Showing posts with label առոգանություն. Show all posts
Showing posts with label առոգանություն. Show all posts

6/2/14

Կոչական ու շեշտ կամ այն մասին, որ մեզնից խորամանկորեն թաքցնում են, որ բոլորս էլ մի քիչ «լոռեցի» ենք ;)

(Հոդվածը թարմացվել է 2016 թ. մարտի 23-ին. վերջում ավելացրել ենք ևս մեկ օրինակ)։

Դպրոցից սկսած՝ մեզ սովորեցնում են, որ հայերենում շեշտակիր է բառի վերջին վանկը։ Նշվում է նաև մի քանի բառային բացառություն, ինչպես՝ գոնե, միգուցե և էլի մի քանի բառ։ Սա ճիշտ է, բայց մի վերապահությամբ։ Հայերենում կոչականները պարտադիր չէ, որ վերջին վանկի վրա շեշտ առնեն. շատ հաճախ նրանց առաջին վանկն է շեշտվում, և սա շատ հնուց՝ միջնադարից եկած առոգանական առանձնահատկություն է։ Վերջին հարյուրամյակի հրատարակություններում մենք կոչականների վերջնավանկ շեշտադրության ենք միշտ հանդիպում, բայց սա իրականում  երբեմն արհեստական շեշտադրություն է։ Այսպես չէ հին հրատարակություններում և միջնադարյան ձեռագրերում։ Հին հրատարակություններում և միջնադարյան ձեռագրերում շատ հաճախ կարելի է հանդիպել կոչականի սկզբնավանկ շեշտադրության։ Այս տարբերության պատճառն այն չէ, որ հայերենում կոչականի շեշտադրությունը մեծապես փոխվել է վերջին հարյուրամյակում։ Պատճառն արհեստական կանոնապահությունն է։ Իրականում հայերենում իրո՛ք կոչականը հաճախ սկզբնավանկ շեշտադրություն ունի, ինչպես միջնադարում և նախախորհրդային շրջանում։ Որպեսզի համոզվեք, որ սա ճիշտ է, մոռացեք հայերենում շեշտակրության օրենքի մասին և փորձեք ուշադիր լսել, թե հայերն ինչ շեշտադրությամբ են բնական խոսքում կոչականը գործածում, հենց Դուք ինքնե՛րդ ինչպիսի շեշտադրություն եք գործածում մարդկանց կանչելիս։ Կնկատեք, որ շատ հաճախ, իրոք, առաջին վանկն եք շեշտում։ Դիտարկեք այս օրինակները.