Showing posts with label տերմինաբանական տեղեկատու. Show all posts
Showing posts with label տերմինաբանական տեղեկատու. Show all posts

7/18/15

Եկեք մի բարի գործ անենք :)




Շուտով տասը տարին կլրանա այն բախտավոր ու երջանիկ օրվանից, որ վերջապես տեսանք «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուի» վերջին՝ 2006 թ. հրատարակությունը։ Չծանրանալով այս հրատարակության  թերությունների և առաջացրած որոշակի հիասթափության վրա՝ ասենք, որ այս գիրքը, այնուամենայնիվ, պետքական է, և լավ կլիներ, որ ամեն հայ ընտանիք այն ունենար։ Ի վերջո, գրքի սկզբում այդ ժամանակվա ՀՀ ԿԳՆ նախարարի երկու խոսքի թավատառ վերնագիրը հայտարարում է. «Ի ՆՊԱՍՏ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ»։

Բայց արի ու տես, որ այս տեղեկատուի հրատարակիչները հեղինակային իրավունքի մասին օրենքն այնքան լավ են հարգում, որ այս արագափոփոխ աշխարհում ժամանակից արդեն բավականին հետ ընկած շուրջ տասնամյա այս տեղեկատուն, որն արդեն գրախանութներում էլ չկա, պահում են հազար փակի տակ, և դրա pdf տարբերակը հասանելի է միայն խիստ անհարմարավետ առցանց ընթերցման համար՝ ISSUU.com կայքում։ Այս կայքը թույլ է տալիս նաև ներբեռնել այնտեղ տեղադրված գրքերը, բայց սա չի վերաբերում «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուին». գիրքը տեղադրողն այն ներբեռնելու հնարավորությունը վերացրել է անգամ այդ կայքում գրանցվածների համար։