3/10/16

Հայկական ձայնագրության ուղեցույց և ձայնանիշերով գրքեր համացանցում

For the English variant of the list of downloadable books with Armenian musical notes, please scroll down. The outdated links have been updated!!!

Այս էջում ներկայացնում ենք հայկական ձայնագրության (նոտագրման համակարգի) մասին մեր գրած ուղեցույցն ու հայկական ձայնանիշերով այն գրքերի ցանկը, որոնք կարելի է ներբեռնել համացանցից։




Հայկական ձայնագրության համակարգին և դրա համար ստեղծված տառատեսակին (հեղինակ՝ Ռուբեն Թարումյան, պատվիրատու՝ «Վեմ» կրթամշակութային հիմնադրամ) ու ստեղնաշարներին ծանոթանալու համար մի փոքրիկ ուղեցույց ենք գրել, որը կարող եք ներբեռնել «Վեմ» ռադիոկայանի կայքից կամ, եթե այնտեղ եղած հղումները չգործեն, մեր պահոցից՝ ներքոբերյալ հղումներով։

հայերեն տարբերակ (Համառոտ ուղեցույց հայկական ձայնագրության)
ռուսերեն տարբերակ (Краткое руководство по армянской нотописи - на русском языке)
անգլերեն տարբերակ (A Brief Guide to Armenian Musical Notation - in English)


Իսկ ստեղնաշարներն ու տառատեսակը ներբեռնեք հետևյալ հղումներով՝
Ուինդոուսի համար (the LimonjianNotation font and a keyboard layout for Windows)
Լինուքսի համար  (the LimonjianNotation font and a keyboard layout for Linux)
Մակի համար (the LimonjianNotation font and a keyboard layout for Mac)

կամ բոլորը միասին՝ այստեղից։

Հայկական ձայնանիշերը ստեղծվել են կոստանդնուպոլսեցի երաժիշտ և տիրացու Համբարձում Լիմոնճյանի կողմից 1813-1815-ին և մշակվել ու կատարելագործվել նրա աշակերտների ձեռքով։ Ձայնանիշերը մեր միջնադարյան խազերի պատկերներն ունեն, բայց այլ ընթերցում. դրանք համապատասխանեցված են եվրոպական ձայնանիշերին և ընթերցվում ու կիրառվում են նույն սկզբունքով, ինչ եվրոպական ձայնանիշերը։ Այսինքն՝ դրանք խազեր չեն։



 Հայկական ձայնանիշերի ընթերցման երկու սկզբունք կա, որոնք կարելի է կոչել  կոստանդնուպոլսյան և էջմիածնական։ Վերջինը գործածվում է ներքոբերյալ գրքերի մեծ մասում։

Գրքերի շարքում կան նաև ձեռնարկներ, որոնցով, ցանկության դեպքում, կարող եք սովորել նոտագրման այս համակարգը։ Հատկապես հեշտ կլինի սա նրանց համար, ովքեր տիրապետում են եվրոպական նոտագրման համակարգին։ Վարժությունների համար ձեզ հավանաբար պետք կգա Կոմիտասի երկերի 14-հատորյակի 13-րդ հատորը, որում երգերը ներկայացված են թե Կոմիտասի գրառմամբ՝ հայկական ձայնանիշերով, թե եվրոպական ձայնանիշերով զուգահեռ  տրված փոխարկմամբ։

Կոմիտասը, քաջ տիրապետելով թե՛ եվրոպական նոտագրությանը և թե՛ լիմոնճյանական համակարգին, ժողովրդական երգերը հավաքելու ընթացքում գործածում էր ոչ թե եվրոպական, այլ հայկական ձայնանիշերը։ Սրա պատճառը հայրենասիրությունը չէր, այլ հայկական ձայնանիշերի գործածության հարմարությունը։ Դրանցով կարելի է մեղեդին գրառել շատ ավելի արագ, քան եվրոպական ձայնանիշերով։ Բացի դրանից, հայկական ձայնանիշերը չեն պահանջում հնգագծով հատուկ թուղթ. դրանցով կարելի է գրել ցանկացած թղթի կտորի վրա, ինչպես տառերով։ Այս իսկ պատճառով Գրահավաքը շատ կուզեր տեսնել հայկական ձայնանիշերի վերակենդանացումը մեզանում։ Պարզ է, որ սիմֆոնիա կամ դաշնամուրային սոնատ գրողը դժվար թե կարիքն ունենա դա անելու հայկական ձայնանիշերով, բայց ամենօրյա գործածության որոշ դեպքերում, հատկապես երբ ցանկանում ես արագորեն գրի առնել որևէ մեղեդի, որ լսեցիր կամ սեփական ուղեղումդ ծնվեց, հայկական ձայնանիշերը նույնիսկ կարող են անփոխարինելի լինել (օրինակ՝ երբ ձեռքիդ տակ չկա հնգագծով թուղթ, իսկ դու  ուզում ես արագ գրի առնել մեղեդին՝ չմոռանալու համար)։

Հայկական ձայնանիշերի այս համակարգն այժմ դեռևս գործածվում է Ստամբուլի  որոշ հայկական եկեղեցիներում, ուր կան այս համակարգին տիրապետող անձինք։ 


Հայկական ձայնանիշերով գրքերի ցանկ



Ցանկը թարմացվել է 2022 թ. հուլ. 9-ին։ Չգործող հին հղումները փոխարինել ենք գործող հղումներով։

Ժողովածուներ

  ◈ Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ, Վաղարշապատ, 1877
 ◈ Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ [եւրոպական նոտագրութեամբ], Երեւան, 2017
  ◈ Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի, Վաղարշապատ, 1874
  ◈ Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի, Վաղարշապատ, 1878. կամ այստեղ
  ◈ Ձայնագրեալ մանկական երգարան. երգեր եւ պար երգեր ի հրահանգ եւ ի պէտս հոգեւոր դպրոցաց հայոց, խմբ. Եզնիկ քհն. Երզնկեանց, Վաղարշապատ, 1880 
  ◈ Ձայնագրեալ շարական հոգեւոր երգոց Սուրբ եւ ուղղափառ առաքելական եկեղեցւոյս Հայաստանեայց, Վաղարշապատ, 1875
  ◈ Ձայնագրեալ Տաղարան ի պէտս սպասաւորաց Հայաստանեայց սրբոյ եկեղեցւոյ, Վաղարշապատ, 1900
  ◈ Ձայնագրեալ քաղուածք օրհնութեանց, հետեւակք օրհնութեանց տէրունական տօնից, այլ եւ կարգ հանգստեան եւ անդաստանի շարականաց ի լրումն ձայնքաղի, Վաղարշապատ, 1882 
  ◈ Ձայնագրեալ ազգային երգարան հայ դպրոցների համար, Ժողովեց եւ ձայնագրեց Եզնիկ քհն. Երզնկեանց, Վաղարշապատ, 1882
  ◈ Շար Ակնայ ժողովրդական երգերի. ձայնագրեց Կոմիտաս Վարդապետ, Սբ Էջմիածին, 1895

Հայկական ձայնանիշերով նմուշներ կան նաև հետևյալ գրքում՝

  ◈ Մուրադեան Պ., Մուշեղեան Ա., Արմաշի դպրեվանքը, Երեւան, 1998  

Հայկական ձայնագրության ձեռնարկներ

Թաշճեան Նիկողայոս
   ◈ Դասագիրք եկեղեցական ձայնագրութեան հայոց, Վաղարշապատ, 1874

Երզնկեանց Եզնիկ
  ◈ Դասագիրք հայկական ձայնագրութեան, հտ. Ա, Վաղարշապատ, 1880 

Աթայան Ռոբերտ
  ◈  Ձեռնարկ հայկական ձայնագրության, Երևան, 1950

Kerovpyan Aram

 ◈ Manuel de Notation musicale arménienne moderne, Musica Mediævalis Europæ Orientalis, no 2, Ed. H. Schneider, Tützing, 2001 

Հայկական ձայնագրության համակարգի մասին

 Հիսարլեան Արիստակէս
   ◈ Պատմութիւն հայ ձայնագրութեան եւ կենսագրութիւնք երաժիշտ ազգայնոց 1768-1909 (վարձատրեալ Իզմիրեան մրցանակաւ), Կ. Պոլիս, 1914  



ԵՐԿԷՋԱՆԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ

Այս հուշաթերթիկը կարող եք նաև ներբեռնել մեկ pdf նիշքի տեսքով։ 
 

*****************************************************************************


 The books in this list that were published in the 19th century and early 20th century (all in Armenian) have been digitized by the National Library of Armenia (except one). 



Collections


◈ [Recorded Songs from the Breviary of the Holy Armenian Church. Vagharshapat*, 1877]  Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ, Վաղարշապատ, 1877

* Vagharshapat = Etchmiadzin

◈ [Recorded Songs from the Breviary of the Holy Armenian Church. Yerevan, 2017] — In European Notation. Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ [եւրոպական նոտագրութեամբ], Երեւան, 2017

◈ [Recorded Songs of the Divine Liturgy. Vagharshapat, 1874] Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի, Վաղարշապատ, 1874

◈ [Recorded Songs of the Divine Liturgy. Vagharshapat, 1878] Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի, Վաղարշապատ, 1878. or here

◈ [Recorded Song Book for Children. Ed. by Fr. Eznik Erznkiants. Vagharshapat, 1880] Ձայնագրեալ մանկական երգարան. երգեր եւ պար երգեր ի հրահանգ եւ ի պէտս հոգեւոր դպրոցաց հայոց, խմբ. Եզնիկ քհն. Երզնկեանց, Վաղարշապատ, 1880

◈ [Recorded Sharakan of Spiritual Songs of the Holy and Orthodox Armenian Apostolic Church. Vagharshapat, 1875] Ձայնագրեալ շարական հոգեւոր երգոց Սուրբ եւ ուղղափառ առաքելական եկեղեցւոյս Հայաստանեայց, Վաղարշապատ, 1875 

◈ [Recorded Tagharan for the Servants of the Holy Armenian Church. Vagharshapat, 1900] Ձայնագրեալ Տաղարան ի պէտս սպասաւորաց Հայաստանեայց սրբոյ եկեղեցւոյ, Վաղարշապատ, 1900 
 
◈ [Recorded Excerpts from Orhnutyun Sharakans; Hetevaks of Orhnutyun Sharakans of Dominical Feasts, As Well As Sharakans of the Rite of Repose and of Andastan. Vagharshapat, 1882] Ձայնագրեալ քաղուածք օրհնութեանց, հետեւակք օրհնութեանց տէրունական տօնից, այլ եւ կարգ հանգստեան եւ անդաստանի շարականաց ի լրումն ձայնքաղի, Վաղարշապատ, 1882 

◈ [Recorded National Song Book for Armenian Schools. Compiled by Fr. Eznik Erznkiants. Vagharshapat, 1882] Ձայնագրեալ ազգային երգարան հայ դպրոցների համար, Ժողովեց եւ ձայնագրեց Եզնիկ քհն. Երզնկեանց, Վաղարշապատ, 1882

◈ [Series of Akn Folk Songs. Recorded by Komitas Vardapet. Holy Etchmiadzin, 1895] Շար Ակնայ ժողովրդական երգերի. ձայնագրեց Կոմիտաս Վարդապետ, Սբ Էջմիածին, 1895

◈ [Komitas. Collection of Works. Volume 13: Armenian Folk Songs; Book V: Collection of Folk Songs (Facsimile Edition). Yerevan, 2004] Կոմիտաս, Երկերի ժողովածու, հտ. 13. Հայ ժողովրդական երգեր, Գիրք Ե. Ժողովրդական երգերի ժողովածու («Ձայնակարգային»). ֆաքսիմիլային հրատարակություն, Երևան, 2004




There are samples with Armenian music notes here also:


◈ [Muradyan, P., Musheghyan, A. Armash Seminary. Yerevan, 1998] Մուրադեան Պ., Մուշեղեան Ա., Արմաշի դպրեվանքը, Երեւան, 1998 



Manuals of Armenian Musical Notation


◈ [Tashjian, Nikoghayos. Manual of Armenian Church Notation. Vagharshapat, 1874] Թաշճեան Նիկողայոս, Դասագիրք եկեղեցական ձայնագրութեան հայոց, Վաղարշապատ, 1874

◈ [Erznkiants, Eznik. Manual of Armenian Notation. Vol. I. Vagharshapat, 1880] Երզնկեանց Եզնիկ, Դասագիրք հայկական ձայնագրութեան, հտ. Ա, Վաղարշապատ, 1880

◈ [Atayan, Robert. Manual of Armenian Notation. Yerevan, 1950] Աթայան Ռոբերտ, Ձեռնարկ հայկական ձայնագրության, Երևան, 1950

◈ Kerovpyan, Aram. Manuel de Notation musicale arménienne moderne, Musica Mediævalis Europæ Orientalis, no 2, Ed. H. Schneider, Tützing, 2001


On Armenian Musical Notation


◈ [Hisarlian Aristakes, The History of Armenian Notation and Biographies of Compatriot Musicians 1768-1909, Istanbul, 1914] Հիսարլեան Արիստակէս, Պատմութիւն հայ ձայնագրութեան եւ կենսագրութիւնք երաժիշտ ազգայնոց 1768-1909 (վարձատրեալ Իզմիրեան մրցանակաւ), Կ. Պոլիս, 1914