21/12/2014

Լրացումներ բառարանների և պարբերականների մեր ցանկերում

Մեր կայքի «Բառարաններ» էջում ներկայացված ցանկում կատարել ենք ներքոբերյալ հավելումները։

ISMA 
ՀՊՃՀ-ում ստեղծված բառարանային մեծ նախագիծ է, որ դեռ ընթացքի մեջ է, այնպես որ շատ հնարավոր է՝ Ձեր փնտրած բառն այստեղ դեռևս չգտնեք։ Բացի արևելահայերենից, ունի նաև արևմտահայերենի, գրաբարի բաժիններ։ Օտար լեզուների շարքում են անգլերենը, ռուսերենը,  ֆրանսերենը, գերմաներենը, թալիշերենը, թուրքերենը, լատիներենը, զազայերենն ու լեզգիներենը։

Counterpart International-ի երեք բացատրական բառարանները
Վերոբերյալ հղումը ներկայացնում է բացատրական երեք բառարան՝ միայն հայերեն և, ցավոք, չնշելով բացատրվող բառերի անգլերեն համարժեքը։ Սակայն նույն բառարանների անգլերեն տարբերակը ևս ներկայացված է, այս անգամ էլ՝ միայն անգլերեն-անգլերեն ուղղությամբ և բառահոդվածներում չնշելով հայերեն համարժեքները։ Երեք բառարաններն են՝
Քաղաքացիական հասարակության բառացանկ.
Խորհրդարանական տերմինների և արտահայտությունների բառարան.

Գնահատման և արդյունքներին ուղղված կառավարման հիմնական եզրույթների բառարան։

Մաքսային տերմինների փոքրիկ բացատրական բառարան
Սրա անգլերեն և ռուսերեն տարբերակները տեսնելու համար սեղմեք կայքի աջ անկյունի՝ լեզվափոխության համապատասխան պատկերակների վրա։


Ապահովագրական տերմինների բացատրական բառարան
Սրա անգլերեն և ռուսերեն տարբերակները տեսնելու համար սեղմեք կայքի աջ անկյունի՝ լեզվափոխության համապատասխան պատկերակների վրա։


Հարկային տերմինների բացատրական բառարան
Սրա անգլերեն և ռուսերեն տարբերակները տեսնելու համար սեղմեք կայքի աջ անկյունի՝ լեզվափոխության համապատասխան պատկերակների վրա։

Իսկ հայկական պարբերականների մեր ցուցակում ավելացրել ենք «Նորավանք» հիմնադրամի մնացած հանդեսների, ինչպես նաև մի շարք այլ ՝ մոտ ժամանակներս թվայնացված պարբերականների համացանցային տվյալները, քանի  որ որոշ ժամանակ առաջ, երբ պատրաստում էինք մեր ցուցակը, այդ պարբերականները դեռևս առցանց հասանելի չէին։

Գլոբուս (վերլուծական հանդես) (Երևան, «Նորավանք») - 2006-2014
Գլոբուս ազգային անվտանգություն (Երևան, «Նորավանք») - 2008
Գլոբուս էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն (Երևան, «Նորավանք») - 2007-2012
Հայաստան (Երևան, «Նորավանք») -2004-2005
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկագիր (Երևան) - 2005-2008
Տարածաշրջան (Երևան, «Նորավանք») - 2004-2005
Հեռաձայն (Կ. Պոլիս) - 1913
 Արձագանք (Թիֆլիս) - 1891, 1895-1896, 1898
 Բանւոր (Բաքու) - 1917
Բանւոր (Թիֆլիս) - 1918
Եւրոպա (Վիեննա) - 1850-1851, 1853
Ընկեր (Թիֆլիս) - 1906
Ինքնավար Հայաստան (Բուխարեստ) - 1916
Կադրերի համար (Երևան) - 1958-1970, 1972-1987, 1989-1990
Հայ կեանք (Փարիզ) - 1913-1914
Հայաստանեան ճակատ (Բուխարեստ) - 1946-1949
Հոսանք (Թիֆլիս) - 1906-1907
Պոլիտեխնիկ (Երևան) - 1957-1968)
և էլի մի շարք պարբերականներ կամ մեր ցանկում արդեն առկա պարբերականների՝ նոր համարներով համալրումներ



No comments:

Post a Comment

Եթե ասելիք ունեք, գրեք այստեղ։