11/8/21

Հայերենի հատուկ գրանշաններով տառատեսակներ

 Arian-liga Grqi և Arian-liga AMU (հեղինակ՝ Ռուբեն Թարումյան, ազատ տարածվող) տառատեսակները հարմար են գրաբարյան այնպիսի տեքստերի մուտքագրման համար, որոնցում ուզում ենք պահպանել հին տպագիր գրքերում կամ ձեռագրերում տարածված ներքոբերյալ համառոտագրություն-գրանշանները (պատվի նշան, երեք կցագրեր և մեկ գաղափարագիր)։ 









Ինչպես գործածել այլագրերը

(Linux) Ctrl Shift U և այլագիր

(Windows) այլագիր և Alt X 

(Macintosh) Option և այլագիր

ԿԱՐԵՎՈՐ։ Ստեղնաշարի դասավորվածքը պիտի լինի անգլերենինը։


Ինչպես մուտքագրել պատիվով և վերոնշյալ մյուս գրանշաններով տեքստեր


Այդպիսի մի տեքստի նմուշ բերված է ստորև՝ երկու օրինակով (երկու տառատեսակներով)։ Որպեսզի ամեն անգամ այլագրեր չմուտքագրենք, հեշտությամբ կարելի է այսպիսի տեքստեր մուտքագրել հետևյալ եղանակով։
Քայլ Ա։ Տեքստը մուտքագրում ենք համառոտագրություններում պատվանշանի փոխարեն դնելով հեշտ մուտքագրվող, բայց տեքստում չկիրառվող որևէ նշան, օրինակ՝ աստղանիշ կամ գծիկ (եթե չենք ստեղծել հատուկ ստեղնաշար՝ ներառելով պատվի նշանը)։ Օրինակ՝ տ*ն, վս*, ա*ծ, ս*բ, իմաստութի*, իմաստութե*, իմաստութբ* և այլն։ Հատուկ գրանշաններով գրվող բառերը մուտքագրում ենք ամբողջությամբ և դրանց կողքին դարձյալ դնում աստղանիշ, որ պարզ լինի, որ դրանք էլ հետո պիտի փոխարինվեն համապատասխան նշաններով (աշխարհ*, աշխարհ*ի, յաշխարհ*է, զաշխարհ*ս, ըստ*, այսինքն*, ևն*
Քայլ Բ 1։ Խմբագրիչի որոնման-փոխարինման գործիքով նախ փոխարինում ենք հատուկ գրանշաններով բառերը։ 










Քայլ Բ 2։ Այնուհետև փոխարինում ենք մնացած բոլոր աստղանիշերը։



Վե՛րջ։ Մեր տեքստը կունենա այնպիսի տեսք, ինչպիսին ներքոբերյալ օրինակինն է։

Arian-liga Grqi - միջտողային տարածք՝ 1,15














Arian-liga AMU - միջտողային տարածք՝ 1,15














Այս տառատեսակները կարող եք վերցնել յունիկոդային հայերեն տառատեսակների մեր վերջին հավաքածուի համապատասխան պանակից (ArmFontswithAdditionalCharacters)։

Հայերեն ձեռագրերում և հին տպագիր մատյաններում գործածված համառոտագրական մի ուրիշ նշան է երկորյակը։ Այն դրվում էր կրճատված բառի կողքին կամ կրճատված տառերի վերևում, օրինակ՝ թգ˝ւր, Յոհ˝ առաք˝։ Այս նշանը կարելի է դնել կամ պատճենման-փակցման միջոցով (այն ընտրելով նշանների աղյուսակներից), կամ յունիկոդային 30B այլագրով։ 


Մե՜ծ շնորհակալություն Ռուբեն Թարումյանին մեր խնդրանքը չմերժելու և տառատեսակների հավելյալ նշանները սարքելու, ինչպես նաև այս երկու տառատեսակները հայ հանրությանն ազատորեն տրամադրելու համար։