3/27/15

Լինուքս-6. գործողություններ նիշքերի հետ

Նախորդ մասը՝ այստեղ։


Նիշքակառավարիչներ և նիշքերի որոնում

Նիշքակառավարիչով (file manager) ենք «կառավարում» մեր համակարգչում առկա նիշքերը, այսինքն՝ տեսնում դրանք, տեղափոխում, ջնջում, պատճենում, ստեղծում կառավարիչում նոր պանակներ և այլն, և այլն։ Եթե գործածում եք Ուբունտու բաշխումը, ապա անշուշտ արդեն գիտեք Nautilus անունը։ Սա Ուբունտուում լռելյայն տեղակայված նիշքակառավարիչն է։ Սակայն Լինուքսի համար ստեղծված նիշքակառավարիչները շատ-շատ են և միևնույն բաշխման մեջ կարելի է գործածել մեկից ավելի նիշքակառավարիչներ։ Thunar, Marlin, Dolphin, Nemo, Pcman, Xfe, Krusader և այլն, և այլն. սրանք անուններն են նիշքակառավարիչների, որոնք այս կամ այն լինուքսյան բաշխման լռելյայն նիշքակառավարիչն են, սակայն կարող են գործածվել նաև այլ բաշխումներում։ Կարող եք տեղակայել, փորձել և ընտրություն կատարել։ Իմ փորձած նիշքակառավարիչների մեջ ամենահաջողը հենց Nautilus-ն է։ Նրան բավականին նման է Nemo-ն։ Ես երբեմն գործածում եմ ևս մեկ նիշքակառավարիչ՝ ո՛չ այնքան տարածված. կոչվում է Marlin։ Այս վերջինը միայն մեկ առավելություն ունի նշածս մյուս կառավարիչների հանդեպ. Marlin-ը թույլ է տալիս նիշքերին տարբեր գունավորում տալ՝ գունապիտակ կցել։ Կանգնում ենք նիշքի վրա, սեղմում մկնիկի աջ կոճակը և ընտրացանկից ընտրում անհրաժեշտ գույնը։ Բայց մնացած առումներով Marlin-ը զիջում է նիշքային կառավարիչների մեծ մասին, քանի որ նրա գործառույթները սակավաթիվ են։

Եթե կարդում եք այս հոդվածը, կարծում ենք՝ արդեն գիտեք, թե ինչպես են նիշքեր ստեղծում, տեղափոխում, պատճենում նիշքակառավարչում։ Նոր բան չկա այստեղ։ Թերևս միակ տարբերությունը Լինուքսի և հանրածանոթ Ուինդոուսի նիշքակառավարիչների հիմնական գործողությունների միջև՝ բազմաթիվ նիշքեր միանգամից ընտրելու եղանակն է, որը Լինուքսում կատարվում է shift ստեղնի սեղմումով։ Ընտրվող բազմաթիվ նիշքերից առաջինի վրա կանգնելով՝ սեղմում եք shift ստեղնը և ապա եզրափակող՝ վերջին նիշքը։

Եթե գործածում եք Nautilus-ը կամ Nemo-ն, իմացե՛ք, որ երբ դրանցով նիշքեր եք փնտրում, ապա կարող եք փնտրման արդյունքները պահպանել (save)։ Կարող եք փնտրել նիշքերը թե՛ անվանումով, թե՛ նիշքի ընդլայնմամբ։ Վերջին դեպքում ընդլայնման անունը գրեք կետիկից հետո։ Ենթադրենք՝ փնտրել եք միայն .epub նիշքերը կամ այն նիշքերը, որոնց անվանման մեջ կա «դաս» տառակապակցությունը («դասագիրք», «դասարան», «անդաստիարակ» ևն)։ Նաուտիլուսը (կամ Նեմոն) բերել է փնտրման արդյունքները։ Ուզում եք այդ արդյունքները պահպանել հետագայի համար, որ ամեն անգամ չփնտրեք։ Նաուտիլուսի ընտրացանկից ընտրեք File -> Save Search As և դրեք այն անվանումը, որով ցանկանում եք փնտրման արդյունքը պահպանել, և ընտրեք պահպանման վայրը (պանակը)։

Նիշքեր որոնել կարելի է նաև տերմինալային հրամաններով։ Շատ արագագործ հրաման է locate-ը։ Կա նաև find հրամանը, սակայն այն ավելի դանդաղաշարժ է, ուստի ես հիմնականում օգտվում եմ locate-ից։ Այս հրամանը, ի տարբերություն Նաուտիլուսի, թույլ է տալիս միանգամից որոնել թե՛ home-ում, թե՛ համակարգային (System-ի) պանակներում։ Ինչպե՞ս ենք գործածում այս հրամանը։ Ամենադյուրին եղանակով, որ կարելի է պատկերացնել։ Պարզապես գրում ենք locate և ապա այն բառը, բառի մասը կամ ընդլայնումը, որը փնտրում ենք։ Շատ արագ բերվում են փնտրման արդյունքները։ locate-ով կարող եք փնտրել ոչ միայն լատինատառ անվանումներ, այլև հայատառ, ռուսատառ ևն։


Որոնում նիշքերի ներսում

Առանց նիշքերի մեջ հատ-հատ մտնելու՝ կարելի է որոնել նաև նրանց պարունակության մեջ։ Օրինակ՝ ենթադրենք՝ չեք հիշում, թե Ձեզ անհրաժեշտ տեքստը Ձեր բազմաթիվ նիշքերից որում է գտնվում։ Այդ տեքստից հիշեք բառ, որը վստահաբար առկա է նրանում, և փնտրեք այդ բառով։ Սա կատարելու համար, ըստ իս, ամենահարմար գործիքը Recoll կոչվող ծրագիրն է։ Այն փնտրում է զանազան ընդլայնումներով նիշքերում, նաև pdf-ներում, եթե, իհարկե, վերջիններս տեսածրված նկարներից չեն պատրաստված, այլ ունեն մեքենայի կողմից ճանաչվող նիշեր։ Այս ծրագիրն անգամ սեղմված (արխիվացված) նիշքերում է փնտրում։ Այն և շատ արագ է գործում, և փնտրում է զանազան լեզուներով, և որոնման արդյունքները ներկայացնում համացանցային փնտրող ծառայությունների, օրինակ՝ Գուգլի եղանակով, ինչը շատ հարմար է։ Միայն թե այս ծրագրից օգտվելիս, նրա արագագործությունը վայելելու համար, ցանկալի է նրա նախընտրանքներում (Preferences) նշել միայն այն պանակները, որոնց նիշքերո՛ւմ փնտրում պիտի կատարեք։ Կամ ընդհակառակն՝ նախընտրանքներում բացառեք այն պանակները, որոնցում փնտրում կատարել պետք չէ։ Սա կխնայի թե Ձեր, թե ծրագրի ժամանակը։ Օրինակ՝ եթե դուք էլ, ինչպես ես, ունեք բազմագիգաբայտանոց գրադարան-պանակ՝ հիմնականում pdf-ներով լեցուն, ապա այդ պանակի ցուցակավորումը (ինդեքսավորումը) Recoll-ի կողմից կարող է չափազանց երկար ժամանակ տևել և խիստ ծանրաբեռնել Ձեր համակարգչի աշխատանքը։ Այդ իսկ պատճառով ես այդ պանակը չեմ ներառել այս ծրագրի նախընտրանքներում։
Recoll-ի տվյալները միշտ թարմ պահելու համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ թարմացնել ցուցակավորումը Update index (ընտրացանկի File-ում) հրամանի օգնությամբ։ Յուրաքանչյուր այսպիսի թարմացում ընդամենը րոպեներ է տևում։

Մի բան է՛լ նկատի ունեցեք։ Հայերենով փնտրելիս այս ծրագիրը բառի Ձեր ներկայացրած ձևն է միայն գտնում. հայերենի դեպքում նա հոլով, խոնարհում և սրանց վերջավորությունները, ածանց-մածանց չի հասկանում։ Այնպես որ այս հանգամանքը նկատի ունեցեք հայերեն բառ ու արտահայտություն փնտրելիս։ Սա վերաբերում է միայն հայերենին։ Օրինակ՝ եթե անգլերեն light բառը գրեք, Recoll-ը փնտրման արդյունքներում կբերի ոչ միայն հենց այդ ձևը, այլև lightly, lighting և այլն։ Եթե ռուսերեն дом բառը գրեք, Recoll-ը փնտրման արդյունքներում կբերի նաև домов, доме և այլ ձևեր։ Իսկ հայերենի դեպքում այս ծրագիրը միայն այն ձևն է փնտրում, որը Դուք նրան հանձնարարում եք, որովհետև Recoll-ը հայերենի քերականությունը դեռ չի սովորել ։)

Տեքստային նիշքերի ներսում շատ արագ որոնում է կատարում նաև Kate տեքստային խմբագրիչը (այս հնարավորությունը Kate-ի հին տարբերակները չունեն)։ Այն ունի ոչ միայն Ձեր բացած տվյալ նիշքում փնտրելու հնարավորություն, այլև Ձեր նշած պանակ(ներ)ում առկա տեքստային նիշքերում։ Kate-ը փնտրում է .txt, .html, .dict, .po, .ctd (սա մեր սիրելի cherrytree ծրագրի ընդլայնումն է) և տեքստային այլ նիշքերում, օրինակ՝ համակարգային բազմապիսի նիշքերում, որոնք կարող են զանազան ընդլայնումներ ունենալ, բայց ստեղծված են պարզ տեքստային խմբագրիչներով (cherrytree ծրագիրը, թեև տեքստի ձևավորման շատ մեծ հնարավորություններ ունի, սակայն նույնպես պարզ տեքստային խմբագրիչ է՝ ի տարբերություն Libre Office-ի կամ սրա նման ծրագրերի)։ Kate-ը չի փնտրում .doc, .odt, .docx և տեքստային բազմագործառական խմբագրիչներին հատուկ այլ ընդլայնումներով նիշքերում։ Սրանցում որոնում կատարելու համար գործածեք Recoll-ը։


Տեքստային նիշքի ստեղծում քաշել-գցելու (drag and drop) միջոցով

Սա մի բան է, որի մասին, հնարավոր է, շատերը տեղյակ չլինեն։ Եթե Դուք գործածում եք լինուքսյան այնպիսի բաշխում, որը գնոմյան սեղանադիր ունի, կամ Nautilus և Nemo նիշքակառավարիչները, ապա կարող եք գործածել հետևյալ հնարքը։ Որևէ տեքստ որևէ ծրագրում կամ, ասենք, համացանցում, ընտրեք-մգացրեք և ապա մկնիկի օգնությամբ տեղաշարժելով պարզապես գցեք սեղանադրի (desktop) վրա կամ որևէ պանակի մեջ. կստեղծվի այդ տեքստը պարունակող նիշք՝ .txt ընդլայնմամբ։ Փորձե՛ք ու կտեսնեք, որ մի քանի գործողության փոխարեն այսպիսով կատարում եք ընդամենը երկու գործողություն։ Այսինքն՝ փոխարեն տեքստն ընտրելու, հետո այն պատճենելու, ապա նոր նիշք բացելու, նրանում փակցնելու գործողությունը կատարելու և վերջում պահպանման հրամանը տալու, Դուք ընդամենը ընտրում եք տեքստն ու այն գցում սեղանադրի վրա (կամ որևէ պանակի մեջ), իսկ մնացած գործողությունները կատարվում են մեքենաբար։ Այսպես մի րոպեի ընթացքում կարելի է ստեղծել բազմաթիվ նիշքեր։ Կարող եք փորձել այս հնարքը լինուքսյան տարբեր բաշխումներում, տարբեր սեղանադրային միջավայրներում և նիշքակառավարիչներում՝ ստուգելու, թե որում է այս հնարքը գործում, որում՝ ոչ։ Մենք չենք փորձել, ուստի այժմ բավարարվում ենք ասելով, որ այս հնարքը գործում է Ուբունտուում, Գնոմում և մեր նշած երկու նիշքակառավարիչներում (Nautilus և Nemo)։


Տերմինալում ուղի նշելու դյուրին տարբերակ

Քաշել-գցելու հնարքը գործում է նաև տերմինալում, եթե cd գրելուց հետո չեք ուզում երկար-բարակ մուտքագրում անել՝ Ձեզ անհրաժեշտ պանակի կամ նիշքի հասցեն նշելու համար, այլ այդ պանակը կամ նիշքը մկնիկով ընտրելով տանում-գցում եք cd-ից հետո։ Այդ ժամանակ այդ պանակի կամ նիշքի ուղին գրվում է մեքենաբար։

3/25/15

Ներսես Շնորհալու՝ համացանցում առկա գործերը

Այս ցուցակը, հնարավոր է, արդեն հին է։ Վերջին տարբերակը տեսեք ԱՅՍՏԵՂ։

Ցուցակը վերջին անգամ թարմացվել է 2015 թ. սեպտեմբերի 17-ին։

Յիսուս Որդի, Վենետիկ, 1643. 1660. 1686
Յիսուս Որդի, Ամստերդամ, 1660-1661
Գիրք որ ի մնացորդացն Յիսուս Որդւոյ Գրոցն, Կ. Պոլիս, 1677. 1746
Յիսուս Որդի, 1702
Յիսուս Որդի, Կ. Պոլիս, 1724-1725, 1746-1747
Գիրք որ կոչի Յիսուս Որդի, Կոստանդնուպօլիս, 1746. կամ այստեղ. կամ այստեղ
Ներբող սրբոց հրեշտակապետաց, Կ. Պոլիս, 1780
Գիրք որ կոչի Յիսուս Որդի, Սանկտպետերբուրգ, 1785. կամ այստեղ. կամ այստեղ
◈ Աղօթք Տեառն Ներսեսի հայոց կաթողիկոսի / Молитва Нѣрсеса Арменскаго, Санкт-Петербургъ, 1786
Գիրք որ կոչի Ընդհանրական, Սանկտպետերբուրգ, 1788. կամ այստեղ. կամ այստեղ
Առակք եւ ոտանաւորք խրատականք՝ ասացեալք ի նախնեաց մերոց՝ ի հրահանգ ուսումնասէր համբակաց, Վէնէտիկ, 1790 (առակները Մխիթար Գոշինն են, ոտանաւորները՝ Ն. Շնորհալունն ու Կարապետ վարդապետինը). Ներսէս Շնորհալու չափածոյ խրատական երկերը (էջ 155-203). կամ այստեղ
Յիսուս Որդի, Մադրաս, 1792
Հաւատով խոստովանիմ / Preces Sancti Nierses, Վենետիկ, 1810. 1815 (վեցլեզուեան)
Preces S. Niersis Clajensis, Venetiis, 1823 («Հաւատով խոստովանիմ»-ը՝ 24 լեզուով). կամ այստեղ. կամ այստեղ
Գիրք որ կոչի Յիսուս Որդի, Կոստանդնուպօլիս, 1824. կամ այստեղ
Թուղթ ընդհանրական... բաժանեալ յերիս գիրս [Ա. Թուղթ ընդհանրական, Բ. Լամբրոնացու կազմած «Պատճառք...» նամականին, Գ. Շնորհալու զանազան նամակներ], Կոստանդնուպօլիս, 1825
◈ Ն. Շնորհալի, Յովհաննէս Ծործորեցի, Մեկնութիւն սուրբ Աւետարանին որ ըստ Մատթէոսի [մինչև Մտթ. Ե 17 Շնորհալու մեկնութիւնն է, յետոյ՝ Ծործորեցու], Կ. Պոլիս, 1825. կամ այստեղ. կամ այստեղ
Ողբ Եդեսեայ / Élégie sur la prise d'Édesse par les Musulmans, par Nersès Klaietsi, Փարիզ / Paris, 1827 (երկլեզուեան). կամ այստեղ. կամ այստեղ
Ողբ Եդեսեայ / Élégie sur la prise d'Édesse par les Musulmans, par Nersès Klaietsi, Փարիզ / Paris, 1828
◈ Թուղթ ընդհանրական / S. Nersetis Claiensis, Epistola pastoralis, Վենետիկ / Venetiis, 1829 (երկլեզուեան). կամ այստեղ
Ողբ Եդեսիոյ, Թփխիս, 1829
◈ Տն. Ներսեսի Շնորհալւոյ բանք չափաւ, Վենետիկ, 1830. կամ այստեղ. կամ այստեղ. կամ այստեղ
Թուղթ ընդհանրական, Վենետիկ, 1830
Հռչակաւոր աղօթք.../Молитва св. патрiарха Нерсеса, Մոսկով, 1830
◈ Sancti Nersetis Clajensis Armeniorum Catholici opera, Vol. I, Venetiis, 1833. կամ այստեղ. կամ այստեղ. կամ այստեղ (թղթերը՝ լատիներէն)
◈ Sancti Nersetis Clajensis Armeniorum Catholici opera, Vol. II, Venetiis, 1833. կամ այստեղ (մեկնութիւններն ու քարոզները՝ լատիներէն)
Preces Sancti Nersetis Clajensis, Venetiis, 1837 (24 լեզուով)
◈ Տն. Ներսեսի Շնորհալւոյ Հայոց կաթողիկոսի նամականի, Վենետիկ, 1838. կամ այստեղ
Историческіе памятники вѣроученія Армянской Церкви, относящіеся къ XII столѣтію, переводъ Александра Худобашева, Санктпетербургъ, 1847 
Ընդհանրական թուղթք կամ նամակք Տ. Ներսիսի Շնորհալւոյ. փոխեալ յաշխարհիկ լեզու, Կոստանդնուպօլիս, 1853
Preces Sancti Nersetis Clajensis Armeniorum Patriarchae (Triginta tribus linguis editae), Venetiis, 1862 («Հաւատով խոստովանիմ»-ը՝ 33 լեզուով). կամ այստեղ
Թուղթ ընդհանրական... բաժանեալ յերիս գիրս [Ա. Թուղթ ընդհանրական, Բ. Լամբրոնացու կազմած «Պատճառք...» նամականին, Գ. Շնորհալու զանազան նամակներ], Ս. Էջմիածին, 1865. կամ այստեղ. կամ այստեղ
Ընդհանրական թուղթք ս. Ներսիսի Շնորհալւոյ, Երուսաղէմ, 1871 [Ա գիրք՝ Թուղթ ընդհանրական. Բ գիրք՝ էջ 85-ից՝ Ն. Լամբրոնացու կազմած «Պատճառք...» նամականին. Գ գիրք՝ էջ 205-ից՝ Շնորհալու եւ մի քանի այլոց նամակներ]. կամ այստեղ. կամ այստեղ. կամ այստեղ
◈ Տն. Ներսեսի Շնորհալւոյ Հայոց կաթողիկոսի Թուղթք, Վենետիկ, 1873
Preces Sancti Nersetis Clajensis Armeniorum Patriarchae (Triginta sex linguis editae), Venetiis, 1882 («Հաւատով խոստովանիմ»-ը՝ 36 լեզուով). կամ այստեղ. կամ այստեղ
Տաղեր և գանձեր, Երևան, 1987. կամ այստեղ
Մեկնություն Մատթեոսի Ավետարանի (արևելահայերեն), Ս. Էջմիածին, 2008
Նամականի (արևելահայերեն), Ս. Էջմիածին, 2011
Հանելուկներ (արևելահայերեն) (էլ. տեքստ)
«Առաւօտ լուսոյ»-ն՝ անգլերեն (էլ. տեքստ)
Անգլ. թարգմանությամբ որոշ գործեր. էջ 396-426 (հատվածներ «Յիսուս Որդի»-ից, «Ողբ Եդեսեայ»-ից, «Հաւատով խոստովանիմ» աղոթքը, հատվածներ «Թուղթ ընդհանրական»-ից). The Heritage of Armenian Literature, Vol. II: From the sixth to the eighteenth century. 2002
A Hymnic Prayer to the Suffering Christ (էլ. տեքստ)
I Confess with Faith (էլ. տեքստ)
The Hymns of the Days of Creation (.doc նիշք)

Շնորհալու մասին
◈ Սրբոյն Ներսեսի Շնորհալւոյ պատմութիւն վարուց, Վենետիկ, 1854. կամ այստեղ. կամ այստեղ
◈ Ղեւոնդ Ալիշան, Շնորհալի եւ պարագայ իւր, Վենետիկ, 1873. կամ այստեղ
Ներսես Շնորհալի (հոդվածների ժողովածու), Երևան, 1977

3/17/15

Հայ դասականների գործերը համացանցում

Այս ցուցակը ևս, մեր կայքի մյուս ցուցակների նման, ժամանակ առ ժամանակ թարմացվում է։ Վերջին թարմացումը կատարվել է 2016 թ. ապրիլի 29-ին։ Ցուցակը թերի է՝ համեմատած մեր այբբենական գրացուցակներում տեղ գտած համապատասխան հեղինակների երկերի ցուցակների հետ։ Այնպես որ ըստ հեղինակների որոնեք նաև ԱՅՍՏԵՂ։

  ◈ Հայ գրական ժողովածու, [Բոստոն], 1932 [Դ. Դեմիրճեան, Արազի, Համաստեղ, Ստ. Զօրեան, Գր. Զօհրապ, Շիրվանզադէ, Չօպանեան, Օշական, Յ. Թումանեան]
Մեղրագետ, Զ. գիրք (բարձրագոյն կարգերու համար), [գրական ժողովածու. հայ եւ օտար հեղինակներ], կազմող՝ Ռ. Զարդարեան, Բ. տպ., Կ. Պոլիս, 1914
Արդի հայ գրականութիւն, հտ. Գ. Հայաստանի գրողներ, Փարիզ, 1943 [Չարենց, Բակունց, Մահարի, Զօրեան, Ալազան, Թոթովենց, Նորենց, Դէմիրճեան, Գ. Սարեան, Մ. Շահինեան, Ս. Տարօնցի, Մ. Արմէն, Շիրազ, Սիրաս, Տէրեան, Մ. Դարբինեան, Ն. Զարեան, Արազի, Ա. Վարդանեան, Լեռ-Կամսար, Աղաւնի, Հ. Պօղոսեան, Ա. Վշտունի, Հ. Քոչար, Պայազատ, Գ. Բես, Թամազեան, Վ. Գրիգորեան, Վահունի, Դաշտենց, Սուրխաթեան]
Ցեղին սիրտը. արևմտահայ բանաստեղծություն, Երևան, 1991. կամ այստեղ [Ղ. Ալիշան, Մ. Պեշիկթաշլյան, Ն. Ռուսինյան, Թ. Թերզյան, Մ. Աճեմյան, Ե. Տեմիրճիպաշյան, Գ. Պեշկյոթուրյան, Վ. Մալեզյան, Ա. Չոպանյան, Ռ. Որբերյան, Ինտրա, Սիպիլ, Ա. Հարությունյան, Հ. Արշակյան, Սիամանթո, Մ. Մեծարենց, Դ. Վարուժան, Ռ. Սևակ, Վ. Թեքեյան, Մ. Զարիֆյան]
Հաւաքածոյ արեւմտահայ գրողներու, հտ. Ա. Զարթօնքի շրջան, կազմող՝ Տէօշէմէճեան Վերժին, Իսթանպուլ, 1971 [Յ. Տէրոյենց Չամուրճեան, Ն. Զօրայեան, Գ. Օտեան, Ն. Ռուսինեան, Խ. Միսաքեան, Գ. Չիլինկիրեան, Կ. Իւթիւճեան, Ս. Ոսկան, Ղ. Ալիշան, Պէշիկթաշլեան, Թ. Թերզեան, Պ. Դուրեան, Մ. Աճէմեան, Յ. Սէթեան, Խ. Նարպէյ, Ռ. Պէրպէրեան, Յ. Շիշմանեան (Ծերենց), Մ. Մամուրեան, Մ. Խրիմեան, Գ. Սրուանձտեանց, Յ. Պարոնեան, Ս. Տիւսաբ, Ե. Տէմիրճիպաշեան, Մ. Չերազ, Յ. Մրմըրեան]
◈ Հաւաքածոյ արեւմտահայ գրողներու, հտ. Գ. Գաւառի գրականութիւն, կազմող՝ Տէօշէմէճեան Վերժին, Իսթանպուլ, 1973 [Մ. Կիւրճեան (Հրանդ), Յ. Թլկատինցի, Գ. Տէր Կարապետեան (Մշոյ Գեղամ), Ռ. Զարդարեան, Ա. Յարութիւնեան, Յ. Օշական, Համաստեղ, Մնձուրի]

Աբովյան Խաչատուր
Վէրք Հայաստանի. ողբ հայրենասիրի. պատմական վէպ, Թիֆլիզ, 1858. կամ այստեղ
Երկեր, Երևան, 1984. կամ այստեղ
Առաջին սերը (էլ. տեքստ)
Պարապ վախտի խաղալիք կամ այստեղ (էլ. տեքստ)
Թուրքի աղջիկը կամ այստեղ (էլ. տեքստ)
Վերք Հայաստանի կամ այստեղ (էլ. տեքստ)
◈ Թադ. Աւդալբէգեան, Խաչատուր Աբովեան (պատմական-գրական վերլուծութիւն), Վաղարշապատ, 1910
Раны Армении (էլ. տեքստ)

Ալիշան Ղևոնդ, Երկեր, Երևան, 1981
Ալիշանի՝ համացանցում առկա երկերի ամբողջական ցանկը տես այստեղ։

Աղայեան Ղազարոս
Արութիւն եւ Մանուէլ, հտ. Ա, Թիֆլիզ, 1867
Սկզբնական բացատրութիւն բնութեան երեւոյթների, Վաղարշապատ, 1873
Արեւիկ. պատկերաւոր այբբենարան, Թիֆլիս, 1908
Երկեր, Երևան, 1979. կամ այստեղ
Զանազան ստեղծագործություններ (էլ. տեքստ)

Անանյան Վախթանգ
Երկեր, հտ. 2, Երևան, 1984
◈ Երկեր, հտ. 4, Հովազաձորի գերիները (վեպ), Երևան, 1984. մաս 1, մաս 2
Սևանի ափին (վեպ), Երևան, 1987
◈ Պատմվածքներ (էլ. տեքստեր տարբեր կայքերից)
Ահը. կամ այստեղ
Այն մասին, թե ինչու եմ սիրում որսորդությունը և թե ինչպես որսորդ դարձա
Անդունդի պռնկին. կամ այստեղ
Անտառին անսովոր մարդը
Արագիլը. կամ այստեղ
Արջի ճանկերում
Գայլերը. կամ այստեղ
Դեպք եղեգնուտում. կամ այստեղ
Եղնիկի ձագը
Թե ինչու ես սիրում եմ որսորդությունը. կամ այստեղ
Խղճալի հայացք. կամ այստեղ
Ծանր ձմեռ. կամ այստեղ
Ծովի տղան (pdf)
Հավատարիմ ընկերս. կամ այստեղ
Հոգատարություն
Մայր արջը. կամ այստեղ
Մանկապարտեզի դաստիարակչուհին. կամ այստեղ, կամ այստեղ
Մի չարաճճի կենդանու մասին
Միչուրինյան տունկեր. կամ այստեղ
Ներկարար Նիկոլի խնայդրամարկղը
Որսորդի դատաստանը. կամ այստեղ
Ուշացած խոստովանություն. կամ այստեղ
Ուրուրի բույնը. կամ այստեղ
Վայրի մեղրի որսորդը
Քարակոփ կացարան. կամ այստեղ
◈ Вахтанг Ананян, Пленники Барсова ущелья, Москва, 1961 (էլ. տեքստ)
◈ Вахтанг Ананян, На берегу Севана, Москва, 1965 (էլ. տեքստ)

Առանձար
◈ Թլկատինցի, Լևոն Բաշալյան, Առանձար, Երկեր, Երևան, 1982. կամ այստեղ

Ատրպետ
Շխնոց. պատկեր Սազի գիւղացիների կեանքից, Նոր Նախիջեւան, 1898
Պատկերներ թուրքահայերի կեանքից, հտ. Ա, Թաւրիզ, 1904
Իմամաթ. պատմական հետազօտութիւն, Ալեքսանդրապոլ, 1906
Խիւլաֆաթ. պատմական հետազօտութիւն, Ալեքսանդրապոլ, 1906
Դահիճ («Գեղափնջիկ», Թիֆլիս, 1907, թ. 2, փետրուար, էջ 17-20)
Ճորոխի աւազանը, Վիեննա, 1929
Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր (էլ. տեքստ)

Արազի Մովսես
◈ Հակոբյան Հակոբ, Կուրղինյան Շուշանիկ, Արազի Մովսես, Երկեր, Երևան, 1982. կամ այստեղ

Արփիարեան Արփիար
Խնդամոլիկ աղջիկը. վէպ Պոլսահայ կեանքէ, Կ. Պոլիս, 1928 (Gallica)
Խնդամոլիկ աղջիկը. վէպ Պոլսահայ կեանքէ, Կ. Պոլիս, 1928 (ՀայԳիրք)
Կատակ մը, Գահիրէ, 1929 (Gallica)
Կատակ մը, Գահիրէ, 1929 (ՀայԳիրք)
Երկեր, Երևան, 1987. կամ այստեղ

Բակունց Ակսել
Երկեր, Երևան, 1986. կամ այստեղ
Մթնաձոր (էլ. տեքստ)
Մթնաձոր (էլ. տեքստ, pdf)
Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ (էլ. տեքստ)
Վեպեր և վիպակներ (էլ. տեքստ)
Ծիրանի փողը (հայերեն և անգլերեն)
Զանազան ստեղծագործություններ. և այստեղ (էլ. տեքստ)
Альпийская фиалка (էլ. տեքստ)

Բաշալեան Լեւոն
Նորավէպներ եւ պատուածքներ (ներածութիւն՝ Արշակ Չօպանեանի), Փարիզ, 1940
◈ Թլկատինցի, Լևոն Բաշալյան, Առանձար, Երկեր, Երևան, 1982. կամ այստեղ

Բիւրատ (Տէր Ղազարենց) Սմբատ
Սասունէն ետքը. Ա. Դիակապուտները (պատմական վէպ), Կ. Պոլիս, 1911
◈ Սասունէն ետքը. Բ. Դէպի Եըլտըզ (պատմական վէպ), Կ. Պոլիս, 1911
Որդեսպան ծնողքը. ընտանեկան վէպ Եգիպտահայ կեանքէ, Կ. Պոլիս, 1912

Գրիգոր Նարեկացի
Մատեան ողբերգութեան եւ այլ երկասիրութիւնք, Անթիլիաս, 2003
Մատյան ողբերգության, տաղեր (թարգմ. Վազգեն Գևորգյանի), Երևան, 1979
◈ Ավանդազրույցներ Գրիգոր Նարեկացու մասին, Գրահավաք, 2014 (epubmobi)

Դաշտենց Խաչիկ
Տարօնի եղեռն («Վարագ», 1965 Ապրիլ, Բացառիկ թիւ 49 (Բոստոն))
Ռանչպարների կանչը (էլ. տեքստ) կամ այստեղ (նաև doc, epub, pdf)
Зов пахарей (էլ. տեքստ)
Բանաստեղծություններ, թարգմանություններ և մի քանի այլ գործ (էլ. տեքստ)

Դեմիրճյան Դերենիկ
◈ Վարդանանք, գիրք Ա, Երևան, 1968
◈ Վարդանանք, գիրք Բ, Երևան, 1968
Երկեր, հտ. Ա, Պատմվածքներ, Երևան, 1977. կամ այստեղ
◈ Երկեր, հտ. Բ, Մանրապատումներ, երգիծանք, Երևան, 1977. կամ այստեղ
Ավելորդը (էլ. տեքստ)
Հայը (էլ. տեքստ)
Вардананк (էլ. տեքստ)

Դուրյան Պետրոս
Բանաստեղծութիւններ, Շուշի, 1905 
Երկեր, Երևան, 1981. կամ այստեղ
Բանաստեղծություններ (էլ. տեքստ)
Որոշ բանաստեղծություններ՝ ռուսերեն (էլ. տեքստ)
Որոշ բանաստեղծություններ՝ անգլերեն (էլ. տեքստ)
Բանաստեղծություններ (epub, mobi)

Երուխան
Երկեր, Երևան, 1980. կամ այստեղ

Զահրատ
Մեծ քաղաքը, Երևան, 1978. կամ այստեղ

Զարդարեան Ռուբէն
Առիւծին ժանիքէն (բանտարկեալի մը յիշատակարանէն), գրեց Հայ աքսորականը, Ֆիլիպէ, 1906
Մեղրագետ, Զ. գիրք (բարձրագոյն կարգերու համար), [գրական ժողովածու. հայ եւ օտար հեղինակներ. Զարդարեանի մի քանի գործ՝ էջ 20, 155, 361], Բ. տպ., Կ. Պոլիս, 1914

Զարիֆեան Մատթէոս
◈ Որբերյան Ռ., Սևակ Ռ., Թեքեյան Վ., Զարիֆյան Մ., Երկեր, Երևան, 1981. կամ այստեղ
Բանաստեղծություններ (էլ. տեքստ)

Զոհրապ Գրիգոր
Նովելներ, Երևան, 1987. կամ այստեղ
Երկեր, Երևան, 1989. կամ այստեղ

Զորյան Ստեփան
◈ Երկերի ժողովածու, հտ. 5-րդ [Պարզ հոգիներ. Պատկերներ. Սարաշենի տղաները. Ակնարկներ], Երևան, 1962
◈ Երկերի ժողովածու, հտ. 9-րդ [Զրույցներ. Պատմվածքներ. Փոքրերի համար. Հեքիաթներ], Երևան, 1963
Պապ թագավոր. վեպ չորրորդ դարից, Երևան, 1989. ներբեռնելի
Մի շարք ստեղծագործություններ (էլ. տեքստ) կամ այստեղ
Дедушка и внучка; пер. Я. Хачатрянца (էլ. տեքստ)

Թէքէեան Վահան
Հոգեր, Փարիզ, 1901
◈ Որբերյան Ռ., Սևակ Ռ., Թեքեյան Վ., Զարիֆյան Մ., Երկեր, Երևան, 1981. կամ այստեղ
Որոշ բանաստեղծություններ (էլ. տեքստ)
Որոշ բանաստեղծություններ՝ ռուսերեն (էլ. տեքստ)

Թլկատինցի (Յարութիւնեան Յովհաննէս)
◈ Թլկատինցի, Լևոն Բաշալյան, Առանձար, Երկեր, Երևան, 1982. կամ այստեղ

Թոթովենց Վահան
Պոեմներ-Վեպեր-Պատմվածքներ (.doc ձևաչափով, ներբեռնելի)
Բանաստեղծություններ (.doc ձևաչափով, ներբեռնելի)
«Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» և վիպակներ ու պատմվածքներ (էլ. տեքստ)
◈ Հովնաթան որդի Երեմիայի (էլ. տեքստ). (docx, epub, pdf)
◈ Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա (էլ. տեքստ). (docx, epub, pdf)
◈ Արձակ բանաստեղծություններ (էլ. տեքստ). (docx, epub, pdf)
◈ Իմ հորաքույրը (էլ. տեքստ). (docx, epub, pdf)
◈ Գավառական ողբերգություն (էլ. տեքստ). (docx, epub, pdf)
◈ Մի կյանք և մի սեր (էլ. տեքստ). (docx, epub, pdf)

Թումանյան Հովհաննես
◈ Յովհաննէս Թումանեանց, Անբաղդ վաճառականներ [չափածոյ մի քանի գործ եւ «Արջաորս» պատուածքը], Թիֆլիս, 1899
Կաքաւի երգը / Ժողովրդական բանաստեղծութիւն. մշակեց Յովհաննէս Թումանեան, ձայնագրեց Կոմիտաս վարդապետ, Թիֆլիս, 1908
Туманян Ованес, Избранное; под редакцией С. Шервинского, Ереван, 1941 [стихи, четверостишия, баллады, легенды, рассказы, сказки]
Անուշ, Իսթանպուլ, 1948
Ընտիր երկեր, Երևան, 1978. կամ այստեղ
◈ Ընտիր երկեր, հտ. Բ, Պատմվածքներ, Երևան, 1985
◈ Հովհաննես Թումանյան / Ованес Туманян, Բանաստեղծություններ, քառյակներ, պոեմներ, լեգենդներ և բալլադներ/ Стихи, четверостишия, поэмы, легенды и баллады, Երևան, 1986
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 1, Բանաստեղծություններ, Երևան, 1988
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 3, Պոեմներ, Երևան, 1989
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 4, Պոեմներ, Երևան, 1991
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 4, Պոեմներ, Երևան, 1991 (երեք մասի բաժանված)
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 7, Երևան, 1995 (երեք մասի բաժանված)
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 8, Երևան, 1999 (երեք մասի բաժանված)
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 9, Երևան, 1995 (երեք մասի բաժանված)
Բալլադներ (էլ. տեքստ)
Քննադատություն և հրապարակախոսություն, Նամակներ (էլ. տեքստ)
Պոեմներ (էլ. տեքստ)
Բանաստեղծություններ, քառյակներ, թարգմանություններ (էլ. տեքստ)
Պատմվածքներ (էլ. տեքստ)
Հեքիաթներ (էլ. տեքստ)
Թարգմանություններ (էլ. տեքստ)
Թարգմանություններ և փոխադրություններ (էլ. տեքստ)
Որոշ գործեր՝ անգլերեն (էլ. տեքստ)
Տարբեր ժանրի գործեր՝ ռուսերեն (էլ. տեքստ)
David of Sassoon, by Hovhannes Toumanian. Translation by Thomas Samuelian (էլ. տեքստ)
◈ Պատմվածքներ (epub, mobi)

Իսահակյան Ավետիք
Հայրենի աղբիւրից. բանաստեղծութիւններ, Բոստոն, 1920
Աբու Լալա Մահարի (քասիտ), Կ. Պոլիս, 1920
Նրանք դրօշակ ունին (պատմւածք), Փարիզ, 1932
Աբու Լալա Մահարի, Պ. Այրէս, 1945
Երկերի ժողովածու, հտ. 1, Երևան, 1973
Երկերի ժողովածու, հտ. 2, Երևան, 1974
Երկերի ժողովածու, հտ. 3, Երևան, 1975
Երկերի ժողովածու, հտ. 4, Երևան, 1975
Երկերի ժողովածու, հտ. 5, Երևան, 1977
Երկերի ժողովածու, հտ. 6, Երևան, 1979
Երկեր, Երևան, 1987. կամ այստեղ
Երկերի լիակատար ժողովածու, հտ. 2, Երևան, 2011
Տարբեր ժանրի գործեր՝ ռուսերեն թարգմանությամբ (էլ. տեքստ)
Fatherland, translated by Blackwell, A. S. (էլ. տեքստ)

Լեռ Կամսար
Լեռ Կամսարին նվիրված կայք
Որոշ ստեղծագործություններ (էլ. տեքստ)

Ծատուրյան Ալեքսանդր
◈ Շահազիզ Ս., Հովհաննիսյան Հ., Ծատուրյան Ա., Միրաքյան Վ., Երկեր, Երևան, 1980
Որոշ գործեր (էլ. տեքստ)

Ծերենց, Երկեր, Երևան, 1985. կամ այստեղ

Կամսարական Տիգրան, Չյոկյուրյան Տիգրան, Երկեր, Երևան, 1984. կամ այստեղ

Հակոբյան Հակոբ
◈ Հակոբյան Հակոբ, Կուրղինյան Շուշանիկ, Արազի Մովսես, Երկեր, Երևան, 1982. կամ այստեղ

Համաստեղ
Գանկի մը հետ («Վարագ», 1965 Ապրիլ, Բացառիկ թիւ 49 (Բոստոն))
Մոռացված էջեր, հտ. Դ, Երևան, 2007. կամ այստեղ
◈ Պատմվածքներ (Հայաստանի լեռներու սրնգահարը, Երևան, 1989)
Տափան Մարգար
Միջո
Չալո
Երնեկ այն օրերուն
Փիլիկ Աղբար
Նապաստակի մը օրագիրը
Վարդան
Զոհը Կար Ամուն էր
Հին օրերուն
Աստղկան սայլը
Աղավնիները
Անձրևը
Աղջի Եղսիկ
Կապույտ հուլունքը
Չամչով կարկանդակ
Տունը
Փեսա Օվան
Թափառաշրջիկի մը օրագրեն
Համբույրը
Պուպրիկը
Չոպան լեռան հեքիաթը
Որոշ պատմվածքներ (էլ. տեքստ) 

Հովհաննիսյան Հովհաննես
◈ Շահազիզ Ս., Հովհաննիսյան Հ., Ծատուրյան Ա., Միրաքյան Վ., Երկեր, Երևան, 1980
Զանազան գործեր (էլ. տեքստ)
Որոշ բանաստեղծություններ (էլ. տեքստ)
Որոշ բանաստեղծություններ՝ անգլերեն (էլ. տեքստ)

Մահարի Գուրգեն
◈ Երկերի ժողովածու, հտ. Բ [Մանկություն, Պատանեկություն, Երիտասարդության սեմին], Երևան, 1967. կամ այստեղ
◈ Ծաղկած փշալարեր, Երևան, 1988. մաս 1, մաս 2
Սիբիրական (արձակ, չափածո, նամակներ), Երևան, 2009
Մի քանի գործ (էլ. տեքստ)


Մեծարենց Միսաք
Ծիածան եւ նոր տաղեր, Կ. Պոլիս, 1924
Երկեր, Երևան, 1986
Մի քանի գործ՝ ռուսերեն թարգմանությամբ (էլ. տեքստ)
Զանազան ստեղծագործություններ (էլ. տեքստ)


Մնձուրի Յակոբ
Երեք պատմվածք («Սփյուռքահայ պատմվածք» ժողովածուից, Երևան, 1984, էջ 67-107)
Որոշ պատմվածքներ (էլ. տեքստ) (epub, mobi) 

Մուրացան
◈ Ընտիր երկեր, հտ. Ա, Երևան 1936
Գևորգ Մարզպետունի (Արսեն Տերտերյանի ներածական գործից հետո), Երևան, 1936
Գևորգ Մարզպետունի, Երևան, 1977. կամ այստեղ
Անդրեաս Երեց (էլ. տեքստ)
Անմեղ զրույցներ (էլ. տեքստ)
Առաքյալը (էլ. տեքստ)
Առօրյա զրույցներ (էլ. տեքստ)
Չհաս է (էլ. տեքստ)
Ց'պահանջ (էլ. տեքստ)
Երկուսից ո՞րը (էլ. տեքստ)
Գևորգ Մարզպետունի (էլ. տեքստ)
Գթության քույրեր (էլ. տեքստ)
Հանելուկը լուծվեցավ (էլ. տեքստ)
Ինչ լայեղ է (էլ. տեքստ)
Խորհրդավոր միանձնուհի (էլ. տեքստ)
Լուսավորության կենտրոնը (էլ. տեքստ)
Նոյի ագռավը (էլ. տեքստ)
Պսակների բողոքը (էլ. տեքստ)
Ռուզան (էլ. տեքստ)
Պատմվածքներ (էլ. տեքստ)
Տիկին Փիլարյանի վիշտը (էլ. տեքստ)

Նալբանդյան Միքայել
Երկեր, Երևան, 1985. կամ այստեղ, կամ այստեղ
Որոշ բանաստեղծություններ (էլ. տեքստ)
Երկու բանաստեղծություն՝ անգլերեն (էլ. տեքստ)
Նրա մասին
Արսէն Տէրտէրեան, Միքայէլ Նալբանդեան. ազգութեան հրապարակախօսը, Ալէքսանդրապօլ, 1911

Նահապետ Քուչակ
Նահապետ Քուչակի դիւանը (սիրոյ երգեր, խրատական եւ այլաբանական երգեր, պանդուխտի երգեր), Փարիզ, 1902
Սիրու երգիչ. Նահապետ Քուչակի երգերը, Թիֆլիզ, 1905
◈ Թամրազյան Հր., Նահապետ Քուչակի բանաստեղծական աշխարհը, Երևան, 2001. կամ այստեղ
Հարյուր ու մեկ հայրեն (էլ. տեքստ)
Հարյուր ու մեկ հայրեն (կիսատ՝ 40 հատ) (էլ. տեքստ)
Love Song (էլ. տեքստ)

Նար-Դոս
Սպանուած աղաւնին, Բագու, 1901
Մի օր, աշնանը («Գեղափնջիկ», Թիֆլիս, 1907, թ. 1, Յունւար, էջ 10-12)
Երկեր, Երևան, 1977. կամ այստեղ
Անհետ կորածը (էլ. տեքստ)
Ազատամտության դրոշակակիրը (էլ. տեքստ)
Եղբայր (էլ. տեքստ)
Հենակներով մարդը (էլ. տեքստ)
Քնքուշ լարեր (էլ. տեքստ)
Մահը (էլ. տեքստ)
Մեղր և ճանճեր (էլ. տեքստ)
Նեղ օրերից մեկը (էլ. տեքստ)
Նոր մարդը (էլ. տեքստ)
Պայքար (էլ. տեքստ)
Սպանված աղավնին (էլ. տեքստ)
Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ (էլ. տեքստ)
Զազունյան (էլ. տեքստ)
Զանազան գործեր (էլ. տեքստ)

Շահազիզ Սմբատ
◈ Սմբատ Շահազիզեան, Մի քանի խօսք իմ ընթերցողներին, Մոսկուա, 1903
◈ Շահազիզ Ս., Հովհաննիսյան Հ., Ծատուրյան Ա., Միրաքյան Վ., Երկեր, Երևան, 1980

Շահան Շահնուր
Նահանջը առանց երգի (Երկեր, երկու հատորով, հատոր Ա, Երևան, 1982)
Պճեղ մը անուշ սիրտ («Սփյուռքահայ պատմվածք» ժողովածուից, Երևան, 1984)
◈ Արմեն Լյուբեն, Բանաստեղծություններ (Օտարալեզու հայ գրողներ, Երևան, 1989 թ., էջ 45-76)

Շանթ Լևոն
Երկեր, Երևան, 1989. կամ այստեղ
◈ Լեւոն Շանթի երկերը, հտ. Ե, Պէյրութ, 2008
Ազգութիւնը հիմք մարդկային ընկերութեան, Երեւան, 2008
Մեր անկախութիւնը, Երեւան, 2011

Շիրազ Հովհաննես
Երկեր, հտ. Ա, Երևան, 1981
◈ Երկեր, հտ. Գ, Երևան, 1984
Հայոց դանթեականը, Երևան, 1992. ներբեռնելի
Անի [պոեմ], Երևան, 2011. կամ այստեղ
Զանազան գործեր (էլ. տեքստ), նաև այստեղ
Մի քանի գործ
Ռուսերեն թարգմանությամբ (էլ. տեքստ)
Նրա մասին
◈ Մուրադյան Սամվել, Հովհաննես Շիրազ, գիրք Ա. Բանաստեղծը, մարդը, Երևան, 2012. կամ այստեղ

Շիրվանզադե
Երկեր, հտ. Ա, Երևան, 1971
◈ Երկեր, հտ. Բ, Երևան, 1971
Պատմվածքներ, Երևան, 1986
Արամբին (էլ. տեքստ)
Արհավիրքի օրերին (էլ. տեքստ)
Արմենուհի (էլ. տեքստ)
Արսեն Դիմաքյան (էլ. տեքստ)
Ավերակների վրա (էլ. տեքստ)
Ազգային գործիչը (էլ. տեքստ)
Չար ոգին (էլ. տեքստ)
Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական (էլ. տեքստ)
Եվգինե (էլ. տեքստ)
Իշխանուհի (էլ. տեքստ)
Կործանվածը (էլ. տեքստ)
Կյանքի բովից (էլ. տեքստ)
Հուշեր (էլ. տեքստ)
Մորգանի խնամին (էլ. տեքստ)
Նամուս (էլ. տեքստ)
Պատվի համար (էլ. տեքստ)
Քաոս (էլ. տեքստ)
Շառլատանը (էլ. տեքստ)
Պատմվածքներ և վիպակներ (էլ. տեքստ)
Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ (էլ. տեքստ)
Ունե՞ր իրավունք (էլ. տեքստ)
Վարդան Ահրումյան (էլ. տեքստ)
Վերջին շատրվանը (էլ. տեքստ)
Զուր հույսեր (էլ. տեքստ)
Որոշ գործեր (էլ. տեքստ)
Хаос (էլ. տեքստ)
Քաոս (epub, mobi)

Որբերեան Ռուբէն
◈ Որբերյան Ռ., Սևակ Ռ., Թեքեյան Վ., Զարիֆյան Մ., Երկեր, Երևան, 1981. կամ այստեղ

Չարենց Եղիշե
Чаренц Егише, Страна Наири, перевод с арм. Я. Хачатрянц, рисунки М. Сарьяна, Москва, 1933
Երկեր, Երևան, 1983. կամ այստեղ
Երկեր, Երևան, 1985 (էլ. տեքստ)
Տեսիլաժամեր, Ծիածան, Ողջակիզվող կրակ (էլ. տեքստ)
Երկեր-1 (էլ. տեքստ)
Երկեր-2 (էլ. տեքստ)
Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից (էլ. տեքստ). կամ այստեղ, կամ այստեղ
Զանազան ստեղծագործություններ (էլ. տեքստ)
Որոշ գործեր՝ ռուսերեն թարգմանությամբ (էլ. տեքստ)


Չէօկիւրեան Տիգրան / Չյոկյուրյան Տ.
Վանքը (Վարդապետի մը օրագիրը), Կ. Պոլիս, 1913
◈ Կամսարական Տ., Չյոկյուրյան Տ., Երկեր, Երևան, 1984. կամ այստեղ

Չրաքեան Տիրան (Ինտրա)
◈ Ինտրա, Ներաշխարհ, Կ. Պոլիս, 1906. կամ այստեղ
Ներաշխարհ (էլ. տեքստ)
Յօդուածներ (էլ. տեքստ)
Բանաստեղծութիւններ (էլ. տեքստ)
Նոճաստան (էլ. տեքստ)
Արձակ էջեր (էլ. տեքստ)
Նախակրթութեան սխալները (էլ. տեքստ)
Կրթական հարցեր (էլ. տեքստ)

Չօպանեան Արշակ
Քերթուածներ (1889-1907) (Արշալոյս, Ժամերուն կարաւանը, Անձկութիւն, Տեսիլներ, Գիշերին մէջ, Բլուրին վրայ), Փարիզ, 1908. կամ այստեղ
Նաղաշ Յովնաթան աշուղը եւ Յովնաթան Յովնաթանեան նկարիչը, Փարիզ, 1910
Երկեր, Երևան, 1988. կամ այստեղ
Որոշ բանաստեղծություններ՝ անգլերեն (էլ. տեքստ)

Պատկանեան Ռափայէլ
◈ Գամառ-Քաթիպա, Ազգային երգարան հայոց, Ս. Պետերբուրգ, 1857
Պատմութիւն Մեծին Պետրոսի կայսեր ամենայն ռուսաց, Ս. Պետերբուրգ, 1863
◈ Գամառ-Քաթիպա, Բանաստեղծութիւնք, Մոսկուա, 1864
◈ Գամառ-Քաթիպա, Մանկական երգեր, Թիֆլիզ, 1880
Երկեր, Երևան, 1980. կամ այստեղ
Բանաստեղծություններ և պոեմներ (էլ. տեքստ)
Մանկական բանաստեղծություններ (էլ. տեքստ)
Հոդվածներ, Հուշեր, Ճառեր և նամակներ (էլ. տեքստ)
Բանաստեղծություններ (էլ. տեքստ)
Արձակ երկեր (էլ. տեքստ)
Որոշ գործեր (էլ. տեքստ)
Զանազան գործեր (էլ. տեքստ)
Որոշ բանաստեղծությունների անգլերեն թարգմանություններ (էլ. տեքստ)
Վարդապետարան Հայաստանի ազատութեան. կամ այստեղ

Պարօնեան Յակոբ
Քաղաքավարութեան վնասները, Կ. Պոլիս, 1923
◈ Յերկերի լիակատար ժողովածու, հտ. Ա, Մեծապատիվ մուրացկաններ, Քաղաքավարության վնասները, Խիկարի գուշակությունք, Յերևան, 1931
Մեծապատիվ մուրացկանները (էլ. տեքստ)
Քաղաքավարության վնասները (էլ. տեքստ)

Պէշիկթաշլեան Մկրտիչ
Մկրտիչ Պէշիկթաշլեանի քերթուածներն ու ճառերը, Փարիզ, 1904. կամ այստեղ
◈ Պիպէռճեան Ա., Յուշարձան Մ. Պէշիկթաշլեանի (Մեծ բանաստեղծին կեանքն ու գործերը ու անտիպ տաղերը), Կ. Պոլիս, 1914. կամ այստեղ

Պռոշյան Պերճ
◈ Պռօշեանց Պերճ, Եզիդի Մկրտչենց տունը, Թիֆլիս, 1899
Երկեր, Երևան, 1984. կամ այստեղ

Սայաթ-Նովա
Սայաթ-Նօվայ, աշխատասիրութեամբ Գէորգ Ախվերդեանի, Մոսկվա, 1852
Սայեաթ-Նօվա. ազգային երգիչ (աշուղ), Թիֆլիս, 1882
Սայաթ-Նովա. խաղերի ժողովածու, Երևան, 1987. կամ այստեղ
Ստեղծագործություններ (էլ. տեքստ)
Մի քանի գործ՝ ռուսերեն (էլ. տեքստ)
◈ Չեքելեզյան Ե., Դավթյան Ա., Աղայան Օ., Վարդանյան Լ., Սայաթ-Նովա. կենսամատենագիտություն, Երևան, 2013

Սարաֆեան Գրիգոր
Ապերախտ գրագիրը (հետաքրքրաշարժ վէպ Պոլսական կեանքէ), Կ. Պոլիս, 1921

Սեւակ Ռուբէն (Ռ. Չիլինկիրեան)
Բժիշկին գիրքէն փրցուած էջեր եւ քերթուածներ, Փարիզ, 1946
◈ Որբերյան Ռ., Սևակ Ռ., Թեքեյան Վ., Զարիֆյան Մ., Երկեր, Երևան, 1981. կամ այստեղ
Բանաստեղծություններ (էլ. տեքստ)
Որոշ բանաստեղծություններ՝ ռուսերեն (էլ. տեքստ)

Սիամանթո
Սիամանթո, Վարուժան, Երկեր, Երևան, 1979. կամ այստեղ
Մի քանի ժողովածու (էլ. տեքստ)
Բանաստեղծություններ (էլ. տեքստ)
Որոշ բանաստեղծություններ՝ ռուսերեն (էլ. տեքստ)
Որոշ բանաստեղծություններ՝ անգլերեն (էլ. տեքստ)


Սունդուկյան Գաբրիել
◈ Սունդուկեանց Գաբրիէլ, Գիշըրվան սաբրը խէր է, Թիֆլիզ, 1901
Երկեր, Երևան, 1984. կամ այստեղ


Սևակ Պարույր
◈ Երկերի ժողովածու 6 հատորով. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1972. կամ այստեղ
◈ Երկերի ժողովածու 6 հատորով. 3. Պոեմներ, Երևան, 1973. կամ այստեղ
◈ Երկերի ժողովածու 6 հատորով. 5. Գրականագիտություն, քննադատություն, Երևան, 1974. կամ այստեղ
◈ Երկերի ժողովածու 6 հատորով. 6. Գիրք մնացորդաց, Երևան, 1976. կամ այստեղ
◈ Երկեր, հտ. Ա, Երևան, 1982. կամ այստեղ
◈ Երկեր, հտ. Բ, Երևան, 1983. կամ այստեղ
◈ Երկեր, հտ. Գ, Երևան, 1983. կամ այստեղ
Եղիցի լույս, Երևան, 1992. կամ այստեղ


Սևակ Ռուբեն - տես Սեւակ Ռուբէն

Վարուժան Դանիէլ
Սարսուռներ. քնարական բանաստեղծութիւնք, Վենետիկ, 1906
Սարսուռներ - Ցեղին սիրտը (հատուածներ), Վենետիկ, 1944
Հացին երգը, Երուսաղէմ, 1950
Սիամանթո, Վարուժան, Երկեր, Երևան, 1979. կամ այստեղ
Բանաստեղծություններ (էլ. տեքստ)
Որոշ գործեր՝ անգլերեն (էլ. տեքստ)
Որոշ գործեր՝ ռուսերեն (էլ. տեքստ)
◈ (նրա մասին) Էսաճանեան Լեւոն, Դանիէլ Վարուժան (կեանքը եւ գործը), Կ. Պոլիս, 1919. կամ այստեղ

Տերյան Վահան
Բանաստեղծություններ (լիակատար ժողովածու), Երևան, 1985. կամ այստեղ
Բանաստեղծություններ (էլ. տեքստ)
Որոշ գործեր՝ ռուսերեն թարգմանությամբ (էլ. տեքստ)


Րաֆֆի
Խամսայի մէլիքութիւնները, Թիֆլիս, 1882
Արծիւ Վասպուրականի, Թիֆլիզ, 1893
Կայծեր, հտ. Ա, Թիֆլիս, 1893
Bilder aus Persien und Türkisch-Armenien; von Raffi; aus dem Armenischen übersetzt von Leo Rubenli, Leipzig 1897
Դաւիթ Բէկ, Վիեննա, 1903. կամ այստեղ
◈ Կայծեր, հտ. Ա, Վիեննա, 1904. կամ այստեղ
◈ Կայծեր, հտ. Բ, Վիեննա, 1904. կամ այստեղ
Խենթը (արկածներ վերջին ռուս-թուրքական պատերազմից), Ջալալէդդին (մի պատկեր նրա արշաւանքից), Վիեննա, 1905
Խամսայի մելիքութիւնները. Ղարաբաղի աստղագէտը. Գաղտնիքն Ղարաբաղի, Վիեննա, 1906
Պարսկական պատկերներ (ձեռագրից), Վիեննա, 1913
Տաճկահայք (Հայոց հարցը), Բ տպագր. նոր նիւթերով լրացրած, Վիեննա, 1913. կամ այստեղ
Սամուէլ, Վիեննա, 1926
Սամվել, 1940 թ.
◈ Երկերի ժողովածու, հտ. 10 [Հոդվածներ, պատմ. ուսումնասիրություններ, նամակներ], Երևան, 1964
Խենթը, Խաչագողի հիշատակարանը, Երևան, 1978. կամ այստեղ
Խենթը (էլ. տեքստ)
Կայծեր (էլ. տեքստ)
Դավիթ-Բեկ (էլ. տեքստ) կամ այստեղ
Խաչագողի հիշատակարանը (էլ. տեքստ)
Սամվել (էլ. տեքստ)
Պարույր Հայկազն (էլ. տեքստ)
Ջալալեդդին (էլ. տեքստ) կամ այստեղ
Ուխտյալ միանձնուհի կամ այստեղ
Անբախտ Հռիփսիմեն (էլ. տեքստ)
Գեղեցիկ Վարթիկը (էլ. տեքստ)
Ոսկե աքաղաղ (էլ. տեքստ)
Զահրումար (էլ. տեքստ)
Հարեմ (էլ. տեքստ)
Կուսագրություն (էլ. տեքստ)
Մի օրավար հող (էլ. տեքստ)
Մինն այսպես, մյուսն այնպես (էլ. տեքստ)
Սալբի (էլ. տեքստ)
Տնային փեսա (էլ. տեքստ)
Պատմվածքներ (էլ. տեքստ)
Բանաստեղծություններ և պոեմներ, թարգմանություններ (էլ. տեքստ)
Հրապարակախոսություններ, հոդվածներ (էլ. տեքստ)
Հուշագրություններ-1 (էլ. տեքստ)
Հուշագրություններ-2 (էլ. տեքստ)
Երեք բանաստեղծություն՝ անգլերեն (էլ. տեքստ)
Khent (The Fool), translated by Mrs. Jane S. Wingate (էլ. տեքստ)
Меликства Хамсы (էլ. տեքստ)
Меликства Хамсы (pdf)
Хент (էլ. տեքստ)
◈ Խենթը (epub, mobi)
◈ Պատմվածքներ (epub, mobi)

Փափազեան Վրթանէս
Պատմւածքներ, Թիֆլիս, 1901
Երկեր, Երևան, 1987. կամ այստեղ
Զրույցներ և պատմվածքներ (էլ. տեքստ)

Օշական Յակոբ
◈ Մնացորդաց վէպ մեր ժամանակներէն, հտ. Ա. Արգանդի ճամբով (երեք գիրք), Գահիրէ, 1932
◈ Հայ գրականութիւն (դասագիրք), Երուսաղէմ, 1942. 1, 2 (միայն առաջին երկու մասը, վերջին մասը չկա)
Շահպազ (Երկեր, Երևան, 1979) կամ այստեղ
Համապատկեր արևմտահայ գրականության (Երկեր, Երևան, 1979, էջ 378-472. անավարտ). կամ այստեղ
◈ Պատմվածքներ (Երկեր, Երևան, 1979)
Մադմազել Եվա
Տոգսանը

Գոլոն
Պաղտո
Տոպիճը
Հորքուր Վարդան
Թուրքմենին աղջիկը
Աղբարիկը
Համբույրի մը պատմությունը
Համարը
Մաղաքը
Վաթմանը
Խենթ-Սողմեն
Ավետումը
Հաճի Մուրատ
Կաղանդի հեքիաթ
Բազուկները
Աղբյուրը

Օտեան Երուանդ / Օտյան Երվանդ
Զավալլըն (դիւթական կատակախաղ), Կ. Պոլիս, 1928. կամ այստեղ
Ընկեր Բ. Փանջունի տարագրութեան մէջ եւ ընկեր Փանջունիի աշխարհահայեացքները (Ալ. Սարուխանի ծաղրանկարներով), Գահիրէ, 1939. կամ այստեղ
Երկեր, Երևան, 1978. կամ այստեղ
Անիծեալ տարիներ, Թեհրան, 2010. կամ այստեղ
Ընկ. Բ. Փանջունի ի Ծապլվար (էլ. տեքստ)
Ընկ. Բ. Փանջունի ի Վասպուրական (էլ. տեքստ)
Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ (էլ. տեքստ)
Դէպ ի մահ։ Զօհրապ եւ Վարդգէս (էլ. տեքստ)
Զավալլըն (էլ. տեքստ)