Սիրելի ընթերցողներ, քանի որ Հայաստանի ազգային գրադարանի և ՀՀ ԳԱԱ Հիմնարար գրադարանների վերջին թվայնացումների մասին տվյալները միայն երեկ՝ դեկտեմբերի 20-ին են թարմացվել նրանց կողմից, ուստի պարբերականների մեր կազմած ցուցակից այդ նոր միավորները դուրս էին մնացել։ Այսօր արդեն շուրջ 60 նոր անուն ենք ավելացրել մեր ցուցակում։ Սա նշանակում է, որ այլ կայքերում (օրինակ՝ armscoop-ում) պատճենված մեր ցուցակն արդեն հին է և վերապատճենման կարիք ունի։ Իսկ ընդհանրապես, թեև ավելի մեծաքանակ հանրության հասանելի դարձնելու համար քաջալերում ենք մեր պատրաստած ցուցակների տարածումը ո՛րևէ միջոցով, սակայն ցանկալի է միշտ հետևել հենց մե՛ր բլոգում տեղադրված ցուցակներին, քանի որ դրանք ժամանակ առ ժամանակ թարմացվում են՝ կատարվում են հավելումներ, ուղղվում սխալներ։
Պարբերականների թարմացված ցուցակը
12/21/14
Մեր ցուցակների թարմացման և դրանց պատճենման վերաբերյալ
12/19/14
CherryTree-ի նոր թարմացումը
Թողարկվել է CherryTree հայացված ծրագրի 0.35 տարբերակի հինգերորդ թարմացումը (0.35.5)։ Հայերենում ևս մասնակի ուղղումներ են կատարվել։ Ծրագրին դեռևս անծանոթ անձինք կարող են կարդալ մեր հետևյալ գրառումները՝
http://grahavak.blogspot.com/2014/05/cherrytree.html
http://grahavak.blogspot.com/2014/10/cherrytree-0350.html
http://grahavak.blogspot.com/2014/05/cherrytree.html
http://grahavak.blogspot.com/2014/10/cherrytree-0350.html
12/7/14
Թվանշային և թվայնացված հայկական պարբերականները համացանցում (pdf ձևաչափով)
ԿԱՐԵՎՈՐ։
Եթե տեսնում եք, որ Ազգային գրադարանի կայքում (tert.nla.am մասով սկսվող
հասցեներում) տեղադրված պարբերականները կամ չեն բացվում, կամ պակասում են,
կամ էլ ցանկանում եք, որ մի նոր բան թվայնացվի, տեղադրվածը հանվի, փոխարինվի և այլն, դիմեք ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ՝ թվայնացնողներին, և ո՛չ թե «Գրահավաք» կայքին։ Ազգային գրադարանին դիմելու համար գնացեք պարբերականների համահավաք գրացուցակի հիմնական էջ և դրա ներքևում գտեք Հետադարձ կապ հղումը։ Սեղմեք դրա վրա և գրեք՝ ինչ ուզում եք։
Գրացուցակը շարունակ թարմացվում է. խնդրում ենք հետևել մեր կայքում տեղադրված ցուցակին։ Վերջին անգամ թարմացվել է 2021-ի դեկ. 19-ին։
Ներքոբերյալ ցուցակում կգտնեք համացանցում առկա այն հայկական պարբերականները միայն, որոնք տեղադրված են pdf ձևաչափով և ներբեռնելի են։ Դրանց մեծ մասը կգտնեք հայ մամուլի համահավաք առցանց գրացուցակում, ուր մեծ թիվ են կազմում առցանց հասանելի թվայնացված հայկական պարբերականները (լրագրեր, ամսագրեր, հանդեսներ)՝ սկսած մեր առաջին պարբերականից՝ մադրասյան «Ազդարարից»։ Այդ պարբերականների գերակշիռ մասը, հատկապես հին պարբերականների, թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանի կողմից։ Դուք այս հարուստ աղբյուրում կգտնեք Ստեփանոս Նազարյանի հրատարակած «Հիւսիսափայլի», Խրիմյան Հայրիկի հրատարակած «Արծուի Վասպուրականի», Էջմիածնի «Արարատի» համարներից, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գիտական հանդեսները, բազմաթիվ այլ թերթեր ու հանդեսներ՝ լրատվական, գրական, երգիծական, գիտական, հին թե նոր։ Մի խոսքով՝ մեր գրադարանները, որոնք կատարել են այս պարբերականների թվայնացումը, շատ մեծ հարստության տեր են մեզ դարձրել։ Բայց, քանի որ միշտ չէ, որ վերոնշյալ գրացուցակից օգտվելը դյուրին է, հատկապես եթե չգիտես, թե քեզ հատկապես ո՛ր պարբերականն է հարկավոր, պատրաստել ենք մի ցանկ, որում այբբենական դասավորությամբ և համապատասխան հղումներով հանդերձ ներկայացված են բոլոր այն պարբերականները, որոնք pdf ձևաչափով դիտելի և ներբեռնելի են։
Ցանկում կատարել ենք հավելումներ նաև համացանցային այլ աղբյուրներից։
Մեր պատրաստած ցանկում՝ յուրաքանչյուր անվանման կողքին՝ փակագծերում, նշել ենք պարբերականի հրատարակության վայրը, այդուհետ՝ միայն այն տարիները, որոնց համարներն առցանց հասանելի են հանրությանը (և ոչ թե այն բոլոր տարիները, որոնց ընթացքում տվյալ պարբերականը հրատարակվել է)։
Ցանկը շարունակ թարմացվում է, քանի որ պարբերականների թվայնացման աշխատանքը շարունակական է։ Ուստի հաճախ կատարում ենք այստեղ հավելումներ և ուղղումներ։ Եթե դուք էլ գտնեք համացանցում առկա հայկական պարբերականներ PDF ձևաչափով և մեզ տեղեկացնեք դրանց մասին, երախտապարտ կլինենք։
ՍՐՏԱԳԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ենք հայտնում մեր այն գրադարաններին, ուսումնական ու գիտական հաստատություններին, կազմակերպություններին և անհատներին, որոնց աշխատանքով թվայնացվել և առցանց հասանելի են դարձել մեր պարբերականները։
Թվայնացված և թվանշային հայկական պարբերականների ցուցակ
◇ լրագրեր, մի քանի էջանոց պարբերականներ
◈ ամսագրեր, հանդեսներ և ամսագրի ձևաչափով այլ պարբերականներ
𐌈 մատենագրություններ, բովանդակության մեկտեղված ցանկեր
◇ 02. ՆԳ և ԱԱՆ շաբաթաթերթ (Երևան) - 1998, 2000-2018
◈ 2001. պատանեկան պարբերաթերթ, յաւելուած «Ազդակ»ի (Բեյրութ) - 1970-1971
◇ 21. ուսանողական-երիտասարդական շաբաթաթերթ (Երևան) - 1991
◈ 21-րդ դար («Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, Երևան) - 2003-2018 կամ այստեղ
◇ 26-ի դրոշակի տակ (Թիֆլիս) - 1925
◇ Ագիտ թերթիկ (Երևան) - 1932-1933
◈ Ագիտատոր (Բաքու) - 1968-1973, 1977, 1981-1989
◈ Ագիտատորի բլոկնոտ (Երևան) - 1936-1938
◈ Ագրարային ֆրոնտում (Երևան) - 1933-1934
◈ Ագրոարդ. գիտություն և արտադրություն (Երևան) - 1987-1992
◈ Ագրոգիտություն (Երևան) - 2015-2016. կամ այստեղ
◈ Ագրոգիտություն և տեխնոլոգիա (Երևան) - 2019
◇ Ագրոլրատու (Երևան) - 2015-2016. կամ այստեղ
◈ Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտի հաղորդումներ (Երևան) - 1967-1995. կամ այստեղ
◈ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի տեղեկագրեր (Բաքու) - 1928-1939
◈ Ազատ (Նիւ Եորք) - 1918
◇ Ազատ բեմ (Ալեքսանդրիա, Կահիրէ) - 1904-1907
◈ Ազատ Լիբանանահայերու շարժում (Բուրջ Համուդ) - 2007
◇ Ազատ խօսք (Սոֆիա) - 1935-1943
◈ Ազատ խօսք (Փարիզ, Ալեքսանդրիա) - 1901-1908
◈ Ազատ կարծիք (Նիւ Եորք) - 1922
◈ Ազատ հայ (Տորոնտո) - 1977, 1980-1982
◈ Ազատ Հայաստան (Բեռլին) - 1943
◇ Ազատ Հայաստան (Երեւան) - 1921
◇ Ազատ միտք (Կահիրէ) - 1936-1937
◈ Ազատ յեկեղեցի. կրոնա-բարոյական յեվ պատմագրական շաբաթաթերթ (Երևան) - 1924-1928
◇ Ազատ օր (Աթէնք) - 1970, 1973, 1977, 1981, 2018-2020
◇ Ազատամարտ (Թիֆլիս) - 1917
◇ Ազատամարտ (օրաթերթ, Կ. Պոլիս) - 1910-1911
◈ Ազատամարտ (շաբաթաթերթ, Կ. Պոլիս) - 1909-1914
◇ Ազատամարտ (Փարիզ) - 1928-1929
◇ Ազատամարտ (օրգան ՀՅԴ, Փարիզ) - 1978-1982
◈ Ազատութեան աւետաբեր (Մոսկվա) - 1884
◇ Ազատութիւն (Նիւ Եորք) - 1890
◇ Ազգ (Բոստոն) - 1907-1908, 1914-1921
◇ Ազգ (Երևան) - 1991-1999, 2009-2020. կամ՝ 2012-2016
◈ Ազգագրական հանդէս (Շուշի, Թիֆլիս) - 1896-1916 կամ այստեղ (𐌈 ՑԱՆԿԵՐԸ՝ մեկտեղված. մեկ pdf նիշքով, և ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ)
◈ Ազգային խամաճիկներ (Դամասկոս) - 1919
◈ Ազգային հիւանդանոց (Նիւ Եորք) - 1946-1955
◈ Ազգասէր (Կալկաթա) - 1845-1848
◈ Ազգասէր Արարատեան (Կալկաթա) - 1848-1852
◇ Ազդակ (Բեյրութ) - 1927, 1933-1934, 1936-1937, 1939-1940, 1945, 1950-1952, 1954-1956, 1958-1959, 1961-1963, 1965-1975, 2009-2010, 2015-2018. կամ այստեղ (հերթական համարը միայն)
◈ Ազդակ (շաբաթաթերթ, Կ. Պոլիս) - 1908-1909
◇ Ազդակ (օրաթերթ, Կ. Պոլիս) - 1912-1913
◇ Ազդակ շաբաթօրեակ (Բեյրութ) - 1945
◈ Ազդակ շաբաթօրեակ (Բեյրութ) - 1969
◇ Ազդարար (Ամման, Քուվեյթ) - 2014-2019
◇ Ազդարար (Բեյրութ) - 1942-1956
◇ Ազդարար (Երևան) - 1992-1995
◈ Ազդարար (Երևան) - 1923, 1925
◇ Ազդարար (Կ. Պոլիս) - 1927-1928
◈ Ազդարար (Մադրաս) - 1794-1796. կամ այստեղ
◇ Ազդարար / Аздарар (Տվեր, Ռուսաստան) - 2011-2013
◈ Ազդարարութեան փողը (Սիդնեյ) - 1970, 1982, 1992, 2014
◈ Ալեք Մանուկյան 1 (ԵՊՀ, Երևան) - 2008-2012, 2017
◈ Ալիս (Նիւ Եորք) - 1925-1935
◇ Ալիք (Թեհրան) - 1931-1938, 1943, 1945-2010, 2013-2019, 2014-2017
◇ Ալիք (Թիֆլիս) - 1906
◇ Ալիք (Կարին) - 1914
◈ Ալիք (Պեատիգորսկ) - 1919-1920
◇ Ալիք (Սալոնիկ) - 1923-1925, 1927
◈ Ալիք (Շտուտգարտ) - 1948-1949
◈ Ախթամար (Վիեննա) - 1959
◇ Ախուրեան (Ալեքսանդրապոլ) - 1907-1914
◇ Ախպարը Գօնսթանթանիյէ (Կ. Պոլիս, հայատառ թուրքերէն) - 1855-1856
◈ Ակ / The Eye (Օքլենդ) - 1963
◈ Ակնոց (Մելբուռն) - 1971-1974, 1976-1978
◈ Ակունք. գիտական հոդվածների ժողովածու (Երևան) - 2011-2018. կամ այստեղ
◈ Ակօս (Բեյրութ) - 1944-1947, 1949-1952, 1954-1959
◈ Ակօս-լրատու (Բեյրութ) - 1974
◇ Ակօս (Կ. Պոլիս) - 2010-2020
◈ Ահեկան (Բեյրութ) - 1966-1970
◈ Աղաղան (Թաւրիզ) - 1912
◈ Աղբիւր (Թիֆլիս, երեխաների եւ դաստիարակների համար) - 1883-1918. 𐌈 ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ
Subscribe to:
Posts (Atom)