21/12/2014

ՀՀ ԳԱԱ շարունակական հրատարակությունների նոր թվայնացումներ

Ուրախ ենք տեղեկացնելու, որ վերջերս նոր միավորներ են ավելացել նաև մեր ակադեմիայի Հիմնարար գրադարանի ջանքերով կատարված թվայնացումների շտեմարանում։

Առցանց տեղադրվել են «Լեզվի և ոճի հարցեր» գիտական պարբերականի հատորները՝ հուրախություն մեր լեզվաբանների և լեզվասերների, «Գրական բանասիրական հետախուզումների»,  ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի «Գիտական աշխատությունների», ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի աշխատությունների, «Հայոց ցեղասպանության, պատմության և պատմագրության հարցերի», «Բիւրականի աստղադիտարանի հաղորդումների» և բազմաթիվ այլ գիտական հանդեսների ու պարբերականների հատորները։

Սրանք բոլորը գտնելու համար այցելեք հետևյալ հասցեով՝
http://serials.flib.sci.am/Publications/test/index.html

Շուտով այս բոլոր անունները ևս կավելացնենք մեր պարբերականների ցուցակում։

No comments:

Post a Comment

Եթե ասելիք ունեք, գրեք այստեղ։