Ովքեր դեռ չգիտեն այս ծրագրի մասին, կարդան մեր առաջին գրառումը դրա մասին։
Այս տարբերակում կատարվել են հետևյալ փոփոխությունները։
Այժմ արդեն կարող ենք գործիքավահանակում կատարել փոփոխություններ՝ հավելելով կամ պակասեցնելով, ինչպես նաև վերադասավորելով նրանում առկա պատկերակները։ Սա կատարելու համար գնալ ընտրացուցակի «Նախընտրանքներ» բաժինը։
Գործիքավահանակի բացվող պատուհանում քաշել-գցելու (drag and drop) միջոցով տեղափոխել հրամանները, իսկ վերին աջ անկյունի + և - նշանների միջոցով ավելացնել կամ պակասեցնել դրանք։
Եվս մեկ փոփոխություն է այն, որ այժմ արդեն ներդրվող նիշքերը կարելի է հենց CherryTree-ում բացել՝ սեղմելով ներդրված նիշքի պատկերակի վրա։ Միայն թե այդ դեպքում, երբ CherryTree-ն փակելու լինեք Ձեզ կզգուշացվի, որ նախ փակեք արտաքին ծրագրերը (այսինքն՝ այն ծրագիրը կամ ծրագրերը, որոնք գործածվել են ներդրված նիշքի բացման համար)։
Այժմ այլագրային վանդակներն ինքնաշխատ կերպով ընդարձակվում են։
Նախընտրանքների «Հղումներ» բաժնում կգտնեք նաև «Նիշքերի և պանակների համար գործածել հարաբերական ուղիներ» նոր հրամանը։ Սա այն նիշքերի (կամ պանակների) ուղիների համար է, որոնց համար հղում եք դնում CherryTree փաստաթղթում՝ արագորեն դրանք բացելու համար։ «Հարաբերական ուղին» ցույց է տալիս տվյալ նիշքի տեղադրման վայրի ոչ թե ամբողջական, այլ կրճատ ուղին։ Օրինակ՝ եթե նիշքը գտնվում է Downloads պանակում, ապա հարաբերական ուղին կլինի հենց Downloads-ը, իսկ բացարձակ (կամ ամբողջական) ուղին կլիներ, ասենք, c/user/Downloads-ը Ուինդոուսում կամ home/user/Downloads-ը Լինուքսում։
Ծրագիրը ներբեռնեք հեղինակի կայքից՝ www.giuspen.com/cherrytree/#downl
Բարի վայելո՛ւմ։