Pages

4/18/16

Քելեխի արգելք

1818-ին՝ վրացահայերի հոգևոր առաջնորդ եղած ժամանակ, Ներսես Աշտարակեցին քելեխի մատուցումն արգելել է։ Ասում է՝ եթե ուզում եք ննջեցյալի հիշատակին հացկերույթ կազմակերպել, ապա, ըստ Ավետարանի, միայն աղքատներին ու հաշմանդամներին, օտարականներին, ինչպես նաև նվիրատվությամբ ապրող հոգևորականներին կանչեք։ Իսկ բարեկամներին ու հարևաններին կանչել հացկերույթի կամ նրանց կերակուր բաժանել չի թույլատրվում։ Սա չի թույլատրվում անել նաև յոթին և այլ նմանատիպ առիթներով։

Այս և այլ արգելքներ ամփոփող նրա «Այցելութիւն սգաւորաց» կանոնական գրությունը հետագայում ևս՝ 1847 թ., երբ արդեն նա կաթողիկոս էր, հրատարակվել է առանձին գրքույկով, որն էլ օրերս տեղադրվել է Ազգային ակադեմիայի գրադարանի կայքում։

Ներսէս Աշտարակեցի

Այցելութիւն սգաւորաց, Բ տպ., Թիֆլիս, 1847