Եթե նայեք ներքոբերյալ պատկերին, կտեսնեք, որ այս ստեղնաշարը նույն անգլերեն ստեղնաշարն է, միայն վերին շարքի թվերը փոխարինված են հայերենի համար անհրաժեշտ գրանշաններով։ Դրանք այն բոլոր գրանշաններն են, որ անհրաժեշտ են հայերեն բառերը Հյուբշման-Մեյե-Բենվենիստի հնչյունային այբուբենով վերարտադրելու համար։ Այդ շարքում կտեսնեք, որ միայն մեծատառ J̌-ը չկա. այն գրելու համար պետք է երկու նշան գործածել՝ սեղմել մեծատառ սովորական J-ը և ապա փակող փակագծի տակ երևացող շրջված caret նշանը։
5/27/14
Հնչյունային այբուբենի ստեղնաշար հայերենի համար
Ձեզնից (կամ Ձեր ընկերներից) ովքեր գործի բերումով (կամ «հավեսի համար» ։)) հայերեն հնչյունային այբուբենի գործածության կարիք են ունենում (հատկապես հայագետներին է սա շատ պետք գալիս), կարող են տեղակայել մեր պատրաստած մի ստեղնաշար, որպեսզի անհրաժեշտ տառաձևերն ամեն անգամ այլագրի միջոցով չմուտքագրեն։ Այդ ստեղնաշարը ներբեռնելու և գործածելու համար, եթե
Լինուքս համակարգն եք գործածում, կարդացեք մեր մեկ այլ գրառման վերջին մի քանի պարբերությունը։ Իսկ եթե Ուինդոուս համակարգն եք գործածում, ապա պարզապես ներբեռնեք նույն այդ ստեղնաշարի ուինդոուսյան տարբերակը (թարմացրել ենք 2017 թ. հնվ. 30-ին)։
Եթե նայեք ներքոբերյալ պատկերին, կտեսնեք, որ այս ստեղնաշարը նույն անգլերեն ստեղնաշարն է, միայն վերին շարքի թվերը փոխարինված են հայերենի համար անհրաժեշտ գրանշաններով։ Դրանք այն բոլոր գրանշաններն են, որ անհրաժեշտ են հայերեն բառերը Հյուբշման-Մեյե-Բենվենիստի հնչյունային այբուբենով վերարտադրելու համար։ Այդ շարքում կտեսնեք, որ միայն մեծատառ J̌-ը չկա. այն գրելու համար պետք է երկու նշան գործածել՝ սեղմել մեծատառ սովորական J-ը և ապա փակող փակագծի տակ երևացող շրջված caret նշանը։
Եթե նայեք ներքոբերյալ պատկերին, կտեսնեք, որ այս ստեղնաշարը նույն անգլերեն ստեղնաշարն է, միայն վերին շարքի թվերը փոխարինված են հայերենի համար անհրաժեշտ գրանշաններով։ Դրանք այն բոլոր գրանշաններն են, որ անհրաժեշտ են հայերեն բառերը Հյուբշման-Մեյե-Բենվենիստի հնչյունային այբուբենով վերարտադրելու համար։ Այդ շարքում կտեսնեք, որ միայն մեծատառ J̌-ը չկա. այն գրելու համար պետք է երկու նշան գործածել՝ սեղմել մեծատառ սովորական J-ը և ապա փակող փակագծի տակ երևացող շրջված caret նշանը։
Պիտակներ՝
գրեր,
համակարգիչ,
հայերեն,
հնչյունային այբուբեն,
ստեղնաշար