3/9/14

ԱՐԵՎԱԿԻ «թաքնված» հայերեն-անգլերեն բառարանը

«Արևակի» (Արևելահայերենի ազգային կորպուսի կայքի) գրադարանը թաքնված հայերեն-անգլերեն բառարան է նաև։ Ինչպե՞ս։ Բացատրեմ։ Երբ ընտրում եք որևէ հայերեն բնագիր, օրինակ՝ Թումանյանի հեքիաթները, և էջը բացում, բնագրային սովորական շարվածք եք տեսնում, բայց բավական է՝ մկնիկով սեղմեք որևէ բառի վրա, որ տեսնեք այդ բառի անգլերեն թարգմանությունը՝ քերականական նշումներով հանդերձ։

Սա չափազանց հարմար կարող է լինել այն հայորդիների կամ հայերեն սովորողների համար, ովքեր անգլերեն գիտեն, իսկ հայերեն նոր են սովորում կամ ամեն հայերեն բառ չեն հասկանում, սակայն ցանկանում են հայերեն գրքեր ընթերցել։



Ինչպես գործածել «Նայիրիի» և այլ առցանց բառարանները GoldenDict ծրագրով

Առցանց բառարանները կարելի է գործածել նաև առանց այդ էջերը զննարկիչում այցելելու՝ գործածելով միայն GoldenDict-ը։ Դրա համար անհրաժեշտ է, որ այն կայքը, որը ցուցադրում է բառարանը, հասցեի տողն այնպես ցուցադրի, որ այնտեղ տեսանելի լինի փնտրվող բառը։ Ավելի մանրամասն բացատրենք «Նայիրիի» բառարանների միջոցով։

«Նայիրի» կայքի բառարանների էջերը հետևյալն են՝

«Նայիրիի» անգլերեն-արևմտահայերեն-անգլերեն և արևմտահայերեն-ֆրանսերեն-արևմտահայերեն բառարանները

«Նայիրիի» հայերեն բառարանները

Այդ կայքում առկա բառարանների ցանկը ժամանակ առ ժամանակ թարմացվում-համալրվում է նոր միավորներով։ Այնպես որ հարկ է միշտ ստուգել վերոբերյալ երկրորդ հղմամբ էջը։ Բոլոր բառարաններն իրենց հղումներով և մեր պատրաստած հատուկ դասավորությամբ նաև ներկայացրել ենք այս էջում։

3/7/14

GoldenDict. իսկապես ոսկյա բառարան





Այս բառարանային ծրագիրն ունի համակարգչային երեք օպերացիոն համակարգերի, ինչպես նաև Անդրոիդի համար տարբերակներ։ Ձրի է և, որ ամենակարևորն է, կարող է ներընդունել այլ էլեկտրոնային բառարանների ձևաչափերով պատրաստված բառարաններ (Babylon .BGL, StarDict .ifo/.dict./.idx/.syn, Dictd .index/.dict(.dz), ABBYY Lingvo .dsl)։ Օրինակ՝ եթե գործածում եք Աբբիի Լինգվոյի բառարանները կամ ծանոթ եք դրանց, ապա կարող եք դրանք գործածել Գոլդենդիկտում, այլ բազմաթիվ բառարաններով, ինչպես նաև հանրագիտարաններով հանդերձ։ Բացի դրանից, Գոլդենդիկտը հնարավորություն է տալիս միանալու առցանց բառարանների, օրինակ՝ ՆԱՅԻՐԻ-ի հայերեն բառարաններին, Վիքիպեդիային և այլն։

Հայալեզու էլեկտրոնային գրադարաններ համացանցում

(Այստեղ ներկայացված ցուցակը պարբերաբար թարմացվում է. խնդրում ենք հետևել մեր կայքում տեղադրված ցուցակին։ Վերջին թարմացումը կատարվել է 2023 թ. փետ. 5-ին)։

Թվայնացված հայկական պարբերականները համացանցում (pdf ձևաչափով)

pdf կամ djvu ձևաչափով հայերեն գրքեր տրամադրող կայքեր

Բառարաններ 

Թվայնացված հայերեն ձեռագրեր

Հայկական տպարանների ցանկեր՝ ըստ երկրի, քաղաքի, թվականի և տպարանի անվան

Տարընթերցում
Հայ և օտար հեղինակների նշանավոր երկերը համառոտաբար ներկայացնող կայք

 

ՀԱՅԱԼԵԶՈՒ ԷԼ. ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ


Ստորև նախ ներկայացնում ենք (կանաչ նշանով) այն կայքերը, որոնցից կարելի է էլ. հարմար ձևաչափերով (epub կամ mobi) հայերեն գրքեր ազատորեն ներբեռնել, ապա՝ էլ. տեքստեր պարունակող կայքեր («էլեկտրոնային տեքստ»-ը պայմանական անվանում է այս դեպքում. դրանով նկատի ունենք machine-encoded text-ը՝ միայն այն տեքստը, որն ունի մեքենայի կողմից ճանաչվող նիշեր՝ ի տարբերություն որպես նկար տեսածրված տեքստի)։ Ապա արդեն տրվում է ցանկը այն կայքերի, որոնցում հիմնականում pdf (կամ djvu) ձևաչափով գրքեր են տրամադրվում։

Գրապահարան
Բարեբախտաբար, «Գրապահարանում» կան էլեկտրոնային ձևաչափերով (հիմնականում epub) գրքեր՝ ներբեռնման համար։

Վիքիդարան
Շատ լավ գրադարան է։ Այցելե՛ք, օգտվե՛ք։ Նյութերի մի մասը սրբագրված է, մի մասը՝ առայժմ ոչ։ Այս գրադարանի ցանկացած էջ կարելի է ներբեռնել epub կամ pdf ձևաչափով (կայքի ձախակողմյան սյունակում գտնվող համապատասխան հրամանների միջոցով)։

ՅԱՎՐՈՒՀՐԱՏ - էլ. գրքեր
Այս հրատարակչությունը նույնպես տրամադրում է էլ. հարմար ձևաչափերով գրքեր, որոնց մի մասը կարելի է անվճար ներբեռնել։

ԳՐՔԱՍԵՐ
Այստեղ գրքերը տրվում են մի քանի ձևաչափով. կան բազմաթիվ ձայնային գրքեր։

Elib.am - Էլեկտրոնային գրադարան
Այստեղ գրքերը կարելի է կարդալ առցանց, ինչպես նաև ներբեռնել pdf և երբեմն նաև epub ձևաչափերով։

Մանկական գրադարան
poqrik.am-ի գրքերի բաժինը

Հայերեն գրականության էլեկտրոնային գրադարան
Ovanitas բլոգերի ստեղծած գրադարանն է, որտեղից նույնպես էլ. հարմար ձևաչափերով գրքեր կարող եք բեռնել։

Արտակ Կոլյանի պատրաստած էլ. գրքերը
Անձնական բլոգում տեղադրված և ներբեռնելի այս գրքերը epub և mobi ձևաչափերով են։

Հայկական սովետական հանրագիտարան

Դպրոցական մեծ հանրագիտարան 

Հայոց պատմության հանրագիտարան

Հնագիտության հանրագիտարան

Ակադեմիկոսներ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կյանքն ու մատենագիտությունը ներկայացնող կայք

Այս գրադարանում ավելի մեծաթիվ են այլալեզու գրքերը (հիմնականում՝ ռուսերեն), որոնք վերաբերում են հայերին ու Հայաստանին կամ հայ հեղինակների գործերի թարգմանություններ են։ Սակայն կարելի է գտնել նաև հայերեն գրքեր։ Ափսոս, որ 2010 թ.-ից ի վեր կայքը չի թարմացվում։
Արևելահայերենի ազգային կորպուսի գրադարանը, ուր կարելի է հայ դասականների գործերը գտնել, սակայն միայն html-ային տարբերակով և ժողովածուներում առկա առանձին միավորների անցանկ դասավորությամբ, որը թույլ չի տալիս արագ գտնել անհրաժեշտ գործը։ Գրադարանում դրված գործերը նաև չեն սրբագրվել OCR փոխարկման ենթարկվելուց հետո։ Բա՛յց։ «Արևակն» ունի բառերի որոնման շատ հզոր հարմարանք։ Եթե, օրինակ, ուզում եք իմանալ, թե այս կամ այն հայերեն բառը կամ արտահայտությունն ինչպես է գործածվել հայ հեղինակների կողմից, սա անփոխարինելի կայք է։ «Արևակն» անփոխարինելի է նաև մեկ այլ առումով. նրա գրադարանում տեղ գտած հայերեն բնագրերը ներկայացնում են նաև բառերի մեծամասնության անգլերեն թարգմանությունները՝ քերականական նշումներով, երբ մկնիկով սեղմում ես անհրաժեշտ բառի վրա։ Սա անփոխարինելի կարող է լինել հայերենին ոչ այնքան լավ տիրապետող անգլախոս մեր հայրենակիցների համար, ովքեր փորձում են հայերեն կարդալ։ Այս մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ։
 
Այստեղ շատ են գրաբարյան բնագրերն ու հայագիտական աշխատությունները։ Կան նաև Մեծ եղեռնին նահատակված բազմաթիվ հայ գրողների երկեր։ 


hyeforum-ի գրականության բաժինը
Այստեղ ֆորումի անդամները դրել են հայ գրողների և բանաստեղծների բազմաթիվ գործեր։ Այստեղ երբեմն կարելի է գտնել այն, ինչ ուրիշ տեղ չկա։ Այնպես որ այս հասցեն ևս նկատի ունեցեք համացանցում հայալեզու գրականություն փնտրելիս։ Նույն ֆորումի մշակույթի ընդհանուր բաժնում ևս կարելի է փնտրել-գտնել հայ հեղինակների գործեր, օրինակ՝ Պարույր Սևակի «Թրի դեմ գրիչ» հոդվածը։

«Գրանիշ» գրական կայք
Այստեղ կգտնեք արդի հայ ինքնուրույն և թարգմանական գրականության հարուստ հավաքածու։
«Գրանիշի» թվանշային գրադարանը
Գրական կայքերի՝ «Գրանիշի» պատրաստած ցանկը

«Գրական թերթի» կայքը
Ժամանակակից հայ հեղինակների գործեր. փնտրեք կայքի բաժիններում։

«Գրական կամուրջ»
Ժամանակակից հայ հեղինակների ինքնուրույն և թարգմանական գործեր։

«Արտերիա» մշակութային ամսագրի գրականության բաժինը

Gisher.org-ի գրական տեքստերի հավաքածուն

«Առակ-29» հիմնադրամի կայքը

Իրանական ժամանակակից գրականություն 
Բլոգում ներկայացված են ժամանակակից պարսկալեզու գրողների գործերի հայերեն թարգմանություններ։ 

Ճապոնական գրականություն և արվեստ
Այս բլոգում հավաքված են ճապոնացի հեղինակների բազմաթիվ գործերի հայերեն թարգմանություններ (փնտրեք բլոգի արխիվի հղումներով)։ Դրանք բոլորը մեկ էլեկտրոնային գրքի տեսքով կարող եք ներբեռնել այս աղբյուրից։

hayeren.hayastan.com-ի գրադարանը

Հովիկ Չարխչյանի բլոգը

sasna tsrer գրական բլոգ

«Մշակութային» կայքի գրադարանը

Ֆոտոբիո
Այս բլոգում կան լուսանկարչությանն առնչվող մի շարք հետաքրքիր թարգմանական գործեր։ 



ԿԱՐԵՎՈՐ

 Վերոնշյալ գրադարանների մեծ մասից օգտվելիս ի նկատի ունենալ, որ մուտքագրված կամ OCR փոխարկմամբ ներկայացված բնագրերի ինչ-որ մաս (մեծ թե փոքր՝ չգիտեմ) սրբագրված չէ։




որոնցից կարելի է pdf կամ djvu ձևաչափով հայերեն գրքեր ներբեռնել անվճար կամ, ներբեռնման հնարավորության բացակայության դեպքում, ընթերցել դրանք առցանց

Հայ դասականների գործերը համացանցում
Մեր պատրաստած ցուցակն է։

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի թվայնացրած հսկայական հավաքածուն՝ հետևյալ մատենաշարների՝
Դիւան հայոց պատմութեան (խմբ. Գիւտ քահանայ Աղանեանց)
Օտար աղբյուրները հայերի և Հայաստանի մասին
Հայ ազգագրություն և բանահյուսություն
Հնագիտական պեղումները Հայաստանում
Հայաստանի հնագիտական հուշարձանները
Դիվան հայ վիմագրության
Հայ ժողովրդական հեքիաթներ
Հայ ժողովրդի պատմություն
Նյութեր հայ ժողովրդի պատմության
Հայոց պատմության հարցեր
Արևելագիտական ժողովածու
Մերձավոր Արևելք
Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ
Ազգային մատենադարան
Կոմիտաս
Ալեքսանդր Սպենդիարյան
Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր ակադեմիկոսներ
Այստեղ տեղադրված են Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Ավետիք Իսահակյանի, Ստեփանոս Մալխասյանցի, Գրիգոր Ղափանցյանի, Հակոբ Մանանդյանի, Արսեն Տերտերյանի, Հովսեփ Օրբելու աշխատությունները

Վերոնշյալ երկու հավաքածուների գրքերը ներբեռնելու համար սեղմեք բացված գրքի վերին աջ անկյունում գտնվող i տառի վրա։ 



Այստեղ կգտնեք նաև գրքեր՝ տպագրված 1512-1920 թթ.։ Դրանցից օգտվելու մասին կարդալ այստեղ։

Մատենագիտական ցանկեր
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի մեկ այլ հավաքածու՝ հայ գրքի և պարբերական մամուլի մատենագրական ժողովածուների թվայնացումները

Հայաստանի ազգային գրադարանի հրատարակություններ

ՀԱԳ-ի քարտեզների հավաքածուն

ՀԱԳ-ի հմայիլների ժողովածուն

Փնտրել ըստ տարեթվի։ Հմայիլներն ամբողջությամբ տեսնելու համար պետք է սեղմել ներկայացված յուրաքանչյուր հմայիլի մասին տեղեկության քարտի պատկերի վրա, և կբացվի pdf ձևաչափի նիշք։

Անթվակիր գրքեր, քարտեզներ ու հմայիլներ
Այս կայքն ընդգրկում է անթվական գրքեր, ինչպես նաև վերոբերյալ երկու հավաքածուների միայն անթվական քարտեզներն ու հմայիլը։

Հայաստանի ատենախոսությունների բաց մատչելիության պահոց
Armenian Genocide. արտասահմանյան մամուլի նյութեր
Արտասահմանյան մամուլի արձագանքները հայերի աբդուլհամիդյան կոտորածներին և Հայոց ցեղասպանությանը (1894-1917 թթ.)

Արցախյան շարժում
Արցախյան շարժմանը նվիրված նյութերի, հիմնականում՝ հոդվածների, շտեմարան։

ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտ (գիտաժողովների աշխատություններ, ատենախոսություններ)

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ (գիտաժողովների աշխատություններ, գրքերի շարքեր)


Իրատես.am-ի առցանց ընթերցման բաժին
Այստեղից կհղվեք դեպի issuu.com կայքում տեղադրված գրքերի հարուստ հավաքածուն։ Գրքերը (գոնե քանիսը որ ստուգեցինք) ներբեռնելի են և գրանցում չեն պահանջում։ Շնորհակալություն թե՛ գրքերը վերբեռնողին, թե՛ դրանք տրամադրողներին։

ԵՊՀ-ի հրատարակություններ

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գրադարան
Այս հաստատության հիմնական կայքի գրադարանն է։
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Հայոց լեզու
Առաջին հայացքից թվում է՝ վերևի հղմամբ տրված գրադարանի բանասիրության բաժինն է, բայց այստեղ գրքերի քանակն ավելի մեծ է։
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Հայոց պատմություն
Այստեղ ևս գրքերի քանակն ավելի մեծ է, քան վերոբերյալ armin.am-ի գրադարանի պատմագրության բաժնում։
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Հնագիտություն
Նույն գրադարանի հնագիտական երկերի բաժինը
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Կրոն
Նույն գրադարանի կրոնական երկերի բաժինը
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Մշակույթ
Նույն գրադարանի մշակութային բաժինը
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանությանն առնչվող գրականություն
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Սփյուռք
Սփյուռքին առնչվող գրականություն


Ռոբերտ Պետրոսյանի տեղադրած գրքերը  archive.org կայքում

Հայ Հեղափոխական Դաշնակցության առցանց գրադարան

GALLICA bibliothèque numérique
Այստեղ գտնվող գրքերը ցանկի տեսքով չեն ներկայացված. պետք է փնտրել և հայերենի ավանդական ուղղագրությամբ։ Մենք վերոբերյալ հղումը տվել ենք փնտրման ամենամեծ արդյունք տվող բառով (Պոլիս) էջին։ Այս գրադարանի հայերեն հավաքածուից օգտվելու մասին ավելին կարդացեք այստեղ։ 

archive.org
Այստեղ որոնման տողում գրել Armenian և նշել texts ընտրանքը, կբերի բազմաթիվ հայերեն հին գրքեր, որոնց մի մասը կարելի է ներբեռնել։ Իսկ եթե հեղինակի կամ երկի անունով եք ուզում փնտրել, պետք է գործածել հայերենի համար առկա լատինատառ հնչյունային այբուբենները։

HATHI Trust Digital Library
Այստեղ ևս հայերեն գրքերը փնտրել հնչյունային այբուբենների կիրառությամբ։

Munchener DigitalisierungsZentrum Digitale Bibliothek
Այստեղ ևս հայերեն գրքերն ու հեղինակներին փնտրել Հյուբշման-Մեյեի հնչյունային այբուբենով։



«Վահագնականչի» հավաքածուն


Բառարաններու կաճառ ՄԱՇՏՈՑ 
Այստեղ կան ներբեռնելի ոչ միայն բառարաններ, այլև որոշ այլ գրքեր ևս։

Bibliothèque numérique ARAM - Էլեկտրոնային նոր գրադարան
Այստեղ առկա գրքերը նույնպես կարելի է որպես pdf գիրք տպել։ Թե ինչպես դա անել, բացատրել ենք այստեղ՝ «Հայ գիրք»-ի գրքերի օրինակով։ Միայն թե այստեղ գործածվող երկու ընթերցիչներից միայն մեկն է թույլ տալիս մեծ տիրույթով էջեր տպել, մյուսը թույլ է տալիս միանգամից միայն երկու էջ տպել, սակայն երկուական էջեր տպելով ևս կարելի է գրքի անհրաժեշտ մասը կամ թեկուզ ամբողջ գիրքը ներբեռնել։


ՆՈՒՊԱՐ - NUBAR Bibliothèque


Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հրատարակությունները

Armenianart.org-ի գրադարանի բաժինը

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հրատարակությունները

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի գրքեր

Մատենադարանի մայր ցուցակի հատորները

Մատենադարանի կայքի թվանշային գրադարանը

Մատենագիրք հայոց
Այս շարքը ներկայացնում է հայ մատենագիրների երկերի գրաբարյան քննական բնագրերը։ Վերոբերյալ կայքէջում շարքի բազմաթիվ հատորներից միայն 4-ն է տրված (11-րդ և 13-15-րդ)։ 

Արևելագիտության ինստիտուտի հրատարակություններ


ՀԱԱՀ գրադարանի էլեկտրոնային գրքեր
Այստեղից կարող եք ներբեռնել բուհերի համար նախատեսված բազմաթիվ ուսումնական ձեռնարկներ և աշխատություններ։

Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարան
Այստեղից և հաջորդ էլ. գրադարանից բազմաթիվ դասագրքեր և ուսումնական այլ նյութեր կարող եք ներբեռնել, հիմնականում դպրոցական տարիքի երեխաների համար։


ՈՒՍՈՒՄ.am-ի գրադարանը


Քերականական մի քանի աշխատություն


armeco.am-ի գրադարանը

Այստեղից գիրք բեռնելու համար պահանջվում է կայքում գրանցված լինել։

Հոգևոր գրադարան 

Մեկ այլ հոգևոր գրադարան


«Կանթեղ» հոգևոր գրադարան 

Հայ Եկեղեցւոյ գրադարան
Այստեղ ներբեռնման ենթակա ոչ միայն կրոնական գրականություն կա, այլև բառարաններ, բանասիրական և պատմական գրականություն, ինչպես նաև Եկմալյանի և Կոմիտասի մշակմամբ պատարագների՝ երաժշտական նոտագրմամբ հրատարակությունները (վերջիններս «Կրօնական» բաժնում են)։ Բոլոր գրքերը տեսնելու համար օգտվեք ընտրացանկի Books բաժնի ստորաբաժանումներից։


Ջավախքի գրադարակ
Ջավախքին առնչվող ուսումնասիրությունների հրատարակություններ


«Գրքամոլ» կայքի էլեկտրոնային գրադարանը
Կայքում կան թե՛ ներբեռնելի գրքեր, թե՛ երիտասարդ հայ գրողների ստեղծագործություններ։


Հայաստանի ազգային արխիվի հրատարակություններ
Այստեղ ներկայացված ցանկի գրքերից մի քանիսը ներբեռնելի է։

«Լինգվա» հրատարակչության (ԵՊԼՀ) գրքերը


«Դպիր» էլեկտրոնային հանդեսի գրքերը
Հիմնականում թարգմանություններ են, բայց կան նաև հայ հեղինակների գործեր

Հայաստանի Հանրապետության Կառավարության գրադարան 
Այստեղ կգտնեք կառավարության ծրագրերը և այլ նմանատիպ նյութեր 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի գրադարան

Տնտեսագիտական գրականություն 

ԳԱԱ-ի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հրատարակությունները

Հովհ. Թումանյանի թանգարանի հրատարակությունները 
«Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի և «Հասկեր» մանկական գրականության և բանահյուսության տարեգրքի հատորները` այստեղ


ԱՌԱՆՁԻՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

Առանձին հեղինակների գործեր որոնելիս օգտվեք նաև մեր կայքի «Գրադարանի» այբբենական գրացուցակներից


Ցավոք, Կոմիտասին նվիրված այս կայքում ներկայացված հոդվածներն ամբողջական չեն, այլ քաղվածո (թեև անփութորեն չի նշված այդ մասին)։ Կան նաև Կոմիտասի բանաստեղծություններից և նամակներից նմուշներ։ Ներքոբերյալ հղմամբ գնալու դեպքում կգտնեք Կոմիտասի երաժշտագիտական հոդվածներից երկուսի ամբողջական տարբերակները (ցավոք, բազմաթիվ վրիպակներով հանդերձ)։
http://karinfolk.am/?page_id=60 
Մի քանի գործ հետևյալ հրատարակությունից՝ Կոմիտաս Վարդապետ, Ուսումնասիրութիւններ եւ յօդուածներ, Երևան, Սարգիս Խաչենց, 2005
Հայ գեղջուկ պարը, էջ 284-305
Հայ եկեղեցական երաժշտութիւն, էջ120-132
Հայ գեղջուկ երաժշտութիւն, էջ 330-399
Հայ ժողովրդական և եկեղեցական երգեր, էջ 324-329
 
Լեռ Կամսարին նվիրված կայք

Հրանտ Մաթևոսյանի գործերը 

Արտաշես Քալանթարյանի գործերը

Սուրեն Շտիկյանի գործերը 



Հայերեն էլ. գրքեր




Այսօր, երբ համարյա ամեն ոք ունի համակարգիչ կամ որևէ այլ սարք (հեռախոս, պլանշետ կամ ընթերցիչ), որով կարելի է գիրք կարդալ, հրամայական է դարձել , որքան հնարավոր է շատ, հայերեն էլեկտրոնային գրքեր պատրաստելն ու ազատորեն տարածելը, հատկապես Հայաստանում, ուր մարդկանց մեծամասնությունը պարզապես անկարող է գիրք գնել։

Համացանցում կան հայալեզու գրականություն տրամադրող էլեկտրոնային գրադարաններ (ցանկը տես՝ սեղմելով մեր բլոգի աջակողմյան սյունակում գտնվող համապատասխան հղման վրա), սակայն, սակավ բացառությամբ, նրանք չեն տրամադրում արտացանցային ընթերցման համար հարմար ձևաչափով պատրաստված էլեկտրոնային գրքեր։ 

Ի՞նչ նկատի ունենք «հարմար ձևաչափ» ասելով։ Որևէ գրքի ընթերցում սովորաբար բավական ժամանակ է պահանջում, եթե այն մի փոքրիկ գրքույկ կամ կարճառոտ պատմվածք չէ։ Եթե գիրքը տեղադրված է համացանցում և ներբեռնման հնարավորություն չկա, ապա պիտի միայն այնտեղ կարդանք, և այս դեպքում, նախ, պետք է միշտ համացանցի կապը գործի, որտեղ էլ գտնվենք։ Երկրորդ՝ ամեն անգամ, երբ գրքի ընդհատված ընթերցումն ուզում ենք շարունակել, պիտի մտնենք զննարկիչ (բրաուզեր), գտնենք մեզ անհրաժեշտ էջը, ապա փնտրենք-գտնենք, թե որ հատվածին էինք հասել նախորդ անգամ, որպեսզի շարունակենք կարդալ։ Խոստովանենք, որ սա բնավ հարմար չէ, և այսպես երկար բնագրեր ընթերցելը ոչ միայն դժվար է, այլև վանիչ։

Այսպիսի դեպքերում, եթե կայքը հնարավորություն է տալիս բնագիրը պատճենել, պետք է այն պատճենենք մի որևէ համապատասխան նիշքի մեջ (ասենք, Microsoft Word-ի կամ LibreOffice-ի Writer-ում), դրանով կարդանք և ինչ-որ նշան ավելացնենք այնտեղ, ուր դադարում ենք ընթերցել, որպեսզի հաջորդ անգամ, փնտրելով մեր դրած այդ նշանը, շարունակենք ընթերցումը։ Շա՛տ լավ։ Իսկ եթե ընթերցում ենք հեռախոսով կամ ընթերցիչ սարքո՞վ։ Ո՛չ միշտ է հարմար այսքան գործողություն կատարելը, եթե նույնիսկ որևէ ժամանակակից հեռախոս կամ պլանշետ մեզ տա այսպիսի նիշքեր ստեղծելու հնարավորություն։ Խոստովանենք, այսօր այսպես գիրք կարդալը հարմար չէ։

Սակավ անհարմար, բայց, այնուամենայնիվ, անհարմար տարբերակ է, երբ գիրքը ներբեռնելի է, բայց միայն pdf կամ djvu տարբերակով, և ժամանակակից ոչ բոլոր ընթերցիչ ծրագրերն են կարողանում այս ձևաչափերով նիշքերը ճիշտ ցուցադրել։ Երբեմն pdf-ն ընթերցիչում կարող է այնքան մանրատառ լինել և փոփոխման ենթակա չլինել, որ պարզապես հնարավոր չլինի այն կարդալ։ Ուրեմն՝ այս ձևաչափերով նիշքերը միշտ ավելի հարմար է կարդալ համակարգչում։

Սակայն այսօր գիրք կարդալու ամենահարմար միջոցը, որ գնալով տարածվում է նաև հայաստանյան քաղաքացիների շրջանում, հատկապես՝ երիտասարդության, փոքրաչափ սարքերն են (հեռախոսներ, պլանշետներ և ընթերցիչ սարքեր, օրինակ՝ Kindle-ը)։ Սրանք և աչքի համար են հարմար (ունեն կարգավորումներ, որոնցով կարելի է աչքին հարմար չափ, գունավորում, էջի տեղադրում ընտրել), և նաև հիշում են, թե վերջին անգամ որ էջում ենք դադարեցրել ընթերցումը, և հաջորդ անգամ գիրքը բացելիս անմիջապես այդ էջն ենք տեսնում, ինչպես նաև, եթե գրքերը ճիշտ են պատրաստված, ունեն բովանդակության ցանկով արագ տեղափոխման հնարավորություն։

Այսպիսի սարքերով կարդալու համար անհրաժեշտ հարմար ձևաչափերով հայերեն գրքերը դեռևս սակավաթիվ են։ Ուստի մենք ևս կփորձենք այստեղ մեր փոքրիկ հնարավորությունների սահմաններում լրացնել այդ բացը՝ պատրաստելով հարմար ձևաչափերով հայերեն գրքեր, որոնք ներբեռնելու համար հարկավոր է գնալ այս կայքի «Էլեկտրոնային գրադարան» էջը։ Այդ էջում կգտնեք նաև հղումներ դեպի այն կայքերը, որտեղից ևս կարող եք ձեռք բերել էլ. գրքեր։