Ավետիս Ահարոնյան, «Շվեյցարական գյուղը»
epub, mobi
Հրատարակությունը կատարված է 1913 թ.
հրատարակության հիման վրա։
Մուտքագրման, սրբագրման, ծանոթագրման
աշխատանքները, ձևավորումն ու էլեկտրոնային
գրքի վերածումը՝ «Գրահավաքի»։
Շապիկին ներկայացված է շվեյցարացի նկարիչ
Albert Anker-ի “Mädchen mit Milchkanne und Korb” («Կաթնամանով
և զամբյուղով աղջիկը») կտավը (1894 թ.)։
Հրատարակության հովանավորն է Բաբկեն
Նանյանը, ում հայտնում ենք մեր խորին
երախտագիտությունը։
Գիրքը
տարածվում է անվճար։
Ավետիս Ահարոնյանի «Շվեյցարական գյուղը»
ուղեգրություն-նամականին նամակների
տեսքով ներկայացնում է 19-րդ դարավերջում
և 20-րդ դարասկզբում Շվեյցարիայի գյուղերում
Ահարոնյանի անցկացրած ժամանակից եղած
տպավորությունները՝ հայկական գյուղի
հետ համեմատական զուգահեռներ տանելու
միջոցով։ Ահարոնյանը, գյուղում ծնված-մեծացած
լինելով, քաջատեղյակ էր հայկական գյուղերում
տիրող իրավիճակին, և շվեյցարական գյուղի
ուսումնասիրությունը նրա համար ինքնանպատակ
չէր։ Ամբողջ նամականին շվեյցարական
գյուղի բնակիչների հոգեբանությունը,
կենցաղը, սովորույթներն ու ավանդույթները,
ինչպես նաև Շվեյցարիայի քաղաքական ու
վարչական կազմակերպությունը նկարագրելու
կողքին համեմատության կարգով ներկայացնում
է հայկականը՝ հիմնականում տխուր
հետևություններով։ Թեև գիրքը ներկայացնում
է 20-րդ դարասկզբի իրավիճակը, սակայն որոշ
երևույթներ նույնն են մնում նաև այսօր։