Անձնանիշ գոյականների հետ գործածվող (այսինքն՝ դրանց լրացնող) հարաբերական դերանվան խնդիրը վերջին տարիներին դարձել է վիճաբանությունների առարկա։ Սա այն խնդիրներից է, որոնց վերաբերյալ տարբեր լեզվաբաններ ունեն տարբեր կարծիք։ Ոմանք հայերենի համար անհարազատ երևույթ են համարում անձնանիշ գոյականների հետ գործածվող ով հարաբերական դերանունը (օրինակ՝ բժիշկը, ով...), մինչ նա անձնական դերանվան հետ դրա գործածությունը՝ ընդունելի և ճիշտ։ Ոմանք էլ (օրինակ՝ 2017 թ. «Ուղեցույց հայոց լեզվի» դասագրքի կամ 2016 և 2021 թթ. «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» դասագրքի հեղինակները՝ Յուրի Ավետիսյանն ու համահեղինակները) ով հարաբերականը որ(ը)