Showing posts with label Խրիմեան Հայրիկ. Show all posts
Showing posts with label Խրիմեան Հայրիկ. Show all posts

5/27/15

Խրիմյան Հայրիկի գործերը համացանցում

Այս ցուցակը, հնարավոր է, արդեն հին լինի։ Վերջին տարբերակն ԱՅՍՏԵՂ է։

Ցուցակը թարմացվել է 2016 թ. մարտի 5-ին։

Խրիմեան Մկրտիչ (Հայրիկ)
Մարգարիտ արքայութեան երկնից, Կ. Պօլիս, 1866
Մարգարիտ արքայութեան երկնից, Կ. Պօլիս, 1876
Դրախտի ընտանիք, Կոստանդնուպօլիս, 1876
Հայգոյժ. աշխարանք Հայոց աշխարհին, Կ. Պօլիս, 1877
Սիրաք եւ Սամուէլ. բարի հօր կրթական դասեր, Բ. տպ., Կ. Պոլիս, 1887. կամ այստեղ
Հրաւիրակ երկրին աւետեաց, Բ. տպ., Երուսաղէմ, 1892
Սիրաք եւ Սամուէլ. բարի հօր կրթական դասեր, Թիֆլիս, 1893. կամ այստեղ
Թագաւորաց ժողով («Գեղափնջիկ», Թիֆլիս, 1907, թ. 3-4. Մարտ-ապրիլ, էջ 26-30). կամ այստեղ
Հայգոյժ. աշխարանք Հայոց աշխարհին, Կ. Պոլիս, 1908. կամ այստեղ
Երկեր, Երևան, 1992
Պապիկ և թոռնիկ (փոխադրված է արևելահայերենի), Սբ Էջմիածին, 2009
Սիրաք և Սամվել (փոխադրված է արևելահայերենի), Սբ Էջմիածին, 2009
Մի քանի չափածո գործի անգլերեն թարգմ. (էլ. տեքստ)
Նրա մասին
Դր. Ե. Ֆրանգեան, Հայ միտքը, Բ. գիրք, Խրիմեան Հայրիկ, Գահիրէ, 1925

6/11/14

Խրիմյան Հայրիկը՝ «կլորակ գնդակ», կամ նմուշներ Խրիմյան Հայրիկի համով-հոտով խոսքից



Այն բանից հետո, որ Խրիմյան Հայրիկի կաթողիկոսական ընտրությունը հաստատվեց Ռուսաց կայսեր կողմից, Էջմիածնից պատվիրակություն գնաց Երուսաղեմ՝ նրան բերելու Էջմիածին։ 1893 թվականն էր։ Ճանապարհին այցելում էին այս կամ այն երկրի հայկական համայնք, ուր մեծ ընդունելություն էին կազմակերպում տեղի հայերը։ Այս ամբողջ ճամփորդությունը մանրամասնորեն ներկայացնում է Մեսրովբ վրդ. Տեր-Մովսիսյանցը «Ուղեւորութիւն Տ. Տ. Մկրտիչ Վեհ. Կաթուղիկոսի Ամենայն Հայոց Երուսաղէմից Էջմիածին» ուղեգրության մեջ՝ հրատարակված 1894 թ.-ին Էջմիածնում։ Ներկայացնում ենք Խրիմյան Հայրիկի արտասանած խոսքերից հատվածներ, որ քաղել ենք այդ գրքից։ Այնքան պարզ ու անպաճույճ, հումորով լեցուն խոսք ունի Խրիմյանը, որ չկամեցանք այն մենակ վայելել և մի քիչ էլ նրանից բաժին ենք հանում մեր ընթերցողներին։