Եթե վստահ չենք՝ -ի-ով վերջացող հայկական
Իսկ եթե անհրաժեշտ բառը բառարանագիրը չի ներառել բառարանում, ապա հիշում ենք հետևյալը։
Հայերենում սովորաբար ի-ով վերջացող բառերը պատկանում են ու հոլովման։ Հատուկ անունների դեպքում, եթե դրանք հայկական են, այս կանոնը նույնպես գործում է (եթե կան բացառություններ, բառարաններում սովորաբար նշվում է)։ Այսինքն՝ եթե անգամ չկա բառարանում, ենթադրենք, Վեդի բառը, ապա ապահովությամբ կարելի է գործածել դրա Վեդու սեռականը (որովհետև դա կանոնական ձև է)։ Եթե չկա Կումայրի-ն, ապա սեռականը՝ Կումայրու։ -ի-ով վերջացող հայկական անունները (դարձյալ եթե բացառություններ չեն, որոնք սովորաբար կարելի է գտնել բառարանում) հանգիստ կարելի է նաև ի հոլովմամբ հոլովել, այսինքն՝ եթե գրենք Վեդիի կամ Կումայրիի, դարձյալ սխալված չենք լինի։
Րաֆֆի-ու վերջավորությունը՝ Րաֆֆու, իսկ եթե ժամանակակից անձի անուն է, ապա՝ Րաֆֆիի։
Ինչ վերաբերում է օտար անուններին, ապա դրանք հոլովվում են ի հոլովմամբ (Հարրիի, Մերիի, Աբադիի և այլն)՝ բացի սլավոնական -սկի, վրացական -շվիլի ածանցներով վերջացողներից, նաև Գորկի ռուսական ազգանունից (Գորկու)*։
* Օտար ազգանունների վերաբերյալ ավելի մանրամասն տես այս հոդվածը։