկնութիւնից։ Սարգիս Շնորհալու կաթողիկէ թղթերի մեկնութիւնից։ Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ից ծաղկաքաղ։ Ալբերտ Մեծից ծաղկաքաղ։ Անուանք մարգարէիցն, նախահարցն, նահապետացն եւ առաքելոցն։ «Բանք առաքինութեանց»։ Օգոստինոսի, Բեռնարդոսի, Յերոնիմոսի և կաթոլիկ այլ վարդապետների խօսքերից։ Տոմար։
◈ Գրիգոր Աստուածաբան, Ճառք, ԼԱ Arm. MS 53 (հաւանաբար 1699-1706 թթ., Նոր Ջուղա, Ա մասի գրիչ՝ Աղափիր)։
◈ Քարոզգիրք, ԼԱ Arm. MS 50 (ԺԷ? դ., Շօշ (Սպահան), գրիչ՝ Ազարիա)։ Վերջում՝ կանոնք Յակոբայ Ղրիմեցւոյ։
◈ Գանձարան, ԼԱ Arm. MS 62 (ԺԷ? դ.)։
◈ Յայսմաւուրք, ԼԱ Arm. MS 83 (ԺԷ? դ., Նոր Ջուղա?, գրիչ՝ Գասպար քհն., ծաղկող՝ Ստեփանոս քհն․)։ Սկիզբն ու վերջը չկան։ Այս և ԼԱ Arm. MS 89 ձեռագիրը սկզբնապէս եղել են նոյն ձեռագրի մասեր։
◈ Յայսմաւուրք, ԼԱ Arm. MS 89։ Միայն թերի յունուար ամիսը։ Այս և ԼԱ Arm. MS 83 ձեռագիրը սկզբնապէս եղել են նոյն ձեռագրի մասեր։
◈ Շարակնոց, Բլտ. 545 (ԺԷ-ԺԸ դդ., Կ. Պոլիս, գրիչ՝ Աւետ)
◈ Մաշտոց, ԼԱ Arm. MS 25 (ԺԷ/ԺԸ դ., գրիչ՝ Ոհան քհն.)
◈ Մաշտոց, ԼԱ Arm. MS 26 (Նոր Ջուղա?, ԺԷ/ԺԸ դ.)
◈ Սիմէոն Ջուղայեցի, Համառօտ հաւաքումն տրամաբանութեան, ԼԱ Arm. MS 75 (ԺԷ/ԺԸ դ., գրիչ՝ Օգոստինոս Ջուղայեցի)
◈ Կարգք ննջեցելոց (կաթոլիկ), ԿՅԳ BJ Rkp. 6060 III (ԺԸ դ.)։ Ժամերգութիւն, պատարագ, կանոն պատարագի, օրհնութիւն գերեզմանի, կարգ ջուր օրհնելոյ ի Յայտնութեան Տեառն։
◈ Պատմութիւն եօթ իմաստունների (հայատառ թուրքերէն), ԼԱ Arm. MS 91 (ԺԸ? դ.)
◈ Տաղարան, Բռլ. Petermann I 152 (ԺԸ դ.)։ Առաքել Բաղիշեցու «Տաղ Յովասափու»։ Զանազան այլ տաղեր։
◈ Յայսմաւուրք, ԼԱ Arm. MS 19 (ԺԸ? դ., գրիչ՝ Աւետ)։ Յայսմաւուրքից յետոյ՝ ուրիշ ձեռագրով և սկզբից ու վերջից կիսատ՝ մի քանի քարոզ։
◈ Ժողովածոյ, Բռլ. Ms. or. oct. 341 (1703-1706 թթ.)։ Պարզատոմար եւ յաւիտենականի եօթներեակ։ Տաղարան։ Քաղուածք ի Սբ Գրոց։ «Քարտեզ պատմաբանական ազգիս հայոց»։
◈ Շարակնոց, ԲԱԴ (1710 թ.)
◈ Քարոզգիրք (Ոսկեփորիկ), ԼԱ Arm. MS 52 (Նոր Ջուղա, 1710 թ., գրիչ՝ Ոհան երէց)
◈ Ճառք, ԼԱ Arm. MS 58։ (1725 թ., Նոր Ջուղա?)։ Յովհաննէս Որոտնեցի, Վանական Վարդապետ, Վարդան վարդապետ, Տիրատուր վարդապետ ևն։ Պակասաւոր՝ սկիզբն ու վերջը չկան։
◈ Պատարագամատոյց, Վրշ. Rps 12680 III (1734 թ., Լվով [Լէօպօլիս], գրիչ՝ Յոհաննէս Ակուշտինեանց արքեպս)
◈ Գրիգոր Տաթևացի, Մեկնութիւն Մատթէի և քարոզք, ԼԱ Arm. MS 12 (Նոր Ջուղա, 1742 թ., գրիչ՝ տէր Մարգար)։
◈ Տրիոդիոն [արեւելաքրիստոնէական քաղկեդոնական ծիսական մատեան], ԵՅՊ Geo147 (1746 թ.)
◈ Ժողովածոյ, Բռլ. Ms. or. oct. 282 (1749-1779 թթ. միջակայք)։ «Գիրք պատասխանական սրբոյն Աթանասիոսի հարցմանցն սրբոյն Կիւրղի Երուսաղեմացոյ»։ «Գիրք որ կոչի Օրհնութեանց»։ Առակք եւ պատմութիւնք զանազանք։ «Պատմութիւն Մարիամու Մագթաղենացւոյն եւ սքանչելեաց նորա»։ Վասն տանուտերանց ամաց։
◈ Գր. Տաթևացի, Քարոզգիրք, Ձմեռան հատոր, ԼԱ Arm. MS 48 (Նոր Ջուղա, 1754-1758 թթ., գրիչ՝ Մարգար քհն.)
◈ Մխիթար Սեբաստացի, Համառօտութիւն ճարտասանութեան, ԼԱ Arm. MS 76 (1758 թ., գրիչ՝ Յակոբ քհն.)
◈ Պատմութիւն վարուց երանելւոյն Յովհաննու Աւետարանչին, Կնգ. 2014464469 (1765 թ., Պէկղօզ, Կ. Պոլիս, գրիչ և ծաղկող՝ Յովհաննէս նօտար Պէկղօզեցի Սիմօնեան)
◈ Ամիրդովլաթ Ամասիացի, Օգուտ բժշկութեան, Բռլ. Hs. or. 14556 (1772 թ., Կ. Պոլիս, գրիչ՝ Յակոբ դպիր Կոստանդնուպոլսեցի)
◈ Բժշկարան, Բռլ. Hs. or. 14082 (1783 թ.)
◈ Տաղարան, ԼԱ Arm. MS 63 (եռամաս ձեռ. Բ մաս՝ 1798 թ., Պաւրոյ, գրիչ՝ Կարապետ դի Մաթէոս)։ Մէջտեղի հատուածում՝ Սիմէոն կաթողիկոսի «Տաղարան փոքրիկ»-ը։
◈ Ժողովածոյ, Թբնգ. XIII 94 (ԺԸ դար)։ Զանազան պատմութիւններ, վարքեր եւն։
◈ Սիմէոն վրդ. Ջուղայեցւոյ Քերականութիւն, Բռլ. Ms. or. oct. 541 (ԺԸ դար)
◈ Ընթերցուած ի Դանիէլէ մարգարէէ, ԼԱ Arm. MS 77 (ԺԸ? դ.)
◈ Բժշկարան և տոմար, ԼԱ Arm. MS 69 (ԺԸ? դ.)
◈ Ղորան, Բռլ. Ms. or. quart. 605 (1803 թ., Կ. Պոլիս)
◈ Մաշտոց, ԼԱ Arm. MS 27 (Սուրաթ, Հնդկաստան, 1807 թ., գրիչ՝ Զաքարիա Տէր Պետրոսեան Ջուղայեցի)
◈ Մաշտոց, ԼԱ Arm. MS 28 (Նոր Ջուղա, 1814 թ., գրիչ՝ Միքայէլ քհն․ Տէր Յովհաննէսեան)
◈ Մաշտոց և Յովհաննէս Երզնկացի, Յաղագս երկնային շարժմանց, ԼԱ Arm. MS 29 (1817 թ., գրիչ՝ տէր Յովհաննէս)
◈ Յովհաննէս Զօհրապեան, Լվովի եւ Տրիեստի հայերէն ձեռագրերի ցուցակը, Փրզ. 294 (1820 թ.)
◈ Հ. Միքայէլ Չամչեան, Վահան հաւատոյ, ԼԱ Arm. MS 14 (Թուզլա, Կիպրոս, 1823 թ., գրիչ՝ Պօղոս սրկ. Պետրոսեան Կոստանդնուպոլսեցի)
◈ Մաշտոց, ԼԱ Arm. MS 30 (Բուշեր, Պարսկաստան, 1825 թ., գրիչ՝ Աստուածատուր մահտեսի Յարութիւն Աթամեան)
◈ Մաշտոց, ԼԱ Arm. MS 31 (Պարսկաստան?, 1830 թ.)
◈ Տաղարան Յարթուն օղլիի, ԼԱ Arm. MS 64 (մինչև 1840 թ., գրիչներ՝ Յարթուն օղլիի որդի Օվանէս և Յարթուն)
◈ Բժշկարան, Բուխ. 42m (1850, գրիչ՝ մահտեսի Յակոբ, խառը հայատառ թուրքերէն և հայերէն)
◈ Միխայէլ Ասորի, Բռլ. Petermann I 133 (1854 թ.)։ Պատմութիւն։ Յաղագս քահանայական կարգաց։
◈ Ախտարք, Բռլ. Ms. or. quart. 1382 (ԺԹ դ.)
◈ Պատմութիւն Յովհաննու Ոսկեբերանի, Բռլ. Ms. or. oct. 342 (ԺԹ դ., հայատառ հայախառն թուրքերէն)
◈ Սաղմոսարան, Բռլ. Ms. or. oct. 3145 (ԺԹ դ., հայատառ հայախառն թուրքերէն)
◈ Մեկնութիւն Մատթէի, ԼԱ Arm. MS 86 (ԺԹ՞ դ., Նոր Ջուղա՞), հատուածներ
◈ Բանաստեղծութիւններ, ԼԱ Arm. MS 84 (1896-1927 թթ., Թեհրան, Կալկաթա, Ռուդզարդ, հայ., անգլ. և պարսկ․ բանաստեղծութիւնների մեծ մասի հեղինակ՝ Ժ. Մ. Ժօրժ)
◈ Երգարան, ԼԱ Arm. MS 81 (Ի դ.)
◈ Ստորոգութիւնք Արիստոտելի եւ մեկնութիւն, ՍԿՎ Geo87 (թուականը՝ անյայտ)
◈ Ժողովածոյ, Թբնգ. XIII 92 (թուականը՝ անյայտ)։ Դիոնեսիոս Արիսպագացի։ Ն. Շնորհալու Թուղթ ընդհանրականը։ Կանոնագիրք։ Անանիա Սանահնեցու «Սակս անխտիր հաղորդելոցն յունաց»։ Դաւանաբանական երկ՝ «Այլուստ ժողովածու իմաստախոհ արանց»։ Դաւիթ Անյաղթ, Սահմանք իմաստասիրութեան(սկիզբը՝ թերի)։
◈ Ժողովածոյ, Թբնգ. XIII 93 (թուականը՝ անյայտ)։ Հմմտ. ՄՄ 1869։ Միխայէլ Ասորի, Պատմութիւն։ Միխայէլ Ասորի, Յաղագս քահանայական կարգաց։ Դաւանութիւն Միխայէլի Ասորւոյ։ Գրիգոր վրդ. Խլաթեցու Խրատք ժամակարգութեանց։ Մովսէս Երզնկացու «Վասն թագաւորաց հայոց զոր կարգեաց Մովսէս Խորենացին»։ «Ի Մատթէոսի Աւետարանին մեկնութենէն»։ Յաղագս եկեղեցական աստիճանաց։ Անանիայի Շիրակունոյ Թիւք որչափութեանց Հին եւ Նոր կտակարանացն։ «Խրատք իմաստասիրաց պէս պէս. Չորս իրք»։ Սամուէլի Անեցւոյ Հաւաքմունք ի գրոց պատմագրաց։ «Պատմութիւն հայրապետաց»։ Ոտանաւոր ճառ։ Եպիփանի Յաղագս երկոտասան ականց։ Մանազկերտի ժողովի նզովքները։ Թուղթ միաբանութեան։ Մատթ. Ջուղայեցւոյ «Հարցումն տաճկաց եւ պատասխանի մերոց վարդապետաց»։ Թուղթ Գրիգորիսի կաթողիկոսի ի Միջագետս։ Թուղթք Ներսիսի Շնորհալւոյ եւ Մանուէլի։
◈ Պատարագամատոյց (Կաթոլիկ Եկեղեցւոյ), Փրզ. 45 (անթուական)
◈ Քարոզգիրք, Փրզ. 128 (թուականը՝ անյայտ, ստացող՝ Մատթէոս քահանայ)։ Քարոզներ (Յովհաննէս Պլուզ, Յովհաննէս Ոսկեբերան, Յովհաննէս Գառնեցի և այլն), խրատներ, կանոններ։
◈ Տօնացոյց (հայ կաթոլիկ), ԿՉԹ 3544 I Rkps (թուականը՝ անյայտ)
Պատառիկներ, հմայիլներ, օրհնութեան գրեր և ամբողջական ձեռագրերի որոշ էջեր
◈ ՀԱԳ-ի հմայիլների ժողովածուն◈ Բոդլէեան գրադարանի հայերէն ձեռագրերից էջեր
◈ Հայատառ յունարէն պապիրուսի պատառիկ, Փրզ. 332 (մինչև 640 թ., Եգիպտոս). կամ այստեղ
◈ Պատառիկ, Չկգ. 338 (Թ կամ Ժ դ.)։ Աւետարանից հատուած։
◈ Աւետարան, Մրգ. 789.1-3 (1296 թ., Սիսիան, գրիչ՝ Մխիթար) (միայն 6 նկարազարդ էջ)
◈ Աւետարան, Մրգ. 620 (ԺԳ դ., Հայաստան, Գուգարք?) (միայն 35 նկարազարդ էջ)
◈ Մեկնութիւն կաթողիկէ թղթոց Սարգսի Շնորհալւոյ, Մրգ. 802 (ԺԳ դ., Հայաստան, գրիչ՝ Վահրամ) (միայն 3 էջ)
◈ Աւետարան, ՄՄ 6792 (1302 թ. և 1406 թ., ծաղկող՝ Մոմիկ) (միայն մանրանկարներով էջեր)
◈ Աւետարան, ՄՄ 7842 (1313 թ., Գլաձոր, գրիչ՝ Պօղոս վրդ.) (միայն մանրանկարներով էջեր)
◈ Ճաշոց, Մրգ. 803 (1334 թ., Վահնաշէն, Խաղտեաց ձոր, գրիչներ՝ Վարդան Լոռեցի, նրա որդիները, ծաղկող՝ Մկրտիչ) (միայն 11 էջ)
◈ Յայսմաւուրք, Մրգ. 622 (1348 թ., Սիս, ծաղկող՝ Սարգիս Պիծակ և Յովհաննէս) (միայն 139 նկարազարդ էջ)
◈ Ութ մանրանկարիչների Աւետարան, ՄՄ 7651 (ԺԳ դարի 60-70-ական թթ., գրիչ՝ Գրիգոր) (միայն 40 էջ)
◈ Աւետարան, Մրգ. 1112 (ԺԴ դար, Վասպուրական) (միայն երկու նկար)
◈ Աւետարան, Մրգ. 749 (1461 թ., Վան, գրիչ՝ Վարդան, ծաղկող՝ Մինաս) (միայն 43 նկարազարդ էջ)
◈ Պատառիկ, Չկգ. 773 (ԺԵ կամ ԺԶ դար)։ «Գործք առաքելոց»-ից Անանիայի եւ Սափիրայի պատմութիւնը։
◈ Աւետարան, Մրգ. 624 (1588 թ., Սուրս, Մոկք, գրիչ՝ Յոհանէս) (միայն 51 նկարազարդ էջ)
◈ Մանրանկարներ՝ կից ասորերէն եւ հայերէն վերնագրերով, Փրզ. Syr. 344 (ԺԶ դար)
◈ Աւետարան «Կարմիր Ծաղիկ», ՄՄ 11203 (1619 թ., Սպահան, գրիչ՝ Հայրապետ երէց, ծաղկող՝ Մեսրոպ դպիր Խիզանցի). (բազմաթիւ էջեր այս Աւետարանին նուիրուած ալբոմ-ուսումնասիրութեան երկրորդ մասում)
◈ Գիրք պարապմանց Կիւրղի Աղեքսանդրացւոյ , Մրգ. 625 (1688 թ., Հայաստան, գրիչ՝ Նազար) (միայն 5 նկարազարդ էջ)
◈ Աւետարան, Մրգ. 621 (շուրջ 1650 թ., Կ. Պոլիս) (միայն 117 նկարազարդ էջ)
◈ Կիպրիանոս (հմայիլ), Բրտ. Or 14028 (Կ. Պոլիս, 1655-1680 թթ., գրիչ՝ Ներսէս)։ 490 x 6 սմ հմայիլը ներկայացուած է 15 առանձին մաս-նկարներով։
◈ Աւետարան, Մրգ. 623 (1658-1659 թթ., Նոր Ջուղա, գրիչներ՝ Յովհաննէս եւ Աւետիք աբեղայ) (միայն 48 նկարազարդ էջ)
◈ Հմայիլ, Բռլ. Ms. or. oct. 2898 (ԺԸ դար)
◈ Գիր օրհնութեան, Բռլ. Hs. or. 14578 (1810 թ., Երուսաղէմ)։ Երուսաղէմի Թէոդորոս Վանեցի պատրիարքի օրհնութեան գիրն Անթառամ անունով մի կնոջ։
◈ Մի քանի զարդանկար (յայսմաւուրքից), ԼԱ Arm. MS 82