Pages

9/24/14

Ավանդազրույցներ Գրիգոր Նարեկացու մասին


 
Սբ Գրիգոր Նարեկացու մասին միջնադարից ի վեր ժողովուրդը ստեղծել է ավանդազրույցներ։ Սրանց մի փունջ՝ հավաքված ձեռագրային և տպագիր աղբյուրներից, լույս է տեսել 1969 թ.-ին Արամ Ղանալանյանի կազմած «Ավանդապատում» ժողովածուում։ Վերջինում տեղ գտած այս զրույցները, բացի Ե, Ի և ԻԲ համարներից, կամ գրաբարով են, կամ բարբառալեզու, այդ իսկ պատճառով այս գրքույկում ներկայացնում ենք դրանց արևելահայերեն թարգմանություններն ու փոխադրությունները՝ կատարված մեր կողմից։ Զրույցներին տրված վերնագրերը ևս մերն են՝ զրույցները հեշտությամբ տարբերակելու և գտնելու համար։ Յուրաքանչյուր զրույցի վերջում նշել ենք դրա՝ Ա. Ղանալանյանի ժողովածուում տեղ գտած բնագրի սկզբնաղբյուրը։
 
Թարգմանական, սրբագրական և էլեկտրոնային հրատարակության պատրաստման բոլոր աշխատանքները՝ ԳՐԱՀԱՎԱՔԻ։

Շապիկին՝ Հարություն Աճեմյան (Արիել) (1904-1965), «Տիրամայր Նարեկի»։ Նկարի աղբյուրը՝ www.agemianpaintings.com

Շապիկի համար ընտրել ենք այս նկարը, քանի որ այն ստեղծված է այն ավանդության հիման վրա, որը պատմում է, թե Մանուկը գրկին Տիրամայրը երևացել է Գրիգոր Նարեկացուն։ Տե՛ս գրքի ԻԳ ավանդազրույցը՝ «Աստվածածնի երևումը Նարեկացուն»։


© ԳՐԱՀԱՎԱՔ 2014

Գիրքը տարածվում է անվճար։

Ներբեռնեք էլեկտրոնային գիրքը համապատասխան հղումներով։

Ավանդազրույցներ Գրիգոր Նարեկացու մասին


Էլ. գրքում թերություններ գտնելու դեպքում շնորհակալ կլինենք տեղեկացման համար։