12/02/2016

Հ. Աճառյանի «Հայոց պատմության» և «Լիակատար քերականության» բոլոր հատորների ցանկերը՝ մեկ էջում

 

Հրաչյա Աճառյան 



Հայոց լեզվի պատմություն
◇ I մաս
◇ II մաս

Լիակատար քերականություն հայոց լեզվի
◇ Ներածություն
◇ Հտ. 1
◇ Հտ. 2
◇ Հտ. 3
◇ Հտ. 4, գիրք Ա
◇ Հտ. 4, գիրք Բ
◇ Հտ. 5
◇ Հտ. 6
◇ [Հտ. 7]

 
 

Հայոց լեզվի պատմություն



I մաս

Երևան 1940 թ.

• Առաջաբան
• Հնդեվրոպական նախաշրջան
• Հնդեվրոպական բարբառները և հայերենի դիրքը նրանց միջև
• Միջերկրական կամ եգեյան քաղաքակրթության ազդեցությունը
• Նախահայերեն լեզուն և հախահայերի քաղաքակրթության ուրվագիծը
• Հաթերենի, թրակերենի, փռյուգերենի ու փոքրասիական լեզուների ազդեցությունը հայերենի վրա
• Խալդերենի ազդեցությունը հայերենի վրա
• Միտաներենի ազդեցությունը հայերենի վրա
• Ասուրերենի ազդեցությունը հայերենի վրա
• Հայաստանի այլ բնիկների և կովկասյանների ազդեցությունը հայերենի վրա
• Իրանական ազդեցությունը հայերենի վրա
• Հռովմեական ազդեցությունը հայերենի վրա
• Ասորական ազդեցությունը հայերենի վրա

II մաս

Երևան, 1951 թ.

• Հեղինակի կողմից
• Առաջաբան
• Հունական փոխառությունները հայերենում
• Եբրայական փոխառությունները հայերենում
• Վիպասանական հայերեն
• Մեսրոպյան հայերեն
• Գրաբարը խոսակցակա՞ն լեզու էր
• Հետմեսրոպյան հայերեն
• Ե դարի հայերեն բարբառները
• Հունաբան հայերեն
• Արաբական փոխառությունները հայերենում
• Վրացերենի ազդեցությունը հայերենի վրա
• Միջին հայերեն
• Թուրքական փոխառությունները հայերենում
• Եվրոպական փոխառությունները հայերենում և լատինաբան հայերեն
• Հայերենի բարբառները
• Հայ բարբառների ծագման ժամանակը
• Աշխարհաբար կամ նոր հայերեն
• Գրապայքար, վերամշակումներ և միության փորձեր
• Նոր եվրոպական լեզուների և ռուսերենի ազդեցությունը հայերենի վրա
• Վերջաբան

 

Լիակատար քերականություն հայոց լեզվի

Համեմատությամբ 562 լեզուների. Խմբ.` պրոֆ. Էդ. Աղայան. ՀՍՍՌ ԳԱ Լեզվի ին-տ., Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ. 
 

Մանրամասն ցանկերի հղումների մի մասը չի գործում։ Այդ մասերը գտնելու համար օգտվեք ներքոբերյալ հատորների հղումներից։

◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի (համեմատությամբ 562 լեզուների), հտ. Ա, Երևան, 1952

◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի, հտ. Բ, Երևան, 1954

◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի, Ներածություն, Երևան, 1955

◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի, հտ. Գ, Երևան, 1957

◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի, հտ. Դ-1, Երևան, 1959

◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի, հտ. Դ-2, Երևան, 1961

◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի, հտ. Ե, Երևան, 1965

◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի, հտ. Զ, Երևան, 1971

◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի (Իմաստաբանություն, բառաքննություն, շարահյուսություն), Երևան, 2005. կամ այստեղ


Ներածություն


Երևան, 1955

Հրաչյա Աճառյանը և իր «Լիակատար քերականության ներածությունը» 

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ - ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 
Գլուխ Ա. Լեզվաբանությունը իբր գիտություն 
Գլուխ Բ. Ի՞նչ է լեզուն 
Գլուխ Գ. Լեզվի ծագումը 
Գլուխ Դ. Լեզվի հոգեբանական կողմը. ներքին լեզու և արտաքին լեզու 
Գլուխ Ե. Լեզվի բնախոսական կողմը 
Գլուխ Զ. Լեզվի հասարակական կողմը 
Գլուխ Է. Լեզվի փոխանցումը 
Գլուխ Ը. Լեզվի էվոլյուցիան 
Գլուխ Թ. Լեզվի կենսաբանությունը 
Գլուխ Ժ. Լեզվի հատկությունները և կատարելությունը 
Գլուխ ԺԱ. Օտար ազդեցություններ 
Գլուխ ԺԲ. Անհատական կամքը լեզվի մեջ 
Գլուխ ԺԳ. Լեզվաբանության բաժինները 

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ - ԼԵԶՈՒՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒԹՅՈՒՆԸ 
Գլուխ ԺԴ. Լեզուների ցեղակցությունը 
Գլուխ ԺԵ. Լեզուների վիճակագրությունը և դասակարգումը 
Գլուխ ԺԶ. Լեզվաընտանիքների բնորոշումը 
Գլուխ ԺԷ. Նախալեզուների վերականգնումը 
Գլուխ ԺԸ. Ընդհանուր նախալեզու 
Հավելված 
Ցանկեր
 

Հտ. 1

Երևան, 1952

Առաջաբան

Առաջին մաս – ԱԾԱԿԱՆ 
1. Գլուխ Ա. Ածականը լեզուներում 
2. Գլուխ Բ. Ածականի համեմատության աստիճանները 

Երկրորդ մաս – ԹՎԱԿԱՆ
1. Գլուխ Ա. Թվականներ 
2. Գլուխ Բ. Թվականները հնդեվրոպական լեզուներում 
3. Գլուխ Գ. Թվականների տեսակները 
4. Հավելված - 1-ից մինչև 10 թվականները 680 լեզուներով 

Ցանկեր 
1. Լեզուների ցանկ 
2. Համառոտագրությունների ցանկ 
3. Նյութերի ցանկ 


Հտ. 2

Երևան, 1954


Առաջաբան 

ԴԵՐԱՆՈՒՆ
Գլուխ Ա. Դերանունն իբրև խոսքի մաս 
1. Դերանունների ծագումը 
2. Դերանունների դասակարգությունը 
3. Դերանվան թիվը 
4. Դերանվան սեռը 
5. Շնչավոր և անշունչ սեռ 
6. Ներառյալ և բացառյալ դեմք 
7. Ներգործական և չեզոք դերանուն 
8. Բացարձակ և խոնարհական ձև 
9. Դերանվան դեմքը 

Գլուխ Բ. Անձնական դերանուն 
1. Անձնական դերանունների թվումը 
2. Անձնական դերանունները հնդեվրոպականում 
3. Անձնական դերանունները հին հայերենում 
4. Անձնական դերանունները միջին հայերենում 
5. Անձնական դերանունները բարբառներում 
6. Անձնական դերանունները աշխարհաբարում 
7. Անձնական դերանունների քաղաքավարական ձևերը 
8. Անձնական դերանունները բայի հետ 
9. Անձնական դերանունները բայի մեջ 
10. Դերանունների սաստկական ձևը 

Գլուխ Գ. Անդրադարձ դերանուն և փոխադարձ դերանուն 

Գլուխ Դ. Ցուցական դերանուն 
1. Ցուցական դերանունը զանազան լեզուներում 
2. Ցուցականները հնդեվրոպական լեզուներում 
3. Ցուցականները հայերենում 
4. Հայերենի ցուցականների բացատրությունը 
5. Ցուցականները միջին հայերենում 
6. Ցուցականները բարբառներում 
7. Ցուցականը աշխարհաբարում 

Գլուխ Ե. Ստացական դերանուն 
1. Ստացական դերանունը զանազան լեզուներում 
2. Ստացական հոդ 
3. Ստացականը հնդեվրոպական լեզվում 
4. Ստացականը հին հայերենում 
5. Ստացականը միջին հայերենում 
6. Ստացականը բարբառներում 
7. Ստացականը աշխարհաբարում 
8. Ստացական ածականի կապը իր գոյականի հետ 
9. Հոդերը հայերենուն 

Գլուխ Զ. Հարցական դերանուն 

Գլուխ Է. Անորոշ դերանուն 

Գլուխ Ը. Հարաբերական դերանուն 
1. Հարաբերականը զանազան լեզուներում 
2. Հարաբերականը հնդեվրոպական լեզուներում 
3. Հարաբերականը հայերենում 

Գլուխ Թ. Դերանվանական հոլովում 
Հավելված 
Ցանկեր


Հտ. 3

Երևան, 1957

Լիակատար քերականության երրորդ հատորը 

ԳՈՅԱԿԱՆ
Գլուխ Ա. Ձևաբանության վրա ընդհանրապես 
Գլուխ Բ. Քերականական կարգեր 
Գլուխ Գ. Խոսքի մասեր 
Գլուխ Դ. Տոն կամ շեշտ իբրև ձևակ 

Գլուխ Ե. Ձայնդարձ 
1. Նախնական ծանոթություն 
2. Ձայնդարձը հնդեվրոպական նախալեզվում 
3. Ձայնդարձը հնդեվրոպական դուստր լեզուների մեջ 
4. Ձայնդարձը հայերենում 

Գլուխ Զ. Աճում 

Գլուխ Է. Կրկնություն 
1. Ընդհանուր տեղեկություն 
2. Կրկնությունը հնդեվրոպական նախալեզվում 
3. Կրկնությունը հայերենում 
4. Հայերնի կրկնավորների քննությունը 

Գլուխ Ը. Մասնիկների և վերջավորությունների գործածության մասին 
Գլուխ Թ. Անվանական բուն 
Գլուխ Ժ. Բարդություն 
Գլուխ ԺԱ. Թիվ 
Գլուխ ԺԲ. Սեռ 
Գլուխ ԺԳ. Իգականի կազմությունը 

Գլուխ ԺԴ. Հոլովում 
1. Հոլովման և հոլովների մասին ընդհանրապես 
2. Հոլովների թվումը 
3. Հոլովումը հնդեվրոպական նախալեզվում 
4. Ձայնդարձը հնդեվրոպական հոլովման մեջ 
5. Տոնը հնդեվրոպական հոլովման մեջ 
6. Հնդեվրոպական հոլովման ընդհանուր հորինվածությունը և ծագումը 
7. Հոլովման տարբեր դրություններ 
8. Հոլովման հետագա զարգացումը 

Գլուխ ԺԵ. Հոլովումը հայերենում 
1. Հնդեվրապական հոլովման ձևափոխությունը հայերենում 
2. Ընդհանուր նկատողություններ հոլովման մասին 
3. Երկակին հայերենում 
4. Հայերենի հոլովական դրությունը 
5. Հայերենի հոլովման հետագա զարգացումը 
6. Հոլովումը միջին հայերենում 
7. Հոլովները բարբառներում 
8. Հոլովումը բարբառներում 
9. Հոլովումը աշխարհաբարում 
10. Հոգնակին միջին հայերենում 
11. Հոգնակերտ մասնիկների ծագումը 
12. Հոգնակին բարբառներում 
13. Հոգնակին աշխարհաբարում 
14. Հոգնակիի հոլովումը 
15. Կրկնակ հոգնակի 
16. Գրաբարաձև հոլովում 
17. Կրկնակ հոլովում 
18. Անեզական բառեր 
19. Սղում և ամփոփում հոլովման և ածանցման մեջ 
20. Ամփոփում 

Գլուխ ԺԶ. ՀՈԴ
1. Ընդհանուր տեղեկություններ 
2. Հոդը հայերենում 
3. Հոդը բարբառներում 
4. Հոդը աշխարհաբարում 

Ցանկեր


Հտ. 4, գիրք Ա

Երևան, 1959

«Լիակատար քերականության» չորրորդ հատորի Ա գիրքը 

ԲԱՅ 
Գլուխ Ա. Բայի տարբերացումը գոյականից 

Գլուխ Բ. Բայական կարգեր 
1. Բայական կարգերի մասին ընդհանրապես 
2. Բայի դեմքը 
3. Բայի թիվը 
4. Բայի եղանակները 
5. Եղանակները հնդեվրոպականում 
6. Բայի ժամանակները 
7. Գոյականի ժամանակը 
8. Բայական երևույթները 
9. Բայական սեռը 

Գլուխ Գ. Բայական բուն 
1. Բայական բնի մասին ընդհանրապես 
2. Բայական բների կազմությունը 

Գլուխ Դ. Խոնարհում 
1. Խոնարհումը ընդհանրապես և բայական ձևերի թվումը 
2. Բայի տեսակները զանազան լեզուների մեջ 
3. Բայական վերջավորությունների ծագումն ու զարգացումը 

Գլուխ Ե. Բայը հնդեվրոպական լեզուներում 
1. Բայական վերջավորությունները հնդեվրոպականում 
2. Ձայնդարձը հնդեվրոպական խոնարհման մեջ 
3. Տոնը հնդեվրոպական խոնարհման մեջ 
4. Նախահավելված e 
5. Հնդեվրոպական խոնարհման հետագա զարգացումը 

Գլուխ Զ. Բայը հայերենում 
1. Խոնարհումը հին հայերենում 
2. Զարտուղություններ խոնարհման մեջ 
3. Անկանոն բայեր 
4. Պակասավոր բայեր 
5. Անդեմ կամ միադեմ բայեր 
6. Հայերենի բայական բների քննությունը և ծագումը 
7. Հայերենի խոնարհման քննությունը և ծագումը 
8. Անկանոն բայերի բացատրությունը 
9. Բայական վերջավորությանց ծագումը 
10. Միջին հայերենի խոնարհման քննությունն ու ծագումը 
11. Խոնարհումը բարբառներում 
12. Բարբառների խոնարհման քննությունը 

Ցանկեր 
 

Հտ. 4, գիրք Բ

Երևան, 1961

ԲԱՅ [շարունակություն]
Գլուխ Է. Խոնարհումը աշխարհաբարի մեջ 
1. Աշխարհաբարի խոնարհման ընդհանուր նկարագիրը 
2. Աշխարհաբարի խոնարհման ծագումն ու զարգացումը 
3. Անկանոն և պակասավոր բայերը աշխարհաբարում 

Գլուխ Ը. Էական կամ օժանդակ բայ 

Գլուխ Թ. Բարդ և բաղադրյալ ժամանակներ 
----- 1. Բարդ ժամանակներ 
1) Սահմանական ներկա 
2) Սահմանական ներկայի շարունակականը. 
3) Սահմանականի անցյալ անկատարը 
4) Սահմանականի անցյալ անկատարի շարունակականը 
5) Ապառնի 
6) Անցյալ ապառնի 
7) Հրամայական 
8) Հրամայական ժամանակ 
9) Բարդ հրամայականի անցյալը
 

----- 2. Բաղադրյալ ժամանակներ 
1) Սահմանական ներկա 
2) Սահմանական անցյալ անկատար 
3) Բաղադրյալ անցյալ կատարյալ 
4) Բաղադրյալ անցյալ 
5) Բաղադրյալ ապառնի և հարակից ձևեր 

Գլուխ Ժ. Թեական և պատմողական եղանակներ 
1. Թեական եղանակ 
2. Պատմողական եղանակ 

Գլուխ ԺԱ. Բայերի զանազան տեսակներ 
1. Ածանցյալ բայեր 
2. Անցողական բայ 
3. Կրավորական բայ 
4. Բացասական բայ 
5. Հարցական բայ 
6. Սաստկական բայ 
7. Հաճախական բայ 
8. Կրկնավոր բայեր 
9. Հաստատական բայ 
10. Բնաձայն բայեր 
11. Օտար (փոխառյալ) բայեր 
12. Անսովոր ածանցյալ բայեր 
13. Հարգական խոնարհում 

Հավելված 
Ցանկեր 
 

Հտ. 5

Երևան, 1965

Գլուխ Ա. ԴԵՐԲԱՅ
1. Դերբայ և աներևույթ ընդհանրապես 
2. Դերբայը հնդեվրոպականում 
3. Դերբայը հին հայերենում 
4. Դերբայը միջին հայերենում 
5. Դերբայը բարբառներում 
6. Դերբայը աշխարհաբարում 

Գլուխ Բ. ՆԱԽԴԻՐ ԵՎ ՆԱԽԱԴՐՈՒԹՅՈՒՆ 
------ 1. Նախդիր 
1) Նախդիրը հնդեվրոպականում 
2) Նախդիրը հայերենում 
------ 2. Նախադրություն 
1) Գրաբարի նախադրությունները 
2) Միջին հայերենի նախադրությունները 
3) Նախադրությունները բարբառներւմ 
4) Թուրքերենից փոխառյալ նախադրություններ 
5) Աշխարհաբարի նախադրությունները 
6) Նախադրությունների բացատրությունները 
7) Նախադրությունների հոլովումը 
8) Նախադրությունների խնդրառությունը 

Գլուխ Գ. ՄԱԿԲԱՅ 
1. Մակբայն ընդհանրապես 
2. Մակբայների կազմությունը 
3. Ածականն իբրև մակբայ 
4. Մակբայների համեմատության աստիճանները 
5. Բնաձայն մակբայներ 
6. Կրկնավոր մակբայներ 
7. Մակբայակերտ մասնիկներ 
8. Գրաբարի մակբայները 
9. Տեղական մակբայների հոլովական ձևերը 
10. Հաստատական և ժխտական մակբայներ 
11. Մակբայների բացատրությունը 
12. Միջին հայերենի մակբայները 
13. Մակբայները բարբառներում 
14. Թրքերենից փոխառյալ մակբայներ 
15. Աշխարհաբարի մակբայները 
16. Մակբայների հոլովումը 

Գլուխ Դ. ՇԱՂԿԱՊ 
1. Գրաբարի շաղկապները 
2. Միջին հայերենի շաղկապները 
3. Շաղկապները բարբառներում 
4. Թրքերենից փոխառյալ շաղկապներ 
5. Շաղկապները աշխարհաբարում 

Գլուխ Ե. ՁԱՅՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ 
1. Ձայնարկությունը լեզուներում 
2. Գրաբարի ձայնարկությունները 
3. Միջին հայերենի ձայնարկությունները 
4. Բարբառների ձայնարկությունները 
5. Թրքերենից փոխառյալ ձայնարկությունները 
6. Աշխարհաբարի ձայնարկությունները 

Գլուխ Զ. Բառիկներ 

Ցանկեր


Հտ. 6

Երևան, 1971

Ձայնագիտություն - Մուտք 

Մասն առաջին - ՁԱՅՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Գլուխ Ա. Ձայն 
Գլուխ Բ. Ձայնական գործարաններ և նրանց գործունեությունը 
Գլուխ Գ. Այբուբեն և տառադարձություն 
Գլուխ Դ. Ուղղագրություն 
Գլուխ Ե. Ձայնաբանական գործիքներ 
Գլուխ Զ. Ձայների դասակարգությունը 
Գլուխ Է. Ձայնավորներ 
Գլուխ Ը. Կիսաձայններ 
Գլուխ Թ. Բաղաձայններ 
Գլուխ Ժ. Հնդեվրոպական նախալեզվի և հայերենի ձայնական դրությունը 
Գլուխ ԺԱ. Ձայնախմբեր և վանկ 
Գլուխ ԺԲ. Ձայնի բարձրությունը 
Գլուխ ԺԳ. Ձայնի ուժգնությունը 
Գլուխ ԺԴ. Ձայնի տևողությունը 
Գլուխ ԺԵ. Ռիթմ և դադար 
Գլուխ ԺԶ. Կետադրություն 
Գլուխ ԺԷ. Համառոտագրություն 

Մասն երկրորդ - ՁԱՅՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Գլուխ ԺԸ. Ձայնական փոփոխություններ 
1. Ձայնական օրենք 
2. Ձայնաբանական ոստումներ 
3. Բացառություն 
4. Ձայնափոխության վերադարձ 
5. Ձայնական օրենքների ժամանակագրությունը 

Գլուխ ԺԹ. Ձայնավորների ձայնափոխությունը 
Գլուխ Ի. Կիսաձայնների և բաղաձայնների փոփոխությունը 
Գլուխ ԻԱ. Հնդեվրոպական լեզուների ձայնափոխությունը 
Գլուխ ԻԲ. Հայերենի ձայնափոխությունը 
Գլուխ ԻԳ. Անմիջական և նմանողական ձայնափոխություններ 
Գլուխ ԻԴ. Արտասանական թերություններ 
Գլուխ ԻԵ. Ստուգաբանություն 

Հավելված - Հայերեն բառերի տարբեր գրչություններ 
 

[Հտ. 7] Իմաստաբանություն, բառաքննություն, շարահյուսություն

 Խմբ.` պրոֆ. Էդ. Աղայան. Երևան, Երևանի համալսարանի հրատ., 2005 



Հրաչյա Աճառյանի «Լիակատար քերականություն հայոց լեզվի» մենագրության «Իմաստաբանություն, Բառաքննություն, Շարահյուսություն» հատորը 

Իմաստաբանություն 
Բառաքննություն 
Հավելված 

Շարահյուսություն 
Ցանկեր 
Բովանդակություն 


 
 

11/02/2016

ՑՈԿԼՈԼԱ

Քաջ Նազար, Ձախորդ Փանոս, Շոր ու Շորշոր... Երևի նաև Ձենով Օհան...

Ուրիշ ի՞նչ ժողովրդական երգիծական կերպար ունենք։ Հիշեցրե՛ք, խնդրում եմ։ Եվ այդ ցանկին ավելացրեք նաև ՑՈԿԼՈԼԱ պատվավոր անունը ։)

Գրահավաքն արդեն մի քանի անգամ մե՜ծ հաճույքով կարդացել է Ցոկլոլայի մասին պատմությունը Մշո հեքիաթների ժողովածուից և ուզում է, որ դուք էլ նույն հաճույքը ստանաք ու այս «նոր» կերպարին ծանոթանաք։ «Ցոկլոլա» բառը նշանակում է երկարասրուն։ Ցոկլոլան երկարոտն, ցնդած, ցրված, դմբո մշեցի մարդ է, որ ամեն ինչ մոռանում է, անգամ իր անունը, իր տան տեղը, հաց ուտելիս էլ շփոթվում գդալի տեղ իր ձեռքն է տանում բերանը, իր շորի փոխարեն կնոջ շորը հագնում-դուրս գնում, դառնում ամենքի ծաղրի առարկա... Մի խոսքով՝ ցրվուկ-ցնդուկ կերպար է։ Ցոկլոլայի մասին պատմությունը հատկապես հաճույքով կկարդան Հայաստանի այն շրջանների բնակիչները, որոնց բարբառները կամ նախկին Մշո բարբառն ու դրա ենթաբարբառներն են՝ գրական լեզվի և այլ բարբառների ազդեցությամբ փոփոխված-պարզեցված, կամ դրանց մոտ բարբառներ են։ 

06/02/2016

Ա. Անտոնյանի կազմած «Գանձարանը»

Մեր այբբենական գրացուցակներում ավելացրել ենք շատ արժեքավոր մի գիրք։ «Գալլիկա» առցանց գրադարանից, ինչպես նաև մեր Ակադեմիայի գրադարանի կայքից կարող եք ներբեռնել Արամ Անտոնյանի կազմած և 1912-ին հրատարակած ժողովածու-դասագիրքը՝ «Գանձարան» անվանմամբ։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե գրականության սովորական դասագրքի հետ գործ ունեք։ Բայց առավել ուշադիր ուսումնասիրելով՝ կտեսնեք, որ սա իսկապես գանձարան-հանրագիտարան է, որ ներկայացնում է ոչ միայն հայ և օտար գրողների ու բանաստեղծների երկերից նմուշներ և այս անձանց կենսագրականները՝ լուսանկարներով, այլև ծանոթացնում հայ հրապարակագիրների, գիտնականների ու կարևոր հասարակական գործիչների հետ, որոնց կենսագրականները նույնպես ուղեկցվում են լուսանկարներով։

Խորհուրդ ենք տալիս ներբեռնել այս գիրքը։ Մեր Ակադեմիայի կայքում տեղադրվածը «Գալլիկայի» նույն գիրքն է, այնպես որ որտեղից էլ ներբեռնեք, նույն pdf-ն եք ունենալու։

  Անտոնեան Արամ
◈ Գանձարան. բարձրագոյն դասընթացք [դասագիրք], կազմող՝ Անտոնեան Արամ, Կ. Պոլիս, 1912. կամ այստեղ


27/01/2016

Թիֆլիսի Հայոց ազգագրական ընկերության կնիքը

Պետրոս Ադամյանի « Շէքսպիր եւ իւր Համլէթ ողբերգութեան աղբիւրն ու քննադատութիւնները» (Թիֆլիզ, 1887) գրքի տիտղոսաթերթին դրոշմված է Երվանդ Լալայանի՝ 1906-ին Թիֆլիսում ստեղծած Հայոց ազգագրական ընկերության ներքոբերյալ կնիքը։



02/12/2015

Գ. արք. Այվազեան. ՆԱԽԱԿՐԹԱՆՔ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ. Եօթնեակ Գ


ԵՕԹՆԵԱԿ ԵՐՐՈՐԴ


ՄԱՍՆ Ա 

ԲՆԱԳԻՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ
1. Յորժամ առնիցես ողորմութիւն, մի՛ հարկաներ փող առաջի քո, որպէս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս եւ ի հրապարակս, որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ։ 1. Երբ ողորմութիւն գործես, փող մի՛ փչիր քո առաջ, ինչպէս կեղծաւորներն են անում ժողովարաններում ու հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից։ 
2. Ամէն ասեմ ձեզ, այն իսկ են վարձք նոցա։ 2. Ճշմարիտ եմ ասում ձեզ, հէնց դա է նրանց վարձը։
3. Այլ դու յորժամ ողորմութիւն առնիցես, մի՛ գիտասցէ ձախ քո զինչ գործէ աջ քո։ 3. Իսկ երբ դու ողորմութիւն գործես, թող քո ձախը չիմանայ՝ ինչ է անում քո աջը։
4. Որպէս զի եղիցի ողորմութիւն քո ի ծածուկ․ եւ հայրն քո որ տեսանէ ի ծածուկ՝ հատուսցէ քեզ յայտնապէս։ 4. Որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի. եւ քո հայրը, որ տեսնում է ծածուկը, կը հատուցի քեզ յայտնապէս։




















Գ. արք. Այվազեան. ՆԱԽԱԿՐԹԱՆՔ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ. Եօթնեակ Բ


ԵՕԹՆԵԱԿ ԵՐԿՐՈՐԴ




ՄԱՍՆ Ա 

ԲՆԱԳԻՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ
1. Դուք էք աղ երկրի։ Ապա թէ աղն անհամի, ի՞ւ յաղիցի։ Ոչ իմիք ազդիցէ այնուհետեւ, բայց եթէ ընկենուլ արտաքս եւ կոխան լինել ի մարդկանէ։ 1. Դուք երկրի աղն էք։ Իսկ եթէ աղն անհամանայ, ինչո՞վ կʼաղուի։ Այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի՝ բացի դուրս թափուելուց եւ մարդկանցից կոխոտուելուց։
2. Դուք էք լոյս աշխարհի։ Ոչ կարէ քաղաք թաքչել որ ի վերայ լերին կայցէ։ 2. Դուք աշխարհի լոյսն էք։ Լեռան վրայ կանգնած քաղաքը չի կարող թաքնուել։
3. Եւ ոչ լուցանեն ճրագ եւ դնեն ընդ գրուանաւ, այլ ի վերայ աշտանակի, եւ լոյս տայ ամենեցուն որ ի տանն իցեն։ 3. Եւ չեն վառում ճրագն ու դնում ամանի տակ, այլ աշտանակի վրայ, եւ լոյս է տալիս այն ամէնքին, որ տանն են։
4. Այնպէս լուսաւորեսցէ լոյս ձեր առաջի մարդկան, որպէս զի տեսցեն զգործս ձեր բարիս եւ փառաւորեսցեն զհայր ձեր որ յերկինս է։ 4. Թող ձեր լոյսն այնպէս լուսաւորի մարդկանց առաջ, որ տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր հօրը, որ երկնքում է։























20/11/2015

Կոմիտասի երկերի 14-հատորյակի բոլոր միավորները՝ մեկտեղ




Ներկայացնում ենք ձեզ մի նոր ցանկ։ Ակադեմիայի կայքում տեղադրված կոմիտասյան հատորների՝ առանձին էջերում տեղադրված մանրամասն ցանկերը վերցրել, մեկ էջում մեկտեղել և ձեզ ենք ներկայացնում։ Խոսքը միայն 14-հատորյակի մասին է։ Փոքր-ինչ սրբագրել ենք (ուր վրիպակներ ու ձևավորման անմիօրինակություն ենք նկատել), իսկ ստեղծագործությունների վերնագրերից առոգանության նշանները հանել ենք։ Նաև լրացրել ենք 12-րդ հատորի ցանկի պակասող հատվածը։

Իսկ ինչո՞ւ ենք սա արել։ Որպեսզի այս հազարավոր երգերի միջից ձեզ պետք եղած մեկ հատիկ երգը փնտրելու համար բազմաթիվ էջեր չմտնեք ու որոնման գործողությունը չկրկնեք։ Իսկ առոգանության նշաններն էլ վերնագրերից հանել ենք, որպեսզի առոգանության նշաններ ունեցող բառերը որոնման արդյունքներից դուրս չմնան. որովհետև մեր առոգանության նշանները մի կողմից շատ լավ բան են (հենց պետք եղած բառն ու հնչյունն են շեշտում), բայց, մյուս կողմից, աղարտում են բառերի նիշային պատկերը, ինչը թույլ չի տալիս, որ այդ աղարտված բառերը ծրագրային որոնման արդյունքներում արտացոլվեն։ Այսինքն՝ եթե որոնեք, օրինակ, «Սոնա» բառը, իսկ վերնագրերից մեկում գրված է «Սո՛նա», որոնման գործիքն այս «Սո՛նա»-ն չի գտնի։ Եթե որոնեք «Հայր» բառը, իսկ վերնագրերից մեկում գրված է «Հա՜յր», ապա այս վերջին «Հա՜յր»-ը որոնման արդյունքներից դուրս կմնա։ Ահա այս պատճառով էլ հանել-վերացրել ենք բոլոր այսպիսի նշանները։

17/11/2015

Գ. արք. Այվազեան. ՆԱԽԱԿՐԹԱՆՔ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ. Եօթնեակ Ա

Որոշել ենք մեր բլոգում մաս առ մաս ներկայացնել Գաբրիել արք. Այվազյանի (Այվազովսկու) գրաբարի դասագրքի՝ արևելահայերենի համար հարմարեցված տարբերակը։ Սա սովորական դասագիրք չէ, այլ ընթերցարան, որում նախ ընթերցել ու հասկանալ, ինչպես նաև զրուցել են սովորում և հետո՛ կամաց-կամաց անցում կատարում քերականական գիտելիքներ յուրացնելուն։


ՆԱԽԱԿՐԹԱՆՔ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ


ԵՕԹՆԵԱԿ ԱՌԱՋԻՆ





ՄԱՍՆ Ա

ԲՆԱԳԻՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ
1. Ծառ բարի՝ պտուղ բարի առնէ, եւ ծառ չար՝ պտուղ չար առնէ։ 1. Բարի ծառը բարի պտուղ է տալիս, իսկ չար ծառը չար պտուղ է տալիս։
2. Ոչ կարէ ծառ բարի պտուղ չար առնել, եւ ոչ ծառ չար՝ պտուղ բարի առնել։ 2. Չի կարող բարի ծառը չար պտուղ տալ, եւ ոչ չար ծառը՝ բարի պտուղ տալ։
3. Ի պտղոյ անտի ծառն ճանաչի։ 3. Պտղից է ծառը ճանաչւում։
4. Աւասիկ տապար առ արմին ծառոց դնի։ 4. Ահա՛ տապարը ծառերի արմատի մօտ է դրւում։
5. Ամենայն ծառ որ ոչ առնէ զպտուղ բարի, հատանի եւ ի հուր արկանի։ 5. Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է գցւում։

















30/10/2015

Բառարանների էջի թարմացում

Թարմացրել ենք մեր բլոգի՝ բառարաններին նվիրված էջը։ Բառարանները դասակարգված են ըստ ներքոբերյալ ցանկի միավորների։ Միատեղել ենք «Նայիրիի» և այլ կայքերում գտնվող բառարանները։

Այս ցուցակը նախնական է. այն ևս ժամանակի ընթացքում կենթարկվի փոփոխությունների, ինչպես նաև կլրացվի նոր միավորներով։

Բառարանների էջի սկզբում դրված է հետևյալ հղումնավոր ցանկը՝ անհրաժեշտ բաժինը հեշտ գտնելու համար։


• ԲԱՌԱՐԱՆՆԵՐ ԵՎ ԶՐՈՒՑԱՐԱՆՆԵՐ
• ԱՆԳԼԵՐԵՆ
• • հայ-անգլերեն
• • անգլերեն-հայերեն
• ԳԵՐՄԱՆԵՐԵՆ
• ԹՈՒՐՔԵՐԵՆ / ՕՍՄԱՆԵՐԵՆ
• ԻՏԱԼԵՐԵՆ
• հայ-իտալերեն
• իտալերեն-հայերեն
• ԼԱՏԻՆԵՐԵՆ
• ՀԱՅԵՐԵՆ
• գրաբար
• միջին հայերեն
• արևելահայերեն բացատրական
• արևմտահայերեն բացատրական
• բարբառային
• հայերենում գործածվող օտար բառերի
• ստուգաբանական
• դարձվածքների
• հոմանիշների
• անձնանունների
• տեղանունների
• ուղղագրական
• ծածկանունների
• ՌՈՒՍԵՐԵՆ
• հայ-ռուսերեն
• ռուս-հայերեն
• ՖՐԱՆՍԵՐԵՆ
• • հայ-ֆրանսերեն
• • ֆրանսերեն-հայերեն
• GoldenDict
• Ռոբերտ Պետրոսյանի կազմած հարուստ հավաքածուն
• ՀԱՅԵՐԵՆ ԱՌՑԱՆՑ ԲԱՌԱՐԱՆՆԵՐ
• Ինչպես գործածել «Նայիրիի» բոլոր բառարանները GoldenDict ծրագրի միջոցով
• ԱՌՑԱՆՑ ԱՅԼ ԲԱՌԱՐԱՆՆԵՐ

17/09/2015

«Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարի հատորները

ՀԱՅ ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ



«Հայ ժողովրդական հեքիաթներ» մատենաշարի հատորները

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ




Ուղիղ փակագծերում նշել ենք հրատարակված հեքիաթների ծագման վայրերը, որպեսզի ընթերցողներն իրենց անհրաժեշտ հատորը հեշտությամբ գտնեն։

19/08/2015

CherryTree-ի վերջին թարմացումը և թե ինչի համար այս ծրագիրը ձեզ շուտով պետք կգա

Մենք շատ վաղուց ենք անդրադարձել այս հայացված նշատետր-ծրագրին։ Ովքեր դեռ ծանոթ չեն նրան, կարդան նրա մասին այստեղ, իսկ թարմացնելու կամ տեղակայելու համար գնացեք այստեղ։

Այսօր թողարկվել է այս ծրագրի վերջին՝ 0.35.10 տարբերակը, և, ինչպես միշտ, կատարվել են որոշ վրիպակների ուղղումներ և որոշ գործառույթների բարելավումներ։ Այնպես որ ցանկալի է ծրագիրը թարմացնել, եթե այն վաղուց եք տեղակայել։

Ինչո՞ւ ենք մենք խորհուրդ տալիս գործածել կամ տեղակայել այս ծրագիրը։

Եթե ցանկանում եք մեր կայքում տեղ գտած բոլոր գրացուցակներն ընդամենը մեկ առանձին, խիստ հարմարավետ նիշքով ունենալ ձեր համակարգչում, այսինքն՝ ձեր համակարգչում ունենաք մի ամբողջ հղումնավոր գրադարան ընդամենը մեկ փոքրիկ նիշքում, պետք է ձեր համակարգչում տեղակայված ունենաք CherryTree-ն։ Մի որոշ ժամանակից Գրահավաքը պատրաստվում է համահավաք գրացուցակի այդ նիշքը տեղադրել կայքում՝ ազատ ներբեռնման համար։ Նիշքը հաճախ կթարմացվի՝ նոր հավելումներին զուգահեռ։

Հիմա ավելի մանրամասն բացատրենք, թե ինչով է այս CherryTree նիշքը հարմար՝ գրացուցակները մեկտեղելու և դրանցից օգտվելու համար։

08/08/2015

19-րդ դարի Թիֆլիսի նահանգի մասին մի քանի տվյալ՝ նախախորհրդային ռուսերեն հրատարակություններից


Թիֆլիսի եկեղեցիների վիճակագրությունը 1803 թ.-ին
 
(Бакрадзе Дмитрій, Берзеновъ Николай,  Тифлисъ въ историческомъ и этнографическомъ отношенiяхъ, С.-Петербургъ, 1870, с. 97)

վրացական եկեղեցիներ -  15
հայկական եկեղեցիներ - 24
հունական եկեղեցի - 1
կաթոլիկ եկեղեցի - 1
 

 

06/08/2015

Իրական և մտացածին ռուսաբանությունների մասին

Վերջերս կարդացինք ռուսաբանությունների վերաբերյալ ֆեյսբուքյան երկու գրառում (դրանցից մեկը՝ հենց այսօր), և սա ստիպեց մեզ անդրադառնալու այս խնդրին։

Առաջին գրառման մեջ ռուսաբանություն էր դիտվում «կողմից» կապի գործածությունը հայերենում, իսկ այսօրվա գրառման մեջ քննադատվում էր «մահվան ելք» արտահայտությունը։ Մեր այս գրառման մեջ ցույց կտանք, որ այս երկու քննադատությունն էլ իրականում անտեղի է, և որ կան ա՛յլ, իրակա՛ն ռուսաբանություններ, որոնցից իսկապես պետք է խորշել։

«Կողմից» բառի գործածությունը («այսինչ բանն արվեց այսինչի կողմից») ռուսերենի հետ կապ չունի, քանի որ հենց հայերենին է հատուկ և, եթե հավատանք «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»-ին, «ընտիր հայկաբանութիւն» է։ Գրաբարում էլ «ի կողմանէ» ձևը (ինչպես նաև «կողմն» բառի այլ հոլովաձևեր) գործածվել է նույն կերպ, այսինքն՝ այնպես, որ թվում է, թե ավելորդ է, դրա կարիքը չկա, սովորական բացառականը (կամ համապատասխան այլ հոլով) լիովին բավական կլիներ, բայց չէ՛, հայն ավելացրել է «կողմն» բառը։ Գործածության օրինակները կարող եք տեսնել դարձյալ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»-ում։ Ուրիշ բան, իհարկե, որ արդի հայերենում «կողմից»-ի գործածությունը հաճախ չափն անցնում է և, անկախ իր ծագումից, երբեմն լիովին ավելորդ է։ Օրինակ՝ անիմաստ է ասել. «Հիմնադրամի կողմից կազմակերպված խնջույքին....», եթե կարելի է ասել. «Հիմնադրամի կազմակերպած խնջույքին....»։ Ուստի, անշուշտ, խոսքը շարունակ «կողմից»-ով ու կրավորական բայերով ուռճացնելը հաճելի չէ, և սրանից պետք է խուսափել, սակայն սա ո՛չ մի դեպքում ռուսաբանություն չէ, այլ հայկաբանություն։

Սնգիկով փլավ


Դուք գիտեք անշուշտ, որ գիտնականները ոչ միայն մարդու մարմնի կազմության նույնիսկ ամենաչնչին մասի համար են անուններ ստեղծել, այլև, օրինակ, մարդուն բնորոշ ամեն տեսակ վախի՝ «ֆոբիայի», և դրանց թիվը հավանաբար հարյուրների է հասնում։ Փակ տարածքից վախը մի անուն ունի, միջատներից վախը՝ ուրիշ, մենակ մնալու վախը՝ ուրիշ, անգամ 666 թվից վախը հատուկ անուն ունի՝ hexakosioihexekontahexaphobia։

Հետաքրքիր է իմանալ, թե հոգեբաններն ի՛նչ անուն են տվել այն երևույթին, երբ մարդիկ, նույնիսկ կրթված, գրագետ, ովքեր, թվում է, պե՛տք է ունենան մտածել-վերլուծելու գոնե տարրական կարողություններ, հանկարծ սկսում են հորինել անհեթեթ բաներ՝ ազգային սնապարծությունից դրդված, ակնհայտ սուտն ու ապուշությունը իմաստության կամ փաստի տեղ դնել և այս ամբողջ առասպելաբանությունը տարածել։ Պարզվում է՝ սա մի այնպիսի վարակիչ բան է, որ բոլոր տարածողները, փաստորեն, նույնպես կորցնում են մտածել-վերլուծելու կարողությունը և ջանասիրաբար կատարում այս գործը՝ ուրախանալով ու հրճվելով, «աշխարհին զարմացնելով»... ամաչելու փոխարեն։ Տգիտությունը՝ իմաստության դիմակ հագնող և այն էլ համառ ու կույր տգիտությունը, իրոք, ամոթալի երևույթ է։

Այս նախաբանը գրեցի, որովհետև այս էլ որերորդ անգամ ցավով տեսնում եմ, թե ինչպես համացանցում, հատկապես ֆեյսբուքյան տիրույթում, հայերս ջանասիրաբար տարածում ենք հայոց այբուբենի հետ կապված մի ցնցող հայտնագործություն և չենք էլ ուզում նկատել ակնհայտ կեղծիքը։ Առաջին անգամ ես սա ֆեյսբուքյան մի էջում տեսա և շատ զարմացա. կարծում էի՝ խելքը գլխին մարդիկ են վարում այդ էջը։ Այսօր հայտնաբերեցի, որ մասնագիտությամբ մաթեմատիկոս մի հայտնի հաղորդավար էլ է տարածում այս անհեթեթությունը։ Պահո՜...

26/07/2015

Վերջին թարմացումները ռուսալեզու գրքերի մեր ցուցակում

Մեծապես հարստացրել ենք նախախորհրդային շրջանի ռուսալեզու հրատարակությունների մեր ցուցակը, որում ընդգրկված են Հայաստանին, հայերին կամ հայկական այլ թեմաների առնչվող գրքեր։  Վերջին հավելումների մեծ մասը կատարված է Ռուսաստանի պետական գրադարանի կայքում տեղադրված թվային գրքերով, որոնք թե՛ դիտելի են, թե՛ ներբեռնելի։ Ավելացրել ենք Բրյուսովի կազմած  Поэзія Арменіи съ древнейшихъ временъ до наших дней ժողովածուն, ռուս-թուրքական պատերազմներին առնչվող գրքեր, «Շարակնոցի» ամբողջական ռուսերեն թարգմանությունը՝  Шараканъ: богослужебные каноны и пѣсни Армянской Восточной Церкви (полный переводъ), Լինչի հայաստանյան ուղեգրության ռուսերեն թարգմանությունը (գրքի անգլերեն բնագիրը ևս կա մեր բլոգի էլ. գրադարանի ցուցակներում) և շատուշատ այլ գրքեր։ Կարելի է ասել՝ կրկնակի (եթե ոչ՝ ավելի մեծ չափով) շատացրել ենք այս ցուցակում ընդգրկված գրականությունը։

Վերոբերյալ նկարը  հետևյալ գրքից է՝
Эминъ Федоръ Александровичъ
◈ Краткое описаніе древнѣйшаго и новѣйшаго состоянія Оттоманской Порты, изданное сочинителемъ, долго жившимъ въ Турціи, Москва, 1828


Իսկ հետևյալ երեք նկարները պատկերում են 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի երեք նշանավոր հայ գեներալներին՝ Լորիս-Մելիքովին, Տեր-Ղուկասովին և Լազարևին։ Գրքում ներկայացված են նաև նրանց կենսագրականները։

◈ Герои и дѣятели Русско-Турецкой войны 1877-1878 гг.: 20 худож.-исполн. портр. с подроб. біографіями и описаніемъ выдающихся событій войны / Портр. рис. П.Ф. Брожемъ и грав. И. Матюшинымъ, Ю. Барановскимъ и Ф. Герасимовымъ, С.-Петербургъ, 1878