11/17/15

Գ. արք. Այվազեան. ՆԱԽԱԿՐԹԱՆՔ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ. Եօթնեակ Ա

Որոշել ենք մեր բլոգում մաս առ մաս ներկայացնել Գաբրիել արք. Այվազյանի (Այվազովսկու) գրաբարի դասագրքի՝ արևելահայերենի համար հարմարեցված տարբերակը։ Սա սովորական դասագիրք չէ, այլ ընթերցարան, որում նախ ընթերցել ու հասկանալ, ինչպես նաև զրուցել են սովորում և հետո՛ կամաց-կամաց անցում կատարում քերականական գիտելիքներ յուրացնելուն։


ՆԱԽԱԿՐԹԱՆՔ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ


ԵՕԹՆԵԱԿ ԱՌԱՋԻՆ





ՄԱՍՆ Ա

ԲՆԱԳԻՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ
1. Ծառ բարի՝ պտուղ բարի առնէ, եւ ծառ չար՝ պտուղ չար առնէ։ 1. Բարի ծառը բարի պտուղ է տալիս, իսկ չար ծառը չար պտուղ է տալիս։
2. Ոչ կարէ ծառ բարի պտուղ չար առնել, եւ ոչ ծառ չար՝ պտուղ բարի առնել։ 2. Չի կարող բարի ծառը չար պտուղ տալ, եւ ոչ չար ծառը՝ բարի պտուղ տալ։
3. Ի պտղոյ անտի ծառն ճանաչի։ 3. Պտղից է ծառը ճանաչւում։
4. Աւասիկ տապար առ արմին ծառոց դնի։ 4. Ահա՛ տապարը ծառերի արմատի մօտ է դրւում։
5. Ամենայն ծառ որ ոչ առնէ զպտուղ բարի, հատանի եւ ի հուր արկանի։ 5. Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է գցւում։


















ՄԱՍՆ Բ

ծառ բարի  բարի ծառը, լաւ ծառը աւասիկ  ահա՛, ահա այստեղ
ծառ չար — չար ծառը — աւադիկ — ահա՛, ահա այդտեղ
առնէ — անում է, այստեղ՝ տալիս է — աւանիկ — ահա՛, ահա այնտեղ
— առնել — անել, կատարել առ արմին — արմատի մօտ
— առնուլ — վերցնել, առնել — արմ — արմատ
ոչ կարէ — չի կարող դնի — դրւում է
— կարել — կարողանալ ամենայն — ամէն
ի պտղոյ — պտղից հատանի — կտրւում է, հատւում է
անտի — այնտեղից, այստեղ՝ այն հատանել — հատել, կտրել
— աստի — այստեղից ի հուր — կրակի մէջ, կրակը
— այտի — այդտեղից — հուր — կրակ
ճանաչի — ճանաչւում է արկանի — գցւում է
— ծանեայ — ճանաչեցի — արկանել — գցել
— անկանել — ընկնել

















ՄԱՍՆ Գ 

Ծառ բարի բարի ծառը 
պտուղ բարի առնէ բարի պտուղ է տալիս
Ծառ չար Չար ծառը
պտուղ չար առնէ չար պտուղ է տալիս
Ոչ կարէ Չի կարող
ծառ բարի բարի ծառը
պտուղ չար առնել չար պտուղ տալ
եւ ոչ ծառ չար [կարէ] եւ ոչ չար ծառը կարող է
պտուղ բարի առնել բարի պտուղ տալ
Ի պտղոյ անտի Իր պտղից
ծառն ճանաչի ծառը ճանաչւում է
Աւասիկ տապար Ահա՛ տապարը 
առ արմին ծառոց դնի ծառերի արմատի մօտ է դրւում 
Ամենայն ծառ Ամեն ծառ
որ ոչ առնէ զպտուղ բարի որը բարի պտուղ չի տալիս
հատանի  հատւում է
ի հուր արկանի կրակն է գցւում
 




















ՄԱՍՆ Դ 
ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

ՀԱՐՑՈՒՄՆ ՊԱՏԱՍԽԱՆԻ
Ո՞ է որ առնէ պտուղ բարի։ Ծառ բարի։
Ո՞ է որ առնէ պտուղ չար։ Ծառ չար։
Բարի ծառն որպիսի՞ պտուղ առնէ։ Պտուղ բարի։
Չար ծառն որպիսի՞ պտուղ առնէ։ Պտուղ չար։
Ծառ բարի կարէ՞ պտուղ չար առնել։ Ոչ կարէ։
Ծառ չար կարէ՞ պտուղ բարի առնել։ Ո՛չ։
Ծառն ուստի՞ ճանաչի։ Ի պտղոյ անտի։
Զի՞նչ դնի առ արմին ծառոց։ Տապար։
Ո՞ւր դնի տապարն։ Առ արմին ծառոց։
Ո՞ հատանի եւ ի հուր արկանի։ Ամենայն ծառ որ ոչ առնէ զպտուղ բարի։
Ո՞ւր արկանի ծառն հատեալ։ Ի հուր։
Ընդէ՞ր հատանի ծառն։ Զի ոչ առնէ զպտուղ բարի։