4/18/16

Քելեխի արգելք

1818-ին՝ վրացահայերի հոգևոր առաջնորդ եղած ժամանակ, Ներսես Աշտարակեցին քելեխի մատուցումն արգելել է։ Ասում է՝ եթե ուզում եք ննջեցյալի հիշատակին հացկերույթ կազմակերպել, ապա, ըստ Ավետարանի, միայն աղքատներին ու հաշմանդամներին, օտարականներին, ինչպես նաև նվիրատվությամբ ապրող հոգևորականներին կանչեք։ Իսկ բարեկամներին ու հարևաններին կանչել հացկերույթի կամ նրանց կերակուր բաժանել չի թույլատրվում։ Սա չի թույլատրվում անել նաև յոթին և այլ նմանատիպ առիթներով։

Այս և այլ արգելքներ ամփոփող նրա «Այցելութիւն սգաւորաց» կանոնական գրությունը հետագայում ևս՝ 1847 թ., երբ արդեն նա կաթողիկոս էր, հրատարակվել է առանձին գրքույկով, որն էլ օրերս տեղադրվել է Ազգային ակադեմիայի գրադարանի կայքում։

Ներսէս Աշտարակեցի

Այցելութիւն սգաւորաց, Բ տպ., Թիֆլիս, 1847


4/8/16

Մոսկվայում լույս տեսած «Հայ կամաւորներ 1914-1915» ալբոմից որոշ նկարներ

Թիֆլիսում 1916 թ. հրատարակված «Հայ կամաւորներ 1915-1916» ալբոմից առաջ Մոսկվայում հրատարակվել է  «Հայ կամաւորներ 1914-1915» ալբոմը, որից մի քանի նկար զետեղում ենք այստեղ (համացանցում դրանք կարծես թե չկան, եթե մեր աչքից չեն վրիպել)։


Կազմի վրա (նկարը՝ Արշակ Ֆեթվաճյանի) նկատելի են հետևյալ խոսքերը (հետագայի մեր պետական հիմնից).
Ամենայն տեղ մահը մի է 
Մարդ մի անգամ ʼտի մեռնի 
Բայց երանի ով իւր ազգի 
Ազատութեան կը զոհուի։