2/6/16

Ա. Անտոնյանի կազմած «Գանձարանը»

Մեր այբբենական գրացուցակներում ավելացրել ենք շատ արժեքավոր մի գիրք։ «Գալլիկա» առցանց գրադարանից, ինչպես նաև մեր Ակադեմիայի գրադարանի կայքից կարող եք ներբեռնել Արամ Անտոնյանի կազմած և 1912-ին հրատարակած ժողովածու-դասագիրքը՝ «Գանձարան» անվանմամբ։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե գրականության սովորական դասագրքի հետ գործ ունեք։ Բայց առավել ուշադիր ուսումնասիրելով՝ կտեսնեք, որ սա իսկապես գանձարան-հանրագիտարան է, որ ներկայացնում է ոչ միայն հայ և օտար գրողների ու բանաստեղծների երկերից նմուշներ և այս անձանց կենսագրականները՝ լուսանկարներով, այլև ծանոթացնում հայ հրապարակագիրների, գիտնականների ու կարևոր հասարակական գործիչների հետ, որոնց կենսագրականները նույնպես ուղեկցվում են լուսանկարներով։

Խորհուրդ ենք տալիս ներբեռնել այս գիրքը։ Մեր Ակադեմիայի կայքում տեղադրվածը «Գալլիկայի» նույն գիրքն է, այնպես որ որտեղից էլ ներբեռնեք, նույն pdf-ն եք ունենալու։

  Անտոնեան Արամ
Գանձարան. բարձրագոյն դասընթացք [դասագիրք], կազմող՝ Անտոնեան Արամ, Կ. Պոլիս, 1912. կամ այստեղ