Pages

8/7/14

Թողարկվել է հայացված CherryTree-ի նոր՝ 0.34 տարբերակը

Թողարկվել է հայացված CherryTree նշատետր-խմբագրիչի նոր՝ 0.34 տարբերակը։ Այս տարբերակում գլխավոր նորությունն այն է, որ այժմ արդեն կարող ենք ո՛րևէ ձևաչափի նիշք ներմուծել/ներդնել մեր CherryTree նիշքում։ Ներքոբերյալ նկարում բացատրված է, թե ինչպես կարող ենք դա անել։

Եթե ցանկանում ենք ներդրված նիշքի պատկերակի չափերը փոխել, ապա դա պետք է անել նախընտրանքներում՝ Խմբագրում —> Նախընտրանքներ —> Ձևավորված տեքստ —> Զանազանք —> Ներդրված նիշքի պատկերակի չափերը։




















Ծրագրի նոր տարբերակը ներբեռնել հեղինակի կայքից՝ http://www.giuspen.com/cherrytree/#downl։

Ովքեր դեռևս ծանոթ չեն այս խիստ հարմարավետ նշատետր-խմբագրիչին, կարդան նրա մասին այստեղ՝ http://grahavak.blogspot.com/2014/05/cherrytree.html։