Սա չափազանց հարմար կարող է լինել այն հայորդիների կամ հայերեն սովորողների համար, ովքեր անգլերեն գիտեն, իսկ հայերեն նոր են սովորում կամ ամեն հայերեն բառ չեն հասկանում, սակայն ցանկանում են հայերեն գրքեր ընթերցել։
Pages
▼
3/9/14
ԱՐԵՎԱԿԻ «թաքնված» հայերեն-անգլերեն բառարանը
«Արևակի» (Արևելահայերենի ազգային կորպուսի կայքի) գրադարանը թաքնված հայերեն-անգլերեն բառարան է նաև։ Ինչպե՞ս։ Բացատրեմ։ Երբ ընտրում եք որևէ հայերեն բնագիր, օրինակ՝ Թումանյանի հեքիաթները, և էջը բացում, բնագրային սովորական շարվածք եք տեսնում, բայց բավական է՝ մկնիկով սեղմեք որևէ բառի վրա, որ տեսնեք այդ բառի անգլերեն թարգմանությունը՝ քերականական նշումներով հանդերձ։
Սա չափազանց հարմար կարող է լինել այն հայորդիների կամ հայերեն սովորողների համար, ովքեր անգլերեն գիտեն, իսկ հայերեն նոր են սովորում կամ ամեն հայերեն բառ չեն հասկանում, սակայն ցանկանում են հայերեն գրքեր ընթերցել։
Սա չափազանց հարմար կարող է լինել այն հայորդիների կամ հայերեն սովորողների համար, ովքեր անգլերեն գիտեն, իսկ հայերեն նոր են սովորում կամ ամեն հայերեն բառ չեն հասկանում, սակայն ցանկանում են հայերեն գրքեր ընթերցել։
Ինչպես գործածել «Նայիրիի» և այլ առցանց բառարանները GoldenDict ծրագրով
Առցանց բառարանները կարելի է գործածել նաև առանց այդ էջերը զննարկիչում այցելելու՝ գործածելով միայն GoldenDict-ը։ Դրա համար անհրաժեշտ է, որ այն կայքը, որը ցուցադրում է բառարանը, հասցեի տողն այնպես ցուցադրի, որ այնտեղ տեսանելի լինի փնտրվող բառը։ Ավելի մանրամասն բացատրենք «Նայիրիի» բառարանների միջոցով։
«Նայիրի» կայքի բառարանների էջերը հետևյալն են՝
«Նայիրիի» անգլերեն-արևմտահայերեն-անգլերեն և արևմտահայերեն-ֆրանսերեն-արևմտահայերեն բառարանները
«Նայիրիի» հայերեն բառարանները
Այդ կայքում առկա բառարանների ցանկը ժամանակ առ ժամանակ թարմացվում-համալրվում է նոր միավորներով։ Այնպես որ հարկ է միշտ ստուգել վերոբերյալ երկրորդ հղմամբ էջը։ Բոլոր բառարաններն իրենց հղումներով և մեր պատրաստած հատուկ դասավորությամբ նաև ներկայացրել ենք այս էջում։

3/7/14
GoldenDict. իսկապես ոսկյա բառարան
Այս բառարանային ծրագիրն ունի համակարգչային երեք օպերացիոն համակարգերի, ինչպես նաև Անդրոիդի համար տարբերակներ։ Ձրի է և, որ ամենակարևորն է, կարող է ներընդունել այլ էլեկտրոնային բառարանների ձևաչափերով պատրաստված բառարաններ (Babylon .BGL, StarDict .ifo/.dict./.idx/.syn, Dictd .index/.dict(.dz), ABBYY Lingvo .dsl)։ Օրինակ՝ եթե գործածում եք Աբբիի Լինգվոյի բառարանները կամ ծանոթ եք դրանց, ապա կարող եք դրանք գործածել Գոլդենդիկտում, այլ բազմաթիվ բառարաններով, ինչպես նաև հանրագիտարաններով հանդերձ։ Բացի դրանից, Գոլդենդիկտը հնարավորություն է տալիս միանալու առցանց բառարանների, օրինակ՝ ՆԱՅԻՐԻ-ի հայերեն բառարաններին, Վիքիպեդիային և այլն։