Քանի որ թվային-թվանշային զույգին վերաբերող իմ գրառումը «թաքնված» է լեզվաոճական ուղեցույցի տեքստում և նաև համացանցային որոնող ծառայությունների կողմից չի ցուցակագրվում, որ լայն հանրությանը հասանելի դառնա, այստեղ առանձին պատճենում եմ։
numerical — թվային (числовой, численный)
digital — թվանշային (цифровой)
number — թիվ, համար (число, номер)
digit — թվանշան, թվանիշ (цифра) (միայն մեկ նիշ)
numeral — թվանշաններով արտահայտված թիվ (որևէ քանակի նիշերով)
digital representation of numerical data — թվային տվյալների թվանշային ներկայացում
numerical/numeral system, numerical order — թվային համակարգ, թվային դասավորություն
digital system, digital technologies, digital age, digital broadcasting — թվանշային համակարգ, թվանշային տեխնոլոգիաներ, թվանշային դարաշրջան, թվանշային հեռարձակում
numerical literacy - թվային գրագիտություն (թվերով գործողություններ կատարելու հմտությունը)
digital literacy - թվանշային գրագիտություն
Բայց՝
digitize — թվայնացնել (ո՛չ թվանշայնացնել), որովհետև «թվայնացնել»-ը, բացի digitize-ից, այլ իմաստով չի գործածվում և ավելի կարճ ու բարեհունչ է, քան «թվանշայնացնել» տարբերակը։