07/03/2014

GoldenDict. իսկապես ոսկյա բառարան





Այս բառարանային ծրագիրն ունի համակարգչային երեք օպերացիոն համակարգերի, ինչպես նաև անդրոիդի համար տարբերակներ։ Ձրի է և, որ ամենակարևորն է, կարող է ներընդունել այլ էլեկտրոնային բառարանների ձևաչափերով պատրաստված բառարաններ (Babylon .BGL, StarDict .ifo/.dict./.idx/.syn, Dictd .index/.dict(.dz) , ABBYY Lingvo .dsl)։ Օրինակ՝ եթե գործածում եք Աբբիի Լինգվոյի բառարանները կամ ծանոթ եք դրանց, ապա կարող եք դրանք գործածել Գոլդենդիկտում, այլ բազմաթիվ բառարաններով, ինչպես նաև հանրագիտարաններով հանդերձ։ Բացի դրանից, Գոլդենդիկտը հնարավորություն է տալիս միանալու առցանց բառարանների, օրինակ՝ ՆԱՅԻՐԻ-ի հայերեն բառարաններին, Վիկիպեդիային և այլն։

Հայերեն բառարաններից stardict-ի ձևաչափով հայ-ռուսերեն բառարանը կարելի է ներբեռնել այստեղից։ Շնորհակալություն այն ստեղծողին։ Բառարանը, իհարկե, թերի է, քանի որ խորհրդային շրջանում (1984 թ.) հրատարակված բառարանի թվայնացված տարբերակն է։

Գոլդենդիկտի համար բառարաններ կարելի է ձեռք բերել, օրինակ, այստեղից՝


նաև այստեղից՝


և՝


Գոլդենդիկտ ծրագրի համար ստարդիկտի ձևաչափով բառարաններ պատրաստելու համար մենք հովանավորներ ենք փնտրում։ Ում հետաքրքրեց սա, թող արձագանքի։ Մասնավորապես, շատ մեծ ցանկություն ունենք պատրաստելու ռուս-հայերեն բառարան, բայց ոչ թե կրկնելով Ղարիբյանի արդեն հնացած ու թերի բառարանը, այլ դրա բառամթերքին ավելացնելով պոլիտեխնիկական բառարանի, ինչպես նաև այլ բառարանների և հատկապես հետագայում ստեղծված բազմաթիվ բառեր։ Մենք սկսեցինք աշխատել այսպիսի նոր և համեմատաբար ավելի լիարժեք բառարանի վրա, փորձի և փորձարկման համար պատրաստեցինք առաջին 315 բառահոդվածները, սակայն գործը, ծավալուն, աշխատատար ու ժամանակատար լինելու պատճառով, անկարելի է կատարել «կողքից» և առանց լրացուցիչ աշխատողների և հովանավորության։

Այստեղ դնում ենք մեր պատրաստած փորձնական բառարանից սկրինշոտներ, որպեսզի ավելի լավ պատկերացնեք, թե ինչպիսի բառարանի մասին է խոսքը։





Առաջին հղմամբ գնալու դեպքում կարելի է ներբեռնել նաև ծրագրի դյուրակիր (portable) տարբերակը՝ ֆլեշ կրիչի մեջ գործածելու համար։ Իսկ ինչ վերաբերում է լինուքսյան տարբերակին, ապա այն նախընտրելի է տեղակայել ձեր գործածած բախշման մեջ եղած ծրագրապահեստարանից։

Շարունակեք ընթերցումը հետևյալ հղմամբ՝



1 comment:

  1. Հրաշալի է, շատ սիրեցի այս ծրագիրը, շնորհակալ եմ ։)

    ReplyDelete

Եթե ասելիք ունեք, գրեք այստեղ։