Showing posts with label հայկական ձայնագրություն. Show all posts
Showing posts with label հայկական ձայնագրություն. Show all posts

10/03/2016

Հայկական ձայնագրության ուղեցույց և ձայնանիշերով գրքեր համացանցում

For the English list of downloadable books with Armenian musical notes, please scroll down. The outdated links have been updated!!!

Այս էջում ներկայացնում ենք հայկական ձայնագրության (նոտագրման համակարգի) մասին մեր գրած ուղեցույցն ու հայկական ձայնանիշերով այն գրքերի ցանկը, որոնք կարելի է ներբեռնել համացանցից։




Հայկական ձայնագրության համակարգին և դրա համար ստեղծված տառատեսակին (հեղինակ՝ Ռուբեն Թարումյան, պատվիրատու՝ «Վեմ» կրթամշակութային հիմնադրամ) ու ստեղնաշարերին ծանոթանալու համար մի փոքրիկ ուղեցույց ենք գրել, որը կարող եք ներբեռնել «Վեմ» ռադիոկայանի կայքից կամ, եթե այնտեղ եղած հղումները չգործեն, մեր պահոցից՝ ներքոբերյալ հղումներով։

հայերեն տարբերակ (Համառոտ ուղեցույց հայկական ձայնագրության)
ռուսերեն տարբերակ (Краткое руководство по армянской нотописи - на русском языке)
անգլերեն տարբերակ (A Brief Guide to Armenian Musical Notation - in English)


Իսկ ստեղնաշարերն ու տառատեսակը ներբեռնեք հետևյալ հղումներով՝
Ուինդոուսի համար (the LimonjianNotation font and a keyboard layout for Windows)
Լինուքսի համար  (the LimonjianNotation font and a keyboard layout for Linux)
Մակի համար (the LimonjianNotation font and a keyboard layout for Mac)

կամ բոլորը միասին՝ այստեղից։