ԵՕԹՆԵԱԿ ԵՐՐՈՐԴ
ՄԱՍՆ Ա
ՄԱՍՆ Բ
| ԲՆԱԳԻՐ | ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ |
|---|---|
| 1. Յորժամ առնիցես ողորմութիւն, մի՛ հարկաներ փող առաջի քո, որպէս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս եւ ի հրապարակս, որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ։ | 1. Երբ ողորմութիւն գործես, փող մի՛ փչիր քո առաջ, ինչպէս կեղծաւորներն են անում ժողովարաններում ու հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից։ |
| 2. Ամէն ասեմ ձեզ, այն իսկ են վարձք նոցա։ | 2. Ճշմարիտ եմ ասում ձեզ, հէնց դա է նրանց վարձը։ |
| 3. Այլ դու յորժամ ողորմութիւն առնիցես, մի՛ գիտասցէ ձախ քո զինչ գործէ աջ քո։ | 3. Իսկ երբ դու ողորմութիւն գործես, թող քո ձախը չիմանայ՝ ինչ է անում քո աջը։ |
| 4. Որպէս զի եղիցի ողորմութիւն քո ի ծածուկ․ եւ հայրն քո որ տեսանէ ի ծածուկ՝ հատուսցէ քեզ յայտնապէս։ | 4. Որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի. եւ քո հայրը, որ տեսնում է ծածուկը, կը հատուցի քեզ յայտնապէս։ |
ՄԱՍՆ Բ
| Յորժամ — երբ
- Յայնժամ — այն ժամանակ |
Մի՛ հարկաներ — մի՛ խփիր
- Հարկանել — խփել, հարուածել - Եհար — խփեց, հարուածեց - Հա՛ր — խփի՛ր, հարուածի՛ր |
|---|---|
| Որպէս — ինչպէս
- Ո՞րպէս — ինչպէ՞ս |
Կեղծաւորքն — կեղծաւորները |
| Ի ժողովուրդս — ժողովարաններում
- Ժողովուրդ — ժողովուած մարդիկ, նաեւ ժողովարան |
Ի հրապարակս — հրապարակներում
|
| Փառաւորեսցին — փառաւորուեն
- Փառաւորիլ — փառաւորուել |
Ամէն — յիրաւի՛, ճշմարի՛տ |
| Մի՛ գիտասցէ — թող չիմանայ, չգիտենայ
- գիտել — գիտենալ, իմանալ - գիտասջիր — իմացի՛ր |
Գործէ — անում է, գործում է |
| Ի ծածուկ — գաղտնի, ծածուկ (մակբայ)
Ծածուկ — ծածուկ, թաքուն (ածական) |
Հատուսցէ — կը հատուցի
- Հատուցանել — հատուցել - Հատո՛ — հատուցի՛ր |
ՄԱՍՆ Գ
| Յորժամ առնիցես ողորմութիւն | Երբ ողորմութիւն գործես |
| Մի՛ հարկաներ փող | Փող մի՛ փչիր |
| Առաջի քո | Քո առաջ |
| Որպէս կեղծաւորքն առնեն | Ինչպէս կեղծաւորներն են անում |
| Ի ժողովուրդս եւ ի հրապարակս | Ժողովարաններում եւ հրապարակներում |
| Որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ | Որպէսզի փառաւորուեն մարդկանցից |
| Ամէն ասեմ ձեզ | Ճշմարիտ եմ ասում ձեզ |
| Այն իսկ են վարձք նոցա | Հէնց դա է նրանց վարձը |
| Այլ դու յորժամ ողորմութիւն առնիցես | Իսկ երբ դու ողորմութիւն գործես |
| Մի՛ գիտասցէ ձախ քո | Թող չիմանայ քո ձախը |
| Զինչ գործէ աջ քո | Ինչ է գործում քո աջը |
| Որպէս զի եղիցի ողորմութիւն քո ի ծածուկ | Որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի |
| Հայրն քո որ տեսանէ ի ծածուկ | Քո հայրը, որ տեսնում է ծածուկը |
| Հատուսցէ քեզ յայտնապէս | Կը հատուցի քեզ յայտնապէս |
ՄԱՍՆ Դ
ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ
| ՀԱՐՑՈՒՄՆ | ՊԱՏԱՍԽԱՆԻ |
|---|---|
| Ե՞րբ չիցէ ինձ պարտ փող հարկանել առաջի իմ։ | Յորժամ ողորմութիւն առնիցես։ |
| Զի՞նչ ոչ պարտիմ հարկանել։ | Փող։ |
| Ո՞յք իցեն որք փող հարկանեն առաջի իւրեանց։ | Կեղծաւորքն։ |
| Ո՞ւր հարկանեն զփողն։ | Ի ժողովուրդս եւ ի հրապարակս։ |
| Ընդէ՞ր փող հարկանիցեն։ | Որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ։ |
| Ուստի՞ կամին փառաւորիլ։ | Ի մարդկանէ։ |
| Զի՞նչ իցեն վարձք այնպիսեացն։ | Այն իսկ են վարձք նոցա՝ զի փառաւորին ի մարդկանէ։ |
| Ո՞րպէս պարտ իցէ լինել ողորմութեանն։ | Ի ծածուկ։ |
| Ո՞րչափ ի ծածուկ պարտ իցէ առնել զողորմութիւն։ | Այնպէս, զի ոչ գիտասցէ ձախ քո զինչ գործէ աջ քո։ |
| Ո՞վ հատուսցէ ինձ ընդ ողորմութեանն զոր առնեմ։ | Հայրն քո որ տեսանէ ի ծածուկ։ |
| Ո՞րպէս հատուսցէ հայրն իմ երկնաւոր։ | Յայտնապէս։ |