Վենետիկյան մխիթարյան այս հորն իրավամբ կարելի է համարել հանրագիտարանային գիտելիքների տեր անձնավորություն։ Նա ոչ միայն հայագետ էր, այլև մաթեմատիկոս, ֆիզիկոս, քիմիկոս, գյուղատնտես, արվեստաբան։ Նա գրել է դասագրքեր քիմիայի, ֆիզիկայի, մեխանիկայի, թվաբանության, պտղաբուծության, մեղվագործության համար, ինչպես նաև ընդարձակ ֆրանսերեն-հայերեն արվեստագիտական բառարան։ Նրա դասագրքերն ու բառարանն արդի ընթերցողի համար հատկապես կարևոր են հայերեն գիտական եզրույթների առատությամբ. հնարավոր է, որ այսօր ևս, հարկ եղած դեպքում, դրանցից կարողանան օգտվել համապատասխան մասնագետները։
Այս ցուցակը, հնարավոր է, արդեն հին լինի։ Վերջին տարբերակն ԱՅՍՏԵՂ է։
Քաջունի Մանուէլ, Հ.
◈ Հնախօսութիւն Հայաստանի, ի պէտս դպրոցաց, Վենետիկ, 1855. կամ այստեղ
◈ Աշխարհագրութիւն հին եւ նոր Հայաստանեայց, դպրատանց տղայոց համար, Վենետիկ, 1857. կամ այստեղ, կամ այստեղ, կամ այստեղ
◈ Համարողութիւն. երկու գիրք բաժնած, համառօտ եւ ընդարձակ. նորատիք եւ չափահաս տղայոց համար, Վենետիկ, 1859
◈ Բնաբանութիւն տեսական եւ փորձառական, հտ. Ա-Բ, Վենետիկ, 1871. կամ այստեղ
◈ Բնաբանութիւն տեսական եւ փորձառական, հտ. Բ, Վենետիկ, 1871
◈ Մեքենականութիւն տեսական եւ գործական, Վենետիկ, 1872. կամ այստեղ, կամ այստեղ
◈ Բառգիրք արուեստից եւ գիտութեանց եւ գեղեցիկ դպրութեանց, հտ. Ա-Բ, Վենետիկ, 1891
◈ Բառգիրք արուեստից եւ գիտութեանց եւ գեղեցիկ դպրութեանց, հտ. Ա, A-L, Վենետիկ, 1891 (ֆրանս.-հայերէն բառարան)
◈ Մեղուաբուծութիւն, Վենետիկ, 1895
◈ Պարտիզպանութիւն, Վենետիկ, 1899
◈ Պտղաբանութիւն, Վենետիկ, 1899
◈ Արուեստաբանութիւն կամ շտեմարան գիտելեաց, Վենետիկ, 1909