Showing posts with label արաբերեն. Show all posts
Showing posts with label արաբերեն. Show all posts

3/21/22

Նոր պարսկերեն և արաբերեն բառեր արդի հայերենում

Թարմացվել է 2025 թ. հնվ. 23-ին։


Նոր պարսկերեն և արաբերեն բառեր, որոնց մի մասը հայերենին անցել է թյուրքական լեզուների միջոցով

Ներկայացվող ցանկը խիստ հեռու է ամբողջական լինելուց և չի հավակնում այդպիսին լինելու։ Այն պարզապես մոտավոր պատկերացում է տալիս արդի հայերենում (գրական լեզու և բարբառներ) դեռևս գործածվող և հայաստանաբնակների մեծ մասի համար հիմնականում հասկանալի այն փոխառությունների մասին, որոնք հայերենին անցել են միջին հայերենի շրջանից մինչև 20-րդ դար նոր պարսկերենից ու արաբերենից, հաճախ թյուրքական լեզուների (թուրքերեն, ադրբեջաներեն) միջոցով։ Ոչ միշտ է հստակ, թե բառն ուղղակի՞ փոխառություն է ծագման լեզվից, թե անցել է հայերենին թյուրքական լեզուների միջոցով։ Նույն բառը կամ դրա բարբառային ձևերից մեկը մի հայերեն բարբառ կարող էր թյուրքական լեզվի միջոցով անցած լինել, իսկ մի ուրիշում տեղ գտած լինել հենց ծագման լեզվից։

Ցանկի բառերի համար ներկայացված են հայերենում այսօր դրանց տրվող նշանակությունները, որոնք երբեմն կարող են տարբերվել ծագման լեզուներում (կամ հայերենում դրանց ունեցած նախկին) նշանակություններից։

Ցանկում ներառել ենք մի քանի վրացերեն ու քրդերեն բառ ևս՝ պարզապես դրանց ծագումը ցույց տալու համար։

Տեսեք նաև թյուրքական ծագման փոխառությունների մեր ցանկը։