Pages

3/21/22

Թյուրքական ծագման բառեր հայերենում

Թարմացվել է 2023 թ. մարտի 30-ին։


Թյուրքական ծագման (թուրքերեն, ադրբեջաներեն, թաթարերեն) բառեր,

որ այսօր գործածական են հայոց լեզվի տարբեր շերտերում (գրական և խոսակցական հայերեն, բարբառներ)


Ներկայացված են այսօր հայերենում այդ բառերին տրվող նշանակությունները, որոնք երբեմն կարող են տարբերվել հենց թյուրքական լեզուներում (կամ հայերենում դրանց ունեցած նախկին) նշանակություններից։

Ցանկը հեռու է ամբողջական լինելուց և դեռևս լրացվելու է նոր միավորներով, և դեռևս կատարվելու են ճշգրտումներ, եթե նկատենք, որ իբրև թյուրքական ներկայացվող բառն իրականում պարսկական կամ արաբական ծագում ունի։ Այդ դեպքում այն տեղափոխելու ենք մեր կազմած մյուս ցանկը, որի հղումը տրված է ներքևում։ 

Հայերենի այսօր կենդանի որոշ բարբառներում կամ բարբառախոսների ավագ սերնդի շրջանում գործածվում են թյուրքական ծագման նաև այնպիսի բառեր, որ այս ցանկում չկան, սակայն դրանք, կարծում ենք, հասկանալի չեն այդ բարբառներով չխոսող հայաստանցիների մեծամասնությանը, ուստի այս ցանկում չեն ներառվելու։

Տեսեք նաև մեր մյուս ցանկը, որ ներկայացնում է հիմնականում նոր պարսկերենից ու արաբերենից փոխառություններ, որոնց մի զգալի մաս հայերենին անցել է դարձյալ թյուրքական լեզուների միջոցով։


Սննդին վերաբերող բառերը ներկայացված են հիմնական ցանկի ներքևում՝ առանձին։ 


ադաշ — անվանակից

ազապբաշի — հարսանիքի ամուրի մասնակիցների գլխավորը․ «ազապ»-ն արաբերեն է, «բաշ»-ը՝ թուրքերեն (= գլխավոր, պետ)

ալ — մուգ կարմիր

ալաբուլա — խայտաբղետ, տարօրինակ

ալան-թալան — կողոպուտ

ալաֆռանգի — տարօրինակ, ոչ սովորական («ֆրանսիացու ձևով»)

ալիշ-վերիշ (անել) — առուծախ (անել)

ալուչա (սալորի տեսակ)

ախր — բայց, չէ՞ որ

աղա

աղլ — փարախ (ոչխարի)

ամլիկ — գառնուկ (կապ չունի հայ․ «ամ»՝ տարի, բառի հետ)

անջախ — հազիվ

աշուղ — գուսան։ Թեև ծագումով արաբերեն է, սակայն «երգիչ» իմաստը ստացել է թուրքերենում (արբ․ նշանակում է «սիրահար»)։

արանք — մեջտեղ, միջակայք (թրք․ «արալըք»-ից)

արխալուղ — մինչև ծնկները հասնող հագուստ

արխային — հանգիստ, վստահ

ափալ-թափալ — հապճեպ, արագ-արագ

բալա — զավակ, երեխա

բալքի — գուցե

բայղուշ — 1․ բու, 2․ չարագուշակ

բաշարել — գլուխ հանել, կարողանալ անել (թրք․ «բաշարմաք»-ից = հաջողել)

բաշիքյարթմա, բեշիքյարթմա — օրորոցախազ, օրորոցի մանուկներին նշանելը (թրք․ «բեշիք քերթմեսի»)

բաջանաղ — քենեկալ

բարիշել — հաշտվել (թրք․ «բարըշմաք»-ից)

բարութ — վառոդ։ «Վառոդ»-ը նույնպես «բարութ»-ից է ծագել։ Հայ․ «վառ» արմատի հետ կապ չունի։

բեբաշար — չբաշարող․ տես բաշարել

բեզարել — հոգնել, ձանձրանալ (թրք․ «բեզմեք»-ից)

բեղ — ընչացք

բեշ — հինգ․ տես դորթուբեշ

բեջարել — հաջողեցնել, կարողանալ, գլուխ բերել (թրք․ «բեջերմեք»-ից)

բեջուռա — այլանդակ, անճոռնի

բզել — խեթկել, խթել, մշտել (թրք․ «բիզ»-ից)

բիբար — պղպեղ

բիզ — հերյուն

բիլակ — դաստակ

բիլազուկ — ապարանջան, թևնոց

բիրիք — բոլորը միասին, միահամուռ, միատեղ, միագումար

բոզ — գորշ, մոխրագույն (անառակ կնոջ իմաստով «բոզ»-ը ծագում է լազերենից)

բոլ — շատ, առատ, բավական

բողազ — բուկ, կոկորդ

բոյ — հասակ․ սրանից՝  բոյով — բարձրահասակ

բոյ-բուսաթ — արտաքին տեսք, կազմվածք

բորան («բուք ու բորան»-ի մեջ) — ձյունամրրիկ

բուդ — ազդր, ազդրամիս

բուխարի — պատի վառարան (թեև արմատն արաբերեն է, սակայն վառարանի իմաստով բառն ադրբեջաներեն է)

բուղ — շոգի

բուղա — ցուլ

բռնոթի — քթախոտ

բրախել — թողնել, բաց թողնել (թրք․ «բրաքմաք»-ից)

գյամ — սանձ (թրք․ «գյամ»-ը ծագում է հուն․ «կեմոս»-ից)

գյավազա — շատախոս

գյոզ (դնել) — ծիկրակել (թրք․ «գյոզ» = աչք)

գյոզալ — սիրուն

գյոթ — համասեռամոլ (թրք․ նշանակում է «հետանցք»)

գյոթվերան — համասեռամոլ

գյոլ — լիճ

գյոռբագյոռ (անել) — սպանել, շանսատակ անել

գյոռմամիշ — չտես

գյորա — համեմատ

գյուլաշ — ըմբշամարտ, կոխ

դագանակ — գավազան, ցուպ

դամա — «դամա» խաղը

դամար — տես տամար

դայաղ — «դայաղ անել» դարձվածքում (= նեցուկ՝ հենարան դառնալ, պաշտպանել)

դավա — ուղտ

դդմաճ

դերիա, դեյրա — կանացի զգեստ

դիլիմ — շերտ

դինջ — հանգիստ, հանդարտ (բառն այս իմաստն ունի ադրբեջաներենում․ թրք․ «դինջ»-ն ունի հակառակ իմաստը՝ աշխույժ, առույգ)

դիք — զառիվեր, ցից, ուղիղ

դհոլ — թմբուկ

դյուզ, դուզ, դյուզգյուն — ուղիղ, հարթ, սրանից՝ դզել — ուղղել, շտկել

դոշ — կուրծք, կրծքավանդակ, կրծքամիս

դոշակ — ներքնակ

դորթուբեշ — Թրք․ «դորթ»-ն ու «բեշ»-ը 4 և 5 են նշանակում․ այս բառերը մեզանում գործածվում են նարդու զառի թվերի համար, ինչպես նաև «դորթուբեշ անել» դարձվածքում (= հաջողեցնել)։

դուդուկ — սրինգ

դուման — մառախուղ, մեգ

դուռում — բրդուճ (թրք. dürüm)

ելակ (թաթար․)

եմիշ — սեխ

եքա, յաքյա — մեծ, ահագին

զահլա (տանել) — գլուխ տանել, ձանձրացնել, հոգնեցնել

զառ — քվե (նարդու կամ այլ սեղանի խաղերի)

զավզակ — դատարկախոս, շատախոս, թեթևամիտ

զըռ(ռալ) — լաց լինել

զըռզոփա — խոշոր ու կոպիտ

թալան — կողոպուտ, ավարառություն

թախտաբիթի — փայտոջիլ («թախտա» = պրս․ տախտակ, «բիթ» = թրք․՝ ոջիլ)

թամբալ — ծույլ

թայսըզ — անզույգ («թայ»-ը պարսկերեն է)

թառմա — ձողերով հարմարանք, որի վրա տարածվում է խաղողի վազը

թավաքյալլի — 1. միամիտ, պարզամիտ, 2. անմիտ, չկշռադատված, աննպատակ (թեև բառն արաբերեն արմատ ունի, սակայն -լի վերջավորությամբ և հայերենում գործածվող իմաստներով այն թուրքերեն է)

թարս — հակառակ

թաք — կենտ, զույգ չունեցող

թոզ — փոշի

թութուն — ծխախոտ

թուջ — անագապղինձ

թոփ — փաթեթ (կտորի)

թոփալ — կաղ

թվանք — հրացան (թրք․ «թյուֆենք»-ից․ հայ․ «թիվ» բառի հետ կապ չունի)

իզ — հետք

իզութոզ — «իզութոզը չերևալ/կորչել» դարձվածքում

իշտե, ըշտե — դե, ահա

լաչառ — լկտի, կռվարար

խաթուն (թաթար․) — տիկին, տիրուհի․ սրանից՝  խանում-խաթուն (հեգն․) — իրեն ծանրաբարո պահող կին

խանում — տիկին. սրանից՝  խանում-խաթուն

խոջա

խորաթա — զրույց

կռլախ — խուզի մկրատ, հեպրիկ (ադրբ. «գրխըլըգ»՝ qırxılıq = խուզ և խուզի մկրատ)

հայդե — դե, հապա, օն, օն անդր․ իսկույն

հե՜յ գիդի (հայ․ «գիտենալ» բայի հետ կապ չունի)

հոնգուր-հոնգուր (լաց լինել) — դառը, աղիողորմ (լաց լինել)

ղազան — պղնձե աման

ղազուխ — ցցափայտ

ղամիշ — եղեգ

ղայիշ — կաշվե գոտի

ղաչաղ — 1. իշխանության հետապնդումից փախած անձ, 2. ավազակ

ղափաղ — խուփ, կափարիչ

ղզիկ — իգակերպ, աղջկա նման (թրք․ «քըզ» նշանակում է աղջիկ, կին)

ղզօղլան — կնամարդ, տղամարդ կին

ղըռ, ղռեր — անջրդի հող

ղիմիշել, ղմշել, ղիմիշ անել — չխնայել, չխղճալ, ձեռքը չգնալ (մի բան անելու) (թրք. kıymış-ից, որն առաջացել է kıymak բայի (=կտրտել, նաև զոհաբերել) արմատին ış ածանցի հավելմամբ)

ղոնախ — հյուր

ղոչ — խոյ

ղոչաղ — կտրիճ, քաջ

ղուշ — թռչուն, աղավնի

ղրաղ — կողք, եզր

ճլեզ, ճլըզ — նիհար, վտիտ

ճոթ (թաթար․) — շորի ծայր, եզր

մանղալ — կրակարան

մաչա — ագռավ (խաղաքարտ)։ «Մաչա»-ն ծագում է իտալերենից (mazza), սակայն որպես «ագռավ» խաղաքարտի անվանում՝ «մաչա» ձևով, թուրքերեն է։

մաջալ (օր․՝ նեղ-մաջալ) — միջոց

մավի — երկնագույն

մըզմըզ — դանդաղկոտ, բծախնդիր

յա․․․ յա․․․ — կամ․․․ կամ․․․

յազըխ — խեղճ, թշվառ

յաթաղան

յախա — օձիք

յախու — սպեղանի

յաման — 1. փորձանք, աղետ, 2. խիստ, շատ, 3. օգնության աղաղակ

յայլա — արոտատեղ (ամառային)

յան — կողմ

յարա — վերք

յափնջի, յափունջի — այծենակաճ, թաղիքե հագուստ

յոլա (գնալ, տանել) — Թրք․ «յոլ» նշանակում է ճանապարհ, կերպ, միջոց։ Յոլա գնալ — 1. մի կերպ ապրել, համակերպվել վիճակի հետ, 2. համակերպվել (մեկի հետ), հաշտ լինել՝ ապրել (մեկի հետ)։ Յոլա տանել — համակերպվել (մեկի հետ), մի կերպ կառավարել (մեկին)։

յոխ — «յոխը տալ» դարձվածքում (= վերջը տալ)։ Թրք․ «յոք» նշանակում է «չկա»։

յոնջա — առվույտ

յորղան — վերմակ

նարգիլե — Թեև արմատը ծագում է պարսկերենից, սակայն «նարգիլե» բառն իր հայտնի իմաստով թուրքերեն է։

նիսիա — ապառիկ

նոքյար — ծառա

շանջու — տես սանջու

շաշ — շիլ

շեշ — վեց (մեզանում գործածվում է նարդու զառի թվի համար)

շիբ — պաղլեղ

շիշ — շամփուր (ապակյա տարայի իմաստով «շիշ»-ը պարսկերեն է)

շուլուխ — կատակ

շուխուռ — աղմուկ

շուշա — ապակի

չագուչ — մուրճ

չաթալ — երկճյուղ

չաթլախ — անարգական բառ․ թրք․ նշանակում է ճեղք, ճեղքված, թերություն

չալ — խատուտիկ

չալել (միայն արևմտահայերենում) — նվագել (թրք․ «չալմաք»-ից)

չալմա

չախկալ — կապտաչյա

չաղ — գեր (թրք․ նշանակում է «տարիք»)

չամուռ — ցեխ, շաղախ

չարուխ — տրեխ

չարչի — փերեզակ

չափալախ — ապտակ

չափաջաղ — մսագործի դանակ

-չի (վերջածանց), օր.՝ փալանչի, դհոլչի, թալանչի ևն

չիբան — թարախապալար

չիբուխ — 1. ծխափող, 2. ծառի բարակ ճյուղ, ցուպ․ սրանից՝ չբխել, չփխել — բուրդը ճյուղով ծեծել, ձաղկել

չիթ — բամբակե կտորի տեսակ

չիշիկ — (մնկ․) մեզ

չիչխան

չոլ — վայրի՝ անբնակ տեղ

չոլախ — կաղ

չոփ — շյուղ

չուլ — քուրձ, մաշված կամ պատառոտված շոր. սրանից՝  չլել

չոք — ծունկ․ չոքել — ծնկել

չփլախ — մերկ

չփխել — տես չիբուխ

պուճախ, քունջ ու պուճախ — անկյուն («քունջ»-ը պարսկերեն է, «պուճախ»-ը՝ թուրքերեն)

ջազվե, ջեզվե — սրճեփ

ջանգյուլում — թրք․ նշանակում է «ջան, իմ վարդ»

ջանդակ — գեշ, դիակ (կենդանու)

ջանըմ — հոգիս

ջանջալ — մանրախնդիր, բծախնդիր

ջեյրան — վիթ

ջիգիթ — կտրիճ

ջիգր — ոխ․ սրանից՝  ջ(ի)գրու — դիտմամբ, ոխակալությամբ

սաղ — ողջ, ամբողջ, բոլոր․ սրանից՝ սաղ-սալամաթ, սաղլամ, սաղացնել (մեկի գլխին կապել)

սաղր — ծանծաղ

սանթուր

սանջու, շանջու — որովայնի գալարող ցավ

սաս — ձայն. գործածվում է հիմնականում «սասը կտրել» դարձվածքում

սարթ — բարկ, թունդ

սարսաղ — տխմար

սիկտիր (հայհոյանք)

սնխչի — ժողովրդական ոսկրաբույժ

սուս — լռի՛ր. սրանից՝  սուսուփուս — անձայն, լուռ. սուսիկ-փուսիկ — լռիկ-մնջիկ 

սուրու — հոտ (ոչխարի)

սվաղ — ծեփ․ սվաղել — ծեփել

վայիս — վնասատու, ստոր. «մեկի հացին վայիս ըլնել/դառնալ»՝ մեկի հացը խլել։ Թեև այս բառը հավանաբար ծագում է արաբերենից, սակայն «վնասատու» իմաստով «վայիս»-ն ադրբեջաներեն է։

վառոդ — տես բարութ (կապ չունի հայ․ «վառ» արմատի հետ)

տամար, դամար — երակ․ գործածվում է «գիժ/թույլ տամարը բռնել» դարձվածքում

տարոս — «տարոսը քեզ/ձեզ» դարձվածքում։ Թրք․ «դարըսը» = նրա կորեկը (հարսանիքի ժամանակ հարս ու փեսայի վրա թափվող կորեկի մասին է խոսքը)։

տալդա — պատսպարված, ապահով (թրք․ «դալդա» = ճյուղերի հետևում)

տարտղնել — ցիրուցան անել (թրք․ «դարդաղան»)

տոպրակ (թաթար․)

փայ — բաժին․ սրանից՝ փայատեր։ Թեև բառը ծագում է պարսկերեն «փայ» (=ոտք) բառից, բայց «բաժին» իմաստը թուրքերենից է։

փաշա

փասափուսե — մեկի մանր-մունր իրերը

փափախ — մորթե գլխարկ

փյուսկուլ — ծոպ

փորսուղ

քեչա — թաղիք, կաճ (ըստ Աճառյանի՝ թրք․ բառը հայերեն «կաճա»-ից է ծագում)

քյալլագյոզ — խիստ հանդուգն

քյամբախ — անբախտ

քյանդրբազ — լարախաղաց

քյանքուլ — խոպոպիկ

քյասար — հատու, կտրուկ, ուղիղ

քյարփինջ — աղյուս, ագուռ (խաղաքարտ)

քյոմակ — օգնություն. քյոմակ անել — օգնել, սատարել

քյոմուռ — ածխի պես սև (թրք․ = «ածուխ»)

քյոռփա — մանուկ, փոքրիկ

քյոփակ — շուն

քոթակ — ծեծ

քոթուկ — կոճղ (ադրբ․ «քյոթյուք», թրք․ «քյություք»)

քոլ — 1. անտառ, 2. թուփ, մացառ (այս իմաստն ունի ադրբեջաներենում, թրք. kol-ն այլիմաստ է)

քոչ — գաղթ, մի վայրից մյուսը տեղափոխվելը. սրանից՝ քոչել

քոչարի

քոք — արմատ

քոքել — լարել (թրք․ «քոքլեմեք»)

օդա — սենյակ

օղլուշաղ — մեկի երեխաները, ընտանիքը

օղռաշ — սրիկա, ստահակ

օյաղ — սթափ

օյին — խաղ

օյինբազ — ծաղրածու, խեղկատակ

օջախ — վառարան, փխբ․՝ տուն, ընտանիք, հայրենի հարկ

օրթախ — ընկեր

 

Սնունդ

բաստուրմա

բիշի

բլղուր

բոզբաշ

բուդ — ազդր, ազդրամիս

դոլմա/տոլմա — Հայ․ «տոլի»-ն՝ խաղողի տերևը,  սրա հետ ոչ մի կապ չունի, որովհետև այս բառը հայերենով բացատրելու դեպքում «մա»-ն բացատրել հնարավոր չէ։ Հայերենում «մա» վերջածանց չկա, այն թուրքական մասնիկ է, որով են կազմված նաև ուրիշ կերակրատեսակների անուններ (ղափամա, խաշլամա, ղավուրմա, բաստուրմա, ղզարթմա)։ Իսկ «դոլ»-ը լցնել, լցոնել նշանակող «դոլմաք» բայի արմատն է։ «Դոլմա»-ն թուրքերեն նշանակում է «լցված, լցոնված», իսկ տոլման սարքում են, ինչպես գիտենք, ոչ միայն խաղողի տերևով, այլև բանջարեղենի այլ տեսակներով, որոնց բոլորի մեջ խճողակ են «լցնում»։

դոշ — կրծքամիս

երշիկ

թաթար բորակի

իմամ բայալդի

իքիբիր

լոխում

խաշլամա

ղավուրմա — տհալ

ղափամա 

ղզարթմա

մանթի

շաուրմա

չալաղաջ

չանախ

սուջուխ

փախլավա