Մի անգամ մեր ընթերցողներից մեկը հարցրեց, թե ինչպես կարելի է բարբառագիտական գրականության մեջ գործածվող հատուկ տարբերիչ (հնչյունատարբերիչ, դիակրիտիկ) նշանները մուտքագրել հայերեն տառերի հետ, և ես պատասխանեցի, որ, ցավոք, չգիտեմ։ Բայց այսօր գիտեմ։ Խոսքն անշուշտ յունիկոդային հայերեն տառերի հետ այդ նշանների գործածության մասին է։ Վերջին շրջանում տպագրված լեզվաբանական այն աշխատությունները կամ բարբառագիտական ժողովածուները, որ ձեռքս ընկել են, գործածում են արդեն դարն անցած և անհանձնարարելի ոչ յունիկոդային տառատեսակներ և հիմնականում միայն երկկետ տարբերիչ նշանը։ Իսկ մենք հիմա ձեզ կբացատրենք, թե ինչպես կարելի է երկկետ, սուղ և որոշ այլ նշաններ դնել անմիջապես հայերեն տառերի վրա (և ոչ թե կողքին)՝ գործածելով յունիկոդային տառատեսակներ։ Թեև յունիկոդային տառատեսակների մեծ մասն էլ կարելի է գործածել սրա համար (ծայրահեղ դեպքում), սակայն լավ արդյունք տալիս են Titus Cyberbit Basic և FMBF Tahoma տառատեսակները, ինչպես կարող եք տեսնել ներքևում բերված նկարում։ Եթե չունեք այս տառատեսակները, ներբեռնեք յունիկոդային տառատեսակների մեր պատրաստած հավաքածուն այստեղից։
Նշանները գրելու համար պետք է օգտվել բազմաթիվ ծրագրերում գտնվող կամ առանձին ծրագրի տեսքով ներկայացվող գրանշանային աղյուսակներից (Character map) կամ իմանալ տվյալ նշանի յունիկոդային այլագիրը։ Այդ այլագիրը մուտքագրելու համար պետք է հիշել հետևյալ ստեղնային համադրությունները.
(Linux) Ctrl Shift U և այլագիր (Windows) այլագիր և Alt X (Macintosh) Option և այլագիր |
Առավել հանգամանորեն սա բացատրված է այստեղ՝
Նկարը, որ դրել ենք, կարող եք ներբեռնել և պահել ձեր համակարգչում։
Նկարում տրված են յունիկոդային անհրաժեշտ այլագրերը, որոնք կարիք չկա ամեն անգամ մուտքագրելու. բավական է, որ մի անգամ ձեզ անհրաժեշտ նշանը մուտքագրեք և այդուհետ կարող եք պարզապես պատճենել այն և գործածել հայերեն տառերի հետ (կամ էլ պատճենեք նկարի տակ մեր մուտքագրածից)։
̈
0308
ա̈
ո̈ օ̈
́
0301
բ́ դ́ ջ́
͑
0351
|
̊
030a
ա̊ ո̊
̅
0305
ա̅ ո̅ ո̅ւ
̇
0307
ա̇ բ̇ գ̇ դ̇ |