Pages

4/25/14

Վորոշեցի, որվան կամ աբեղյանական ուղղագրությամբ գրքեր համացանցում

Այսօր երկու հետաքրքիր բան հայտնաբերեցի ։)։ Նախ հայտնաբերեցի մեր Սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանը (մեր կայքի էլ. գրադարանների շարքում ավելացրել ենք նաև դրա հասցեն), ապա՝ Պարոնյանի մի գործի՝ 1934 թվականի հրատարակության pdf-ը։



Սփյուռքի նախարարության գրադարանի հասցեն է՝

Վերոբերյալ էջում հեղինակների ցանկն է տրված, սակայն միայն դրան մի՛ վստահեք, բացթողումներ կան։ Օրինակ՝ գրադարանում կա Ավետիս Ահարոնյանի մի քանի գործ, սակայն նրա անունը բացակայում է գրադարանի հեղինակների ցանկում։ Այնպես որ որևէ հեղինակ կամ ստեղծագործություն փնտրելիս օգտվեք նաև կայքի փնտրման տողից։

Մեր էլ. գրադարանների ցանկում ավելացրել ենք նաև «Քրիստոնյա Հայաստան» շաբաթաթերթի բլոգի հասցեն, ուր տրված են շաբաթաթերթի համարների pdf-ները։