Pages

7/3/14

Ներբեռնեք Ավետիս Ահարոնյանի «Շվեյցարական գյուղը»

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Ավետիս Ահարոնյանի «Շվեյցարական գյուղը» ուղեգրություն-նամականու հրատարակության աշխատանքներն ավարտել ենք, և այժմ արդեն կարող եք էլ. գիրքը ներբեռնել։

Ավետիս Ահարոնյան, «Շվեյցարական գյուղը»
epub, mobi 

 
Հրատարակությունը կատարված է 1913 թ. հրատարակության հիման վրա։
Մուտքագրման, սրբագրման, ծանոթագրման աշխատանքները, ձևավորումն ու էլեկտրոնային գրքի վերածումը՝ «Գրահավաքի»։
Շապիկին ներկայացված է շվեյցարացի նկարիչ Albert Anker-ի “Mädchen mit Milchkanne und Korb” («Կաթնամանով և զամբյուղով աղջիկը») կտավը (1894 թ.)։
Հրատարակության հովանավորն է Բաբկեն Նանյանը, ում հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը։

Գիրքը տարածվում է անվճար։


Ավետիս Ահարոնյանի «Շվեյցարական գյուղը» ուղեգրություն-նամականին նամակների տեսքով ներկայացնում է 19-րդ դարավերջում և 20-րդ դարասկզբում Շվեյցարիայի գյուղերում Ահարոնյանի անցկացրած ժամանակից եղած տպավորությունները՝ հայկական գյուղի հետ համեմատական զուգահեռներ տանելու միջոցով։ Ահարոնյանը, գյուղում ծնված-մեծացած լինելով, քաջատեղյակ էր հայկական գյուղերում տիրող իրավիճակին, և շվեյցարական գյուղի ուսումնասիրությունը նրա համար ինքնանպատակ չէր։ Ամբողջ նամականին շվեյցարական գյուղի բնակիչների հոգեբանությունը, կենցաղը, սովորույթներն ու ավանդույթները, ինչպես նաև Շվեյցարիայի քաղաքական ու վարչական կազմակերպությունը նկարագրելու կողքին համեմատության կարգով ներկայացնում է հայկականը՝ հիմնականում տխուր հետևություններով։ Թեև գիրքը ներկայացնում է 20-րդ դարասկզբի իրավիճակը, սակայն որոշ երևույթներ նույնն են մնում նաև այսօր։