07/02/2015
«Բազմավէպի» հատորները համացանցում
«Բազմավէպ» հանդեսի ներքոբերյալ հատորները կարելի է կարդալ առցանց՝ Google Books-ում, կամ ներբեռնել դրանք այդ կայքից։ Ներբեռնման դեպքում, սակայն, ի նկատի ունեցեք, որ Google Books-ի տրամադրած pdf-ները հաճախ պակասավոր են լինում՝ կարող են չունենալ որոշ էջեր կամ էջերի հատվածներ, պատկերները հատորներից նույնպես սովորաբար ջնջված են լինում։ Այնպես որ հատորների ամբողջ նյութը՝ նկարներով հանդերձ, տեսնել-գործածելու համար պետք է գործածել առցանց տարբերակը։
Գիրքը ներբեռնելու համար սեղմեք էջի աջակողմյան վերին անկյունի ծաղկանման նշանով բացվող ընտրացանկի համապատասխան հրամանի վրա՝ ըստ ներքոբերյալ նկարի։
Հնարավոր է՝ ինքներդ փորձել եք փնտրել Google Books-ում «Բազմավէպի» հատորները և ամբողջական դիտման հատորներ համարյա չեք գտել կամ մի քանիսը միայն, ինչ տարբերակով էլ որ փորձել եք բառը գրել։ Google Books-ը նույն բանը, հնարավոր է, տարբեր տառադարձական համակարգերով ներկայացնի և փնտրման արդյունքները՝ շատ խառնիխուռն՝ ոչ համակարգված ձևով, այնպես որ երբեմն ստիպում է գրքեր փնտրելու համար որոշ մտավոր հնարքներ բանեցնել ։))
Ստորև ներկայացված են 1843-1873 թթ. բոլոր հատորները։
Սեղմեք ստորև տրված Ձեզ անհրաժեշտ տարեթվի հղման վրա և, եթե հանկարծ գիրքն անմիջապես չբացվի, Preview this book-ի վրա։
Հտ. Ա 1843
Հտ. Բ 1844
Հտ. Գ 1845
Հտ. Դ 1846
Հտ. Ե 1847
Հտ. Զ 1848
Հտ. Է 1849
Հտ. Ը 1850
Հտ. Թ 1851
Հտ. Ժ 1852
Հտ. ԺԱ 1853
Հտ. ԺԲ 1854
Հտ. ԺԳ 1855
Հտ. ԺԴ 1856
Հտ. ԺԵ 1857
Հտ. ԺԶ 1858
Հտ. ԺԷ 1859
Հտ. ԺԸ 1860
Հտ. ԺԹ 1861
Հտ. Ի 1862 կամ այստեղ
Հտ. ԻԱ 1863
Հտ. ԻԲ 1864
Հտ. ԻԳ 1865
Հտ. ԻԴ 1866
Հտ. ԻԵ 1867
Հտ. ԻԶ 1868 կամ այստեղ
Հտ. ԻԷ 1869
Հտ. ԻԸ 1870
Հտ. ԻԹ 1871
Հտ. Լ 1872
Հտ. ԼԱ 1873
06/02/2015
Նոր բաժին ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Շտեմարաններում»
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Շտեմարաններում» նոր բաժին է ստեղծվել՝ «Մատենագիտական ցանկեր», որը ներկայացնում է հայ տպագիր գրքերի և պարբերականների մատենագիտական ժողովածուների թվայնացված և ներբեռնելի տարբերակները։
21/12/2014
Մեր ցուցակների թարմացման և դրանց պատճենման վերաբերյալ
Սիրելի ընթերցողներ, քանի որ Հայաստանի ազգային գրադարանի և ՀՀ ԳԱԱ Հիմնարար գրադարանների վերջին թվայնացումների մասին տվյալները միայն երեկ՝ դեկտեմբերի 20-ին են թարմացվել նրանց կողմից, ուստի պարբերականների մեր կազմած ցուցակից այդ նոր միավորները դուրս էին մնացել։ Այսօր արդեն շուրջ 60 նոր անուն ենք ավելացրել մեր ցուցակում։ Սա նշանակում է, որ այլ կայքերում (օրինակ՝ armscoop-ում) պատճենված մեր ցուցակն արդեն հին է և վերապատճենման կարիք ունի։ Իսկ ընդհանրապես, թեև ավելի մեծաքանակ հանրության հասանելի դարձնելու համար քաջալերում ենք մեր պատրաստած ցուցակների տարածումը ո՛րևէ միջոցով, սակայն ցանկալի է միշտ հետևել հենց մե՛ր բլոգում տեղադրված ցուցակներին, քանի որ դրանք ժամանակ առ ժամանակ թարմացվում են՝ կատարվում են հավելումներ, ուղղվում սխալներ։
Պարբերականների թարմացված ցուցակը
Պարբերականների թարմացված ցուցակը
19/12/2014
CherryTree-ի նոր թարմացումը
Թողարկվել է CherryTree հայացված ծրագրի 0.35 տարբերակի հինգերորդ թարմացումը (0.35.5)։ Հայերենում ևս մասնակի ուղղումներ են կատարվել։ Ծրագրին դեռևս անծանոթ անձինք կարող են կարդալ մեր հետևյալ գրառումները՝
http://grahavak.blogspot.com/2014/05/cherrytree.html
http://grahavak.blogspot.com/2014/10/cherrytree-0350.html
http://grahavak.blogspot.com/2014/05/cherrytree.html
http://grahavak.blogspot.com/2014/10/cherrytree-0350.html
07/12/2014
Թվանշային և թվայնացված հայկական պարբերականները համացանցում (PDF ձևաչափով)
Պարբերականների ցուցակը տեղափոխվել է այս էջ։
08/10/2014
Թողարկվել է CherryTree հայացված ծրագրի նոր՝ 0.35.0 տարբերակը
Թողարկվել է CherryTree հայացված ծրագրի նոր՝ 0.35.0 տարբերակը։
Ովքեր դեռ չգիտեն այս ծրագրի մասին, կարդան մեր առաջին գրառումը դրա մասին։
Այս տարբերակում կատարվել են հետևյալ փոփոխությունները։
Այժմ արդեն կարող ենք գործիքավահանակում կատարել փոփոխություններ՝ հավելելով կամ պակասեցնելով, ինչպես նաև վերադասավորելով նրանում առկա պատկերակները։ Սա կատարելու համար գնալ ընտրացուցակի «Նախընտրանքներ» բաժինը։
Գործիքավահանակի բացվող պատուհանում քաշել-գցելու (drag and drop) միջոցով տեղափոխել հրամանները, իսկ վերին աջ անկյունի + և - նշանների միջոցով ավելացնել կամ պակասեցնել դրանք։
Եվս մեկ փոփոխություն է այն, որ այժմ արդեն ներդրվող նիշքերը կարելի է հենց CherryTree-ում բացել՝ սեղմելով ներդրված նիշքի պատկերակի վրա։ Միայն թե այդ դեպքում, երբ CherryTree-ն փակելու լինեք Ձեզ կզգուշացվի, որ նախ փակեք արտաքին ծրագրերը (այսինքն՝ այն ծրագիրը կամ ծրագրերը, որոնք գործածվել են ներդրված նիշքի բացման համար)։
Այժմ այլագրային վանդակներն ինքնաշխատ կերպով ընդարձակվում են։
Նախընտրանքների «Հղումներ» բաժնում կգտնեք նաև «Նիշքերի և պանակների համար գործածել հարաբերական ուղիներ» նոր հրամանը։ Սա այն նիշքերի (կամ պանակների) ուղիների համար է, որոնց համար հղում եք դնում CherryTree փաստաթղթում՝ արագորեն դրանք բացելու համար։ «Հարաբերական ուղին» ցույց է տալիս տվյալ նիշքի տեղադրման վայրի ոչ թե ամբողջական, այլ կրճատ ուղին։ Օրինակ՝ եթե նիշքը գտնվում է Downloads պանակում, ապա հարաբերական ուղին կլինի հենց Downloads-ը, իսկ բացարձակ (կամ ամբողջական) ուղին կլիներ, ասենք, c/user/Downloads-ը Ուինդոուսում կամ home/user/Downloads-ը Լինուքսում։
Կան մանր-մունր այլ փոփոխություններ ևս։
Ծրագիրը ներբեռնեք հեղինակի կայքից՝ www.giuspen.com/cherrytree/#downl
Բարի վայելո՛ւմ։

28/09/2014
«Կարմիլիկ». համշենահայերեն հեքիաթ
Պոլսահայ «Ակօս» թերթի հայերեն տարբերակում երբեմն համշենահայերենով նյութեր են տպագրվում։ Վերջին՝ թիվ 960-ում, տպագրվել է Մահիր Յոզքանի «Կարմիլիկ» հեքիաթը՝ կից փոքրիկ բառարանով։
Համշենահայերեն-արևմտահայերեն համառոտ բառարանը դրված է թերթի երրորդ էջում։
Համշենահայերեն-արևմտահայերեն համառոտ բառարանը դրված է թերթի երրորդ էջում։
24/09/2014
Ավանդազրույցներ Գրիգոր Նարեկացու մասին
Սբ Գրիգոր
Նարեկացու մասին միջնադարից ի վեր
ժողովուրդը ստեղծել է ավանդազրույցներ։
Սրանց մի փունջ՝ հավաքված ձեռագրային և
տպագիր աղբյուրներից, լույս է տեսել 1969
թ.-ին Արամ Ղանալանյանի կազմած «Ավանդապատում»
ժողովածուում։ Վերջինում տեղ գտած այս
զրույցները, բացի Ե, Ի և ԻԲ համարներից,
կամ գրաբարով են, կամ բարբառալեզու, այդ
իսկ պատճառով այս գրքույկում ներկայացնում
ենք դրանց արևելահայերեն թարգմանություններն
ու փոխադրությունները՝ կատարված մեր
կողմից։ Զրույցներին տրված վերնագրերը
ևս մերն են՝ զրույցները հեշտությամբ
տարբերակելու և գտնելու համար։ Յուրաքանչյուր
զրույցի վերջում նշել ենք դրա՝ Ա.
Ղանալանյանի ժողովածուում տեղ գտած
բնագրի սկզբնաղբյուրը։
Թարգմանական, սրբագրական և էլեկտրոնային
հրատարակության պատրաստման բոլոր
աշխատանքները՝ ԳՐԱՀԱՎԱՔԻ։
Շապիկին՝
Հարություն Աճեմյան (Արիել) (1904-1965),
«Տիրամայր Նարեկի»։ Նկարի աղբյուրը՝
www.agemianpaintings.com
Շապիկի համար ընտրել ենք այս նկարը, քանի որ այն ստեղծված է այն ավանդության հիման վրա, որը պատմում է, թե Մանուկը գրկին Տիրամայրը երևացել է Գրիգոր Նարեկացուն։ Տե՛ս գրքի ԻԳ ավանդազրույցը՝ «Աստվածածնի երևումը Նարեկացուն»։
©
ԳՐԱՀԱՎԱՔ 2014
Գիրքը տարածվում է անվճար։
Ներբեռնեք էլեկտրոնային գիրքը համապատասխան հղումներով։
Ավանդազրույցներ Գրիգոր Նարեկացու մասին
Էլ. գրքում թերություններ գտնելու դեպքում շնորհակալ կլինենք տեղեկացման համար։
01/09/2014
Կեղծիք, բայց հանուն ինչի՞...
Մեր այս գրառումն ուղղակիորեն չի առնչվում «Գրահավաքի» նպատակներին, սակայն չկարողացանք լռել, երբ հերթական անգամ տեսանք Ստիվ Ջոբսին վերագրված այն խոսքը, թե նրա մայրը հայ է, ինքը համաձայն չէ «խորթ մայր» արտահայտությանը, որ ինքը խոսում է շատ լավ հայերեն և իրեն Հայաստանի մասնիկ զգում։
Ես չեմ կարդացել Ջոբսի մասին գիրքը ոչ անգլերեն, ոչ հայերեն, ոչ ռուսերեն, բայց համացանցում մի փոքրիկ փնտրտուք ի սկզբանե կասկած է առաջացրել իմ մեջ այս խոսքերի վավերականության վերաբերյալ։ Որ Ջոբսը սիրել է իր հայ մայրիկին և չէր ցանկանա նրան խորթ մայր կոչել, բնական է։ Որ նա կարող էր նաև հայերեն իմանալ, չի բացառվում, ի՞նչ կա որ։ Որ շատ լավ է խոսել հայերեն, խիստ կասկածելի է։ Իսկ որ իրեն Հայաստանի մասնիկ է զգացել, պարզապես սուտ է (որովհետև ուզում եմ հիշել, թե ինչով է Հայաստանի մասնիկ նրա լինելը դրսևորվել, Հայաստանի համար ինչ է արել՝ այդքան հարուստ ու ազդեցիկ լինելով, և չեմ կարողանում. գոնե Հայաստանին իր աճեցրած խնձորներից մեկ-մեկ ձրի ուղարկեր)։ Բայց ինչ էլ որ եղել է կամ ինչ խոսք էլ որ ասել, բնական է, որ այդ խոսքը պիտի անգլերեն ասեր, չէ՞, իսկ հայերենն ու ռուսերենը պիտի լինեին դրա թարգմանությունը։ Ես փնտրում էի այդ անգլերեն բնագիրը և ահավասի՛կ այսօր «գտա»։

07/08/2014
Թողարկվել է հայացված CherryTree-ի նոր՝ 0.34 տարբերակը
Թողարկվել է հայացված CherryTree նշատետր-խմբագրիչի նոր՝ 0.34 տարբերակը։ Այս տարբերակում գլխավոր նորությունն այն է, որ այժմ արդեն կարող ենք ո՛րևէ ձևաչափի նիշք ներմուծել/ներդնել մեր CherryTree նիշքում։ Ներքոբերյալ նկարում բացատրված է, թե ինչպես կարող ենք դա անել։
Եթե ցանկանում ենք ներդրված նիշքի պատկերակի չափերը փոխել, ապա դա պետք է անել նախընտրանքներում՝ Խմբագրում —> Նախընտրանքներ —> Ձևավորված տեքստ —> Զանազանք —> Ներդրված նիշքի պատկերակի չափերը։
Ծրագրի նոր տարբերակը ներբեռնել հեղինակի կայքից՝ http://www.giuspen.com/cherrytree/#downl։
Ովքեր դեռևս ծանոթ չեն այս խիստ հարմարավետ նշատետր-խմբագրիչին, կարդան նրա մասին այստեղ՝ http://grahavak.blogspot.com/2014/05/cherrytree.html։

26/07/2014
«Նայիրիի» նոր բառարանները
Նայիրի / Nayiri.com
կայքը վերջերս համալրվել է ևս մի քանի հայերեն բառարանով՝ միջին հայերենի
բառարանով, հայոց լեզվի բազմահատոր բարբառային բառարանով՝
հրատարակված 2001-2012 թթ.-ին, «Հայոց բառ ու բան»-ով, հայոց լեզվի
դարձվածաբանական բառարանով, Գ. Ջահուկյանի «Ստուգաբանական բառարանով» և այլն։ «Նայիրին» այժմ արդեն 43 բառարան ունի՝ հայերենի բառարանների ամենահարուստ հավաքածուն։
Այցելե՛ք nayiri.com կամ նրա բառարաններից օգտվեք GoldenDict ծրագրի միջոցով։ Թե ինչպես, կարդացեք մեր բլոգի հետևյալ գրառման մեջ՝
http://grahavak.blogspot.com/2014/03/goldendict_9.html
Այցելե՛ք nayiri.com կամ նրա բառարաններից օգտվեք GoldenDict ծրագրի միջոցով։ Թե ինչպես, կարդացեք մեր բլոգի հետևյալ գրառման մեջ՝
http://grahavak.blogspot.com/2014/03/goldendict_9.html
17/07/2014
Հավելում մեր կայքի բառարանների շարքում
Մեր կայքի բառարանների շարքում ավելացրել ենք Եվրախորհրդի երևանյան
գրասենյակի կայքի անգլերեն-հայերեն բառարանը։ Ովքեր չգիտեին վերջինիս
գոյության մասին, այսուհետ կարող են նաև դրանից օգտվել։ Բավականին հաջող
բառարան է։
Ահա՛ բառարանի հղումը՝
http://www.coe.am/glossary.php?go=glossary
Բառարանը կազմել են՝
Ջ. Ջուֆալակյանը
Ն. Հեքեքյանը
Կ. Անդրեասյանը
Խմբագրել են՝
Ա. Խաչատրյան
Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակ
Ե. Թադևոսյան
ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչություն
Լ. Ամիրջանյան
ՀՀ արտաքին գործերի նախարարություն

07/07/2014
Լինուքս-5. Ծրագրային փաթեթների կառավարում
Նախորդ մասը՝ այստեղ
Ըստ փաթեթային կառավարման (package managing)՝ լինուքսյան տարածված բաշխումները երկուսի են բաժանվում։ Մի մասը գործածում է dpkg (apt գործիքով) կոչվող կառավարումը, մյուսը՝ rpm (yum գործիքով)։ dpkg-ն սկզբնապես Debian բաշխման կառավարումն է եղել, իսկ rpm-ը՝ Red Hat-ի։ Dpkg փաթեթային կառավարումն ունեն Debian-ից ծագած Ուբունտուն, սրանից էլ ծագած բազմաթիվ այլ բաշխումներ, իսկ rpm կառավարումը՝ Red Hat-ից ծագածները՝ Fedora, Arch, OpenSuse և այլն։ Կախված նրանից, թե ինչ փաթեթային կառավարմամբ բաշխում եք գործածում՝ ծրագրերի հետ աշխատանքի հրամանների ձևերը տերմինալում տարբեր կլինեն։ Քանի որ մենք արդեն գրել ենք, որ ներկայացնում ենք հիմնականում Ուբունտու բաշխումը, ապա ծրագրերին առնչվող հրամանները կներկայացնեն apt գործիքով կառավարումը։
Ուրեմն այսպես։

03/07/2014
Ներբեռնեք Ավետիս Ահարոնյանի «Շվեյցարական գյուղը»
Ուրախ ենք տեղեկացնելու, որ Ավետիս Ահարոնյանի «Շվեյցարական գյուղը» ուղեգրություն-նամականու հրատարակության աշխատանքներն ավարտել ենք, և այժմ արդեն կարող եք էլ. գիրքը ներբեռնել։
Ավետիս Ահարոնյան, «Շվեյցարական գյուղը»
epub, mobi
Ավետիս Ահարոնյան, «Շվեյցարական գյուղը»
epub, mobi
Հրատարակությունը կատարված է 1913 թ.
հրատարակության հիման վրա։
Մուտքագրման, սրբագրման, ծանոթագրման
աշխատանքները, ձևավորումն ու էլեկտրոնային
գրքի վերածումը՝ «Գրահավաքի»։
Շապիկին ներկայացված է շվեյցարացի նկարիչ
Albert Anker-ի “Mädchen mit Milchkanne und Korb” («Կաթնամանով
և զամբյուղով աղջիկը») կտավը (1894 թ.)։
Հրատարակության հովանավորն է Բաբկեն
Նանյանը, ում հայտնում ենք մեր խորին
երախտագիտությունը։
Գիրքը
տարածվում է անվճար։
Ավետիս Ահարոնյանի «Շվեյցարական գյուղը»
ուղեգրություն-նամականին նամակների
տեսքով ներկայացնում է 19-րդ դարավերջում
և 20-րդ դարասկզբում Շվեյցարիայի գյուղերում
Ահարոնյանի անցկացրած ժամանակից եղած
տպավորությունները՝ հայկական գյուղի
հետ համեմատական զուգահեռներ տանելու
միջոցով։ Ահարոնյանը, գյուղում ծնված-մեծացած
լինելով, քաջատեղյակ էր հայկական գյուղերում
տիրող իրավիճակին, և շվեյցարական գյուղի
ուսումնասիրությունը նրա համար ինքնանպատակ
չէր։ Ամբողջ նամականին շվեյցարական
գյուղի բնակիչների հոգեբանությունը,
կենցաղը, սովորույթներն ու ավանդույթները,
ինչպես նաև Շվեյցարիայի քաղաքական ու
վարչական կազմակերպությունը նկարագրելու
կողքին համեմատության կարգով ներկայացնում
է հայկականը՝ հիմնականում տխուր
հետևություններով։ Թեև գիրքը ներկայացնում
է 20-րդ դարասկզբի իրավիճակը, սակայն որոշ
երևույթներ նույնն են մնում նաև այսօր։
16/06/2014
Արևի ծագումը տեսնել
Մոլորվում են անծանոթ կիրճերում ու սառչում կամ հոսող ձյան հետ տարվում են անդունդները, կամ սխալ անզգույշ քայլով վայր են գլորվում ահագին բարձրություններից ու ջարդուփշուր լինում ձորերի մեջ։ Այնուամենայնիվ, բնության գեղեցկություններին, Ալպերի օդին սիրահար ճանապարհորդները չեն քաշվում ամեն տարի նույն վտանգավոր արահետները մագլցել և նորերը փնտրել, միշտ դեպի վեր, միշտ դերի վե՜ր։ Ինչ ուզում ես ասա, սի՛րելիս, բայց, ըստ իս, մի տրագիկական մեծություն, վեհություն կա դեպի լուսավոր բարձունքները, դեպի անհունը դիմող այս ըմբոստ հոգիների գեղեցիկ խենթության մեջ։ Քեզ չե՞ն գրավում բոցի շուրջը սավառնող և այրվող թիթեռները։ Նույն բանն է։
Անցյալ տարի ցանկությունս այնպես մեծ էր սրանց պես լեռնակատարների վրա շրջել, անծանոթ հովիտներում թափառել, մոտիկից տեսնել վտանգը, ճաշակել գեղեցիկ խենթության պատճառած քաղցր սարսափը, դողալ, բայց նայել մութ անդունդներին, լսել խորխորատների մեջ փշրվող ջրվեժների հառաչանքը, տեսնել այն զարմանալի ծառերը, որոնք, ասես երկրից խռոված, սիրում են անմատչելի բարձունքները, որտեղից նրանք ամառ թե ձմեռ փսփսում են աստղերի հետ, տնքում ու գանգատվում փոթորիկների տակ։ Այնպես էի ուզում գեթ մի անգամ արծիվների շնչած օդը շնչել, նրանց պես երկնքին մոտ զգալ ինձ, որ, չնայելով իմ բոլոր անկարողության, լեռնային ճանապարհորդություն կատարելու իմ խղճուկ անզորության, հանձն առա ուսանող ընկերներիս հրավերը մի լեռնակատար բարձրանալ, այն էլ ձմեռ ժամանակ։
Հունվարի տոներն էին։ Իմ ընկերներն էին մի գրիզոնցի երիտասարդ, մի գերմանացի՝ Հանովրից, և էլի մի ուրիշ ուսանող՝ դարձյալ Գերմանիայից։ Լոզանից ճանապարհ ընկանք երկաթուղով առավոտյան ժամի 4-ին։ Գնացքը լիքն էր նույն զբոսանքի գնացող ջահիլ աղջիկներով ու երիտասարդներով, օտարականներ ու տեղացիներ, պայուսակները թիկունքներին, լավ կապած, ոտներին լեռնային հաստ կոշիկներ, իսկ ձեռներին մի-մի հաստ, երկար գավազան։ Աղմուկ, ճիչ, ուրախություն, սրախոսություններ։ Լուսաբացից առաջ հասանք լեռան ստորոտը, և սկսվեց վերելքը։ Մեզանից առաջ քանի մի ուղեկիցներով հանդարտ բարձրանում էր մեր փիլիսոփայության երիտասարդ պրոֆեսսոր Միյյու, որ Ալպերի ջերմ սիրահար է և ամբողջ ամառ թափառում է լեռներում։
11/06/2014
Խրիմյան Հայրիկը՝ «կլորակ գնդակ», կամ նմուշներ Խրիմյան Հայրիկի համով-հոտով խոսքից
Այն բանից հետո, որ Խրիմյան Հայրիկի կաթողիկոսական ընտրությունը հաստատվեց Ռուսաց կայսեր կողմից, Էջմիածնից պատվիրակություն գնաց Երուսաղեմ՝ նրան բերելու Էջմիածին։ 1893 թվականն էր։ Ճանապարհին այցելում էին այս կամ այն երկրի հայկական համայնք, ուր մեծ ընդունելություն էին կազմակերպում տեղի հայերը։ Այս ամբողջ ճամփորդությունը մանրամասնորեն ներկայացնում է Մեսրովբ վրդ. Տեր-Մովսիսյանցը «Ուղեւորութիւն Տ. Տ. Մկրտիչ Վեհ. Կաթուղիկոսի Ամենայն Հայոց Երուսաղէմից Էջմիածին» ուղեգրության մեջ՝ հրատարակված 1894 թ.-ին Էջմիածնում։ Ներկայացնում ենք Խրիմյան Հայրիկի արտասանած խոսքերից հատվածներ, որ քաղել ենք այդ գրքից։ Այնքան պարզ ու անպաճույճ, հումորով լեցուն խոսք ունի Խրիմյանը, որ չկամեցանք այն մենակ վայելել և մի քիչ էլ նրանից բաժին ենք հանում մեր ընթերցողներին։
07/06/2014
Ծանոթագրություններով և բազմագլուխ գրքի պատրաստման հնարքներ տեքստային խմբագրիչում
Եթե գրում կամ թարգմանում եք գիրք կամ աշխատություն, որն ունի մեկից ավել գլուխներ, բազմաթիվ ծանոթագրություններ ու գործածում է փաստաթղթի ներսում եղած հղումներ, այնուհետև ուզում եք այդ գիրքը ճիշտ ձևավորմամբ և ցանկային հղումներով pdf-ի վերածել, ապա այս մի քանի հուշումը Ձեզ համար է։
Սկսենք ծանոթագրություններից։ Ծանոթագրություն դնել, կարծում ենք, բոլորն էլ գիտեն։ Բայց ենթադրենք՝ ուզում եք, որ յուրաքանչյուր գլխի (կամ բաժնի) ծանոթագրությունները սկսվեն 1-ից և ոչ թե շարունակվեն նախորդ գլխից։ Սա տարբեր կերպ է կատարվում MS Word-ում և LibreOffice-ի Writer-ում։

03/06/2014
Լինուքս-4. Տերմինալ. նախագիտելիք
Նախորդ մասը՝ այստեղ։
Տերմինալը Լինուքսում մի գործիք է, որով հրամաններ են տրվում այս կամ այն գործողության կատարման համար։ Իսկական տերմինալը ժամանակին գործածվող առանձին մի սարք էր՝ դարձյալ հրամանների իրականացման համար, որն այսօր չի գործածվում։ Այդ իսկ պատճառով լինուքսյան տերմինալը երբեմն կոչում են terminal emulator/simulator, այսինքն՝ տերմինալին նմանակող։ Քանի որ տերմինալը բացվում է պատուհանիկի տեսքով, այն կարող ենք նաև հրամանապատուհան կոչել՝ ելնելով նրա՝ մեզ համար տեսանելի արտաքին տեսքից։ Սովորաբար տերմինալը գտնվում է ծրագրացանկերի Accessories բաժնում։ Այն կարելի է կանչել, այսինքն՝ բացել, ctrl alt T ստեղնային համադրությամբ։

Ինչ կարելի է անել pdf-ի հետ Լինուքսում և ինչպես
(Հոդվածը թարմացվել է 2016 թ. մայիսի 25-ին)։
Թեև Adobe Acrobat ծրագիրը Լինուքսում գործածել չենք կարող, սակայն կարող ենք pdf-ի հետ բազմաթիվ գործողություններ կատարել մի շարք ծրագրերի կամ ծրագրային գործիքների միջոցով։ Դրանցից կառանձնացնենք հետևյալները՝ cups-pdf, okular, pdftk, ghostscript, poppler-utils, qpdf, imagemagick, pdfmod, pdfshuffler, pdfsam, xournal։
Բացատրենք, թե սրանցից որն ինչի համար է հարմար գործածել։
Սկսենք ամենաանհրաժեշտից՝ ընթերցիչից*։ Թեև pdf-ի մի քանի ընթերցիչ կա Լինուքսի համար, սակայն ամենաշատ հարմարություններ ունեցողը Okular-ն է, որը ոչ միայն pdf է ընթերցում, այլև djvu, epub, fb2 և այլն։ Բացի դրանից, Okular-ում կարելի է գունանշումներ անել և նշումներ կցել, ոչ միայն pdf-ների ներսում, այլև այն բոլոր ձևաչափերով նիշքերի, որոնք ընթերցում է Օkular-ը։ Սակայն սրա վերաբերյալ պետք է գիտենալ հետևյալը։ Գունանշումներն ու կցվող նշումները տեսանելի են միայն Օկուլարում և, եթե Ձեր համակարգչում տեղակայված է poppler-utils-ի 0.20 տարբերակից ավելի ցածր տարբերակ, ապա Դուք չեք կարող այդ նշումները, Save as հրամանի միջոցով պահպանելով pdf ձևաչափում, փոխանցել մի ուրիշին։ Դուք կարող եք դրանք պահպանել, եթե գործածեք Օկուլարի ներսում եղած Export as document archive հրամանը, որը ստեղծում է .okular ընդլայնմամբ նիշք։ Եվ այս դեպքում Ձեր նշումներով նիշքը կարող եք փոխանցել նրան, ով նույնպես ունի Okular ծրագիրը։ Պետք է գիտենալ նաև, որ, եթե փոխեք նշումներով pdf նիշքի անունը (բայց ո՛չ .okular ընդլայնմամբ նիշքի), նշումները կկորցնեք։

* Թարմացում։ 2015 թ. սեպտեմբերից FoxitReader ծրագիրը նաև Լինուքսի համար է թողարկվում։ Սա բազմաթիվ հնարավորություններով ծրագիր է (մատիտով և մուտքագրմամբ նշումների, էջանիշների հավելում ևն)։ Բացի դրանից, այս ծրագրի ուինդոուսյան տարբերակը ևս կարելի է աշխատեցնել Wine-ով։
02/06/2014
Կոչական ու շեշտ կամ այն մասին, որ մեզնից խորամանկորեն թաքցնում են, որ բոլորս էլ մի քիչ «լոռեցի» ենք ;)
(Հոդվածը թարմացվել է 2016 թ. մարտի 23-ին. վերջում ավելացրել ենք ևս մեկ օրինակ)։
Դպրոցից սկսած՝ մեզ սովորեցնում են, որ հայերենում շեշտակիր է բառի վերջին վանկը։ Նշվում է նաև մի քանի բառային բացառություն, ինչպես՝ գոնե, միգուցե և էլի մի քանի բառ։ Սա ճիշտ է, բայց մի վերապահությամբ։ Հայերենում կոչականները պարտադիր չէ, որ վերջին վանկի վրա շեշտ առնեն. շատ հաճախ նրանց առաջին վանկն է շեշտվում, և սա շատ հնուց՝ միջնադարից եկած առոգանական առանձնահատկություն է։ Վերջին հարյուրամյակի հրատարակություններում մենք կոչականների վերջնավանկ շեշտադրության ենք միշտ հանդիպում, բայց սա իրականում երբեմն արհեստական շեշտադրություն է։ Այսպես չէ հին հրատարակություններում և միջնադարյան ձեռագրերում։ Հին հրատարակություններում և միջնադարյան ձեռագրերում շատ հաճախ կարելի է հանդիպել կոչականի սկզբնավանկ շեշտադրության։ Այս տարբերության պատճառն այն չէ, որ հայերենում կոչականի շեշտադրությունը մեծապես փոխվել է վերջին հարյուրամյակում։ Պատճառն արհեստական կանոնապահությունն է։ Իրականում հայերենում իրո՛ք կոչականը հաճախ սկզբնավանկ շեշտադրություն ունի, ինչպես միջնադարում և նախախորհրդային շրջանում։ Որպեսզի համոզվեք, որ սա ճիշտ է, մոռացեք հայերենում շեշտակրության օրենքի մասին և փորձեք ուշադիր լսել, թե հայերն ինչ շեշտադրությամբ են բնական խոսքում կոչականը գործածում, հենց Դուք ինքնե՛րդ ինչպիսի շեշտադրություն եք գործածում մարդկանց կանչելիս։ Կնկատեք, որ շատ հաճախ, իրոք, առաջին վանկն եք շեշտում։ Դիտարկեք այս օրինակները.

Պիտակներ՝
առոգանություն,
Լեզվական,
կետադրություն,
կոչական,
հայերեն,
հրատարակություն,
շեշտ
Subscribe to:
Posts (Atom)

-%D5%8F%D5%AB%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D6%80%2B%D5%86%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%AB-cropped-2.png)