12/2/15

Գ. արք. Այվազեան. ՆԱԽԱԿՐԹԱՆՔ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ. Եօթնեակ Բ


ԵՕԹՆԵԱԿ ԵՐԿՐՈՐԴ




ՄԱՍՆ Ա 

ԲՆԱԳԻՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ
1. Դուք էք աղ երկրի։ Ապա թէ աղն անհամի, ի՞ւ յաղիցի։ Ոչ իմիք ազդիցէ այնուհետեւ, բայց եթէ ընկենուլ արտաքս եւ կոխան լինել ի մարդկանէ։ 1. Դուք երկրի աղն էք։ Իսկ եթէ աղն անհամանայ, ինչո՞վ կʼաղուի։ Այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի՝ բացի դուրս թափուելուց եւ մարդկանցից կոխոտուելուց։
2. Դուք էք լոյս աշխարհի։ Ոչ կարէ քաղաք թաքչել որ ի վերայ լերին կայցէ։ 2. Դուք աշխարհի լոյսն էք։ Լեռան վրայ կանգնած քաղաքը չի կարող թաքնուել։
3. Եւ ոչ լուցանեն ճրագ եւ դնեն ընդ գրուանաւ, այլ ի վերայ աշտանակի, եւ լոյս տայ ամենեցուն որ ի տանն իցեն։ 3. Եւ չեն վառում ճրագն ու դնում ամանի տակ, այլ աշտանակի վրայ, եւ լոյս է տալիս այն ամէնքին, որ տանն են։
4. Այնպէս լուսաւորեսցէ լոյս ձեր առաջի մարդկան, որպէս զի տեսցեն զգործս ձեր բարիս եւ փառաւորեսցեն զհայր ձեր որ յերկինս է։ 4. Թող ձեր լոյսն այնպէս լուսաւորի մարդկանց առաջ, որ տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր հօրը, որ երկնքում է։
























ՄԱՍՆ Բ 

անհամի — անհամանում է
- անհամիլ — անհամանալ
ի՞ւ — ինչո՞վ
յաղիցի — կʼաղուի
- յաղել — աղել, համ տալ
ոչ իմիք — ոչ մի բանի
- ոչինչ — ոչ մի բան
ազդիցէ — կʼազդի, պիտանի կը լինի ընկենուլ — գցել, գցուել
արտաքս — դուրս, դէպի դուրս
- արտաքոյ — դրսում, դրսից 
կոխան լինել — կոխոտուել
ի մարդկանէ — մարդկանցից թաքչել — թաքնուել
- թաքչիմ — թաքնւում եմ
ի վերայ — վրայ լերին — լեռան
- լեառն — լեռ
- լերինք — լեռներ
կայցէ — կանգնի, կանգնած լինի
- կալ — կանգնել
- կեալ — ապրել
լուցանեն — վառում են
- լուցանել — վառել
գրուան — աման ամենեցուն — ամէնքին
- ամենեքեան — ամէնքը
ի տան — տան մէջ
- ի տանէ — տնից
իցեն - լինեն, գտնուեն
լուսաւորեսցէ — լուսաւորի, լոյս տայ առաջի — առջեւ, առաջ
- առաջին — առաջին
տեսցեն — տեսնեն, կը տեսնեն
- տեսանել — տեսնել
զգործս — գործերը
փառաւորեսցեն — փառաւորեն զհայր — հօրը
- ի հօրէ — հօրից
յերկինս — երկնքում
- երկին — երկինք

































ՄԱՍՆ Գ 

Դուք էք աղ երկրի Դուք երկրի աղն էք
Ապա թէ աղն անհամի Իսկ եթէ աղն անհամանայ
Ի՞ւ յաղիցի Ինչո՞վ կʼաղուի
Ոչ իմիք ազդիցէ այնուհետեւ Այլեւս ոչ մի բանի պիտանի չի լինի
Բայց եթէ ընկենուլ արտաքս Բացի դուրս գցուելուց
Կոխան լինել ի մարդկանէ Մարդկանցից կոխոտուել
Դուք էք լոյս աշխարհի Դուք աշխարհի լոյսն էք
Ոչ կարէ թաքչել  Չի կարող թաքնուել
Քաղաք որ ի վերայ լերին կայցէ Քաղաքը, որ լեռան վրայ է կանգնած
Ոչ լուցանեն ճրագ Չեն վառում ճրագը
Ոչ դնեն ընդ գրուանաւ Չեն դնում ամանի տակ
Այլ ի վերայ աշտանակի Այլ աշտանակի վրայ
Լոյս տայ ամենեցուն Լոյս է տալիս ամէնքին
Որ ի տանն իցեն Որ տանն են
Այնպէս լուսաւորեսցէ լոյս ձեր Թող այնպէս լուսաւորի ձեր լոյսը
Առաջի մարդկան Մարդկանց առաջ
Որպէս զի տեսցեն զգործս ձեր բարիս Որպէսզի տեսնեն ձեր բարի գործերը
Փառաւորեսցեն զհայր ձեր Փառաւորեն ձեր հօրը
Որ յերկինս է Ով (որը) երկնքում է
  



























ՄԱՍՆ Դ 
ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ 

ՀԱՐՑՈՒՄՆ ՊԱՏԱՍԽԱՆԻ
Զի՞նչ էք դուք։ Աղ երկրի։ — Լոյս աշխարհի։
Զի՞նչ լինի աղն։ Անհամի։
Անհամեալ աղն զի՞նչ լինի։ Ոչ իմիք ազդէ։
Ո՞ւր ընկենու աղն անհամեալ։ Արտաքս։
Զի՞նչ լինի այնուհետեւ։ Կոխան լինի ի մարդկանէ։
Ո՞ր քաղաք ոչ կարէ թաքչել։ Որ ի վերայ լերին կայցէ։
Զի՞նչ լուցանեն ի տան։ Զճրագ։
Ո՞ւր դնի ճրագն։ Ո՛չ ընդ գրուանաւ, այլ ի վերայ աշտանակի։
Զի՞նչ առնէ ճրագն որ ի վերայ աշտանակի կայցէ։ Լոյս տայ ամենեցուն որ ի տանն իցեն։
Ո՞յր առաջի պարտի լուսաւորել լոյս մեր։ Առաջի մարդկան։
Ո՞րպէս պարտի լուսաւորել։ Որպէս զի տեսցեն մարդիկ զգործս մեր բարիս։
Զո՞ պարտին փառաւորել մարդիկ։ Զհայր մեր։
Ո՞ւր է հայրն մեր։ Յերկինս է։