Այս էջում ներկայացնում ենք հայկական ձայնագրության (նոտագրման համակարգի) մասին մեր գրած ուղեցույցն ու հայկական ձայնանիշերով այն գրքերի ցանկը, որոնք կարելի է ներբեռնել համացանցից։
Հայկական ձայնագրության համակարգին և դրա համար ստեղծված տառատեսակին (հեղինակ՝ Ռուբեն Թարումյան, պատվիրատու՝ «Վեմ» կրթամշակութային հիմնադրամ) ու ստեղնաշարներին ծանոթանալու համար մի փոքրիկ ուղեցույց ենք գրել, որը կարող եք ներբեռնել «Վեմ» ռադիոկայանի կայքից կամ, եթե այնտեղ եղած հղումները չգործեն, մեր պահոցից՝ ներքոբերյալ հղումներով։
հայերեն տարբերակ (Համառոտ ուղեցույց հայկական ձայնագրության)
ռուսերեն տարբերակ (Краткое руководство по армянской нотописи - на русском языке)
անգլերեն տարբերակ (A Brief Guide to Armenian Musical Notation - in English)
Իսկ ստեղնաշարներն ու տառատեսակը ներբեռնեք հետևյալ հղումներով՝
Ուինդոուսի համար (the LimonjianNotation font and a keyboard layout for Windows)
Լինուքսի համար (the LimonjianNotation font and a keyboard layout for Linux)
Մակի համար (the LimonjianNotation font and a keyboard layout for Mac)
կամ բոլորը միասին՝ այստեղից։