26/02/2015

Առաքել Սարուխանի գործերը համացանցում

Այս ցուցակը, հնարավոր է, արդեն հին լինի։ Համենայն դեպս, ստուգեք նաև ԱՅՍՏԵՂ։

Սարուխան Առաքել
◈ Հոլլանդան եւ հայերը ԺԶ.-ԺԹ. դարերում, Վիեննա, 1926
◈ Յարգանք հայ նահատակին. յիշողութիւններ յաւիտենական քաղաքից, Վիեննա, 1930
◈ Աղեքսանդր Մանթաշեանց մեծ վաճառականն եւ բարեգործը. յիշողութիւններ իր մահուան 20-ամեակի առթիւ, Վիեննա, 1931
◈ Ֆիրդուսի եւ Մովսէս Խորենացին, Վիեննա, 1936
◈ Բելգիա եւ հայերը, Վիեննա, 1937
◈ Վրաստան եւ հայերը. պատմական եւ մշակութային յարաբերութիւնները անցեալում, Վիեննա, 1939

24/02/2015

Հ. Հակովբոս Տաշյանի աշխատությունները համացանցում

Ստորև կգտնեք մխիթարյան մեկ այլ անվանի հայագետ միաբանի՝ հայր Հակովբոս Տաշյանի աշխատությունների թվայնացված տարբերակների հղումները։

Այս ցուցակը, հնարավոր է, արդեն հին լինի։ Վերջին տարբերակն ԱՅՍՏԵՂ է։

Հ. Յակովբոս Տաշեան
◈ Ցուցակ հայերէն ձեռագրաց կայսերական մատենադարանին ի Վիեննա, Վիեննա, 1891
◈ Ագաթանգեղոս առ Գէորգայ ասորի եպիսկոպոսին եւ ուսումնասիրութիւն Ագաթանգեղեայ գրոց, Վիեննա, 1891. կամ այստեղ
◈ Ուսումնասիրութիւնք Ստոյն-Կալիսթենեայ վարուց Աղեքսանդրի, Վիեննա, 1892
◈ Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա, Վիեննա, 1895
◈ Մատենագրական մանր ուսումնասիրութիւնք, հտ. Ա (Նեմեսիոս, Պրոկղ, Խոսրովիկ, Եպիփան եւ Սեկունդոս), Վիեննա, 1895. կամ այստեղ
◈ Վարդապետութիւն առաքելոց անվաւերական կանոնաց մատեանը. թուղթ Յակոբայ առ Կոդրատոս եւ կանոնք Թադդէի (քննութիւն եւ բնագիրք), Վիեննա, 1896
◈ Գաթրճեան Յովսէփ, Սրբազան պատարագամատոյցք հայոց, Վիեննա, 1897 (յաւելուածների հեղինակ՝ Տաշեան Յ.)
◈ Ակնարկ մը հայ հնագրութեան վրայ. ուսումնասիրութիւն հայոց գրչութեան արուեստին, Վիեննա, 1898. կամ այստեղ
◈ Ժողովածոյք առակաց Վարդանայ. նիւթեր պատմութեան հայոց միջինդարեան մատենագրութեան ըստ հայագէտ Ն. Մառի, Վիեննա, 1900
◈ Մատենագրական մանր ուսումնասիրութիւնք, հտ. Բ (Խիկար, Ագապետոս ևն), Վիեննա, 1901. կամ այստեղ
◈ Պոնտական ուսումնասիրութիւնք, Վիեննա, 1919
◈ Արշակունի դրամներ, մասն Ա, Վիեննա, 1919
◈ Արշակունի դրամներ, մասն Բ, Վիեննա, 1960
◈ Հայ ազգի տարագրութիւնը գերմանական վաւերագիրներու համեմատ, մասն Ա, Վիեննա, 1921
◈ Հայ բնակչութիւնը Սեւ ծովէն մինչեւ Կարին. պատմական-ազգագրական հարեւանցի ակնարկ մը, Վիեննա, 1921. կամ այստեղ
◈ Բառախօսական դիտողութիւններ հայերէն գիտական լեզուի մասին, Վիեննա, 1926
◈ Հաթեր եւ ուրարտեանք. մատենագիտական ուսումնասիրութիւն, Վիեննա, 1934
◈ Հին Հայաստանի արեւմտեան սահմանը. Փոքր-Հայք եւ Կողոփենէ (Սեբաստիա), Վիեննա, 1948

22/02/2015

Մխիթարյան հայրեր Ներսես Ակինյանի և Համազասպ Ոսկյանի հայագիտական աշխատությունները

Ստորև ներկայացնում ենք Վիեննայի մխիթարյան ամենահայտնի գիտնական-վարդապետներից երկուսի՝  հ. Ներսես Ակինյանի և հ. Համազասպ Ոսկյանի՝ համացանցում առկա աշխատությունների ցանկը՝ համապատասխան հղումներով։ Գործերը տեղադրված են «Հայ գիրքի» շտեմարաններում և ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի մատենաշարային հրատարակությունների հանգույցի «Ազգային մատենադարան» բաժնում։ Հիշեցնենք, որ գրքերը ներբեռնելու համար պիտի սեղմեք ընթերցիչի վերին աջ անկյունի i տառի վրա։ Իսկ այն գրքերը, որոնք ներկայացված են մեկ այլ ընթերցիչով, որը ներբեռնման հնարավորություն չի տալիս, անհրաժեշտության դեպքում կարելի է որպես pdf տպել։ Թե ինչպես, բացատրել ենք այստեղ։


Այս ցուցակները, հնարավոր է, արդեն հին լինեն։ Վերջին տարբերակները տեսեք ԱՅՍՏԵՂ և ԱՅՍՏԵՂ։


Ակինեան Ներսէս, Հ.

◈ Տիմոթէոս Կուզ հայ մատենագրութեան մէջ (հանդերձ յաւելուածով՝ Տիմոթէոս Ա. Աղեքսանդրացի), Վիեննա, 1909
◈ Զաքարիա եպիսկոպոս Գնունեաց եւ իւր տաղերը, Վիեննա, 1910
◈ Կիւրիոն կաթողիկոս վրաց. պատմութիւն հայ-վրական յարաբերութեանց եօթներորդ դարու մէջ, Վիեննա, 1910

◈ Յովնաթան Նաղաշ եւ Նաղաշ Յովնաթանեանք եւ իրենց բանաստեղծական եւ նկարչական աշխատութիւնք, Վիեննա, 1911
◈ Նիւթեր հայ վկայաբանութեան ուսումնասիրութեան համար, Վիեննա, 1914
◈ Հինգ պանդուխտ տաղասացներ, Վիեննա, 1921
◈ Թուղթ Մակարայ Բ․ Երուսաղէմի Հայրապետի առ Վրթանէս եպիսկոպոսապետ Սիւնեաց յաղագս կարգաց Եկեղեցւոյ (բնագիր եւ քննութիւն), Վիեննա, 1930
◈ Դասական հայերէնը եւ Վիեննական Մխիթարեան դպրոցը, Վիեննա, 1932
◈ Եղիշէ վարդապետ եւ իւր պատմութիւնն հայոց պատերազմի, հտ. Ա, Վիեննա, 1932
◈ Եղիշէ վարդապետ եւ իւր պատմութիւնն հայոց պատերազմի, հտ. Բ, Վիեննա, 1936
◈ Եղիշէ վարդապետ եւ իւր պատմութիւնն հայոց պատերազմի, հտ. Գ, Վիեննա, 1960
◈ Երեմիա Չէլէպի Քէօմիւրճեան. կեանքն եւ գրական գործունէութիւնը, Վիեննա, 1933
◈ Մովսէս Գ. Տաթեւացի Հայոց կաթողիկոսն եւ իր ժամանակը, Վիեննա, 1936
◈ Սիմէոն դպրի Լեհացւոյ Ուղեգրութիւն. տարեգրութիւն եւ յիշատակարանք, Վիեննա, 1936
◈ Գէորգ Մըսրլեան, Ականաւոր հայեր Եգիպտոսի մէջ (նախաբանը՝ Ն. Ակինեանի), Գահիրէ, 1947
◈ Տեսիլ Ս․ Սահակայ. մատենագրական-պատմական քննութիւն, Վիեննա, 1948
◈ Ս. Մաշտոց Վարդապետ. կեանքն ու գործունէութիւնը հանդերձ կենսագրութեամբ Ս. Սահակայ, Վիեննա, 1949
◈ Քրիստոնէութեան մուտքը Հայաստան եւ Վրաստան, Վիեննա, 1949
◈ Քննութիւն Ս. Սահակի վերագրուած կանոններու եւ հայոց եկեղեցական տարին Է. դարու սկիզբը, Վիեննա, 1950
◈ Կարմիրն Վարդան եւ Աւարայրի ճակատամարտը ըստ Ղազար Փարպեցւոյ, Վիեննա, 1951
◈ Սիմէոն Պղնձահանեցի եւ իր թարգմանութիւնները վրացերէնէ, Վիեննա, 1951
◈ Ներսէս Լամբրոնացի արքեպիսկոպոս Տարսոնի. կեանքն եւ գրական վաստակները հանդերձ ազգաբանութեամբ Պահլաւունեաց եւ Լամբրոնի Հեթմեանց, Վիեննա, 1956
◈ Գրիգորիս Ա. կաթողիկոս Աղթամարի. կեանքն եւ քերթուածները, Վիեննա, 1958
◈ Դաւիթ Հարքացի Անյաղթ փիլիսոփայ. կեանքն եւ գործերը, Վիեննա, 1959
◈ Եւկլիդեայ գիրք յաղագս տարերաց երկրաչափութեան (բնագիր եւ քննութիւն), Վիեննա, 1960
◈ Տաղասացներ եւ տաղեր, Վիեննա, 1968
◈ Մատենագրական հետազօտութիւններ (քննութիւն եւ բնագիր), հտ. Ա, Վիեննա, 1922
◈ Մատենագրական հետազօտութիւններ (քննութիւն եւ բնագիր), հտ. Բ, Վիեննա, 1924
◈ Մատենագրական հետազօտութիւններ (քննութիւն եւ բնագիր), հտ. Գ, Վիեննա, 1930
◈ Մատենագրական հետազօտութիւններ (քննութիւն եւ բնագիր), հտ. Դ, Վիեննա, 1938
◈ Մատենագրական հետազօտութիւններ (քննութիւն եւ բնագիր), հտ. Ե, Վիեննա, 1953
◈ Մատենագրական հետազօտութիւններ (քննութիւն եւ բնագիր), հտ. Զ, Վիեննա, 1964

Ոսկեան Համազասպ, Հ.

◈ Յովհաննէս Վանական և իւր դպրոցը, Վիեննա, 1922
◈ Մատենագրական քննութիւններ, Վիեննա, 1926
◈ Եղիա Աստուածատուրեան Մուշեղեան և իր գրական արտադրութիւնները, Վիեննա, 1927
◈ Վասպուրական-Վանի վանքերը, մաս Ա, Վիեննա, 1940
◈ Վասպուրական-Վանի վանքերը, մաս Բ, Վիեննա, 1942
◈ Վասպուրական-Վանի վանքերը, մաս Գ, Վիեննա, 1947
◈ Սարդիկէի ժողովքի հայերէն կանոնները։ Բնագիր և ուսումնասիրութիւն, Վիեննա, 1945
◈ Սեբաստիայի վանքերը, մաս Ա (Սեբաստիա քաղաքի վանքերը), Վիեննա, 1946
◈ Բարձր Հայքի վանքերը, Վիեննա, 1951
◈ Գնունեաց և Ռշտունեաց նախարարութիւնները, Վիեննա, 1952
◈ Տարօն-Տուրուբերանի վանքերը, Վիեննա, 1953
◈ Արցախի վանքերը, Վիեննա, 1953
◈ Ուսումնասիրութիւններ հայ նախարարութիւններու մասին, հտ. Ա (Խոռխոռունիք, Դիմաքսեանք, Ակէացիք, Անձեւացիք և Ամատունիք), Վիեննա, 1955
◈ Կիլիկիայի վանքերը, Վիեննա, 1957
◈ Գուգարքի վանքերը, Վիեննա, 1960
◈ Սեբաստիայի, Խարբերդի, Տիարպէքիր և Տրապիզոնի նահանգներու վանքերը, Վիեննա, 1962
◈ Չորս հայ տաղասացներ և անոնց տաղերը (Յովհաննէս Կարնեցի, Գրիգոր Օշականցի, Մովսէս Կարնեցի, Մարտիրոս Ղրիմեցի), Վիեննա, 1966
◈ Ա. Ստեփանոս Վ. Ռօշքա. Բ. Մատթէոս Ջուղայեցի, Վիեննա, 1968

20/02/2015

Ավետիք Իսահակյանի երկերի հատորները




ՀՀ ԳԱԱ գրադարանի կայքի «Հիմնադիր ակադեմիկոսների» բաժնում ավելացել է նոր անուն։ Արդեն տեղադրված են Ավետիք Իսահակյանի երկերի առաջինից վեցերորդ հատորները, որոնք ներբեռնելի են։ Ստորև դրել ենք բոլոր հատորների հղումները, որ միանգամից ներբեռնելի գրքերը տեսնեք։ Հիշեցնենք, որ pdf-ը ներբեռնելու համար պետք է սեղմեք ընթերցիչի վերին աջ անկյունի i տառի վրա։



Իսահակյան Ավետիք

◈ Երկերի ժողովածու, հտ. 1, Երևան, 1973
◈ Երկերի ժողովածու, հտ. 2, Երևան, 1974
◈ Երկերի ժողովածու, հտ. 3, Երևան, 1975
◈ Երկերի ժողովածու, հտ. 4, Երևան, 1975
◈ Երկերի ժողովածու, հտ. 5, Երևան, 1977
◈ Երկերի ժողովածու, հտ. 6, Երևան, 1979

«ՀայԳիրք»-ի գրացուցակում կա երևանյան 1987 թ. «Երկեր»-ի թվայնացված և ներբեռնելի տարբերակը ևս։
◈ Երկեր, Երևան, 1987

Իսահակյանի՝ համացանցում առկա երկերի ավելի մեծ ցուցակը տես ԱՅՍՏԵՂ։

11/02/2015

Ղևոնդ Ալիշանի գրքերը համացանցում


Այս ցուցակը, հնարավոր է, արդեն հին լինի։ Վերջին տարբերակն ԱՅՍՏԵՂ է։

(Ներքոբերյալ ցուցակը թարմացվել է 2015 թ. օգոստոսի 20-ին)

Ստորև ներկայացնում ենք հ. Ղևոնդ Ալիշանի՝ համացանցում գտնվող այն երկերը (համապատասխան հղումներով), որոնք կարելի է կարդալ կամ ներբեռնել։ Հիշեցնենք, որ Google Books-ում առկա գրքերը, թեև ունեն ներբեռնման հնարավորոթյուն, սակայն տրվող pdf-ները, ի տարբերություն առցանց դրված տարբերակների, կարող են պակասավոր լինել։ Ինչ վերաբերում է մեր Ակադեմիայի թվայնացրած այն գրքերի, որոնց pdf-ները չեն տրամադրվում, սակայն գրքերն ընթերցիչով հնարավոր է կարդալ, ապա այդ ընթերցիչը թույլ է տալիս pdf տպել։ Թե ինչպես, բացատրել ենք այստեղ։

◈ Քաղաքական աշխարհագրութիւն նկարացոյց պատկերօք, հաւաքեաց Հ. Ղեւոնդ Մարգ. Ալիշանեան, Վենետիկ, 1853
◈ Տեղագիր Հայոց Մեծաց, Վենետիկ, 1855. կամ այստեղ, կամ այստեղ, կամ այստեղ
◈ Նուագք, Վենետիկ, 1858
◈ Նուագք, հտ. Գ, Վենետիկ, 1867. կամ այստեղ
◈ Յուշիկք հայրենեաց հայոց, հտ. Ա, Վենետիկ, 1869. կամ այստեղ
◈ Յուշիկք հայրենեաց հայոց, հտ. Բ, Վենետիկ, 1869. կամ այստեղ
◈ Նշմարք հայկականք, պրակ Գ, Վենետիկ, 1870. կամ այստեղ
◈ Շնորհալի եւ պարագայ իւր, Վենետիկ, 1873. կամ այստեղ, կամ այստեղ. կամ այստեղ
◈ Նմանութիւն սրբոյն Ալոզիոսի Գոնզակայ, Վենետիկ, 1877
◈ Շիրակ, Վենետիկ, 1881
◈ Հայկական աշխարհագիտութիւն, Վենետիկ, 1881. կամ այստեղ
◈ Այրարատ բնաշխարհ Հայաստանեայց, Վենետիկ, 1890
◈ Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ, 1893. կամ այստեղ
◈ Հայբուսակ, Վենետիկ, 1895. կամ այստեղ
◈ Հայ-Վենետ կամ յարընչութիւնք հայոց եւ վենետաց ի ԺԳ-Դ եւ ի ԺԵ-Զ դարս, Վենետիկ, 1896. կամ այստեղ, կամ այստեղ
◈ Արշալոյս քրիստոնէութեան Հայոց, Վենետիկ, 1901. կամ այստեղ
◈ Հայապատում: [հտ. Ա] Պատմիչք եւ պատմութիւնք հայոց, Վենետիկ, 1901. կամ այստեղ
◈ Հայապատում, հտ. Բ-Գ, Վենետիկ, 1901
◈ Զարդանկարք Աւետարանի Մլքէ թագուհւոյ, Վենետիկ, 1902. կամ այստեղ
◈ Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան, Վենետիկ, 1904
◈ Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց, Վենետիկ, 1910
◈ Աբուսահլ հայ. Պատմութիւն եկեղեցեաց եւ վանորէից Եգիպտոսի, Բ տպ., Վենետիկ, 1933
◈ Երկեր, Երևան, 1981
◈ Արցախ, Երևան, 1993. կամ այստեղ
◈ (Translated by R. Leo M. Alishan) Armenian popular songs / Հայոց երգք ռամկականք, Venice, 1852. կամ այստեղ
◈ [Translated by R. Leo M. Alishan] Armenian popular songs / Ռամկական երգք հայոց, II Edition / Բ հրատ., Venice, 1867
◈ (P. Leonce M. Alishan) Physiographie de l'Arménie, Venise, 1870
◈ Physiographie de l'Arménie, Venise, 1870
◈ S. Théodore, le Salahounien: martyr arménien, Venise, 1872. կամ այստեղ
◈ Léon le magnifique, Venise, 1888
◈ L'Armeno-Veneto: compendio storico e documenti, Venezia, 1893
◈ Sissouan ou l'Arméno-Cilicie: description géographique et historique, Venise, 1899. կամ այստեղ
◈ Յուշիկք հայրենեաց հայոց, Բ տպ., Վենետիկ, 1921. կամ այստեղ, կամ էլ այստեղ (էլ. տեքստ)

07/02/2015

«Բազմավէպի» հատորները համացանցում


«Բազմավէպ» հանդեսի ներքոբերյալ հատորները կարելի է կարդալ առցանց՝ Google Books-ում, կամ ներբեռնել դրանք այդ կայքից։ Ներբեռնման դեպքում, սակայն, ի նկատի ունեցեք, որ Google Books-ի տրամադրած pdf-ները հաճախ պակասավոր են լինում՝ կարող են չունենալ որոշ էջեր կամ էջերի հատվածներ, պատկերները հատորներից նույնպես սովորաբար ջնջված են լինում։ Այնպես որ հատորների ամբողջ նյութը՝ նկարներով հանդերձ, տեսնել-գործածելու համար պետք է գործածել առցանց տարբերակը։

Գիրքը ներբեռնելու համար սեղմեք էջի աջակողմյան վերին անկյունի ծաղկանման նշանով բացվող ընտրացանկի համապատասխան հրամանի վրա՝ ըստ ներքոբերյալ նկարի։




Հնարավոր է՝ ինքներդ փորձել եք փնտրել Google Books-ում «Բազմավէպի» հատորները և ամբողջական դիտման հատորներ համարյա չեք գտել կամ մի քանիսը միայն, ինչ տարբերակով էլ որ փորձել եք բառը գրել։ Google Books-ը նույն բանը, հնարավոր է, տարբեր տառադարձական համակարգերով ներկայացնի և փնտրման արդյունքները՝ շատ խառնիխուռն՝ ոչ համակարգված ձևով, այնպես որ երբեմն ստիպում է գրքեր փնտրելու համար որոշ մտավոր հնարքներ բանեցնել ։))

Ստորև ներկայացված են 1843-1873 թթ. բոլոր հատորները։

Սեղմեք ստորև տրված Ձեզ անհրաժեշտ տարեթվի հղման վրա և, եթե հանկարծ գիրքն անմիջապես չբացվի, Preview this book-ի վրա։

Հտ. Ա 1843
Հտ. Բ 1844
Հտ. Գ 1845
Հտ. Դ 1846
Հտ. Ե 1847
Հտ. Զ 1848
Հտ. Է 1849
Հտ. Ը 1850
Հտ. Թ 1851
Հտ. Ժ 1852
Հտ. ԺԱ 1853
Հտ. ԺԲ 1854
Հտ. ԺԳ 1855
Հտ. ԺԴ 1856
Հտ. ԺԵ 1857
Հտ. ԺԶ 1858
Հտ. ԺԷ 1859
Հտ. ԺԸ 1860
Հտ. ԺԹ 1861
Հտ. Ի 1862 կամ այստեղ
Հտ. ԻԱ 1863
Հտ. ԻԲ 1864
Հտ. ԻԳ 1865
Հտ. ԻԴ 1866
Հտ. ԻԵ 1867
Հտ. ԻԶ 1868 կամ այստեղ
Հտ. ԻԷ 1869
Հտ. ԻԸ 1870
Հտ. ԻԹ 1871
Հտ. Լ 1872
Հտ. ԼԱ 1873

06/02/2015

Նոր բաժին ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Շտեմարաններում»

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Շտեմարաններում» նոր բաժին է ստեղծվել՝ «Մատենագիտական ցանկեր», որը ներկայացնում է հայ տպագիր գրքերի և պարբերականների մատենագիտական ժողովածուների թվայնացված և ներբեռնելի տարբերակները։