12/27/21

Ղփչաղերենն ուսումնասիրողների համար

 Եթե ուսումնասիրում եք կամ կամենում ուսումնասիրել ղփչաղերենը, ապա ձեզ օգտակար կլինեն հետևյալ երկու ձեռագրերը, որոնցում կան հայատառ ղփչաղերեն տեքստեր։ Հատկապես սաղմոսագիրքը շատ հարմար է ղփչաղերենի ուսումնասիրության համար, քանի որ սաղմոսների յուրաքանչյուր տուն այդ ձեռագրում ներկայացվում է նախ գրաբարյան թարգմանությամբ, ապա՝ ղփչաղերեն։ 



























Ահա՛ ձեռագրերի հղումները.

Սաղմոսարան, ԿՉԹ 3546 I Rkps (Լվով, 1575 թ․, գրաբար և հայատառ ղփչաղերէն)։ Սաղմոսագրքի ամէն տուն նախ տրւում է գրաբարով, ապա դրա ղփչաղերէն թարգմանութեամբ։

Ժամագիրք, ԿՉԹ 2412 IV Rkps (Լվով, [1600] թ․, հայատառ ղփչաղերէն և գրաբար)  


11/8/21

Հայերենի հատուկ գրանշաններով տառատեսակներ

 Arian-liga Grqi և Arian-liga AMU (հեղինակ՝ Ռուբեն Թարումյան, ազատ տարածվող) տառատեսակները հարմար են գրաբարյան այնպիսի տեքստերի մուտքագրման համար, որոնցում ուզում ենք պահպանել հին տպագիր գրքերում կամ ձեռագրերում տարածված ներքոբերյալ համառոտագրություն-գրանշանները (պատվի նշան, երեք կցագրեր և մեկ գաղափարագիր)։ 









Ինչպես գործածել այլագրերը

(Linux) Ctrl Shift U և այլագիր

(Windows) այլագիր և Alt X 

(Macintosh) Option և այլագիր

ԿԱՐԵՎՈՐ։ Ստեղնաշարի դասավորվածքը պիտի լինի անգլերենինը։


Ինչպես մուտքագրել պատիվով և վերոնշյալ մյուս գրանշաններով տեքստեր

Լեզվաոճական խմբագրի ծոցատետր (ընթացիկ անավարտ աշխատանք)

Գիրքն անավարտ է, դեռ աշխատում եմ վրան, բայց այս վիճակով հրապարակում եմ, որ կարողանաք օգտվել նրանից (քանի որ դեռ ավելացնելու շատ բան ունեմ, և դա երկար կտևի)։ Գրքի անունն աշխատանքային է, և գիրքը վաղուց արդեն «ծոցատետր» չէ, քանի որ բավական ծավալուն է դարձել, և այն այլևս ծոցում տեղավորել չեմ կարող ։) Թարմացրել եմ 2022 թ․ օգոստոսի 16-ին։


9/9/21

Անգլերենից արևելահայերեն տառադարձություն

Այս նյութում եղած ընդարձակ աղյուսակների պատճառով այն այստեղ դնում ենք որպես PDF նիշք, որը կարող եք թե դիտել, թե ներբեռնել։