Pages

12/21/14

Մեր ցուցակների թարմացման և դրանց պատճենման վերաբերյալ

Սիրելի ընթերցողներ, քանի որ Հայաստանի ազգային գրադարանի և ՀՀ ԳԱԱ Հիմնարար գրադարանների վերջին թվայնացումների մասին տվյալները միայն երեկ՝ դեկտեմբերի 20-ին են թարմացվել նրանց կողմից, ուստի պարբերականների մեր կազմած ցուցակից այդ նոր միավորները դուրս էին մնացել։ Այսօր արդեն շուրջ 60 նոր անուն ենք ավելացրել մեր ցուցակում։ Սա նշանակում է, որ այլ կայքերում (օրինակ՝ armscoop-ում) պատճենված մեր ցուցակն արդեն հին է և վերապատճենման կարիք ունի։ Իսկ ընդհանրապես, թեև ավելի մեծաքանակ հանրության հասանելի դարձնելու համար քաջալերում ենք մեր պատրաստած ցուցակների տարածումը ո՛րևէ միջոցով, սակայն ցանկալի է միշտ հետևել հենց մե՛ր բլոգում տեղադրված ցուցակներին, քանի որ դրանք ժամանակ առ ժամանակ թարմացվում են՝ կատարվում են հավելումներ, ուղղվում սխալներ։

Պարբերականների թարմացված ցուցակը

12/19/14

CherryTree-ի նոր թարմացումը

Թողարկվել է CherryTree հայացված ծրագրի 0.35 տարբերակի հինգերորդ թարմացումը (0.35.5)։ Հայերենում ևս մասնակի ուղղումներ են կատարվել։ Ծրագրին դեռևս անծանոթ անձինք կարող են կարդալ մեր հետևյալ գրառումները՝

http://grahavak.blogspot.com/2014/05/cherrytree.html

http://grahavak.blogspot.com/2014/10/cherrytree-0350.html