Showing posts with label կիսվել ինչ-որ բանո՞վ. Show all posts

12/01/2019
Դարձյալ ինչ-որ բանով «կիսվել»-ու մասին
«ԿիսՎել + գործիական հոլով» տարածված ռուսաբանությունը (делиться чем-то) մի՛ գործածեք, խնդրում եմ։ Այսինքն՝ ՈʼՉ՝ կիսվել փորձով, ուրախությամբ, նյութով և այլն։ Սա բացարձակապես հայերեն չէ, քանի որ մենք չունենք այսպիսի քերականական կառույցներ և այն, ինչ այսպիսի կառույցով ասում ենք, բոլորովին այլ բան է նշանակում. նշանակում է, որ մենք կիսվում ենք՝ մասնատվում, և մեզ կիսողը՝ մասնատողը, գործիական հոլովով դրված այդ բառն է, այսինքն՝ փորձը, ուրախությունը և այլն։ Մինչդեռ, անշուշտ, լրիվ ուրիշ բան ենք ուզում ասել, չէ՞. ուզում ենք ասել, որ մե՛նք ենք ինչ-որ բան կիսում՝ փոխանցում, դրան հաղորդակից դարձնում։ Ուրեմն՝ հայերենում կարելի է, փոխաբերական իմաստով, ԿԻՍԵԼ ինչ-որ բան մեկի հետ՝ կիսել փորձը, վիշտը և այլն, բայց ՉկիսՎել դրանցՈՎ։ Իսկ քանի որ հայերենը հարուստ լեզու է, պարտադիր չէ փորձը կամ մի ուրիշ բան միշտ ԿԻՍԵԼ, առավել ևս դրանով ԿԻՍՎԵԼ, կարելի է այն ներկայացնել, դրան հաղորդակից դարձնել և այլն (նայած որտեղ և ինչ համատեքստում)։ Այս սխալն արդեն համացանցում, հատկապես սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում, այնքան է տարածվել, որ մարդիկ չեն զգում, որ հայերեն չեն մտածում ու գրում։ Խնդրում եմ, որ այս տարածված սխալին հատուկ ուշադրություն դարձնեք և այն հնարավորինս արմատախիլ անեք գոնե ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՈՎ տեքստերում (եթե ոչ՝ խոսակցական հայերենում)։
Այս նյութը ՏԱՐԱԾԵԼԸ (և ոչ թե սրանՈՎ կիսՎելը) խիստ ցանկալի և հանձնարարելի է ։)
Հ.Գ. Այս մասին գրել էինք նաև մեր այս հոդվածում՝ «Իրական և մտացածին ռուսաբանությունների մասին» (06/08/2015)։
06/08/2015
Իրական և մտացածին ռուսաբանությունների մասին
Վերջերս կարդացինք ռուսաբանությունների վերաբերյալ ֆեյսբուքյան երկու գրառում (դրանցից մեկը՝ հենց այսօր), և սա ստիպեց մեզ անդրադառնալու այս խնդրին։
Առաջին գրառման մեջ ռուսաբանություն էր դիտվում «կողմից» կապի գործածությունը հայերենում, իսկ այսօրվա գրառման մեջ քննադատվում էր «մահվան ելք» արտահայտությունը։ Մեր այս գրառման մեջ ցույց կտանք, որ այս երկու քննադատությունն էլ իրականում անտեղի է, և որ կան ա՛յլ, իրակա՛ն ռուսաբանություններ, որոնցից իսկապես պետք է խորշել։
«Կողմից» բառի գործածությունը («այսինչ բանն արվեց այսինչի կողմից») ռուսերենի հետ կապ չունի, քանի որ հենց հայերենին է հատուկ և, եթե հավատանք «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»-ին, «ընտիր հայկաբանութիւն» է։ Գրաբարում էլ «ի կողմանէ» ձևը (ինչպես նաև «կողմն» բառի այլ հոլովաձևեր) գործածվել է նույն կերպ, այսինքն՝ այնպես, որ թվում է, թե ավելորդ է, դրա կարիքը չկա, սովորական բացառականը (կամ համապատասխան այլ հոլով) լիովին բավական կլիներ, բայց չէ՛, հայն ավելացրել է «կողմն» բառը։ Գործածության օրինակները կարող եք տեսնել դարձյալ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»-ում։ Ուրիշ բան, իհարկե, որ արդի հայերենում «կողմից»-ի գործածությունը հաճախ չափն անցնում է և, անկախ իր ծագումից, երբեմն լիովին ավելորդ է։ Օրինակ՝ անիմաստ է ասել. «Հիմնադրամի կողմից կազմակերպված խնջույքին....», եթե կարելի է ասել. «Հիմնադրամի կազմակերպած խնջույքին....»։ Ուստի, անշուշտ, խոսքը շարունակ «կողմից»-ով ու կրավորական բայերով ուռճացնելը հաճելի չէ, և սրանից պետք է խուսափել, սակայն սա ո՛չ մի դեպքում ռուսաբանություն չէ, այլ հայկաբանություն։

Պիտակներ՝
կիսվել ինչ-որ բանո՞վ,
կողմից,
հայերեն,
ճիշտ և սխալ,
ռուսաբանություն
Subscribe to:
Posts (Atom)