Այս բառարանային ծրագիրն ունի համակարգչային երեք օպերացիոն համակարգերի, ինչպես նաև Անդրոիդի համար տարբերակներ։ Ձրի է և, որ ամենակարևորն է, կարող է ներընդունել այլ էլեկտրոնային բառարանների ձևաչափերով պատրաստված բառարաններ (Babylon .BGL, StarDict .ifo/.dict./.idx/.syn, Dictd .index/.dict(.dz), ABBYY Lingvo .dsl)։ Օրինակ՝ եթե գործածում եք Աբբիի Լինգվոյի բառարանները կամ ծանոթ եք դրանց, ապա կարող եք դրանք գործածել Գոլդենդիկտում, այլ բազմաթիվ բառարաններով, ինչպես նաև հանրագիտարաններով հանդերձ։ Բացի դրանից, Գոլդենդիկտը հնարավորություն է տալիս միանալու առցանց բառարանների, օրինակ՝ ՆԱՅԻՐԻ-ի հայերեն բառարաններին, Վիքիպեդիային և այլն։
Հայերեն բառարաններից stardict-ի ձևաչափով անգլերեն-հայերեն ArmDicto բառարանը կարելի է ներբեռնել այստեղից։ Հայ-ռուսերեն բառարանը կարելի է ներբեռնել այստեղից։ Եվս մի քանի հայերեն բառարան կարող եք ներբեռնել այստեղից։ Շնորհակալություն բառարանները ստեղծողներին։
Գոլդենդիկտի համար բառարաններ կարելի է ձեռք բերել բազմաթիվ կայքերից։ Ահա՛ մի քանի աղբյուր.
Բառարաններ Գոլդենդիկտի համար - 1
Բառարաններ Գոլդենդիկտի համար - 2
Բառարաններ Գոլդենդիկտի համար - 3
Բառարաններ Գոլդենդիկտի համար - 4 (այստեղից ներբեռնելու համար պետք է կայքում գրանցված լինել)
Բառարաններ Գոլդենդիկտի համար - 1
Բառարաններ Գոլդենդիկտի համար - 2
Բառարաններ Գոլդենդիկտի համար - 3
Բառարաններ Գոլդենդիկտի համար - 4 (այստեղից ներբեռնելու համար պետք է կայքում գրանցված լինել)
(Ուինդոուսի համար հայացված տարբերակը ներբեռնել այստեղից)
Առաջին հղմամբ գնալու դեպքում կարելի է ներբեռնել նաև ծրագրի դյուրակիր (portable) տարբերակը՝ ֆլեշ կրիչի մեջ գործածելու համար։ Իսկ ինչ վերաբերում է լինուքսյան տարբերակին, ապա այն նախընտրելի է տեղակայել ձեր գործածած բաշխման մեջ եղած ծրագրապահեստարանից։
Շարունակեք ընթերցումը հետևյալ հղմամբ՝