1896 Գիրք Ա
1897 Գիրք Բ
1898 Գիրք Գ
1898 Գիրք Դ
1899 Գիրք Ե
1900 Գիրք Զ
1901 Գիրք VII-VIII
|
1902 Գիրք IX
1903 Գիրք X
1904 Գիրք XI
1904 Գիրք XII
1906 Գիրք XIII
1906 Գիրք XIV
1907 Գիրք XV
|
1907 Գիրք XVI
1908 Գիրք XVII
1908 Գիրք XVIII
1910 Գիրք XIX
1910 Գիրք XX
1911 Գիրք XXI
1912 Գիրք XXII
|
1912 Գիրք XXIII
1913 Գիրք XXIV
1914 Գիրք XXV
1916 Գիրք XXVI
|
Pages
▼
12/4/15
«Ազգագրական հանդէսի» հատորների բոլոր ցանկերը՝ մի էջում
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
12/2/15
Գ. արք. Այվազեան. ՆԱԽԱԿՐԹԱՆՔ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ. Եօթնեակ Գ
ԵՕԹՆԵԱԿ ԵՐՐՈՐԴ
ՄԱՍՆ Ա
ԲՆԱԳԻՐ | ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ |
---|---|
1. Յորժամ առնիցես ողորմութիւն, մի՛ հարկաներ փող առաջի քո, որպէս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս եւ ի հրապարակս, որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ։ | 1. Երբ ողորմութիւն գործես, փող մի՛ փչիր քո առաջ, ինչպէս կեղծաւորներն են անում ժողովարաններում ու հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից։ |
2. Ամէն ասեմ ձեզ, այն իսկ են վարձք նոցա։ | 2. Ճշմարիտ եմ ասում ձեզ, հէնց դա է նրանց վարձը։ |
3. Այլ դու յորժամ ողորմութիւն առնիցես, մի՛ գիտասցէ ձախ քո զինչ գործէ աջ քո։ | 3. Իսկ երբ դու ողորմութիւն գործես, թող քո ձախը չիմանայ՝ ինչ է անում քո աջը։ |
4. Որպէս զի եղիցի ողորմութիւն քո ի ծածուկ․ եւ հայրն քո որ տեսանէ ի ծածուկ՝ հատուսցէ քեզ յայտնապէս։ | 4. Որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի. եւ քո հայրը, որ տեսնում է ծածուկը, կը հատուցի քեզ յայտնապէս։ |
Գ. արք. Այվազեան. ՆԱԽԱԿՐԹԱՆՔ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ. Եօթնեակ Բ
ԵՕԹՆԵԱԿ ԵՐԿՐՈՐԴ
ԲՆԱԳԻՐ | ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ |
---|---|
1. Դուք էք աղ երկրի։ Ապա թէ աղն անհամի, ի՞ւ յաղիցի։ Ոչ իմիք ազդիցէ այնուհետեւ, բայց եթէ ընկենուլ արտաքս եւ կոխան լինել ի մարդկանէ։ | 1. Դուք երկրի աղն էք։ Իսկ եթէ աղն անհամանայ, ինչո՞վ կʼաղուի։ Այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի՝ բացի դուրս թափուելուց եւ մարդկանցից կոխոտուելուց։ |
2. Դուք էք լոյս աշխարհի։ Ոչ կարէ քաղաք թաքչել որ ի վերայ լերին կայցէ։ | 2. Դուք աշխարհի լոյսն էք։ Լեռան վրայ կանգնած քաղաքը չի կարող թաքնուել։ |
3. Եւ ոչ լուցանեն ճրագ եւ դնեն ընդ գրուանաւ, այլ ի վերայ աշտանակի, եւ լոյս տայ ամենեցուն որ ի տանն իցեն։ | 3. Եւ չեն վառում ճրագն ու դնում ամանի տակ, այլ աշտանակի վրայ, եւ լոյս է տալիս այն ամէնքին, որ տանն են։ |
4. Այնպէս լուսաւորեսցէ լոյս ձեր առաջի մարդկան, որպէս զի տեսցեն զգործս ձեր բարիս եւ փառաւորեսցեն զհայր ձեր որ յերկինս է։ | 4. Թող ձեր լոյսն այնպէս լուսաւորի մարդկանց առաջ, որ տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր հօրը, որ երկնքում է։ |