Showing posts with label քարտեզներ. Show all posts
Showing posts with label քարտեզներ. Show all posts

5/13/15

ՀԱԳ-ի առցանց նոր հավաքածուներից երկուսը՝ քարտեզներ և հմայիլներ

Հայաստանի ազգային գրադարանը ստեղծել է առցանց նոր հավաքածուներ, որոնցից ուզում ենք առանձնացնել երկուսը (բոլորի հղումներն ավելացված են նաև մեր կայքի «Հայալեզու էլեկտրոնային գրադարաններ համացանցում» ցուցակում)։

Առաջինը քարտեզների հավաքածուն է, երկրորդը՝ հմայիլների։ Ներկայացված նյութերը ներբեռնելի pdf-ներ են։

Քարտեզների բաժնի ընտրացանկը թույլ է տալիս քարտեզներն ընտրել ըստ վերնագրի, հեղինակի, տարեթվի, հրատարակչի, տպագրության վայրի և գտնվելու վայրի։

Տարեթվի բաժինն ընտրելու դեպքում կտեսնենք, որ քարտեզները 1850-1956 թթ.-ի հրատարակություններ են, կան նաև անթվական քարտեզներ։

Ահա՛ մեկը նշված հավաքածուում գտնվող քարտեզներից։ Բաբկեն Հարությունյանի կազմած քառամաս քարտեզն է։

1. Հայկական կոտորածները 1894-96 և 1915-16 թթ.
2. Վան քաղաքի հերոսական ինքնապաշտպանությունը (7.04.1915-6.05.1915)
3. Հայ ժողովրդի տեղաբաշխումը, 1914 թ.
4. Տարոնի և Սասունի ինքնապաշտպանությունը

 Աղբյուրը


ՀՄԱՅԻԼՆԵՐ