Showing posts with label բառեր. Show all posts
Showing posts with label բառեր. Show all posts
6/16/19
Ձախողել և հաջողել
Երբ մարդն անհաջողության է մատնվում, ձախողում է, երբ հաջողություն է ունենում, հաջողում է։ Այս իմաստներով գործածում ենք չեզոք սեռի «ձախողել» և «հաջողել» բայերը՝ առանց «վ»-ի։
Մարդը կարող է նաև ձախողել կամ հաջողել գործը, ծրագիրը, փորձը ևն։ Այս դեպքում գործածում ենք ներգործական սեռի «ձախողել» և «հաջողել» բայերը ուղիղ խնդրի հետ։
Հետևաբար, ձախողՎում կամ հաջողՎում են գործը, ծրագիրը, փորձը ևն, բայց ո՛չ մարդը։
2/14/19
Մուննաթ
Այսօր հետաքրքիր բան հայտնաբերեցի։ Պարզվում է՝ արաբական ծագմամբ ու թուրքերենի միջոցով փոխառված «մուննաթ»-ն ու «մուննաթ գալը» հայերենում իմաստային փոփոխություն են կրել վերջին ժամանակներում։ Թե «վերջին ժամանակներն» ինչ տևողություն ունեն՝ երկու-երեք տասնամյակ, թե ավելի, չեմ կարող ասել. դա թերևս հնարավոր կլինի պարզել հայ գրականության մեջ այս բառի գործածության դեպքերի մանրամասն քննությամբ։ Բայց փաստ է, որ հայերենի բառարանները (Մալխասյանի՝ 1944 թ., Աղայանի՝ 1976 թ.) ներկայացնում են «մուննաթ»-ի այլ նշանակություն՝ «երախտիք» և «երախտիքը՝ լավությունը, երեսով տալը»։ «Մուննաթ գալը» նույնպես լավությունը երեսով տալն է՝ ըստ բառարանների։ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հրատարակած բազմահատոր բարբառային բառարանը (Դ հատոր, 2007 թ.) նույնպես նախ ներկայացնում է բարբառներում այս բառի ունեցած այն իմաստները, որոնք տրված են Մալխասյանի ու Աղայանի բառարաններում, իսկ հետո՝ առանց որևէ բարբառի նշման կամ որևէ օրինակի՝ նորօրյա իմաստը՝ տրտնջալն ու դժգոհելը։ Պ. Բեդիրյանի դարձվածաբանական բառարանը (2011 թ.) կրկնում է հին բառարանների տվյալները, իսկ բառի ժամանակակից իմաստը չունի։
Subscribe to:
Posts (Atom)