Այս ցուցակը, հնարավոր է, արդեն հին լինի։ Վերջին տարբերակն ԱՅՍՏԵՂ է։
(Ցուցակը թարմացվել է 2016 թ. մարտի 14-ին)
Ներկայացնում ենք Մովսես Խորենացու գործերի՝ համացանցում մեր գտած աղբյուրները։ Այստեղ կգտնեք ոչ միայն գրաբարյան բնագրերը և դրանց արևելահայերեն թարգմանությունները, այլև Խորենացու գլխավոր երկերի օտարալեզու թարգմանություններ՝ ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ռուսերեն, լատիներեն։ Քանի որ «Աշխարհացոյցի» հին հրատարակությունները Խորենացու անունով են, ուստի նորերը, որ հրատարակվել են որպես Անանիա Շիրակացու կամ անանուն հեղինակի գործ, նույնպես ընդգրկել ենք այս ցուցակում։
Այստեղ միայն Խորենացու հեղինակած կամ նրա անունով մեզ հասած գործերն ենք դրել, իսկ խորենացիագիտական բազմաթիվ աշխատությունները զանց առել, եթե Խորենացու որևէ երկ կամ դրա թարգմանություն չեն պարունակում։ Ցանկի վերջում ավելացրել ենք Խորենացու երկերի՝ պատմաբան Պետրոս Հովհաննիսյանի կազմած մատենագիտության երկու հրատարակությունների հղումները։
Մովսէս Խորենացի
◈ Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք, Ամըսթելօտամ, 1668. կամ այստեղ
◈ Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք, Մարսել, 1683
◈ Ազգաբանութիւն տոհմին Յաբեթեան [Պատմութիւն հայոց], Ամստէլօդամ, 1695
◈ Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք, Էջմիածին, 1698
◈ Epitome commentariorum Moysis Armeni, de origine & regibus Armenorum et Parthorum: item series principum Iberiae et Georgiae, cum notis & observationibus Henrici Brenneri, Stockholmiae, 1723
6/15/15
6/13/15
ԽՆԴՐԱՆՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ
Սիրելի գրասեր ժողովուրդ, Գրահավաքը դիմում է ձեզ օգնության խնդրանքով։ Ամենայն իրավամբ կարող եք համարել, որ այդ օգնությունը ոչ միայն «Գրահավաք» բլոգին եք հասցեագրելու, այլև և առաջին հերթին՝ հայ գրքի թվայնացման և մեկտեղման թերևս ամենախոշոր նախաձեռնության համահեղինակներ Հայաստանի ազգային գրադարանին և մեր ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանին, որոնց հետ «Գրահավաք» բլոգի հեղինակը, իր կարողությունների սահմաններում, համագործակցում է։
Խոսքը հետևյալ օգնության մասին է։
1. Եթե համացանցում որևէ տեղ գտնում եք թվայնացված հայկական պարբերականներ, որոնք չկան մեր բլոգի տրամադրած պարբերականների ցուցակում, խնդրում ենք դրանց մասին տեղեկացրե՛ք մեզ։ Դրանք միայն մեր ցուցակին չէ՛, որ անհրաժեշտ են, այլև Ազգային գրադարանին՝ ներառվելու համար Հայ մամուլի համահավաք գրացուցակի շտեմարաններում։
2. Նմանապես, եթե համացանցում որևէ տեղ գտնեք հայալեզու կամ հայկական թեմաներով այլալեզու գրքեր, որոնք կարելի է ազատորեն ներբեռնել, դրանց մասին և՛ս տեղեկացրեք Գրահավաքին, եթե այդ գրքերն ամփոփող կայքերի հղումները չկան մեր բլոգի «Հայալեզու էլ. գրադարաններ համացանցում» ցուցակում։ Համացանցային տարբեր հարթակներում գտնվող հայերեն կամ հայկական թեմաներով ներբեռնելի գրքերը պետք են՝ ներառվելու համար Ազգային գրադարանի «Հայ գրքի» շտեմարաններում, ինչպես նաև Ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանի կայքում ներկայացված գրքերի շտեմարաններում։
Subscribe to:
Posts (Atom)