Սբ Գրիգոր
Նարեկացու մասին միջնադարից ի վեր
ժողովուրդը ստեղծել է ավանդազրույցներ։
Սրանց մի փունջ՝ հավաքված ձեռագրային և
տպագիր աղբյուրներից, լույս է տեսել 1969
թ.-ին Արամ Ղանալանյանի կազմած «Ավանդապատում»
ժողովածուում։ Վերջինում տեղ գտած այս
զրույցները, բացի Ե, Ի և ԻԲ համարներից,
կամ գրաբարով են, կամ բարբառալեզու, այդ
իսկ պատճառով այս գրքույկում ներկայացնում
ենք դրանց արևելահայերեն թարգմանություններն
ու փոխադրությունները՝ կատարված մեր
կողմից։ Զրույցներին տրված վերնագրերը
ևս մերն են՝ զրույցները հեշտությամբ
տարբերակելու և գտնելու համար։ Յուրաքանչյուր
զրույցի վերջում նշել ենք դրա՝ Ա.
Ղանալանյանի ժողովածուում տեղ գտած
բնագրի սկզբնաղբյուրը։
Թարգմանական, սրբագրական և էլեկտրոնային
հրատարակության պատրաստման բոլոր
աշխատանքները՝ ԳՐԱՀԱՎԱՔԻ։
Շապիկին՝
Հարություն Աճեմյան (Արիել) (1904-1965),
«Տիրամայր Նարեկի»։ Նկարի աղբյուրը՝
www.agemianpaintings.com
Շապիկի համար ընտրել ենք այս նկարը, քանի որ այն ստեղծված է այն ավանդության հիման վրա, որը պատմում է, թե Մանուկը գրկին Տիրամայրը երևացել է Գրիգոր Նարեկացուն։ Տե՛ս գրքի ԻԳ ավանդազրույցը՝ «Աստվածածնի երևումը Նարեկացուն»։
©
ԳՐԱՀԱՎԱՔ 2014
Գիրքը տարածվում է անվճար։
Ներբեռնեք էլեկտրոնային գիրքը համապատասխան հղումներով։
Ավանդազրույցներ Գրիգոր Նարեկացու մասին
Էլ. գրքում թերություններ գտնելու դեպքում շնորհակալ կլինենք տեղեկացման համար։