Showing posts with label Մովսէս Խորենացի. Show all posts
Showing posts with label Մովսէս Խորենացի. Show all posts

6/15/15

Մովսես Խորենացու երկերը համացանցում

Այս ցուցակը, հնարավոր է, արդեն հին լինի։ Վերջին տարբերակն ԱՅՍՏԵՂ է։

(Ցուցակը թարմացվել է 2016 թ. մարտի 14-ին) 

Ներկայացնում ենք Մովսես Խորենացու գործերի՝ համացանցում մեր գտած աղբյուրները։ Այստեղ կգտնեք ոչ միայն գրաբարյան բնագրերը և դրանց արևելահայերեն թարգմանությունները, այլև Խորենացու գլխավոր երկերի օտարալեզու թարգմանություններ՝ ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ռուսերեն, լատիներեն։ Քանի որ «Աշխարհացոյցի» հին հրատարակությունները Խորենացու անունով են, ուստի նորերը, որ հրատարակվել են որպես Անանիա Շիրակացու կամ անանուն հեղինակի գործ, նույնպես ընդգրկել ենք այս ցուցակում։

Այստեղ միայն Խորենացու հեղինակած կամ նրա անունով մեզ հասած գործերն ենք դրել, իսկ խորենացիագիտական բազմաթիվ աշխատությունները զանց առել, եթե Խորենացու որևէ երկ կամ դրա թարգմանություն չեն պարունակում։ Ցանկի վերջում ավելացրել ենք Խորենացու երկերի՝ պատմաբան Պետրոս Հովհաննիսյանի կազմած մատենագիտության երկու հրատարակությունների հղումները։

Մովսէս Խորենացի


Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք, Ամըսթելօտամ, 1668. կամ այստեղ
Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք, Մարսել, 1683
Ազգաբանութիւն տոհմին Յաբեթեան [Պատմութիւն հայոց], Ամստէլօդամ, 1695
Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք, Էջմիածին, 1698
Epitome commentariorum Moysis Armeni, de origine & regibus Armenorum et Parthorum: item series principum Iberiae et Georgiae, cum notis & observationibus Henrici Brenneri, Stockholmiae, 1723