5/27/14

Հնչյունային այբուբենի ստեղնաշար հայերենի համար

Ձեզնից (կամ Ձեր ընկերներից) ովքեր գործի բերումով  (կամ «հավեսի համար» ։)) հայերեն հնչյունային այբուբենի գործածության կարիք են ունենում (հատկապես հայագետներին է սա շատ պետք գալիս), կարող են տեղակայել մեր պատրաստած մի ստեղնաշար, որպեսզի անհրաժեշտ տառաձևերն ամեն անգամ այլագրի միջոցով չմուտքագրեն։ Այդ ստեղնաշարը ներբեռնելու  և գործածելու համար, եթե Լինուքս համակարգն եք գործածում, կարդացեք մեր մեկ այլ գրառման վերջին մի քանի պարբերությունը։ Իսկ եթե Ուինդոուս համակարգն եք գործածում, ապա պարզապես ներբեռնեք նույն այդ ստեղնաշարի ուինդոուսյան տարբերակը (թարմացրել ենք 2017 թ. հնվ. 30-ին)։

Եթե նայեք ներքոբերյալ պատկերին, կտեսնեք, որ այս ստեղնաշարը նույն անգլերեն ստեղնաշարն է, միայն վերին շարքի թվերը փոխարինված են հայերենի համար անհրաժեշտ գրանշաններով։ Դրանք այն բոլոր գրանշաններն են, որ անհրաժեշտ են հայերեն բառերը Հյուբշման-Մեյե-Բենվենիստի հնչյունային այբուբենով վերարտադրելու համար։ Այդ շարքում կտեսնեք, որ միայն մեծատառ J̌-ը չկա. այն գրելու համար պետք է երկու նշան գործածել՝ սեղմել մեծատառ սովորական J-ը և ապա փակող փակագծի տակ երևացող շրջված caret նշանը։

5/26/14

Հ. Աճառյանի ներբեռնելի գրքերը համացանցում

Այս ցուցակը, հնարավոր է, արդեն հին լինի։ Վերջին տարբերակն ԱՅՍՏԵՂ է։

(Ցուցակը թարմացվել է 2016 թ. մայիսի 20-ին)


Ուսումնասիրութիւններ հայկական գաւառաբանութեան (հանուած Բազմավիպի ԾԶ. հատորէն), Վենետիկ, 1898. կամ այստեղ
◈ Ուսումնասիրութիւններ հայկական բարբառախօսութեան, Գ, Քննութիւն Ղարաբաղի բարբառին, Վաղարշապատ, 1899. կամ այստեղ
Ցուցակ հայերէն ձեռագրաց Սանասարեան վարժարանի ի Կարին / Catalog der armenischen Handschriften in der Bibliothek des Sanassarian-Institutes zu Erzerum, von H. Adjarian, Վիեննա / Wien, 1900. կամ այստեղ
Թուրքերէնի ազդեցութիւնը հայերէնի վրայ եւ թուրքերէնէ փոխառեալ բառերը Պօլսի հայ ժողովրդական լեզուին մէջ, «Էմինեան ազգագրական ժողովածու», հտ. Գ, Թիֆլիս, 1902. կամ այստեղ
◈ Հայոց նոր վկաները, հտ. Ա (1155-1485), Վաղարշապատ, 1902 (համահեղինակ՝ Յակոբ Մանանդեան)
◈ Հայոց նոր վկաները, հտ. Բ (1486-1843), Վաղարշապատ, 1902 (համահեղինակ՝ Յակոբ Մանանդեան)
Հայոց նոր վկաները, Վաղարշապատ, 1903 (համահեղինակ՝ Յակոբ Մանանդեան).  կամ այստեղ, կամ այստեղ
Lautlehre des Van-Dialekts. Von H. Adjarian. Հանդէս հայագիտութեան - Zeitschrift für armenische Philologie: Erster Band, Marburg (Hessen), 1903, էջեր 74-86 և 121-138
Քննութիւն եւ համեմատութիւն Եզնկայ նորագիւտ ձեռագրին, Վիեննա, 1904 (համահեղինակ՝ Տէր-Մկրտչեան Գալուստ)
◈ Պատմութիւն հայոց նոր գրականութեան, պրակք Ա-Բ, Վաղարշապատ, 1906
◈ Պատմութիւն հայոց նոր գրականութեան, պրակ Գ, Նոր-Նախիջեւան, 1912
Հայերէն նոր բառեր նորագիւտ Մնացորդաց գրոց մէջ, Վիեննա, 1908
Հայերէն նոր բառեր Տիմոթէոս Կուզի հակաճառութեան մէջ, Վիեննա, 1909
Հայ բարբառագիտութիւն, «Էմինեան ազգագրական ժողովածու», հտ. Ը, Մոսկուա - Նոր-Նախիջեւան, 1911. կամ այստեղ
Հայերէն նոր բառեր հին մատենագրութեան մէջ, հտ. Ա, Վենետիկ, 1913
◈ Հայերէն նոր բառեր հին մատենագրութեան մէջ, հտ. Բ, Վենետիկ, 1926
Հայերէն գաւառական բառարան, «Էմինեան ազգագրական ժողովածու», հտ. Թ, Թիֆլիս, 1913. կամ այստեղ
Տիմոթէոս Կուզ եւ Սբ Գրքի նորաբեր թարգմանութիւնը, «Շողակաթ», գիրք Ա, Վաղարշապատ, 1913, էջ 1-22
Հայոց գրերը, Վիեննա, 1928
Հայոց լեզվի պատմություն, մաս Ա, Երևան, 1940. ՑԱՆԿԸ
◈ Հայոց լեզվի պատմություն, մաս Բ, Երևան, 1951. ՑԱՆԿԸ
Հայոց անձնանունների բառարան, հտ. Ա (Ա-Գ), Երևան, 1942
◈ Հայոց անձնանունների բառարան, հտ. Բ (Դ-Կ), Երևան, 1944
◈ Հայոց անձնանունների բառարան, հտ. Գ (Հ-Յ), Երևան, 1946
◈ Հայոց անձնանունների բառարան, հտ. Դ (Ն-Ս), Երևան, 1948
◈ Հայոց անձնանունների բառարան, հտ. Ե (Վ-Ֆ), Երևան, 1962
Եւրոպական փոխառեալ բառեր հայերէնի մէջ, Վիեննա, 1951
Լիակատար քերականություն հայոց լեզվի (համեմատությամբ 562 լեզուների), հտ. Ա, Երևան, 1952
◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի, հտ. Բ, Երևան, 1954
◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի, Ներածություն, Երևան, 1955
◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի, հտ. Գ, Երևան, 1957
◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի, հտ. Դ-1, Երևան, 1959
◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի, հտ. Դ-2, Երևան, 1961
◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի, հտ. Ե, Երևան, 1965
◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի, հտ. Զ, Երևան, 1971
«Լիակատար քերականության» բոլոր հատորների ցանկերը
Հայերեն արմատական բառարան, հտ. Ա (Ա-Դ), Երևան, 1971
◈ Հայերեն արմատական բառարան, հտ. Բ (Ե-Կ), Երևան, 1973
◈ Հայերեն արմատական բառարան, հտ. Գ (Հ-Չ), Երևան, 1977
◈ Հայերեն արմատական բառարան, հտ. Դ (Պ-Ֆ), Երևան, 1979
◈ Հայերեն արմատական բառարան. Հավելլիք և ուղղելիք, Երևան, 1982
Հայոց գրերը, խմբագիր՝ Աղայան Էդ., [եռամաս, 1928-ի հրատարակությունը սրա միայն երրորդ մասն է], Երևան, 1984
◈ Կեանքիս յուշերէն, Անթիլիաս, 2003 (համառօտուած արեւմտահայերէն փոխադրութիւն պատանիների համար)
Հայոց պատմություն (հյուսված ընդհանուր պատմության հետ), Երևան, 2004. կամ այստեղ
Լիակատար քերականություն հայոց լեզվի (Իմաստաբանություն, բառաքննություն, շարահյուսություն), Երևան, 2005. կամ այստեղ
Հայոց անձնանունների բառարան, հտ. Ա (Ա-Գ), Գ տպ., Հալեպ, 2006. կամ այստեղ
◈ Հայոց անձնանունների բառարան, հտ. Բ (Դ-Կ), Գ տպ., Հալեպ, 2006. կամ այստեղ
◈ Հայոց անձնանունների բառարան, հտ. Գ (Հ-Յ), Գ տպ., Հալեպ, 2006. կամ այստեղ
◈ Հայոց անձնանունների բառարան, հտ. Դ (Ն-Ս), Գ տպ., Հալեպ, 2006. կամ այստեղ
Պոլսահայ անգիր բանահյուսություն, Երևան, 2009. կամ այստեղ
Քննություն Կիլիկիայի բարբառի, Երևան, 2013
Հայոց լեզվի պատմություն, մաս Ա, Երևան, 2013. կամ այստեղ
◈ Հայոց լեզվի պատմություն, մաս Բ, Երևան, 2013

5/24/14

Կոմիտասյան և եկմալյանական պատարագներ և հավելումներ հայերեն էլ. գրադարանների մեր ցանկում


Եկմալյանի և Կոմիտասի մշակմամբ պատարագների նոտագրված հրատարակությունները կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով՝

Եկմալյանի պատարագ

Կոմիտասյան պատարագ, Ա մաս

Կոմիտասյան պատարագ, Բ մաս

Սեղմված նիշքի տեսքով կարող եք ներբեռնել նաև պատարագի մեկ այլ նոտագրված հրատարակություն՝ եկեղեցական ութ ձայների նիշքերով հանդերձ։

Հայերեն էլ. գրադարանների մեր ցանկում ավելացրել ենք նաև «Հայ Եկեղեցւոյ գրադարանը», որտեղ և գտնվում են վերոնշյալ գրքերը, ինչպես նաև բազմաթիվ այլ գրքեր՝ ոչ միայն կրոնական, այլև բառարաններ, բանասիրական և պատմական գրականություն։ Բոլոր գրքերը տեսնելու համար օգտվեք ընտրացանկի Books բաժնի ստորաբաժանումներից։

Հայ Եկեղեցւոյ գրադարան


Ավելացրել ենք նաև հետևյալ հղումները՝

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գրադարան  
Բավական հարուստ գրադարան է։

 ՀՀ ԳԱԱ-ի թվայնացրած բոլոր ամսագրերը

Մատենադարանի մայր ցուցակի հատորները

«Նոյյան տապանի» էլ. գրադարանը
Սա դեռևս աղքատիկ էլ. գրադարան է, բայց, հնարավոր է, Ձեզ անհրաժեշտ գիրքը հենց այնտեղ գտնեք։




5/23/14

Ինչպես մուտքագրել հատուկ գրանշաններ և պատկերակներ

Հատուկ գրանշաններ մուտքագրելու համար պետք է իմանալ տվյալ գրանշանի յունիկոդային այլագիրը կամ տասնվեցական թիվը (hexadecimal code/number), որը կարելի է գտնել բազմաթիվ ծրագրերում գտնվող կամ առանձին ծրագրի տեսքով ներկայացվող գրանշանային աղյուսակներում (Character map)*։ Այդ այլագրերը ներկայացվում են  U+ թվեր/թվատառային համադրություն տեսքով, օրինակ՝ U+058F (դրանցում մեզ պետք են U+ նշանակապակցությունից հետո եղած թվերն ու տառերը միայն, իսկ մեծատառով ներկայացվող տառերն իրականում փոքրատառով պիտի գործածվեն)։ Այս այլագրերը գործածելու ձևերը տարբեր են տարբեր օպերացիոն համակարգերում։

5/15/14

Հայերենի դասական տառադարձություն և հնչյունային այբուբեններ

Հայերենի դասական տառադարձության օրենքները, որոնք հիմնված են գլխավորապես հունարենից վերցված բառերի հայերենացման սկզբունքների վրա, մի փոքր տարբերվում են այսօր ընդունված տառադարձության օրենքներից։ Եթե ժամանակին հունարեն Χ տառը հայերենում արտահայտվում էր «ք» տառով, կամ Φ-ն՝ «փ», ապա, հայ լեզվաբանների ընդունած տառադարձական վերջին օրենքի համաձայն (1985 թ.), դրանք հայերենում պետք է տառադարձվեն որպես «խ» և «ֆ»։ Սա է պատճառը, որ ունենք հնուց եկած «քաոս», «մեքենա», «քղամիդ» և այլ «ք»-ավոր բառեր և դրանց կողքին՝ «մեխանիկա», «սխեմա», «խոլերա» ևն, ինչպես նաև՝ հնուց եկած «փյունիկ», «փասիան», «Փիլիպպոս» և այլ «փ»-ավոր բառեր և դրանց կողքին՝ «ֆիզիկա», «ֆոսֆոր», «Աֆրիկա» և այլն։

Ներքոբերյալ աղյուսակը, որ ժամանակին պատրաստել էինք անձնական գործածության համար, ներկայացնում է`

Gallica bibliothèque numérique


Եվս մեկ հավելում համացանցում առկա հայերեն գրքերի աղբյուրների ցանկին։ Gallica թվանշային գրադարանում կա հայալեզու գրականության մի փոքր հավաքածու ևս։ Տեղադրված գրքերը ներբեռնելի են, սակայն դրանք գտնելու համար պետք է փնտրել. հայերեն գրքերի մեկ ընդհանուր ցանկ չի տրամադրվում։ Փնտրել պետք է հայերենի ավանդական ուղղագրությամբ և ամբողջական բառեր գործածելով։ Փնտրման ամենամեծ արդյունքը տվեց «Պոլիս» բառը, որ ներկայացնում է Կոստանդնուպոլսում հրատարակված գրքերի ցանկը՝

http://gallica.bnf.fr/Search?ArianeWireIndex=index&p=1&lang=EN&f_typedoc=livre&q=%D5%8A%D5%B8%D5%AC%D5%AB%D5%BD&x=0&y=0

Այդ փնտրման արդյունքներում եղած հեղինակների ցանկը տեսեք էջի ձախ կողմում։

Հաջորդ ամենամեծ արդյունքը տվեց «և» տառով փնտրտուքը, հետո՝ «տպարան»։ Փնտրեք նաև հեղինակների անուն-ազգանուններով։

Այստեղ կգտնեք հիմնականում արևմտահայ հեղինակների երկեր (Յակոբ Օշական, Մինաս Չերազ, Յակոբ Պարոնեան, Համաստեղ, Գրիգոր Սարաֆեան, Զարեհ Արշակեան ևն), թեև կան նաև Իսահակյանի, Թումանյանի, Դեմիրճյանի և էլի մի քանի արևելահայ հեղինակի գործեր։

Փնտրման արդյունքների մեծ մասը ներկայացված է ոչ թե հայագիր, այլ հայերենի համար ստեղծված ՄՀԱ-ի (միջազգային հնչյունային այբուբեն) տառադարձական համակարգով։ Սրան մենք կանդրադառնանք մեկ այլ գրառման մեջ։ Սակայն այս այբուբենի գործածությունը պիտի որ մեծ խնդիր չլինի նրանց համար, ովքեր դժվարանում են այդ տառադարձությամբ կարդալ, քանի որ գրքերի տիտղոսաթերթերի պատկերները ևս տրվում են ցանկում և կարելի է գրքերին ծանոթանալ նաև այդ պատկերների միջոցով։



5/12/14

CherryTree. հայացված ևս մեկ և շատ օգտակար ծրագիր

Ուրախ ենք ներկայացնելու ձեզ ևս մեկ հայացված ծրագիր։ Այնքան լավն է այս ծրագիրը, այնքան քաղցր պտուղներ ունի այս բալենին, որ եթե կարողանայի ներբողյան հյուսել նրա պատվին, էլի քիչ կլիներ ։))

Այն կարող եք ներբեռնել հեղինակի կայքից։ Կան և Ուինդոուսի, և Լինուքսի համար ստեղծված տարբերակներ։

Ծանոթանանք CherryTree-ին։ Սա պատկանում է նշատետր-տեքստային խմբագրիչների ցեղին։ Եվ բալենի է կոչվում, որովհետև ծառանման նվիրապետական կառուցվածք ունի, ուր կարելի է ծլեցնել-աճեցնել ճյուղեր, ենթաճյուղեր, թոռնիկ ու ծոռնիկ ճյուղեր և այլն, որոնք ներկայացված են տարբեր գույների բալերի տեսքով (բայց եթե չեք ուզում այս պատկերակները, կարող եք նախընտրանքներում փոխարինել սովորական կետանշաններով կամ ընդհանրապես պատկեր չգործածել)։







Ծրագիրն օգտակար է թե՛ սովորական օգտվողներին, ովքեր ուզում են մի տեղ հավաքել-կազմակերպել իրենց նշումները, օրագրային գրառումները, հոդվածները, համացանցից վերցված նյութերն ու նկարները, անգամ ամբողջական գրքեր, և թե՛ ծրագրավորողներին, քանի որ թույլ է տալիս այլագրի վանդակներ (CodeBox) դնել և ծրագրավորման բազմաթիվ լեզուներ գործածել՝ շարահյուսական գունանշմամբ (syntax highlighting)։ Ընտրության ենթակա ծրագրավորման լեզուներն ու ձևաչափերն այնքան շատ են այս ծրագրում, որ լիովին կարող են բավարարել շատ ծրագրավորողների կարիքները և, ավելին, մի տեղ հավաքել նրանց բազմաթիվ նիշքերը՝ կազմակերպված ծառի տեսքով։

5/11/14

Հայերեն «արևելյան» (Eastern) և «արևմտյան» (Western) ստեղնաշարային դասավորությունների մասին

Շատերին կարող է հետաքրքրել, թե ինչ տարբերություն ունեն համակարգչի համակարգում տեղակայված «արևմտյան» և «արևելյան» կոչվող հայերեն ստեղնաշարները, և թե Դուք ո՛րը պիտի ընտրեք սրանցից։ 

 Սրանք հնչյունային դասավորությամբ ստեղնաշարներ են և տառերի դասավորությամբ տարբերվում են միմյանցից։ Ուստի, եթե Դուք արևելահայ եք, ընտրեք արևելյանը, եթե արևմտահայ՝ արևմտյանը։ Սրանց միջև տարբերությունն այն է, որ արևելյանում տառերի դասավորությունը համապատասխանում է արևելահայերենի հնչյունական համակարգին, արևմտյանում՝ արևմտահայերենի։ Օրինակ՝ եթե արևելահայ եք և պիտի «դ» տառը մուտքագրեք, ապա, քանի որ այն արևելահայերենում հնչում է ինչպես անգլերեն d տառը, այն կգտնեք անգլերեն d-ի դիրքում։ Բայց այսպես չի լինի արևմտահայերենի համար ստեղծված ստեղնաշարում, քանի որ արևմտահայերենում հայերեն «դ» տառը ոչ թե d է հնչում, այլ շնչեղ t, ուստի արևմտահայը հայերեն «դ» գրելու համար պիտի սեղմի ոչ թե d-ի ստեղնի վրա, այլ t-ի։ Արևմտահայի համար սա է հարմար։ Այս ստեղնաշարում հայերեն «բ»-ն կգտնեք անգլ. p-ի դիրքում, որովհետև արևմտահայերենում «բ»-ն «փ» է հնչում։ Եվ այսպես շարունակ։

Համեմատեք երկու հնչյունային ստեղնաշարները և կտեսնեք տարբերությունները։ Պատկերները վերցված են http://en.wikipedia.org/wiki/Armenian_alphabet-ից։

Արևմտահայերենի հնչյունային ստեղնաշար


Արևելահայերենի հնչյունային ստեղնաշար

Լինուքս-3. Հայերենը Լինուքսում

Նախորդ մասը՝ այստեղ։

Առաջին հերթին մարդկանց կարող է մտահոգել հայերենի հարցը. «Արդյոք ինչպե՞ս պիտի մուտքագրենք հայերեն, ի՞նչ է պետք դրա համար», «Կա՞ն արդյոք հայերեն տառատեսակներ»։ Միանգամից պատասխանենք, որ Լինուքսում հայերենի հարցը, ես կասեի, ավելի լավ է լուծված, քան Ուինդոուսում։ 

Ստեղնաշարներ
Լինուքսյան բաշխումներում արդեն իսկ տեղադրված են հայերեն թե՛ գրամեքենայի (typewriter), թե՛ հնչյունային (phonetic) դասավորությամբ ստեղնաշարներ, որոնք պարզապես պետք է ընտրել ստեղնաշարների ցանկից։ Ստեղնաշարների դասավորությունը փոխելու համար էլ կարելի է ընտրել ստեղնային այն համադրությունը, որը հարմար է Ձեզ. սովորաբար մենք գործածում ենք alt+shift համադրությունը, ուստի, եթե լինուքսյան Ձեր բաշխումում այլ համադրություն կլինի, խնդիր չկա, փոխեք ալտ-շիֆտի։

Լինուքս-2. Սկիզբ

Առաջին մասը՝ այստեղ։

Որոշել եք ռիսկի՞ դիմել, լինուքսյան որևէ բաշխո՞ւմ տեղակայել ձեր համակարգչում։ Համացանցում փնտրեք կամ ծանոթ լինուքսասերներին-լինուքսագետներին հարցրեք, և եթե որևէ բաշխում հավանեցիք, այդ բաշխման մասին համացանցում ավելի շատ տեղեկություն ձեռք բերեք։ Օրինակ՝ կարևոր է, որ այդ բաշխումը հասարակ օգտվողների շրջանում տարածված բաշխումներից մեկը լինի։ Կարևոր է, որ նրա համար ավելի շատ պատրաստի ծրագրեր լինեն։ Կարևոր է, որ գործածության առումով ավելի հարմար լինի սկսնակին։ Շատ կարևոր է, որ ձեր համակարգչի պարամետրերին համապատասխանի։ Եթե, օրինակ, շատ հին ու թույլ համակարգիչ ունեք, պետք է այնպիսի բաշխում ընտրեք, որը հնարավոր է նորմալ աշխատեցնել ձեր համակարգչում։ Օրինակ՝ Bodhy Linux-ը, Lubuntu-ն և Linux Lite-ը շատ հարմար են հին համակարգիչների համար։ Այս բաշխումները նաև նրանով են լավ, որ Ուբունտու հայրիկից են սերել, եթե կարելի է այսպես ասել, ինչը նշանակում է, որ Ուբունտուի (մինչ այժմ ամենից շատ ուշադրության արժանացած ու տարածված բաշխման) համար առկա ծրագրերից շատերը կկարողանաք գործածել ձեր համակարգչում։ Ընդհանրապես ես խորհուրդ եմ տալիս սկսնակներին տեղակայել և գործածել ուբունտուահիմն բաշխումներ, որոնք շատ-շատ են։ Շատ գովում են LinuxMint-ը, Zorin OS-ը։

Լինուքս-1. Որպես նախաբան



Նկարը գողացված է http://s717.photobucket.com/user/prestonjjrtr/media/Christmas/PenguinJumpsRopeLOL.gif.html-ից։



«Լինե՞լ, թե չլինել»,– ասել է ծագումով հայ Համլետը ;) անգլիացի մեծն Շեքսպիրի գրչով։ «Իսկ գող լինե՞լ, թե չլինել»,– նույնքան կարևոր գոյաբանական հարց եմ տալիս ես՝ համակարգչային ստեղնաշարին տկտկացնելով։ ☺

Այն պահից, երբ սկսում ես անհարմար զգալ, որ գործածում ես «գողացված», օրինական ճանապարհով ձեռք չբերված, չգրանցված ապրանք, օրինական ճանապարհով քեզ չտրամադրված այլագրեր՝ ծրագրերն ակտիվացնելու կամ ամբողջական օպերացիոն համակարգ տեղադրելու համար, ահա այդ պահից պետք է մտածել այլընտրանքային ծրագրերի և օպերացիոն համակարգի մասին, որոնք գործածելիս խիղճդ էլ, ձեռքերդ էլ մաքուր կլինեն։