Շատերին կարող է հետաքրքրել, թե ինչ
տարբերություն ունեն համակարգչի համակարգում տեղակայված «արևմտյան» և
«արևելյան» կոչվող հայերեն ստեղնաշարները, և թե Դուք ո՛րը պիտի ընտրեք սրանցից։
Սրանք
հնչյունային դասավորությամբ ստեղնաշարներ են և տառերի դասավորությամբ
տարբերվում են միմյանցից։ Ուստի, եթե Դուք արևելահայ եք, ընտրեք արևելյանը,
եթե արևմտահայ՝ արևմտյանը։ Սրանց միջև տարբերությունն այն է, որ
արևելյանում տառերի դասավորությունը համապատասխանում է արևելահայերենի
հնչյունական համակարգին, արևմտյանում՝ արևմտահայերենի։ Օրինակ՝ եթե
արևելահայ եք և պիտի «դ» տառը մուտքագրեք, ապա, քանի որ այն արևելահայերենում
հնչում է ինչպես անգլերեն d տառը, այն կգտնեք անգլերեն d-ի դիրքում։ Բայց այսպես չի լինի արևմտահայերենի համար ստեղծված ստեղնաշարում, քանի որ արևմտահայերենում հայերեն «դ» տառը ոչ թե d է հնչում, այլ շնչեղ t, ուստի արևմտահայը հայերեն «դ» գրելու համար պիտի սեղմի ոչ թե d-ի ստեղնի վրա, այլ t-ի։ Արևմտահայի համար սա է հարմար։ Այս ստեղնաշարում հայերեն «բ»-ն կգտնեք անգլ. p-ի դիրքում, որովհետև արևմտահայերենում «բ»-ն «փ» է հնչում։ Եվ այսպես շարունակ։
Համեմատեք երկու հնչյունային ստեղնաշարները և կտեսնեք տարբերությունները։ Պատկերները վերցված են http://en.wikipedia.org/wiki/Armenian_alphabet-ից։
Արևմտահայերենի հնչյունային ստեղնաշար
Արևելահայերենի հնչյունային ստեղնաշար